Օրվա լրահոսը

«Միջանկյալ լուծումն ավելի շատ խնդիրներ կառաջացնի». Մակունցը՝ ԼՀԿ օրինագծի մասին

«Որքանով տեղյակ եմ՝ այս մեկ տարում չի գրանցվել դեպք, երբ մենք պաշտոնյային հրավիրենք ԱԺ, իսկ նա չներկայանա»:

Արմեն Առստամյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ԱՌՍՏԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արմեն ԱՌՍՏԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի

«Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը՝ այդպիսի բան ոչ մեկը ոչ ռիսկ է արել, ոչ էլ ռիսկ կանի բան ասի». Ծառուկյանը՝ իշխանություններին «մուծվելու» մասին

էսօր նայում ես, բացի Ծառուկյանից ո՞ւմ են ստուգում, ասա՝ ո՞ւմ են ստուգում: Ցանկացած օբյեկտ գնացեք նայեք: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, ոչ թե մի ամիս ստուգում են ու վերջ…Ես էլ ասում եմ՝ ստուգեք, հո չե՞մ ասում՝ մի ստուգեք: Բայց ստուգելուն ձեւ կա, էս երկրում մենակ Ծառուկյա՞նն է սեփականատեր, հա՞: Հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվավ, մենակ էլի Ծառուկյանին պետք է ստուգեն, թող ստուգեն՝ իրանց ցավն էլ տանեմ: Էլ ո՞ւմ են ստուգում, կարա՞ք ասեք:

«Սասնա Ծռեր»-ը պաշտպանում է «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությունը

Իշխանությունը հանձնաժողովի նախագահի շուրթերով ներկայացրեց իր որոշման հիմնավորումը՝ համակարգը չի կարելի խարխլել:

«Պարոն Վարդանյան, ձեր ասածից սահմանադրական իրավունքի հիմնադիրները գերեզմանում շուռ են գալիս». Մարուքյան

«Ի՞նչ փոխվեց առաջինից երկրորդ ընթերցում, որ իշխանությունը փոշմանեց: Այս հարցին քաղաքական պատասխան տվեք»,-ասում է ԼՀԿ ղեկավարն «Իմ քայլին»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին,

«Սա բացառիկ դեպքերից է, երբ ձեր հետ համաձայն եմ». Քրիստինե Պողոսյանը՝ Մարուքյանին

Ես անկեղծ ուզում էի, որ ձեր օրինագիծն անցներ: Կարելի էր ավելի լավ գրել օրինագիծը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մեկնաբանությունը` Գրիբոյեդովի հուշարձանի պղծման կապակցությամբ

Կարծում ենք, որ հայ հասարակության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի միջև եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք ունեն խորքային պատմական արմատներ

Ծառուկյանը հորդորում է Մարությանին հարցնել՝ ինչո՞ւ Աբու Դաբիի թագաժառանգին չեն թողել Երեւանում անվճար հիվանդանոց ու 2 հյուրանոց բացել. «Կես ժամ հետո հիասթափված գնացել են»

Դիտարկմանն ի պատասխան՝ գուցե Կամազ չի նվիրել, դրա համար չեն թողել՝ Ծառուկյանը ծիծաղեց. «Ես չգիտեմ՝ ինչ չի նվիրել»: Ըստ Ծառուկյանի, գործով են մարդուն գնահատում, ոչ թե ճարտար խոսելով. «Եթե մարդը գալիս է Երեւան, ուզում է կառուցի հյուրանոց ու ասում ՝ ցանկացած գումար պատրաստ ենք վճարելու՝ դա կլինի վթարային շենքեր, ուզում է հիվանդանոց կառուցի, որ լինի հոր անունով՝ թագավորի՝ կարո՞ղ է ինչ-որ մեկի համար վատ է»:

Բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքը և ավտոմեքենան

Վերջինիս ուղևորը, ստանալով մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Վարչապետի ասած 0,1 տոկոսանոց գնաճի պայմաններում ալյուրը Հայաստանում թանկացել է 4,5%-ով. «168 ժամ»

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հացի գները վերջին մեկ տարում բարձրացել են 3,7 տոկոսով։ Այդ ընթացքում մակարոնեղենը թանկացել է՝ 7,6, հացաբուլկեղենը և ձավարեղենը՝ 3,5 տոկոսով։ Բրնձի գինն ավելացել է 3 տոկոսով։

«Պարոն Մարուքյան, մի սրտնեղեք, իմ ոչ մի նախագիծ չի անցնում». Գեւորգ Պետրոսյանը՝ ԼՀԿ ղեկավարին

Համակարգը պետք է ղեկավարի մարդ, որը տիրապետում է ոլորտին: Կարծում եմ՝ սա չպետք է վիճելի լինի:

Այսօրվա «հզոր ընդդիմությունը» (խոսքը նախկին իշխանությունների ու նրանց հարող շրջանակների մասին է) ուղղակի գանձ է իշխանությունների համար. «Հայկական ժամանակ»

Իսկ եթե երկրում ձեւավորվի այնպիսի հզոր ընդդիմություն, որի քննադատություններին հնարավոր չլինի պատասխանել «բա լավ է՞ր, որ ձեր ժամանակ…» բառերով, այդ դեպքում իշխանությունները ստիպված կլինեն գործել այնպես, որ քննադատությունները հնարավորինս քիչ լինեն, լինելու դեպքում էլ՝ ստիպված կլինեն առարկայական բացատրություններ տալ (եթե ոչ այդ ընդդիմությանը, ապա հասարակությանը)։

Փառատոնն անգնահատելի արժեք ունի ոչ միայն պետական սիմֆոնիկ նվագախմբի, այլև Հայաստանի մշակութային կյանքի համար. «Rhinegold» պարբերականն անդրադարձել է «Ժամանակակից դասականներ» փառատոնին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։ Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Կառլ Ջենկինսին։

Եթե երկիրը չի կառուցվում, այդ դատարկ տարածությունը պետք է լցվի լոզունգով, որի համար միլիոններ են հատկացնում. Խաչիկ Չալիկյան. «Հրապարակ»

Ես հիմա նույնիսկ վախենում եմ, որ սա զուգադիպություն չէ, որովհետեւ չեմ կարծում, որ այս աստիճանի տգիտությունը կարող է օկուպացնել երկիրը։ Ես նաեւ վախենում եմ, որ դա ծրագրված է արվում, ինչն ամենամեծ վտանգն է։

Ըստ նախարարի, Լապշինի՝ Երեւանը աշխարհի ամենաաղտոտված տասը քաղաքներից մեկն է հայտարարությունը ապատեղեկատվություն է. «Ժողովուրդ»

Լապշինը, Հայաստանում ապրելով 4 ամիս, զգացել է, որ այնքան էլ առողջ չէ «Բայց շատ վատ էկոլոգիայի պատճառով ինձ վատ էի զգում։ Այդքան հաճախ երբեք չեմ հիվանդացել տարբեր մանր-մունր հիվանդություններով, ինչպես Երեւանում»։

Մարուքյանը զարմացած է. «Իմ քայլը» կողմ էր ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանն առնչվող օրինագծին, իսկ հիմա՝ դեմ

«Ի սկզբանե տրամադրվածություն կար օրինագիծը մերժելու. ունենք այն, ինչ ունենք»,-ասում է ԼՀԿ ղեկավարը

Անի Խաչատրյան. «Չեմ տեսնում հրաժարականի պահանջի անհրաժեշտություն, տեսնում եմ խոստովանության անհրաժեշտություն». «Հրապարակ»

Խոստովանեն, ասեն, որ, այո՛, տվել ենք շինթույլտվություններ, այո՛, մենք ստացել ենք նվերներ այսինչ մարդկանցից, ինչի՞ համար են թաքցրել։

Երվանդ Վարոսյան. «Ես ուղիղ ասեմ, այս պահի դրությամբ մենք պատահաբար չունենք գրպանային ՍԴ». «Փաստ»

Դեռ օգոստոսին հանրային քննարկման ներկայացված օրենսդրական նախագծերի մի շարք դրույթներ քննադատությունների և բանավեճերի առիթ էին դարձել։ Խոսքը «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթի մասին է, որտեղ տեղ էր գտել նաև ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը։ Սկզբնական տարբերակում առաջարկվում էր հրաժարական տալ՝

Ինքներս մեզ փոխելով՝ կկարողանանք փոխել մեր իսկ կարծրատիպերով ստեղծված աշխարհը՝ այն դարձնելով ավելի հանդուրժող ու ներառական․ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն Աուտիզմի ազգային կենտրոնում

Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Հաշմանդամությունն անհատի զարգացման և առաջընթացի արգելք չպետք է լինի: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, հասանելի միջավայրի ապահովումը և հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հարգանքը պետք է դարձնել յուրաքանչյուրիս առօրյա կյանքի անբաժանելի առաջնահերթություն: Ինքներս մեզ փոխելով՝ մենք կկարողանանք փոխել մեր իսկ կարծրատիպերով ստեղծված աշխարհը՝ այն

Արա Սահակյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ սահմանման, չի կարող լինել չարիք». «Հրապարակ»

Ցանկացած իշխանություն փորձում է ամրապնդել իր դիրքերը մրցակիցներին մեկուսացնելու, վարկաբեկելու միջոցով նույնպես։

Մահակի գործադրմամբ տանտիրուհու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել է

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունուն ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արագած գյուղում ավազակային հարձակում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք, 2019 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 23:30-ի սահմաններում, ավազակային հարձակմամբ, ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք

Վանդալիզմին վանդալիզմով չեն պատասխանում. Շարմազանով

Ալեքսանդր Գրիբոյեդովը հայ-ռուսական իրական բարեկամական հարաբերությունների խորհրդանիշներից մեկն է։ Անուրանալի է նրա դերը, թե Թուրքմենչայի պայմանագրի ստորագրման և թե Պարսկաստանից հայ ժողովրդի վերադարձ -ներգաղթը Մայր Հայաստան կազմակերպման գործում։ Հ.Գ. Այն, որ Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկելն ու ապամոնտաժելը վանդալիզմ և հիմարություն է՝ անհերքելի է։ Բայց վանդալիզմին վանդալիզմով չեն պատասխանում։ Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ ՀՀԿ խոսնակ Առավոտ. Գիշերը մի շարք

Վերին Լարսում ռուսական կողմում կուտակվել է շուրջ 230 բեռնատար. ԱԻՆ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Ալագյազ-Արթիկ, Ծիլքար-Գեղարոտ, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհ-ները, Շիրակի մարզի ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը: Սարավան-«Զանգեր» և Երևան-Սևան ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում

Ինչի վրա է հիմնված սերը

Գրեթե ամեն օր կառավարությունը հաղորդում է լավատեսական լուրեր, որոնք կոչված են մեզ դրական լիցքեր հաղորդել: Տնտեսության այսինչ բնագավառում այսքան տոկոսով աճ է գրանցվել, արտագաղթը նվազել է այսքան տոկոսով, միջազգային այսինչ վարկանիշում մենք առաջ ենք գնացել այսքան կետով, վարչապետը նոր արտադրամասեր է բացում, որոնք կապահովեն այսքան աշխատատեղեր: Ի դեպ, այդ լուրերի շարքում նշվում էր հետեւյալը. երբ

ԱՍԵԿՈՍԵ

102-րդ ռազմաբազան գեղեցկության համար չի Հայաստանում գտնվում: ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆ  

Հայկ Մա­րու­թյա­նի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջող­նե­րը պա­տաս­խա­նե՞լ են հար­ցին՝ այդ չա­րա­բաս­տիկ ԿԱ­ՄԱԶ-նե­րը իր տու՞ն է տա­րել. «Իրատես»

Փաս­տա­ցի Հայկ Մա­րու­թյա­նին է վե­րա­դառ­նում սևե­րի ու սպի­տակ­նե­րի իր նե­տած բու­մե­րան­գը, երբ ին­քը սկ­սում է աշ­խա­տել սևե­րի հետ, չեն նե­րում ոչ սպի­տակ­նե­րը, ոչ սևե­րը:

London Chess Classic-ը մեկնարկեց միայն ոչ-ոքիներով

Չորս ուժեղագույն գրոսմայստերներ, նրանց թվում՝ հայկական շախմատի առաջատարը, այսօր Լոնդոնում մեկնարկեցին Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում: Դասական շախմատի առաջին տուրի երկու պարտիաներն էլ, որոնցում զույգ կազմել են Լեւոն Արոնյանն ու Դին Լիժենը եւ Մագնուս Կարլսենն ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ավարտվեցին ոչ-ոքի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գողություն «Հայ ավետարանի հավատքի քրիստոնեաներ» եկեղեցուց․ (Տեսանյութ)

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Ստեփանավանի «Հայ ավետարանի հավատքի քրիստոնեաներ» եկեղեցու դահլիճում դրված սինթեզատորն ու դրա կարգավորիչը։ Նախնական հաշվարկով՝ պատճառվել էր մոտ 900․000 դրամի վնաս։ Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Նախաքննության ընթացքում Ստեփանավանի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնք դեպքից մեկ ամիս անց արդյունք տվին։

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930