Օրվա լրահոսը
Ռուբեն Վարդանյանի գործով «դատական նիստը» հետաձգվել է «անորոշ ժամանակով»
Հայազգի բարերար եւ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատական նիստն «անորոշ ժամանակով» հետաձգվել է: Ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ, պատճառը` դատական կոլեգիայի խորհրդակցությունն է ՀՀ մյուս «մեղադրյալների» գործով։
«Քաղաքացիներին ներկայացվեց վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը». Նիկոլ Փաշինյան
«Քաղաքացիներին ներկայացվեց վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը, եղանք պաշտպանական կառույցներում, այնուհետև այցելեցինք Կիրանցի սահմանազատված հատված», գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ է հրապարակել:
Բագրատ սրբազանի օգնականի` Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց, փոխարինվեց տնային կալանքով և գրավով
Բագրատ սրբազանի օգնականի` Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով, հայտնել է փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։ «2025 թվականի դեկտեմբերի 16-ին բողոքարկել էի դատավոր Կ. Ֆարխոյանի հերթական որոշումը, որով բավարարել էր հանրային մեղադրողների միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր ընթացակարգով քննության է առնվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
Արայիկ Հարությունյանը կառավարությունում ընդունել է 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է Երևանի հ. 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների: Արայիկ Հարությունյանը ողջունել է հյուրերին, ներկայացրել պետական համակարգի կառուցվածքն ու գործունեությունը, քաղաքականությունների ու ռազմավարությունների իրականացման գործում Վարչապետի աշխատակազմի դերը, խոսել կրթության կարևորության մասին և կոչ արել աշակերտներին համապատասխան մասնագիտական կրթություն ստանալ և համալրել պետական համակարգի կադրերի շարքերը: Վարչապետի աշխատակազմի
Ի՞նչ որոշում կկայացնի դատարանը Խաչիկ Գալստյանի կալանքի հարցով․ փաստաբանի պարզաբանումները
Դատարանը Խաչիկ Գալստյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 20։20-ին։
Դադարեցվել է Վարդան Ղուկասյանի հանրային քրեական հետապնդումը․ փաստաբան
Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղսագրվող հոդվածներից մեկով որոշվել է դադարեցնել քրեական հետապնդումը, մյուսով որոշվել՝ հետապնդում չհարուցել․ հայտնել է Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ «Քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։ Նույն որոշմամբ որոշվել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական
Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ դատարանից տեղեկացա, որ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Ռոման Սմբատյանի որոշումը չի բեկանվել, գրել է փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում եւ հավելել. «Վերաքննիչի որոշմանն առայժմ գնահատական չեմ տալիս, քանի որ բուն որոշումը դեռ չեմ ստացել և չեմ ծանոթացել «չբեկանելու» հիմնավորումներին. օրենքով նախատեսված է եռօրյա ժամկետ՝ որոշումը կողմերին ուղարկելու համար»:
«Նոր տարուց առաջ անգամ Ալիևն է համաներում շնորհում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը փակում է քաղաքական այլախոհներին»․ Մարգարիտ Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ այս իշխանությունները փորձում են այլակարծությունը ոչնչացնել, որ 2026-ին դաշտը մաքրած գնան ընտրությունների և ստանան այն, ինչ ուզում են։
Էջմիածնում 36-ամյա հարսը խոհանոցային դանակով հարվածել է սկեսրոջը և ամուսնուն, ապա ամուսինն է դանակով հարվածներ հասցրել կնոջը. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի շենքերից մեկում ծեծկռտուք է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում կրկին տեղեկություն է ստացվել, որ հարսը ամուսնու մորը
«Փաշինյանը ոչ մի օր ու ժամ չի կորցնում․ ջանասիրաբար պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, տանում է կալանքների»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ իշխանությունները հստակ ճնշումներ են գործադրում, ապօրինի կալանքների տանում։
Վեհափառ հայրապետը այցելեց ազգային ծերանոց տօնական օրերու ընդառաջ
Մթնոլորտը ջերմ էր տօնական երգերով: Միաբաններն ու տարեցները միասնաբար երգեցին Նոր տարուան եւ Քրիստոսի Սուրբ Ծննդեան ոգին ու պատգամը փոխանցող երգեր։
«Թուրքիան խորհրդանշական մի ժեստ արեց, որ Փաշինյանը հպարտանա՝ տեսեք՝ թուրքերի հետ հարաբերությունները կարգավորվում են․ թուրքական շահի սպասարկում է»․ Գեղամ Մանուկյան
Ըստ Գեղամ Մանուկյանի՝ իշխանությունները լայնածավալ բռնությունների արշավ են սկսել։
Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր-Դիլիջան ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ալագյազ-Արթիկ հատվածում բուք է։
«Ալեքս-33» ՍՊԸ-ի լցակայանում հերթական թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ հեղուկ գազի վաճառքը կասեցվել է
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում, քաղաքացու դիմումի-բողոքի հիման վրա, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մանուշյան 4/4 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են հերթական ստուգումներ։ Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։ Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով
Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հերքումը «լիակատար անմտություն է». Պեսկով
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և արևմտյան լրատվամիջոցների կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հերքումը «լիակատար անմտություն է», հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Իսվեստիա» պարբերականը։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերով նման զանգվածային հարվածի դեպքում լրացուցիչ ապացույցներ անհրաժեշտ չեն։ «Զելենսկին ինքը փորձում է
Նախընտրական բոլոր գործընթացները Խաչիկ Գալստյանի մասնակցությամբ եղել են օրենքի սահմաններում․ Սոս Հակոբյան
Փաստաբանը տեղեկացրեց, որ Խաչիկ Գալստյանը չի ընդունում մեղքը։
Կանխվել է ձիու մսի վաճառքը․ ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին շարունակել է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման շուկայում։ Գեղարքունիքի մարզում իրականացվող ստուգայցերի ընթացքում Տեսչական մարմնի անասնաբուժության վարչության տեսուչների կողմից հայտնաբերվել է անհայտ ծագման ձիու մսի մեծ քանակություն։ Ըստ ստացված տեղեկությունների՝ ձիու մսի իրացումը նախատեսված է եղել իրականացնել Երևանի «ԳՈՒՄ»-ի շուկայի հարակից տարածքում, ինչպես նաև Վանաձոր քաղաքում։ ՍԱՏՄ տեսուչների արագ
«Նիկոլ Փաշինյանը վախենում է նաև Արթուր Վանեցյանից»․ Բաբկեն Հարությունյան
«Երբ կուսակցությունն ուժեղանում է, իսկ առջևում ընտրություններն են, ամեն բան անում են, որ խոչընդոտեն մեր քաղաքական գործունեությանը»․ «Հայրենիք» կուսակցության անդամ
Ստեղծված իրավիճակը ոչ թե կոնֆլիկտի լուծում է, այլ՝ անավարտ և անարդար խաղաղություն. Ստեփան Հասան-Ջալալյան
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇԱՆՏԱԺՆ Ու ԱԴՐԲԵՋԱՆ-ԱՐՑԱԽ ԿՈՆՖԼԻԿՏԸ 2025թ. դեկտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ընդլայնված հանդիպման ժամանակ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի համատեքստում խոսելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասին, մասնավորաբար, հայտարարել է. «Առևտուր։ Նրանք առևտուր են անում։ Ես ասացի. «Մենք կդադարեցնենք ձեզ հետ առևտուրը։ Այլևս ոչ մի առևտուր»: Երկուսի հետ էլ… Հետո ես
Ձյան և մերկասառույցի պայմաններում ինչպես վարել մեքենան. ՆԳՆ խորհուրդները
Վարքականոններ՝ վարորդների համար․ ինչպե՞ս վարել մեքենան ձյան և մերկասառույցի պայմաններում Վարորդները պետք է ձմռանը երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Պահպանել տարածություն դիմացի մեքենայից: Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը: Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն: Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս
«Նիկոլ Փաշինյանը շատ բան կարող է ուզել․ ինձ ճնշելն անհնար է»․ Արթուր Վանեցյան
Արթուր Վանեցյանը վստահեցրեց՝ Խաչիկ Գալստյանի գործը դատական վախճան չի ունենալու։
Քննիչը հայտնել է, որ պատրաստվում է Վարդան Ղուկասյանին առնչվող գործը կարճելու միջնորդություն ներկայացնել վերահսկող դատախազին. Զարուհի Փոստանջյան
Ղուկասյանը հայտարարել էր՝ «Ով դեմ է, որ Հայաստանը միանա Միութենական պետությանը, թրքահպատակ շան տղա է»։
ԵՄ-ի հետ ՀՀ իրավական շրջանակի նման ներդաշնակեցումը կհակասի ԵՏՄ-ի կանոնակարգերին, որի անդամ է Հայաստանը. Գալուզին
Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, և մեր հարաբերությունների այս հիմնարար պարամետրերը մնում են անփոփոխ. Գալուզին
«ՀայաՔվե»-ն դատապարտում է վարչախմբի հերթական կամայականությունը և ոգու արիություն մաղթում Խաչիկ Գալստյանին
«Վարչախումբը շարունակում է քաղաքական ընդդիմախոսներին մեկուսացնելու հանցավոր գործելակերպը»
Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է։ Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝ Մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից, Telcell սպասարկման կետերից, Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում: Երևանի մետրոպոլիտեն
Էմանուել Ճգնավորյանը՝ «Տարվա միլանցի» կոչման թեկնածուների թվում
Region Monitor. Աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր, մաեստրո Էմանուել Ճգնավորյանը, որը 2024 թվականին ստանձնել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարումը, հայտնվել է «Տարվա միլանցի» կոչման թեկնածուների թվում՝ ըստ «Corriere della Sera» պարբերականի ընթերցողների հարցումների։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն ու արդար խաղաղության և անվտանգության հաստատմամբ. դեսպան Կոպիրկինի ամանորյա ուղերձը
Վստահ եմ՝ գալիք տարում կունենանք բոլոր հնարավորությունները ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման համար
Դիմում եմ այն գործարարներին, որոնք անազնիվ են աշխատում և խնդիրներ ունեն օրենքի հետ. հեռու մնացե՛ք «Իմ քայլը» հիմնադրամից. Աննա Հակոբյան
Պարզվում է` իմ և «88» սուպերմարկետների ցանցի կապի մասին թեման փակվելուց հետո հիմա էլ «Red Store» խանութների ցանցի շուրջ է սկանդալ ծագել։ Եվ ո՞վ է այն իդելական անձը, ում անվան շուրջ պետք է պտտվի այդ սկանդալը, իհա՜րկե` «Աննա Հակոբյանը»
Սարի Թաղի Որմնադիրներ փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
Դեկտեմբերի 30-ին, ժամը 12։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարի Թաղի Որմնադիրներ փողոցի տներից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության
Թվային դրամը տեխնոլոգիա չէ, այլ՝ պետականության նոր մակարդակ. Դավիթ Անանյան
«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀԵՆԱՍՅՈՒՆ 10․ Թվային դրամը տեխնոլոգիա չէ, այլ՝ պետականության նոր մակարդակ Տնտեսության կառուցվածքային վերափոխումը հնարավոր չէ հին ֆինանսական գործիքներով։ Եթե պետությունը չի վերահսկում իր ֆինանսական հոսքերը, չի կարող վերահսկել ո՛չ արդյունավետությունը, ո՛չ արդարությունը, և ո՛չ էլ

















































