Օրվա լրահոսը
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է «Դյուդելանժ» – «Ղարաբաղ» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է «Դյուդելանժ» -«Ղարաբաղ» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպին: Նշենք, որ երկրորդ խաղակեսի սկզբում դրոնով ստադիոն է իջեցվել Արցախի դրոշը, որից հետո մրցավարը ընդհատել է խաղը: «Ադրբեջանի ԱԳՆ-ը հետևում է իրավիճակին՝ կապված Լյուքսեմբուրգում «Դյուդելանժ» -«Ղարաբաղ» խաղի ժամանակ սադրանքի հետ: Դեսպանին հանձնարարվել է կապ հաստատել Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի հետ և համոզվել, որ մեղավորները կհայտնաբերվեն և համապատասխան
Երեւանի ծեր ու անվտանգ տրանսպորտը
Եվս 5 րոպե, եւ 2 համարի տրոլեյբուսը Չարբախի վերջնականգառից կշարժվի դեպի «Էրեբունի» թանգարան: Իսկ մշտական ուղեւոր Սամվել Գրիգորյանը լավ գիտի, թե 2 համարի տրոլեյբուսը ինչ հաճախականությամբ է ճանապարհ ընկնում, ուստի չի ուշանում: Ասում է՝ տրոլեյբուսը էժան է եւ հարմարավետ: -Տրոլեյբուսների աշխատանքից գոհ եմ, բայց որ ավելի նորերը բերեին, լավ կլիներ: Իսկ որ ասում են, թե
Կարևոր է, որ աշխատանքային միգրանտներն այլ երկրներում օրենսդրորեն և իրավական առումով պաշտպանված լինեն. Միքայել Մելքումյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում՝ աշխատանքային միգրացիայի թեմայով Հարգելի գործընկերներ, Քննարկվող թեման բավական արդիական է շատ երկրների համար նաև այն պարզ պատճառով, որ տարբեր պետություններում մարդկանց կենսամակարդակը կարող է էապես տարբերվել, որովհետև նույն որակի և քանակի աշխատանքի դիմաց վարձատրության չափն էապես տարբեր է: Աշխատանքային միգրանտներն ունեն ԵԽԽՎ համապատասխան որոշումների և պաշտպանության
Ռուբինյանը՝ Ալիեւի հայտարարության եւ Պուտինի քայլի մասին
Ալիեւի պատասխանը ցույց է տալիս, որ նա չի ընդունում այդ բանաձեւը, հետեւաբար, չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում
Զինծառայող Մուշեղ Աբովյանի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
2019թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով դեմքի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, հարուցվել է քրեական գործ, կատարվում
Արարատ Միրզոյանը հիշեցնում է, որ Արփինե Հովհաննիսյանը «հիվանդ» էր անվանել Իոաննիսյանին եւ «անուղեղ»՝ Բադասյանին. «Ինչ խոսք, գեղեցիկ չէր ձեւակերպումը»
Լավ կլինի Արփինե Հովհաննիսյանը մի կարճ պարզաբանում տա այն մասին, թե ինչու էթիկայի հանձնաժողով չէր ստեղծվել բազմաթիվ դեպքերում, երբ, իմ խորին համոզմամբ, շատ տգեղ, ոչ կոռեկտ եւ անձնական վիրավորանքներով լի ձեւակերպումներ են եղել իրենց ժամանակ տարբեր պատգամավորների կողմից»: Դիտարկմանը, որ մերժվել է այդ արժեհամակարգը, հիմա խոսքը հեղափոխական իշխանության մասին է՝ Միրզոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ էթիկայի հանձնաժողով այնուամենայնիվ, չափազանց լուրջ դեպքերի է վերաբերում»:
Կին դատապարտյալին վարչակազմն ասում է՝ պայմանական վաղաժամկետ ազատելը նպատակահարմար է, դատարանը չճանաչելով՝ մերժում է
Ագրարային համալսարանի նախկին դասախոս Լաուրա Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով ԵՊՀ դասախոս, Երեւանի Ծ. Աղբյուր 55/5 հասցեում կառուցվող դասախոսներին հատկացվելիք համալսարանական շենքում բնակարանների հերթագրման ցուցակում ընդգրկելու եւ բնակարան տրամադրելու պատրվակով, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, 2011թ. փետրվարից մինչեւ 2012թ. վերցրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ եւ խարդախությամբ հափշտակել: Նրա քաղ. հայցը կազմել
ԱԻՆ-ում կառուցվածքային փոփոխություններ եւ կրճատումներ կլինեն
Նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասում է՝ այն աշխատակիցները, որոնք իրենց տեղում չեն, նրանցից ազատվելու գործընթաց է գնալու
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`
Սամվել Մարտիրոսյան. «Tor»-ի ավելի շատ կիրառումը կարող է նաեւ այլ պատճառ ունենալ. մարդիկ վախեցած են նոր իշխանություններից եւ թաքցնում են իրենց ինքնությունը. «Հայկական ժամանակ»
Մյուս տարբերակը այն է, որ մարդիկ բացում են կեղծ էջեր եւ սա երաշխավորում է, որ իրենց չեն գտնի։ Օրինակ «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան Էջի տվյալները «Ֆեյսբուք»–ը տրամադրեց, բայց եթե դու «Tor» –ի միջոցով ես մուտք գործում՝ «Ֆեյսբուք»–ն էլ չգիտի, թե դու ով ես»,– ասաց Մարտիրոսյանը։
«Ոչ մի կերպ չեմ հասկանում ԲՀԿ-ի դիրքորոշումը՝ չունենալ քաղաքական դիրքորոշում այսպիսի էական հարցում». Արարատ Միրզոյան
Նա ասաց, որ չի ուզում ենթադրություններ անել, թե ԲՀԿ-ն ինչու է նման որոշում կայացրել: Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն ասում է՝ իրավական հիմքեր չկան նախագծում՝ Միրզոյանն արձագանքեց. «Դե մենք կտրուկ համաձայն չենք դրա հետ, էլի»:
Խումբ, որ չի կարողանում կամ ցանկանում պաշտպանել գործընկերոջը, դժվար թե կարողանա էապես փոխել Հայաստանը. «Չորրորդ իշխանություն»
«Իմ քայլը» խմբակցությունում Անդրանիկ Քոչարյանից բացի չկան այլ գործիչներ, որոնք ունեն նախորդ ռեժիմի դեմ տասնամյակների պայքարի կենսագրություն։ Նրանց քաղաքական կենսագրությունը լավագույն դեպքում սկսվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց կամ Գյումրիից Երևան քայլելու կես ճանապարհին Փաշինյանին միանալուց:
Ֆելիքս Ցոլակյան. «Այո, ես եմ երաշխավորել Վանեցյանի համար. գիտե՞ք դա երբ է եղել»
ԱԻՆ նախարարն անդրադառնում է ԱԱԾ նախկին տնօրենի հրաժարականին
Սերբիայի պալատում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Սերբիայի պալատում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկիր ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Սերբիայի պետական օրհներգերը, Հայաստանի նախագահն ընդունել է պատվո պահակախմբի ղեկավարի զեկույցը։ Այնուհետև տեղի է ունեցել նախագահներ Արմեն Սարգսյանի և Ալեքսանդար Վուչիչի առանձնազրույցը։ Սերբիայի նախագահը բարի գալուստ է մաղթել նախագահ
«Ամբողջ երկրով մեկ կարիք կա լայնամասշտաբ վերակազմավորման»
Հարցազրույց Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի տնօրեն, Նոտր Դամի համալսարանի (ԱՄՆ, Ինդիանա) ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանի հետ: -Ի՞նչ կտա վերջերս ստացած բրիտանական դրամաշնորհը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիային եւ Հայաստանին ընդհանրապես, ի՞նչ է արվելու դրանով: -Այս դրամաշնորհը գրվել է կրթական եւ ուսումնական նկատառումներով: Արդյունքում ձեռք կբերենք երկու գերմանիումի դետեկտոր,
Ռուբեն Բաբայան. Եթե հանրության որոշակի մասը համերգն ընկալում է որպես սատանիստական քարոզչություն, ես դա պետք է հաշվի առնեմ. «Ժողովուրդ»
Հիմա ես չգիտեմ՝ այդ համերգը քարոզչական բնույթ կրում է, թե ոչ, բայց ես չեմ ուզում թատրոնն ընկալվի քարոզչություն իրականացող կառույց։ Կարող է իրականում դա քարոզչություն չէ, բայց որոշակի հատվածի կողմից այդպես է ընկալվում։
«Ներողություն խնդրել ԲՀԿ խմբակցությունից՝ անհարգալից վերաբերմունք է ԱԺ մյուս ուժերի նկատմամբ». Արարատ Միրզոյանը՝ Հրայր Թովմասյանին
Իհարկե, օրենքը, Սահմանադրությունը չի արգելում մի մարդու, ով եղել է կուսակցական, զբաղեցնել ՍԴ անդամի, դատավորի կամ նույնիսկ նախագահի պաշտոն, բայց ի՞նչն է տարբերությունը, որ ոչ թե անցյալն է հարցը, այլ այն, որ մենք ունենք կասկած այն մասին, որ նրա հիմիկվա գործողություններում կա մոտիվացիա պաշտպանել այդ կուսակցության շահերը, ինչու մի առանձին քաղաքական ուժի շահեր եւ դա նաեւ դրսեւորվում է Հրայր Թովմասյանի՝ ԱԺ ֆրակցիաներից մեկին ուղղված հայցով:
Գործող իշխանությունը, ունենալով էական բարեփոխումներ անելու հանրային աջակցություն, գնաց այդ ռեսուրսի ոչ արդյունավետ օգտագործման և իրենց խոստումներին հակասող ճանապարհով. Վազգեն Մանուկյան
Անկախության հռչակումից հետո մեր երկիրը բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրների առաջ կանգնեց։ Դրանց մի մասը լուծվեց, մյուսը՝ ոչ: Անկախության ու Արցախյան ազատամարտի հաղթանակի կողքին մենք ունեցանք նաև բացթողումներ՝ պետական կառավարման ինստիտուտների անկատար վիճակ, խաթարված ընտրական համակարգ, սոցիալական բևեռացվածություն և արդարության դեֆիցիտ: Գործող իշխանությունը, ունենալով էական բարեփոխումներ անելու հանրային աջակցություն, գնաց այդ ռեսուրսի ոչ արդյունավետ օգտագործման
Մեսրոպ Առաքելյան. «Պետք է փորձենք ունենալ այնպիսի տնտեսություն, այնպիսի տնտեսական հարաբերություններ, որ կարողանանք ավելի շատ հնարավորություններ քաղել Մաքսային միությունից, քան տալ. «Հայկական ժամանակ
Ինչ վերաբերվում է՝ ճիշտ է, թե սխալ, մինչ այդ էլ մենք տնտեսական համագործակցություն ունեինք Ռուսաստանի հետ, հետեւաբար՝ սա ավելի շատ այդ համագործակցությունների մեծացման, ավելի շատ տնտեսական .ինտեգրացիա ունենալու հնարավորություններ է մեզ տալիս, որը դեոեւս ամբողջովին չենք օգտագործել։ Այդ ուղղությամբ աշխատանքներ ունենք տանելու, որ կարողանանք ավելի արդյունավետ համագործակցություն ունենալ։
Կարևոր է, որ ապահովվի օմբուդսմենների հասանելիությունը գորշ գոտիներում, անկախ նրանից երկրագնդի այդ հատվածը ճանաչված է, թե ոչ. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել ԱԼԴԵ խմբի անունից, որում անդրադարձել է «մոխրագույն գոտիներում»՝ չճանաչված դե ֆակտո երկրներում, օմբուդսմենի ինստիտուտի մուտքի և մարդու իրավունքների պաշտպանության թեմային։ Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում ելույթը Հարգելի տիկնայք և պարոնայք, ALDE խմբի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկույցի հեղինակ Լորդ Ռիչարդ Բալֆին իր արժեքավոր աշխատանքի համար
«Մայրիկը պետք է բացատրի երեխային, թե ինչու է սովորականից ավելի երկար մնալու մանկապարտեզում»
Ինչպես գիտենք, քաղաքապետարանը որոշում է կայացրել, որ սեպտեմբերի 1-ից Երեւանի մանկապարտեզներում գործի երկարօրյա ծառայություն: Զրուցեցինք ծնողների եւ դաստիարակների հետ եւ պարզ դարձավ, որ այդ որոշման վերաբերյալ կան եւ համաձայնություններ, եւ տարաձայնություններ: «Ես չունեմ ավելի գումար, որ վճարեմ մանկապարտեզին երկարօրյայի համար»,- մեզ հետ զրույցում ասաց 4 տարեկան Լիլիթի մայրը, որն ունի եւս 2 դպրոցահասակ երեխա եւ
«Կինս ձեռք է բերել նոր մեքենա՝ վարկով». Արարատ Միրզոյանը 1 սենյականոց տունը ծախել է, նոր տուն է գնել
«Ես ունեի 1 սենյականոց բնակարան, որը վաճառել ենք եւ այդ գումարով որպես կանխավճար օգտագործելով՝ ձեռք ենք բերել մի քիչ ավելի մեծ, մի քիչ չէ՝ մեծ բնակարան, էլի հիփոթեքային վարկով: Սա է, մյուսների մասին չգիտեմ»:
ՔՊ-ն մերժել է Իրազեկ քաղաքացիների միավորման առաջարկը. Դանիել Իոաննիսյանը քննադատում է
«ԱԺ-ում իշխող խմբակցությունից որոշ մարդիկ հասկանում են, որ օպոնենտ կուսակցությունների հետ խնդիր ունեն եւ այդ կուսակցություններին թուլացնելու համար ինչ-որ կարգավորումներ են բերում»:
684-780 դրամ արժողությամբ սննդի փոխարեն երեխաներին բաշխվել է 200 դրամ արժողությամբ սնունդ. Չարաշահումներ Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցում
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առերևույթ կոռուպցիոն բնույթի չարաշահումների դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում 2018թ. մայիսի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գյումրու 40 հիմնական դպրոցի տնօրեն Ա.Ա.-ն, խախտելով կառավարության
Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը դեմ է 1 պատգամավոր. 98 կողմով որոշումն ընդունվեց
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով փակ գաղտնի քվեարկությունն ԱԺ-ում ավարտվեց: Արդյունքները ամփոփելուց հետո հայտարարվեց, որ քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորից կողմ է քվեարկել 98 պատգամավոր: Պատգամավորներից մեկը դեմ է եղել: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԲՀԿ-ն որոշել էր չմասնակցել քվեարկությանը: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Աղբահանության վճարը քաղաքացու համար մնալու է նույնը». Հակոբ Կարապետյան
Կա օրինագիծ, որ աղբահանության համար նախատեսված վարձավճարը գանձվի ոչ թե բնակչությունից, այլ ներմուծող սուբյեկտներից:
20 տարի անց լեգենդար անսամբլը հյուրախաղերի էր մեկնել ամենամոտ հարեւան երկիր
«Առավոտը» Հայաստանի պարի պետական վաստակավոր անսամբլի ֆեյսբուքյան էջից տեղեկացավ, որ վերջերս, շուրջ 20 տարվա ընդմիջումից հետո, կոլեկտիվը մենահամերգ է ունեցել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան դրամատիկական թատրոնում: Երեկոյին ներկա են գտնվել Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ, շուրջ չորս տասնյակ երկրների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր, հայ ու վրաց հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:
Ադրբեջանը և Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը
Ռուսաստանն առաջատար երկրների ցանկում է, որոնցից Ադրբեջանը ռազմատեխնիկական արտադրանք է գնում:
Սահմանադրությունը չպետք է փոխվի Հրայր Թովմասյանից ձերբազատվելու համար. Դանիել Իոաննիսյան
Եկել է ժամանակը, որ Հրայր Թովմասյանը հրաժեշտ տա իր պաշտոնին
Իրեն պատկանող լողափում՝ ջրի մեջ, բերանը կպչուն ժապավենով կապված վիճակում տղամարդու դի է հայտնաբերվել. պարզվում են 72-ամյա տղամարդու սպանության դեպքի հանգամանքները
ՀՀ ՔԿ Գեղարքունիք մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 72-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին` ժամը 13.40-ին, ՀՀ ոստիկանության Սևանի բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող լողափում՝ ջրի մեջ, տղամարդու դի է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերել են


















































