Օրվա լրահոսը

Առնո, բայց ոչ Բաբաջանյան կամ մի գնդակի պատմություն

Փոքրիկ Առնոն (Առնո Տեր-Պողոսյան) դեռևս 1 տարեկան 9 ամսական է և արդեն գիտի 170 երկրի դրոշ՝ առկա 195-ից, աշխարհի 50 տարբեր  հրաշալիքներ, 20 հայ և այլ աշխարհահռչակ կոմպոզիտորներ. յուրաքանչյուր կոմպոզիտորից մեկ կամ մի քանի ստեղծագործություն կռահում է ընդամենը մի քանի նոտայից։ Փոքրիկ Առնոն անընդհատ ավելացնում է իր իմացությունը, ուսումնասիրում է թվեր, կենդանիներ, թռչուններ, մասնագիտություններ, տրանսպորտային

«Արենի գինու փառատոնը»՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ

Հոկտեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում անցկացվելու է «Արենի գինու փառատոնը», որի իրականացման գլխավոր հովանավորը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն է: Փառատոնը միտված է զարգացնելու Հայաստանում գինու զբոսաշրջությունն ու ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը: Փառատոնի ընթացքում Արենի գյուղի և հարակից համայնքների բնակիչները ներկայացնելու են իրենց պատրաստած գինիներն ու ազգային կերակրատեսակները: Գինեգործական ընկերություններն էլ

«Սերբերին ընկալում ենք որպես ոչ միայն հավատի, այլեւ ճակատագրի եղբայրներ». Արմեն Սարգսյանի հարցազրույցը սերբական «Politika» օրաթերթին

Սերբիա կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է սերբական «Politika» օրաթերթի հարցերին Հարց– Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, որին զոհ գնաց շուրջ 25 հազար մարդ, կապեց սերբ և հայ ժողովուրդներին: Հայաստանն ամեն տարի դեկտեմբերին ոգեկոչում է այն յոթ սերբ օդաչուների հիշատակը, ովքեր զոհվեցին մարդասիրական օգնություն բերող ինքնաթիռի կործանման հետևանքով: Հայաստանում

Արտակ Զաքարյան. Ադրբեջանում չեն գնահատում Փաշինյանի պացիֆիստական մոտեցումները

«Հակամարտության պատմության բոլոր փուլերում էլ կարգավորման գործընթացից տեղյակ արտերկրի գրեթե բոլոր քաղաքական գործիչները չէին էլ կասկածում, որ խաղաղ լուծման տարբերակի վերջնարդյունքը հենց Արցախի Հանրապետության հայկական լինելու մեջ է: Սակայն դա միջազգայնորեն ամրագրելու համար դեռևս պետք է ճանապարհ անցնել: Պատերազմը՝ ինչպիսին էլ այն լինի, միևնույն է հարցի լուծում չէ: Հետևաբար խաղաղ կարգավորման բանակցություններում պետք է ջանքեր

Կալիֆորնիայի նահանգապետը ստորագրել է Թուրքիայում ներդրումներն արգելող օրինագիծը

Նահանգապետը շեշտել է, որ Կալիֆոռնիան հանդես է գալիս հօգուտ արդարության և հիշում է Ցեղասպանության 1.5 միլիոն նահատակներին:

ԵՄ-ն հայտնում է իր պատրաստակամությունն աջակցելու Կառավարության ջանքերին՝ ուղղված արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխմանը

Վասիլիս Մարագոսը ողջունել է արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված Կառավարության ջանքերը և ընդգծել, որ բոլոր շահագրգիռ կողմերի և համապատասխան մարմինների ակտիվ ներգրավվածությունը կնպաստի բարեփոխումների ծրագիրն ուղղորդելու և իրականացնելու գործընթացին և կօգնի Հայաստանի քաղաքացիների համար գրանցել շոշափելի արդյունքներ :

Գալիս են, փաթաթվում, պաչում են, ասում են՝ դու մեր ընկերն ես, բայց ֆեյսբուքում հարձակվում. Վլադիմիր Վարդանյանը դիմում է ՍԴ-ին, պահանջում գնահատական

Համ հրապարակում է իր ֆեյսբուքյան էջում, համ էլ մյուսների տարածած լուրերին լայքեր է դնում եւ ստեղծում է տպավորություն, որ գիտեք, իրենք գործընթացի մաս են: Ես դիմում եմ ՍԴ-ին, որ այս վարքագծին պատշաճ գնահատական տան: Եթե սա կատարվել է առանց ՍԴ նախագահի գիտության, անթույլատրելի է, որովհետեւ այն ուղղված էր ՍԴ նախագահին, իսկ եթե կատարվել է ՍԴ նախագահի իմացությամբ, սա եւս պետք է համապատասխան գնահատականի արժանանա ՍԴ-ի կողմից:

Ռուսաստանն առաջարկում է Ադրբեջանում ատոմակայան կառուցել

«ԱԷԿ-ը կլինի այնպիսին, որը կընտրի մեր ադրբեջանցի գործընկերը: Մենք ուժեղ կայան ենք առաջարկում»,-ասել է Լիխաչյովը:

«Դեռ 1998-ին ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում ելույթ ունեցավ Արկադի Ղուկասյանը, եւ բոլորը նրան դիմում էին՝ պարոն նախագահ»

Խոսրով Հարությունյանը շատ էական է համարում Արկադի Ղուկասյանի ելույթից ընդամենը քսան տարի հետո ԵԽԽՎ-ում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական խոսքն ու ելույթը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում «Արդյոք մարդու իրավունքները համընդհանո՞ւր են. «գորշ գոտիների» մոռացված մարդիկ» խորագրով միջոցառմանը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ելույթը Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը

Ֆելիքս Ցոլակյան. «Հնարավոր է հասնենք նրան, որ հրշեջ-փրկարարները կարողանան ավելի էժան գներով բնակարաններ ստանան»

ԱԻՆ նախարարն ասում է՝ աշխատավարձի բարձրացումից հետո դժվար է լինելու ընդունվել աշխատանքի որպես հրշեջ-փրկարար

Ամո՛թ, ամո՛թ. ժողովրդավարությունը ոչ թե պատերազմ հաղթելն է, այլ խաղաղություն տարածելը. քննադատություններ ՌԴ հասցեին՝ ԵԽԽՎ-ում

Լիտվացի պատվիրակ Էգիդիջուս Վարեսկիսը վստահեցրեց, որ ԽՍՀՄ հոգին դեռ թևածում է Ռուսաստանում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է «Դյուդելանժ» – «Ղարաբաղ» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպին

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է «Դյուդելանժ» -«Ղարաբաղ» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպին: Նշենք, որ երկրորդ խաղակեսի սկզբում դրոնով ստադիոն է իջեցվել Արցախի դրոշը, որից հետո մրցավարը ընդհատել է խաղը: «Ադրբեջանի ԱԳՆ-ը հետևում է իրավիճակին՝ կապված Լյուքսեմբուրգում «Դյուդելանժ» -«Ղարաբաղ» խաղի ժամանակ սադրանքի հետ: Դեսպանին հանձնարարվել  է կապ հաստատել Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի հետ և համոզվել, որ մեղավորները կհայտնաբերվեն և համապատասխան

Երեւանի ծեր ու անվտանգ տրանսպորտը

Եվս 5 րոպե, եւ 2 համարի տրոլեյբուսը Չարբախի վերջնականգառից կշարժվի դեպի «Էրեբունի» թանգարան: Իսկ մշտական ուղեւոր Սամվել Գրիգորյանը լավ գիտի, թե 2 համարի տրոլեյբուսը ինչ հաճախականությամբ է ճանապարհ ընկնում, ուստի չի ուշանում: Ասում է՝ տրոլեյբուսը էժան է եւ հարմարավետ: -Տրոլեյբուսների աշխատանքից գոհ եմ, բայց որ ավելի նորերը բերեին, լավ կլիներ: Իսկ որ ասում են, թե

Կարևոր է, որ աշխատանքային միգրանտներն այլ երկրներում օրենսդրորեն և իրավական առումով պաշտպանված լինեն. Միքայել Մելքումյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում՝ աշխատանքային միգրացիայի թեմայով Հարգելի գործընկերներ, Քննարկվող թեման բավական արդիական է շատ երկրների համար նաև այն պարզ պատճառով, որ տարբեր պետություններում մարդկանց կենսամակարդակը կարող է էապես տարբերվել, որովհետև նույն որակի և քանակի աշխատանքի դիմաց վարձատրության չափն էապես տարբեր է: Աշխատանքային միգրանտներն ունեն ԵԽԽՎ համապատասխան որոշումների և պաշտպանության

Ռուբինյանը՝ Ալիեւի հայտարարության եւ Պուտինի քայլի մասին

Ալիեւի պատասխանը ցույց է տալիս, որ նա չի ընդունում այդ բանաձեւը, հետեւաբար, չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում

Զինծառայող Մուշեղ Աբովյանի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2019թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով դեմքի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, հարուցվել է քրեական գործ, կատարվում

Արարատ Միրզոյանը հիշեցնում է, որ Արփինե Հովհաննիսյանը «հիվանդ» էր անվանել Իոաննիսյանին եւ «անուղեղ»՝ Բադասյանին. «Ինչ խոսք, գեղեցիկ չէր ձեւակերպումը»

Լավ կլինի Արփինե Հովհաննիսյանը մի կարճ պարզաբանում տա այն մասին, թե ինչու էթիկայի հանձնաժողով չէր ստեղծվել բազմաթիվ դեպքերում, երբ, իմ խորին համոզմամբ, շատ տգեղ, ոչ կոռեկտ եւ անձնական վիրավորանքներով լի ձեւակերպումներ են եղել իրենց ժամանակ տարբեր պատգամավորների կողմից»: Դիտարկմանը, որ մերժվել է այդ արժեհամակարգը, հիմա խոսքը հեղափոխական իշխանության մասին է՝ Միրզոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ էթիկայի հանձնաժողով այնուամենայնիվ, չափազանց լուրջ դեպքերի է վերաբերում»:

Կին դատապարտյալին վարչակազմն ասում է՝ պայմանական վաղաժամկետ ազատելը նպատակահարմար է, դատարանը չճանաչելով՝ մերժում է

Ագրարային համալսարանի նախկին դասախոս Լաուրա Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով ԵՊՀ դասախոս, Երեւանի Ծ. Աղբյուր 55/5 հասցեում կառուցվող դասախոսներին հատկացվելիք համալսարանական շենքում բնակարանների հերթագրման ցուցակում ընդգրկելու եւ բնակարան տրամադրելու պատրվակով, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, 2011թ. փետրվարից մինչեւ 2012թ. վերցրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ եւ խարդախությամբ հափշտակել: Նրա քաղ. հայցը կազմել

ԱԻՆ-ում կառուցվածքային փոփոխություններ եւ կրճատումներ կլինեն

Նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասում է՝ այն աշխատակիցները, որոնք իրենց տեղում չեն, նրանցից ազատվելու գործընթաց է գնալու

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`           

Սամվել Մարտիրոսյան. «Tor»-ի ավելի շատ կիրառումը կարող է նաեւ այլ պատճառ ունենալ. մարդիկ վախեցած են նոր իշխանություններից եւ թաքցնում են իրենց ինքնությունը. «Հայկական ժամանակ»

Մյուս տարբերակը այն է, որ մարդիկ բացում են կեղծ էջեր եւ սա երաշխավորում է, որ իրենց չեն գտնի։ Օրինակ «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան Էջի տվյալները «Ֆեյսբուք»–ը տրամադրեց, բայց եթե դու «Tor» –ի միջոցով ես մուտք գործում՝ «Ֆեյսբուք»–ն էլ չգիտի, թե դու ով ես»,– ասաց Մարտիրոսյանը։

«Ոչ մի կերպ չեմ հասկանում ԲՀԿ-ի դիրքորոշումը՝ չունենալ քաղաքական դիրքորոշում այսպիսի էական հարցում». Արարատ Միրզոյան

Նա ասաց, որ չի ուզում ենթադրություններ անել, թե ԲՀԿ-ն ինչու է նման որոշում կայացրել: Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն ասում է՝ իրավական հիմքեր չկան նախագծում՝ Միրզոյանն արձագանքեց. «Դե մենք կտրուկ համաձայն չենք դրա հետ, էլի»:

Խումբ, որ չի կարողանում կամ ցանկանում  պաշտպանել գործընկերոջը, դժվար թե կարողանա էապես փոխել Հայաստանը. «Չորրորդ իշխանություն»

«Իմ քայլը» խմբակցությունում Անդրանիկ Քոչարյանից բացի չկան այլ գործիչներ, որոնք ունեն նախորդ ռեժիմի դեմ տասնամյակների պայքարի կենսագրություն։ Նրանց քաղաքական կենսագրությունը լավագույն դեպքում սկսվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց կամ Գյումրիից Երևան քայլելու կես ճանապարհին Փաշինյանին միանալուց:

Ֆելիքս Ցոլակյան. «Այո, ես եմ երաշխավորել Վանեցյանի համար. գիտե՞ք դա երբ է եղել»

ԱԻՆ նախարարն անդրադառնում է ԱԱԾ նախկին տնօրենի հրաժարականին

Սերբիայի պալատում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Սերբիայի պալատում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկիր ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Սերբիայի պետական օրհներգերը, Հայաստանի նախագահն ընդունել է պատվո պահակախմբի ղեկավարի զեկույցը։ Այնուհետև տեղի է ունեցել նախագահներ Արմեն Սարգսյանի և Ալեքսանդար Վուչիչի առանձնազրույցը։ Սերբիայի նախագահը բարի գալուստ է մաղթել նախագահ

«Ամբողջ երկրով մեկ կարիք կա լայնամասշտաբ վերակազմավորման»

Հարցազրույց Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի տնօրեն, Նոտր Դամի համալսարանի (ԱՄՆ, Ինդիանա) ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանի հետ: -Ի՞նչ կտա  վերջերս ստացած բրիտանական դրամաշնորհը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիային եւ Հայաստանին ընդհանրապես, ի՞նչ  է արվելու դրանով: -Այս դրամաշնորհը գրվել է կրթական եւ ուսումնական նկատառումներով: Արդյունքում ձեռք կբերենք երկու գերմանիումի դետեկտոր,

Ռուբեն Բաբայան. Եթե հանրության որոշակի մասը համերգն ընկալում է որպես սատանիստական քարոզչություն, ես դա պետք է հաշվի առնեմ. «Ժողովուրդ»

Հիմա ես չգիտեմ՝ այդ համերգը քարոզչական բնույթ կրում է, թե ոչ, բայց ես չեմ ուզում թատրոնն ընկալվի քարոզչություն իրականացող կառույց։ Կարող է իրականում դա քարոզչություն չէ, բայց որոշակի հատվածի կողմից այդպես է ընկալվում։

«Ներողություն խնդրել ԲՀԿ խմբակցությունից՝ անհարգալից վերաբերմունք է ԱԺ մյուս ուժերի նկատմամբ». Արարատ Միրզոյանը՝ Հրայր Թովմասյանին

Իհարկե, օրենքը, Սահմանադրությունը չի արգելում մի մարդու, ով եղել է կուսակցական, զբաղեցնել ՍԴ անդամի, դատավորի կամ նույնիսկ նախագահի պաշտոն, բայց ի՞նչն է տարբերությունը, որ ոչ թե անցյալն է հարցը, այլ այն, որ մենք ունենք կասկած այն մասին, որ նրա հիմիկվա գործողություններում կա մոտիվացիա պաշտպանել այդ կուսակցության շահերը, ինչու մի առանձին քաղաքական ուժի շահեր եւ դա նաեւ դրսեւորվում է Հրայր Թովմասյանի՝ ԱԺ ֆրակցիաներից մեկին ուղղված հայցով:

Գործող իշխանությունը, ունենալով էական բարեփոխումներ անելու հանրային աջակցություն, գնաց այդ ռեսուրսի ոչ արդյունավետ օգտագործման և իրենց խոստումներին հակասող ճանապարհով. Վազգեն Մանուկյան

Անկախության հռչակումից հետո մեր երկիրը բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրների առաջ կանգնեց։ Դրանց մի մասը լուծվեց, մյուսը՝ ոչ: Անկախության ու Արցախյան ազատամարտի հաղթանակի կողքին մենք ունեցանք նաև բացթողումներ՝ պետական կառավարման ինստիտուտների անկատար վիճակ, խաթարված ընտրական համակարգ, սոցիալական բևեռացվածություն և արդարության դեֆիցիտ: Գործող իշխանությունը, ունենալով էական բարեփոխումներ անելու հանրային աջակցություն, գնաց այդ ռեսուրսի ոչ արդյունավետ օգտագործման

Մեսրոպ Առաքելյան. «Պետք է փորձենք ունենալ այնպիսի տնտեսություն, այնպիսի տնտեսական հարաբերություններ, որ կարողանանք ավելի շատ հնարավորություններ քաղել Մաքսային միությունից, քան տալ. «Հայկական ժամանակ

Ինչ վերաբերվում է՝ ճիշտ է, թե սխալ, մինչ այդ էլ մենք տնտեսական համագործակցություն ունեինք Ռուսաստանի հետ, հետեւաբար՝ սա ավելի շատ այդ համագործակցությունների մեծացման, ավելի շատ տնտեսական .ինտեգրացիա ունենալու հնարավորություններ է մեզ տալիս, որը դեոեւս ամբողջովին չենք օգտագործել։ Այդ ուղղությամբ աշխատանքներ ունենք տանելու, որ կարողանանք ավելի արդյունավետ համագործակցություն ունենալ։  

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930