Օրվա լրահոսը
Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված օտարերկրացու խուզարկությամբ թմրամիջոցներ են հայտնաբերվել
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի լույս 30-ի գիշերը, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 35-ամյա տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մետամֆետամին, սփայս և այլ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, որոնք ուղարկվեցին փորձաքննության։ Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերվածները թմրամիջոց են։ Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարվում է հետաքննություն։ Ձեռնարկվում են
63-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահաս աղջիկների նկատմամբ. (Տեսանյութ)
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում մի տղամարդ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մի անչափահաս աղջկա նկատմամբ: Ոստիկանները ճշտեցին տեղեկության հավաստիությունը, տուժողի և կասկածյալի ինքնությունը: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ 63-ամյա տղամարդը շուրջ 3 տարի առաջ անապահով վիճակում գտնվող աղջկան ու նրա մորը իր տանը ապաստան է տրամադրել:
Հակառակորդի կողմից քաղաքացիական տրակտորի վարորդ է վիրավորվել. ՊՆ խոսնակ. «Ռազմինֆո»
Օրերս ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ վիրավորել են հայաստանցի տրակտորիստի։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով երեկ գիշեր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը այն մասին, որ հայկական կրակից Ղազախի ուղղությամբ ադրբեջանցի էքսկավատորի վարորդ է վիրավորվել։ Նա մասնավորապես ասաց. «Ադրբեջանի զինված ուժերը հայկական քաղաքացիական տրակտորի վարորդի են վիրավորել, սկսենք դրանից, և ի
Ցույց կառավարության շենքի մոտ. «Մարզպետը մեզ թափթփուկ է ասել, ավագանու անդամը գերեզմանատան պահուստային հողերը էժան գնել, թանկով վաճառել է»
Արարատի մարզի Նորաշեն համայնքի մի խումբ բնակիչներ, որոնք օրեր շարունակ իրենց գյուղում էին բողոքի ցույց անում, այսօր կառավարության շենքի մոտ էին: Ցույցի մասնակիցների պահանջն անփոփոխ է՝ վերականգնել համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները, որոնք, ըստ իրենց, անօրինական են դադարեցվել: Մարզպետ Գարիկ Սարգսյանը գյուղապետի լիազորությունները դադարեցնելու առնչությամբ ասել է՝ վեց ամիս շարունակ նա ավագանու նիստ չի անցկացրել: «Մարզպետ Գարիկ
Սևանի հոգեբուժական հիվանդանոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներով պետությանը մոտ 50մլն դրամի վնաս է պատճառվել
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից կատարված ստուգման արդյունքներին վերաբերող փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել նաև ՀՀ Առողջապահության նախարարությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն 2014-2016թթ. ընթացքում 5 անվանում սննդամթերք ձեռք է բերել նախատեսվածից 553.900 ՀՀ
Օգնության ձեռք մեկնենք փոքրիկ Հայկին, որն իր 4 եղբայրների հետ Հայոց բանակի ապագա զինվորն է լինելու. shamshyan.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց
Եկեք օգնության ձեռք մեկնենք փոքրիկ Հայկին, ով իր 4 եղբայրների հետ Հայոց բանակի ապագա զինվորն է լինելու
Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններն աջակցություն են գտնում Միացյալ Նահանգներում. Ֆրենկ Փալոուն
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունին: Ողջունելով կոնգրեսականին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նրան՝ հերթական անգամ Հայաստան եւ Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար: ԱԺ նախագահը նշել է, որ
Քննարկվել են կառավարության կողմից մշակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. Ռազմավարական ծրագրի ուղղությունները
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հյուրընկալեց Հայաստանում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին, Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս խմբի ղեկավար Դոռոտա Դլոուչի-Սալիգային, ԵԽ Հայաստանի հարցերով բաժնի ղեկավար Կատարզինա Սոբիեռային, Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե
Սոցիալական ապահովության ծառայությունը՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման վերաբերյալ
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի 2019թ. հոկտեմբեր ամսվա վճարումները «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով կիրականացվի հոկտեմբերի 4-ից: ՍԱԾ
Հայաստանը 21-րդ դարում ավելի շատ հնարավորություններ է ունենալու. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սթենֆորդի համալսարանի շրջանավարտների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ամերիկյան Սթենֆորդի համալսարանի մի խումբ շրջանավարտների: Ողջունելով տարբեր երկրներից ժամանած շրջանավարտներին՝ նախագահ Սարգսյանն անմիջական մթնոլորտում հարց ու պատասխանի ձևաչափով զրուցել է նրանց հետ, անդրադարձել տարբեր հարցերի: Նախագահը մասնավորապես ասել է, որ հազարամյակներ շարունակ Հայաստանը եղել է քաղաքակրթությունների բնօրրան և խաչմերուկ: «Մենք մշտապես եղել ենք այստեղ, դիմակայել ենք տարբեր
Դուք փայլուն ձևով եք ներկայացրել Հայաստանը. Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԵԱՏՄ զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրված գործիչներին
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ մի խումբ պետական և հասարակական գործիչներ, ինչպես նաև հանրային հատվածի ներկայացուցիչներ պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորելով բարձր պարգևների արժանանալու առթիվ, մասնավորապես ասել է. «Այդ
«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առերևույթ կատարված խարդախության գործով հետախուզվողները ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով հետախուզվողները՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի
Օրվա կադրը․ Սուդանում ծննդկանն անակնկալի է բերել Գյումրիից մեկնած բժշկին
Երկրորդի անունը՝ ի պատիվ ինձ, մայրն անվանակոչել է ԱՐՄԻՆԵ
ՀՀ-ում կստեղծվեն կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգեր, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտե
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը: Հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է լինելու պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանը և զարգացմանը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորմանը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում
Ինչ է արձանագրել ՏՄՊՊՀ-ն շաքարավազի եւ բջջային հեռախոսների շուկայում
Ըստ հանձնաժողովի նախագահի, ընկերություններ կան, ապրանքը վաճառում են առանց եկամտի
«Մայնինգ» սարքեր ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 22-ամյա երիտասարդի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1978թ., 2018թ. հոկտեմբեր ամսին Երևան քաղաքում գործող հյուրանոցառեստորանային համալիրներից մեկում ծանոթացել է Գյումրի քաղաքում
«Տիկին Մակունց, հիասթափված եմ». Արման Բաբաջանյան
Արման Բաբաջանյանն ընդդեմ Հրայր Թովմասյանի`դիմել է դատախազություն
Այս ներկայացումը հայացք է, թե ինչպես ենք մենք կառուցում մեր անհատական և կոլեկտիվ ինքնության զգացողությունը. կայացավ «Արգոնավորդները» ներառական ներկայացման պրեմիերան
Հոկտեմբերի 2-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ «Արգոնավորդները» ներառական պարային ներկայացման պրեմիերան, որը միավորել էր հաշմանդամություն ունեցող և չունեցող, պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ արտիստների Հայաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Միացյալ Թագավորությունից: Ներկայացումը բեմադրվել էր Միացյալ Թագավորության «Քենդուկո» ներառական պարային խմբի, «Լոսթ Դոգ», պարարվեստի թատրոնի և Բրիտանական խորհրդի համագործակցությամբ և ամփոփում էր «Պար` առանց
Գեղամ Գեւորգյան. «Բենզալցակայանները օրենքի շատ պահանջներ չեն պահպանում»
ՏՄՊՊՀ-ի նախագահը՝ վառելիքի շուկայի մասին
Լիտվան ողջունում է թավշյա հեղափոխությունը, ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները. Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի խորհրդարանի խոսնակը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության խորհրդարանի՝ Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ հարաբերությունները, և վերջին շրջանում երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի հաճախակիությունը վկայում է հայ-լիտվական կապերի դինամիկ զարգացման մասին: «Հայաստանի համար Լիտվան կարևոր գործընկեր է, ում հետ մենք ցանկանում ենք
«Զինվորականները 2 օբյեկտում նստած խմել են, մարդկանց հետ խնդիրներ ունեցել». Մարզպետի օգնականի հայրը մանրամասներ է պատմում
«Ամենավատ ցուցմունք տվողը մի աղջիկ է, որը նորից զինվորական ծառայության մեջ է». Արամ Գրիգորյան
Ուղղորդել է բնակչին ամուսնալուծվել՝ ընտանեկան նպաստից օգտվելու համար. չարաշահումներ՝ Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Դիլիջանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել՝ նպաստառուների ցուցակում ընդգրկելու նպատակով քաղաքացիներից գումար պահանջելու և ստանալու, խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև Դիլիջան քաղաքի երեք բնակչի: Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում տվյալներ
Կալանավորվել է «Աէրոֆլոտի» հայազգի փոխղեկավարը. նա մեղադրվում է 250 միլիոն ռուբլի յուրացնելու համար
«Աէրոֆլոտ» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովը մեղադրվում է 250 միլիոն ռուբլի յուրացնելու մեջ, Մոսկվայի Բասմաննի դատարանը բավարարել է միջնորդությունը և Ալեքսանդրովին կալանավորելու որոշում է կայացրել: Դատարանի վճռի համաձայն՝ Ալեքսանդրովը կալանքի տակ կմնա մինչև նոյեմբերի 30-ը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: Հետաքննության տվյալներով՝ «Աէրոֆլոտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալը 2016-2017թթ. 250 միլիոն ռուբլի է փոխանցել իրավաբանական
Անի համայնքի ղեկավարն ամբողջովին քանդել է կառուցվող դպրոցն ու շինանյութը վաճառել. ոստիկանության բացահայտումը
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկվել։ Պարզվել է, որ Անի խոշորացված համայնքի ղեկավարը մի շարք ապօրինություններ է թույլ տվել։ Այս պահին հայտնի տվյալներով՝ համայնքապետարանի հավաքարարների աշխատավարձի բանկային քարտերը պահվել են աշխատակազմի ղեկավարի մոտ, որն ամեն ամիս կանխիկացրել ու հավաքարարներին առձեռն
Ալեքսանդար Վուչիչի հրավերով Արմեն Սարգսյանը կմեկնի Սերբիայի Հանրապետություն
Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, հոկտեմբերի 3-ի երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Սերբիայի Հանրապետություն: Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Սերբիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ալեքսանդար Վուչիչի, վարչապետ Անա Բռնաբիչի, Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի, Սերբիայի Պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ: Հանդիպումների ու քննարկումների առանցքում կլինեն երկու
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հոկտեմբերի 2-ին մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի լիագումար նիստին, որտեղ բացման խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախարարը ներկա է գտնվել նաև նախագահ Պուտինի և մասնակից երկրների ոլորտային գերատեսչությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների միջև հանդիպմանը: Նշվել է, որ ֆորումը լավ հարթակ է համաշխարհային
ԱԳՆ արձագանքը Լավրովի պնդմանը, թե «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը «չի նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության մասին որոշ հայտարարությունները, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «չեն նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»: Պատասխան. Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման գրավականն է:
ՄԻԵԴ նոր որոշում ընդդեմ Հայաստանի. «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ-ն պարտավորվել է վճարել 7800 եվրո
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նման վճիռ է կայացրել՝ հիմնվելով Նիկլոյանի որդու ներկայացրած հոգեկան առողջության մասին փաստաթղթի վրա, որը ժամկետանց է եղել և ոչ լիարժեք:
Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքներին, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության խորացման հարցերին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Նա չկա, ու դուք գնալու եք նրա հետեւից». Ալեն Սիմոնյանը` Հրայր Թովմասյանին
«Հրայր Թովմասյանը ԲՀԿ-ից որեւէ մեկի կուռքը չէ, որեւէ մեկը նրա ֆան ակումբի անդամը չէ». ԲՀԿ- «Իմ քայլը» բանավեճ խորհրդարանում:


















































