Օրվա լրահոսը
Հայկ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգիստը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 25-ին,18։00-ին, Խաղաղ Դոնի 2/2 հասցեում։ Հուղարկավորությունը կկայանա հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին,14։00-ին, նույն վայրից։
«Արմավիր» ՔԿՀ-ում անկարգություններ չկան
Զանգվածային լրատվության որոշ միջոցներով տեղեկություն է տարածվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 51 ազատազրկված անձ հացադուլ է հայտարարել: Հայտնում ենք, որ հիմնարկի ներսում տեղաբաշխումները բարձրացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչն էլ օրենքով սահմանված կարգով լուծվել է: Ներկայումս վերոնշյալ խնդրի կապակցությամբ հացադուլ հայտարարած դատապարտյալներ չկան: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետին
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կշիմովսկիին: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության ներկա վիճակի, փոխգործակցության
Արմեն Աշոտյան. «Արարատ ջան, Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված կարգավորման հիմնարար սկզբունքների մեջ չկա «ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության» և ոչ մի իրավունք»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին գտնվում է Նուրսուլթանում և մասնակցում Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովին: Ահա հատված իր ելույթից. «Մեզ համար գերակա նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության հարցը, ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության անհերքելի իրավունքի նկատմամբ հարգանքը»: Հերթական անգամ, չեմ հասկանում,
Սերժ Սարգսյան. «Ինչպիսին էլ լինեն քննության արդյունքում պարզվելիք մահվան դեպքի հանգամանքները, կատարվել է ողբերգություն»
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին` ՀՀ իրավապահ համակարգում երկար տարիներ տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած և համակարգում իր վաստակն ունեցող ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ողբերգական և անժամանակ մահվան կապակցությամբ: «Ինչպիսին էլ լինեն քննության արդյունքում պարզվելիք մահվան դեպքի հանգամանքները, կատարվել է ողբերգություն, և Ձեր ընտանիքը անդառնալի ու ցավալի կորուստ է ունեցել:
«Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն այս իշխանության խղճին է». Աղվան Վարդանյան
ՀՅԴ-ական գործիչ Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն այս իշխանության խղճին է։ Ազնիվ, անկաշառ, պետական մտածողությամբ մարդ էր։ Սպայի պատվով ապրած մարդ։ Ու պարզ է, թե մանր կամակատարները ինչ ընտրության առաջ են կանգնեցրել գեներալ-գնդապետին։ Ոչնչությունների հանդեպ զզվանքն ու անզորությունն է ստիպել մարդուն գնալ այս քայլին։ Արյուն էիք ուզում։ Ստացաք»։
Բակո Սահակյանն այցելել է պաշտպանության բանակի հրամանատարական կետ
Արցախի Հանրապետության նախագահ, ԱՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, սեպտեմբերի 24-ին պահեստազորայինների ընդունման նախնական հավաքակետեր և պաշտպանության բանակի հրամանատարական կետ: Արցախի Հանրապետության նախագահը ծանոթացել է զորահավաքի ընթացքին և ողջույնի խոսքով դիմել համապետական նշանակության միջոցառմանը ընդգրկված պահեստազորայիններին: Բանակի հրամանատարական կետում Բակո Սահակյանը լսել է ԱՀ ՊՆ, ՊԲ
Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը նախագահի հրամանագրով պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Յ. Ց. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ակնառու նվաճումների համար ակադեմիկոս Յուրի Ցոլակի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի
Հայկական երկաթուղու անխափան շահագործումը ռազմավարական նշանակություն ունի
Վերջին օրերի ընթացքում հայկական և ռուսական մամուլում քննարկվում է հայկական երկաթուղու կառավարման պայմանագրի հնարավոր լուծումը, և հիմնական քաղաքական նպատակներով շրջանառվում է այն թեզ, ըստ որի՝ պայմանագրի լուծման դեպքում հայկական երկաթուղային համակարգը կմնա առանց շարժակազմի (գնացքների, վագոնների). նման բան չի կարող տեղի ունենալ, քանի որ Կոնսենսիոն պայմանագրի 17-8 Հոդվածի համաձայն՝ Եթե Կոնցեսիոները (Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ն) լուծում
Ամուլսարի հանքի շահագործման արգելքի իրավական հիմքերը
«Այս պահին մենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու դե յուրե որևէ հիմք չունենք: Կես ժամից կարող է պարզվել, որ այդ հիմքը ի հայտ է եկել. ոչ մի զգացմունք ու շահ չունենք, կփակենք: Մենակ այն բանի պատճառով, որ կառավարության վրա ճնշում են գործադրում, մենք չենք պատրաստվում հանքը փակել: …Եթե ունենք արգելելու հիմք ու պատճառ, պիտի արգելենք, եթե
Մանրամասներ Կ. Պոլսի պատրիարքի ընտրության վերաբերյալ Թուրքիայի ՆԳՆ-ի կանոնագրից. Ermenihaber
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը նոր մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագրից (կանոնադրությունից): Նշվում է, որ այդ փաստաթուղթը պատրիարքարանից ստացել է Տ. Շիրվան քահանա Մյուրզյանը և փոխանցել պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որին էլ հասցեագրված է եղել կանոնադրությունը: 6
Պրոռեկտորը դժվարացավ պատասխանել` ԵՊՀ խորհուրդն առա՞ջ էր ավելի կուսակցականացված, թե՞ հիմա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին եւ նրա աշխատասենյակից դուրս եկավ ԵՊՀ ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը: Նա ասաց, որ իր տեղեկություններով Գեղամ Գեւորգյանը կապ չունի «Հյուր սերվիսի» հետ, ինչպես նշում են ոմանք, եւ ասաց, որ գնումների եւ աշխատանքային պայմանագրերի գործընթացի վերաբերյալ պարզաբանումը տեղադրված է
Հպարտ եմ լինելու նախագահը մի երկրի, որը ցանկանում է դառնալ նոր՝ 21-րդ դարի աշխարհի առաջնորդներից մեկը. Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Cybertech համաժողովում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Հռոմում մասնակցել է կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում խոշորագույն Cybertech Europe 2019 միջազգային համաժողովի բացմանը։ Մինչ համաժողովի բացումը, նախագահ Սարգսյանը դիտել է Cybertech Europe 2019-ի ցուցադրությունները, որոնք ներկայացնում են ոլորտի առաջատարների վերջին տեխնոլոգիական նորարարությունները, համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր մարտահրավերները ու դրանց հաղթահարման հնարավոր տարբերակները։ Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհի առաջատար միջազգային հարթակներից
ԵՊՀ ուսխորհրդի նախագահը` Արայիկ Հարությունյանին. «Հիմա կուլիսային քննարկումները ԵՊՀ-ում ավելի շատ են»
Դեռ մեկ տարի առաջ նախարար Հարությունյանը կառավարական հանձնաժողովի չստեղծումը պայմանավորում էր Արամ Սիմոնյանի անձով, բայց Արամ Սիմոնյանն էլ գնաց ու ոչ մի պետական հանձնաժողով չստեղծվեց, հիմա պետության աջակցությունն ավելի քիչ է, քան 10 տարի առաջ ԵՊՀ 90-ամյակին, երկրի առաջին դեմքերը չեն մասնակցում:
Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել են նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները. ՔԿ
Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել են Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել: Նաիրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
«Ես էլ եմ ուսադիր կրել, իրավունք չունեն նման բան ասել». Սասուն Միքայելյանը` Վանեցյանի մասին
«ԱԱԾ պետն իմ ընկերն է, իրար հետ ճանապարհ ենք անցել, իմ ընկերն էլ մնալու է…բոլորս պետք է սթափվենք»
Թափանցիկ և հաշվետու կառավարումն այլընտրանք չունի ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածում. Տիգրան Ավինյանը մասնակցել է Միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողովին
Սեպտեմբերի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019»-ին: Իր ողջույնի խոսքում փոխվարչապետն ասել է. «Կառավարության հարգելի՛ անդամներ, Հարգելի՛ հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Ողջունում եմ ձեզ հանրային և մասնավոր հատվածներում թափանցիկությանը նվիրված այս կարևոր միջոցառմանը։ Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ թափանցիկությունը և հաշվետվողականությունը հանդիսանում են մեր կառավարության հիմնական գործելաոճը և
Պաշտպանության նախարար. «Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ համար»
Պաշտպանության նախարարը շեշտում է, որ գեներալի առողջական վիճակը մտահոգիչ է նաեւ բոլոր երկրապահների համար
Գեորգի Ծերեթելին բարձր է գնահատել ՀՀ ԱԺ պատվիրակության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Գեորգի Ծերեթելին բարձր է գնահատել Ազգային ժողովի պատվիրակության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին: ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին առաջարկել է քննարկել Հայաստանում ԵԱՀԿ ԽՎ տարաբնույթ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը, որոնք ուղղված կլինեն խորհրդարանի կարողությունների եւ
«Շատ տարօրինակ բան է կատարվել». Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձի մասին
Հիմա կխուսափեմ գնահատական տալ, թե ինչ է կատարվել: Մենք էլ ենք վերլուծում, թե իրականում ինչ է կատարվել: Պետք է նաեւ հասկանալ ՊԲ-ի գնահատականը
«Պետությունը միջամտեց ընտրություններին». Փայլանի արձագանքը Պոլսի պատրիարքարան ուղարկած նոր կանոնագրին. Ermenihaber
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկած Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագրին։ Ըստ այդմ՝ պատրիարքական թեկնածու կարող են դառնալ միայն այն սրբազանները, ովքեր ենթակա են Պոլսի աթոռին։ Հայ պատգամավորի գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Ինչո՞ւ է ԵՊՀ խնջույքը տեղափոխվել «Ֆլորենս» եւ ինչ կապ ունի Կարեն Կարապետյանի խորհրդականը
«Հարց է առաջանում, եթե ԵՊՀ 100-ամյակի խնջույքը պլանավորված էր, որ պետք է տեղի ունենա «Ռենեսանսում»` 10000-12000 դրամ մեկ հոգու համար հաշվարկով, ինչու է այժմ դա տեղափոխվել է «Ֆլորենս»` մեկ հոգու համար 40000 դրամով: Արդյոք սա պայմանավորված է նրանով, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը Կարեն Կարապետյանի նախկին խորհրդականն է: Բոլորին հայտնի է` այս սուղ
Իջևանում բողոքի ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով հետախուզվողը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում՝ Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի
Պաշտպանության բանակի զորահավաքի կառավարման կետում Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին մի շարք հանդիպումներ է ունեցել հանրապետությունում անցկացվող զորահավաքի մասնակիցների հետ: Նույն օրը Նախագահը հրավիրել է խորհրդակցություն պաշտպանության բանակի զորահավաքի կառավարման կետում եւ քննարկել զորահավաքի ընթացքին վերաբերող հարցեր: Նախագահը հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին եւ շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Հանդիպումներին եւ խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար
Հայկ Ալումյան. «Ես շատ կուզենայի, որ Հայկ Հարությունյանը, որպես վկա, դատարանում հանդես գար»
Քոչարյանի պաշտպանը՝ նախկին ոստիկանապետի մահվան մասին
Կոռուպցայի դեմ արդյունավետ պայքար մղելու հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է էլեկտրոնային գործիքների կիրառումը, որոնք բիզնեսի համար հասանելի կդարձնեն հանրային ծառայությունները
Երևանում այսօր տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Արգենտինայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ղազախստանից և Վրաստանից ժամանած շուրջ 120 ներկայացուցիչներ: Նախարար Բադասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հակակոռուպցիոն պայքարն ինստիտուցիոնալ
Մեծ Բրիտանիայի վարչապետը փաստացի մեղավոր է ճանաչվել իշխանությունը չարաշահելու համար
Գերագույն դատարանը՝ Մեծ Բրիտանիայի սահմանադրական դատարանը վճռել է, որ խորհրդարանի աշխատանքը 5 շաբաթով դադարեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումն անօրինական է և պետք է չեղարկվի: Վճռի համաձայն՝ վարչապետի որոշումը խոչընդոտել է խորհրդարանին իրականացնելու իր սահմանադրական գործառույթները:
Մասնավոր տարածքում վայրի կենդանիներ պահելն անթույլատրելի է. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը պարբերաբար ահազանգեր է ստանում տարբեր մասնավոր տարածքներում անազատության մեջ պահվող վայրի կենդանիների, հատկապես՝ արջերի մասին։ Օրերս մեզ են դիմել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցի բնակիչները՝ հայտնելով 44/1 հասցեում պահվող երկու գորշ արջերի մասին։ Բնակիչները հայտնել են, որ արջերը վերջին շրջանում անհանգիստ են, իսկ առհասարակ զուրկ են պատշաճ խնամքից
Պատգամավորների սխալը հայտնաբերած քաղաքացուն հրավիրել են ԱԺ ու ծաղկեփնջով ճանապարհել
Հանձնաժողովի նիստում Նատելլա Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն հիվանդների անունից, ովքեր նման խնդրի են բախվում՝ գտնվելով ստացիոնար բուժման մեջ. «Մի անգամ Աբովյանի տուբերկուլյոզային դիսպանսերից դիմում եղավ երկու հոգու համար, մինչեւ մերժումը գրեցինք, մեկը մահացավ, դա արդեն վերջն էր»:
«WCIT 2019»-ին ելույթով հանդես կգա նաև ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավարը
Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը կմիանա Երևանում անցկացվող «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոսներից մեկը։ Հոկտեմբերին Երևանում անցկացվող համաշխարհային համաժողովին նա ելույթ կունենա «ՏՀՏ օրենքներ և կարգավորումներ» պանելային քննարկմանը։ Միխայիլ Միշուստինը կանդրադառնա տնտեսության թվային փոխակերպմանը և հարկային վարչարարության վրա դրա անդրադարձին։ «ՏՀՏ օրենքներ և կարգավորումներ» պանելային քննարկումները կբացահայտեն, թե անալոգային

















































