Օրվա լրահոսը
Նոյեմբերյանցի գրողը, ռեժիսորը իր կամքով հաղթել է քաղցկեղը
Հրատարակել է նոր գիրք, 2 ներկայացում է նախապատրաստում
Վարորդներից մեկը հայտնել է, որ ուղևորն իրեն դուրս է գցել ու մեքենան փախցրել
Ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը
«Արարատցեմենտը» պետությանը պատճառել է՝ 81.000.000 դրամը գերազանցող նյութական վնաս
Պետությանը պատճառվել է ընդհանուր 269.000.000 դրամից ավելի վնաս
Զինծառայության ընթացքում հիվանդություն ձեռքբերելու հիմքով վաղաժամ զորացրված 3 զինծառայողներ առողջությանը հասցված վնասի փոխհատուցում են պահանջում դատարանում
2017թ.-ին զինծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունների պատճառով զորացրված Գ. Ղ.-ն, Ա. Բ.-ն և Վ. Հ.-ն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դիմել են դատարան՝ ՀՀ-ից պահանջելու իրենց առողջությանը հասցված վնասի փոխհատուցում: Գ. Ղ.-ն և Վ. Հ.-ն զորացրման համար հիմք հանդիսացած հիվանդությունները ձեռք են բերել պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվելու ընթացքում, իսկ Ա. Բ.-ն՝ պայմանագրային հիմունքներով
ՌԴ կառավարությունը պաշտպանել է համացանցի ռուսական սեգմենտը համաշխարհային ցանցից անջատելու նախագիծը
Ռուսաստանի կառավարությունը պաշտպանել է օրինագիծը, որով առաջարկվում էր համացանցի ռուսական սեգմենտն առանձնացնել համաշխարհային ցանցից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»: Միաժամանակ, կառավարությունն օրենքի նախագիծն ուղարկել է լրամշակման: Նախագծի հեղինակներն այն մշակելիս նշել էին, որ դրա համար լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի: Մինչդեռ կառավարությունում կարծում են, որ դրա համար հավելյալ միջոցներ են անհրաժեշտ, ուստի առաջարկել են հստակեցնել
ՀՀ ԱԺ պատգամավորը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանսիայի Նիս քաղաքում մասնակցել է նոր մրցաշրջանում առաջին միջազգային մրցաշարին: Մեր ըմբիշները գոտեմարտել են յոթ քաշային կարգում, որից վեցում բարձրացել են պատվո պատվանդան: Ոսկե մեդալ նվաճել են ԱԺ նորընտիր պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը՝ 77 կգ քաշային կարգ, Ռուդիկ Մկրտչյանը՝ 55 կգ, Կարեն Ասլանյանը՝ 67
«Աշտարակ կաթի» արտադրանքը վաճառած տնտեսվարողներին պարտքերի ցուցակ են դեմ տվել ու դատի տվել
Տնտեսվարողները վստահեցնում են, որ «Աշտարակ կաթին» ոչ մի լումա պարտք չեն
Հրաձիգները որոշեցին Հայաստանի չեմպիոններին
Ավարտվեց գնդակային հրաձգության Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի եւ Վանաձորի 60 մարզիկներ: Ըստ մրցաձեւերի հաղթող դարձան: Հրացան, տղամարդիկ եւ կանայք՝ Հրաչիկ Բաբայան եւ Ալլա Պողոսյան: Ատրճանակ, միքս՝ Նորայր Առաքելյան/Էլմիրա Կարապետյան: Վազող թիրախ, նորմալ վազք, տղամարդիկ եւ կանայք՝ Դավիթ Աբաջյան եւ Գոհար Հարությունյան: Հրացան, Միքս՝ Հրաչիկ Բաբայան/Ալլա Պողոսյան: Ատրճանակ, տղամարդիկ եւ կանայք՝ Նորայր Առաքելյան եւ Էլմիրա
«Քանի դեռ հարցը կարգավորված չէ`մեր պատկերացրած լուծումներով, դժվար է ասել, որ մտահոգությունները փարատված են». Էդմոն Մարուքյանը`Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մասին
«Նախարարի հայտարարությունը`ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, պետք է ընկալել հենց այդ համատեքստում»,- խորհրդարանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը`պատասխանելով հարցին`իր կարծիքով արցախյան հակամարտությունը քանի՞ կողմ ունի: Հիշեցնենք, այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպման էին հրավիրել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Հանդիպումը փակ էր: Երկու
Ոստիկանները պարզել են, որ Վերին Արտաշատի ղեկավարը պաշտոնեական լիազորությունները չարաշահել է
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ծառայողներն օպերատիվ աշխատանքով տեղեկություններ են ձեռք բերել, որ Վերին Արտաշատ համայնքում գործող «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրը անօրինական է գործունեություն ծավալում, ինչի հետևանքով խախտվել են հարակից տարածքում ապրողների օրինական շահերը։ Տեղեկությունների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ռեստորանային
«Լրագրող լինելն աշխատանք չէ. դա որոշակի նպատակ է, որոշակի ցանկության իրականացում». BBC-ի խմբագիր
Դառնալով ապատեղեկատվության, ֆեյք նյուզերի դեմ պայքարին՝ BBC-ի խմբագիրն ամփոփեց. «Ապատեղեկատվության դեմ պայքարի լավագույն տարբերակը ճիշտ տեղեկատվություն ներկայացնելն է»:
Թափառող կենդանիների խնդրի լուծման նախագիծը պատրաստ է և կներկայացվի ավագանու հաստատմանը
Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում համայնքային սեփականությանը պատճառված վնասները պետք է վերականգնի պատահարի մեղավորը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ՀՀ ճանապարհային ոստիկանությանն առաջարկվել է համապատասխան արձանագրությունները կազմելու ժամանակ դրանց մեջ ներառել նաև համայնքին պատճառված վնասի փաստը: «Ամեն քաղաքացի պետք է իմանա, որ օրենքը խախտելով միայն իր մեքենայով չի սահմանափակվում: Այդ ամեն ինչն, ի վերջո, մենք ենք անում մեր
Բուսաբանական այգում ծառատունկ է լինելու, և բացվելու է քաղցկեղից բուժվածների պուրակ
«Կրծքագեղձի քաղցկեղը ամբողջ աշխարհում լայն տարածում ունի, բայց մեր երկրում հատկապես վատ դինամիկա է գրանցվում, այն առումով, որ հայտնաբերվածների թվում 3-րդ, 4-րդ փուլերը բավականին շատ են»,- նշեց Ն. Քոչարյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստանի օրհներգը փոխելու շուրջ ընթացող բանավեճի մասին. Ilur.am
Ի պատասխան մեր խմբագրության հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ բանավեճին, առաջին նախագահը հիշեցրեց ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման շրջանում ստեղծված հետևյալ անեկդոտը. «Քաղաքացիներից մեկն առաջարկել էր փոխել Խորհրդային Միության հիմնը, ինչին առարկել էր մի լենինականցի, ասելով`«Ըդտեղ տառասխալըմ կա. ոչ թե հիմնը, այլ հիմքը»: Հայտնում է Ilur.am-ը: Տեր-Պետրոսյանը նաև ավելացրեց, որ անեկդոտը պատմում է
«Այն, ինչ-որ արվել է պարոն Փաշինյանի կողմից` խիզախություն է». Զոհրաբ Մնացականյան
ԱԳ նախարարը պատգամավորների հետ քննարկել է Արցախի հարցի կարգավորման փուլը
Պյոտր Լիտվին. Ուկրաինան շահագրգիռ է Հայաստանի հետ փոխադարձ հարաբերությունների զարգացմամբ եւ ամրապնդմամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` ընդգծելով, որ դրանք ամուր հիմք են երկկողմ կապերի առավել խորացման համար: ԱԺ նախագահը, կարեւորելով միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, նշել է, որ առաջիկայում ձեւավորվելիք պատգամավորական բարեկամական խումբն իր նշանակալի դերակատարությունը
ԵՊՀ պրոռեկտորը` կրճատումների մասին. «Որոշումը շտապողականության և անտեղյակության արդյունք է»
ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ԵՊՀ աշխատակիցները փետրվարի 7-ին պատրաստվում են բողոքի երթ կազմակերպել: Նա նաեւ նշել էր, որ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման արդյունքում ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը, եւ ինքը նրանցից մեկն է, բոլորը ստացել են ծանուցումներ, որ մարտի 31-ից ազատված
82-ամյա տղամարդը ոտքերով եւ ձեռքերով 5 րոպե հարվածել է 84-ամյա հարեւանուհուն
Կնոջ առողջությանը միջին ծանրության վնաս է պատճառել
Բանակում մարտական զոհերի թիվը էապես նվազում է
Վերջին ամիսների ակտիվ հանրային քննարկման առարկա է դարձել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ֆորմալ և ոչ ֆորմալ բանակցությունների պտղաբերությունը և ազդեցությունը խաղաղության պահպանման վրա: Ըստ այդմ, փորձենք դիտարկել Զինված ուժերում զոհերի վիճակագրությունը, որի մարտական զոհերի բաղադրիչը բավականին լուրջ ցուցանիշ է խաղաղության չափման համար: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակն արդեն տևական ժամանակ «Բաց հասարակություններ հիմնադրամների» ֆինանսավորմամբ իրականացնում
Կառավարության ծրագրի աշխատանքային տարբերակը ԱԺ հանձնաժողովներ դեռ չի ուղարկվել
Կառավարության ծրագրի աշխատանքային տարբերակը ԱԺ հանձնաժողովներ չի ուղարկվել: Այս մասին Aravot.am-ին փոխանցեցին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովից: Հիշեցնենք, շաբաթ օրը խորհրդարանում կայացած «Իմ քայլը» խմբակցության եւ կառավարության ներկայացուցիչների փակ հանդիպումից հետո, խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողներին փոխանցել էր, որ կառավարության ծրագրի աշխատանքային տարբերակն այսօր արդեն խորհրդարան կուղարկվի`քննարկման: Aravot.am-ի հետ զրույցում, պարոն Աղազարյանը հստակեցրեց`առաջարկ է հնչել փաստաթղթի
Քաղցկեղը հնարավոր է կանխարգելել. պետք է ժամանակին դիմել բժշկի
Մասնագետներն ասում են՝ եթե վաղ շրջանում հայտնաբերվի քաղցկեղ, ապա հիվանդը չի ունենա քիմիաթերապիայի, ճառագայթային բուժման կարիք:
Ռոբերտ Քոչարյանի գործը հարցուպատասխանի փուլում է. Քոչարյանը մասնակցում է դատական նիստին
Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունն է շարունակվում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ: Նախորդ նիստին Քոչարյանի պաշտպանները ավարտեցին բողոքը ներկայացնելը, Քոչարյանը շուրջ 2 ժամ ելույթ ունեցավ դատարանում, իսկ այսօր դատախազության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առարկությունները: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ
Հինգշաբթի օրը կկայանա «Իմ քայլի» պատգամավորների եւ Ֆիննախի աշխատակիցների հանդիպումը. Լիլիթ Մակունց
Կքննարկվեն հարկային փոփոխությունների փաթեթը եւ պարգեւավճարների հարցը
Երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի գործով դատավոր Դավիթ Բալայանը բացասական որոշում կայացրեց
Ըստ փաստաբանի՝ սա նաև խտրականություն է կնոջ նկատմամբ:
Գործարար. Վերցրել են կոկորդիլոսաբուծարանի կետն ու մարզպետին թիրախավորել
Եթե հասարակական կարծիքն այդպես բացասական լինի, ներդրողները կհրաժարվեն 10 միլիոն դոլար ներդրումից
Զոհրաբ Մնացականյանը Լուսավոր Հայաստան խմբակցության անդամների հետ քննարկել է արտաքին քաղաքական հարցեր
Քիչ առաջ ավարտվեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամների հետ արտաքին քաղաքական հարցերի շուրջ։ Հանդիպման ժամանակ քննարկվող հարցերի բնույթը այնպիսին է, որ, բնականաբար, հանդիպումն ընթանում էր փակ ձևաչափով։ Աննա ՆԱՂԴԱԼՅԱՆ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10155702692422434
ԱԺ-ում տեղի ունեցածը գնահատում են որպես ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության անհիմն սահմանափակում. հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 4 փետրվարի 2019 թ., Երեւան Շաբաթ օրը՝ փետրվարի 2-ին, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին թույլ չեն տվել մտնել խորհրդարանի շենք, ուր տեղի էր ունենում «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստը՝ վարչապետի ու գործադիր իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ ԶԼՄ-ների ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել, ինչին ի պատասխան ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավարն ու
Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը
Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը այսօրվանից կրկին անժամկետ հացադուլ է հայտարարել։ Իմ բոլոր հորդորները` դադարեցնել հացադուլը եւ նորից փորձել սկսել քննարկումներ` մշակույթի դեռեւս գոյություն ունեցող նախարարության եւ կինոարտադրողների ազգային ասոցիացիայի հետ, անցան ապարդյուն։ Քիչ առաջ խոսեցի մշակույթի փոխնարարար Նազենի Ղարիբյանի հետ։ Ըստ փոխնախարարի` մշակույթի նախարարությունն այս պատմության մեջ մեղավորության իր բաժինը չունի։ Հովհաննես Գալստյանը, հակառակը, պնդում է,
Պարոն Փաշինյան, ո՞ր շենքին մոտենանք. ակցիա. «Ա1+»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարդացել է գրքի միայն մի երեսը։ Հաջորդ երեսին գրվածն իմանալու համար պետք է խոսի մեզ հետ,- պնդում են Կառավարության շենքի մոտ հավաքվածները։ Նրանք բողոքում են Բագրատաշենի անցակետում ուղեբեռի թույլատրելի քաշի սահմանափակման դեմ։ Մինչ կառավարություն գալը՝ նրանք եղել են ՊԵԿ-ում։ Մանրամասները՝ տեսանյութում Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ կուսակցությունների հետաքրքրությունը հեղափոխությունից հետո չի աճել
Դատելով համայնքներում առաջադրումներից՝ ՏԻՄ ընտրությունները նաեւ չեն հետաքրքրում իշխող ուժին՝ ՔՊ-ին Փետրվարի 17-ին ՀՀ 20 համայնքներում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Առաջադրված 76 թեկնածուներից 65-ն անկուսակցական է: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրվել է 7 թեկնածու՝ բոլորն ինքնաառաջադրմամբ: Առաջադրվել են 1 ՀՀԿ-ական թեկնածու, 1 ԲՀԿ-ական, 2 ՀՅԴ-ական թեկնածուներ: Այսինքն՝ պատկերը վկայում է այն մասին, որ