Օրվա լրահոսը

Հայկ Խանումյան. Ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած կազմակերպություն դեպի Արցախ կարող է երթ իրականացնել՝ այդ թվում քաղաքական կարգախոսներով եւ քաղաքական նպատակներով. «Հայկական ժամանակ»

Բնականաբար, այս պայմաններում նման բան բացառվում է, որովհետեւ, բնականաբար, Հայաստանի իշխանություններն էլ կարող են բռնություններին բավականին կոշտ արձագանքել։ Բռնություններ գործադրելու անհնարինությունը նաեւ ղրանով է բացատրվում։

Մինչեւ պաշտոնից հեռանալը Մանե Թանդիլյանը ԱԱԾ-ն դիմում է ներկայացրել՝ նախկին նախարարի օրոք տեղի ունեցած առերեւույթ չարաշահումների ու վատնումների վերաբերյալ. «Ժողովուրդ»

Թանդիլյանը դիմում Է ներկայացրել այն մասին, որ նախկին նախարարը եւ ՍԱՊԾ նախկին պետը որոշումներ են կայացրել, որոնց արդյունքում մոտ 50 միլիոն դրամի չարաշահումներ են եղել։

Խաղաղությունն այլընտրանք չունի

Պատերազմը դա չարիք է, որը պետք է կանխվի ժողովուրդների խոհեմությամբ: Օտտո ֆոն Բիսմարկ   1992 թվականի օգոստոս ամիսն էր: Արտհունձն օգոստոսին Նոյեմբերյանի շրջանի` Ադրբեջանի հետ սահմանամերձ Դովեղ գյուղում արդեն վաղուց պետք է ավարտված լիներ, սակայն շուրջ 80-90 հեկտար հացահատիկի դաշտեր մնացել էին առանց հնձելու` կոմբայն չլինելու պատճառով: Հացի անբավարարության վտանգ զգալով` այդ տարի ամբողջ հողը

«Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանը տարածքը վարձակալել է Արծրուն Խաչատրյանի որդուց. «Հրապարակ»

«Արմենիա» բժշկական կենտրոնի հարեւանությամբ գտնվող այգու տարածքում, ավելի կոնկրետ՝ Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում, տարիներ շարունակ գործում էր մի բացօթյա սրճարան, որը, ըստ խոսակցությունների, պատկանում էր Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արծրուն Խաչատրյանի որդուն։ Հետհեղափոխական շրջանում այդ սրճարանն ապամոնտաժվեց, եւ որեւէ մեկին թույլ չտվեցին այդ հատվածում սրճարան կառուցել։ Կից ներկայացված լուսանկարները, սակայն, փաստում են, որ, այնուամենայնիվ, վերջին օրերին

Գագիկ Ծառուկյանի կողմից սեփական կուսակցությունն անձամբ ղեկավարելն ու խորհրդարանում լինելը, որքան էլ տարօրինակ հնչի, թուլացնում է այդ կուսակցական քաղաքական կշիռը. «Հայկական ժամանակ»

Տեսեք՝ վերջին ընտրությունների արդյունքներն արձանագրում են, որ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է։ Երկրորդը՝ երկրորդն է, բայց արդյո՞ք քաղաքականության մեջ։ Արդյո՞ք նույն ՀՀԿ-ն գոնե հասարակության կողմից որպես ավելի ազդեցիկ քաղաքական ուժ չի ընկալվում։ Խնդիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանը վիթխարի կարողությունների տեր գործարար է եւ որպես այդպիսին էլ ընկալվում է հասարակության մեծամասնության կողմից։

Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում

2018 թվականի դեկտեմբերի 18-ին Ջերմուկ համայնքի ավագանին հավանություն էր տվել համայնքի բնակիչների՝ ավագանուն ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: ԶԼՄ-ներում և հանրային այլ հարթակներից հնչեցվեց, որ նշված որոշումը կայացվել է Ջերմուկի բնակիչների մոտ 3000 ստորագրությունների հիման վրա: Թեև ավագանու որոշումը ոչ իրավաչափ էր համարվել կառավարության

Փաշինյանը պատրաստ է, Էրդողանը՝ ոչ

Թուրքիան շարունակում է ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցում 2018թ. գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո եւս որեւէ փոփոխության միտումներ չեն նշմարվում, թեեւ պաշտոնական Երեւանը հստակ ուղերձ հղեց, որ պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Անցյալ տարի հուլիսին Al-Jazeera հեռուստաընկերության հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ

Քեյթ Ռայան. «Կհանդիպենք մեծն Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ երեկոյին»

«Voyage Voyage» երգով մեծ ճանաչում ձեռք բերած ֆրանսիացի երգչուհի Քեյթ Ռայանը մեծ ակնկալիքներ ունի լեգենդար Շառլ Ազնավուրին նվիրված երեկոյից: Հիշեցնենք, որ հայազգի լեգենդ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ երեկո կանցկացվի, որին, ի թիվս այլ արտիստների, հանդես կգա նաև Ռայանը: Մինչ Հայաստան ժամանելը՝ Ռայանը հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է.

«Այո՛, Մարտի 1-ին գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ, այդքան բան». Քոչարյանի պաշտպան

Հանրապետության նախագահը պարտավոր չէ ամեն մանրուքի տիրապետել. Ռուբեն Սահակյանը՝ զինվորներին բաժանված 50.000-ական դրամների մասին

ՔՈ. Տպավորություն է ստեղծվում, որ Արթուր Վանեցյանը, հարկատուների հաշվին, իր անձնական հարցերը լուծելու համար հատուկ հաստիք է ստեղծել՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ

«Սույն թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը գրություն է հղել քաղաքացի Գարեգին Միսկարյանին։ Գրության մեջ նա հորդորել է, որ քաղաքացի Գարեգին Միսկարյանը հերքի Ֆեյսբուք հանրային տիրույթի իր անձնական տարածքում քաղաքական երգիծանքի ժանրում արված գրառումը։ Չնայած գրառումը արտահայտում է քաղաքացի Գարեգին Միսկարյանի կարծիքը և չի արտահայտում որևէ հարցի վերաբերյալ կուսակցության դիրքորոշում, գրության մեջ շեշտված

Մարիա Կարապետյան. «Մաքսիմալ փորձել ենք անմեղության կանխավարկածը չխախտել, կոչ անել զուսպ լինել, սպասել, մինչեւ փաստեր կլինեն». «Հրապարակ»

«Թյուրըմբռնում է, թե «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամների եւ ՔՊ-ականների միջեւ կա բաժանարար գիծ, դա տարրալուծվել Է անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին, երբ մենք գործնականում դարձել ենք մեկ թիմ։ Այդ մասին են վկայում կուսակցության անդամ դառնալու մեր որոշումները, դա ե՛ւ որպես թիմ ենք կայացրել, ե՛ւ որպես անհատ, բացառությամբ թերեւս Արեն Մկրտչյանի, որը մինչ օրս չի անդամակցել «Քաղաքացիական

Հանրային խորհրդում կառավարության անդամների հետ հանդիպումների գործող ձևաչափը արդյունավետ չէ, նոր ձևաչափ պետք է գտնել. Անահիտ Բախշյան

Ապրիլի 30-ին Հանրային խորհուրդը հանդիպեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հիշեցնեմ, որ Հանրային խորհուրդը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածին համապատասխան, Կառավարության խորհրդակցական մարմին է: Հանրային խորհրդի առջև դրված 6 խնդիրներից հիշեցնեմ առնվազն մեկը․ «Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը”։ Այսինքն ՀՀ Սահմանադրությունն

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը միջազգային մրցանակ է ստացել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «SAP QUALITY AWARDS 2019» միջազգային մրցանակաբաշխության շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում մրցանակի է արժանացել «ԱՊՀ-ում առաջադեմ տեխնոլոգիաներ» անվանակարգում: Մրցանակը շնորհվել է բանկի թվային տրանսֆորմացիայի արդյունքում մարդկային ռեսուրսների կառավարման SAP SuccessFactors համակարգի հաջող տեղայնացման և արդյունավետ կիրառման համար: «Այս մրցանակն արդեն երկրորդն է, որը բանկը ստանում է SAP SuccessFactors համակարգի ներդրման, տեղայնացման և արդյունավետ

Բնակարանային գողությունների եւ ճանապարհային երթեւեկության խախտմամբ հանցագործությունների պատիժը կխստացվի. Արթուր Դավթյան

2018-ին հանցագործությունների թիվն աճել է, բայց հանցագործությունների բացասական ցուցանիշ գլխավոր դատախազը չի արձանագրում:

Գագիկ Մակարյան. Սխալ է նշված թիվը՝ 50 հազարը, համարել նոր աշխատատեղ. «Ժամանակ»

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նախօրեին ասել էր, որ սխալ է նշված թիվը՝ 50 հազարը, համարել նոր աշխատատեղ, քանի որ եթե դիտարկում ենք, որ մեկ տարվա մեջ 50 հազար աշխատատեղ է բացվել, բայց մյուս կողմից՝ Հայաստանում գործազրկության, զբաղվածության և աղքատության ցուցանիշների ոչ մի փոփոխություն գրեթե չի եղել, ուստի հակասություն է առաջանում։ Մեր զրուցակիցը, որը

Սկսվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

Ադրբեջանում սկսվել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները՝ մարտական հրաձգությամբ։ Դրանք անցկացվում են երկու երկրների բանակների միջև փորձի փոխանակման և զինծառայողների մոտ համակարգված փոխազդեցության և համատեղ գործողություններ անցկացնելու հմտություններ զարգացնելու համար։ Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում և կտևեն մայիսի 1-3-ը, փոխանցում է Trend-ը։ Դրանցում ներառված է զրահատեխնիկա, հրետանի

Բացահայտվել է Երևանում կատարված սպանության և ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու մայիսի 1-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, Շենգավիթ բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանում գործող տաքսի ծառայություններից մեկի վարորդը հիվանդանոց է տեղափոխել երկու եղբայրների՝

Սպանելու սպառնալիքը այլասերվածություն է

Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը դիմել է վարչապետին՝ խնդրելով ապահովել իր անվտանգությունը, քանի որ վերջին շրջանում նրա կյանքին սպառնացող հրապարակային հայտարարություններ են հնչել: Բաց նամակի վերջում մեջբերվում են տարբեր մարդկանց կողմից հնչեցված՝ Լիլիթին եւ նրա նմաններին սպանելու, վառելու եւ այլ սպառնալիքներ (ընդ որում, դրանց հեղինակներից մեկը ԱԺ պատգամավոր է), նամակում ներկայացվում են նաեւ համապատասխան տեսանյութեր եւ էկրանի

ԱԱԾ-ն իրագործում է ՌԴ հակաուկրաինական պատժամիջոցները

Այսօր՝ մայիսի 2-ին, Երևանում տեղի է ունենում Հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպվում է տեղական ու միջազգային հասարակական կազմակերպությունների համատեղ ուժերով: Միջոցառմանը լինելու են նաև հյուրեր Վրաստանից, Ուկրաինայից և Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ: Քննարկման առարկա է նաև Ուկրաինայի հակակոռուպցիոն և ոստիկանական ռեֆորմների կիրառելիությունը Հայաստանում: Այդ միջոցառման առանցքային մասնակիցներից մեկն Ուկրաինայի

ԱՍԵԿՈՍԵ

Փաշինյանն իրեն ավելի լավ է զգում երթեր կազմակերպելիս, քան տնտեսության ոլորտում: ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

Արագած գյուղում նշվեց Մատաղիսի ու Թալիշի ռազմավարական բարձունքներն ազատագրած հերոսի՝ Մեխակ Մեխակյանի մահվան 25-րդ տարելիցը (Ֆոտոշարք)

Այսօր Արմավիրի մարզի Արագած գյուղում Արմավիրի մարզպետի, Էջմիածնի քաղաքապետի, ԱԺ պատգամավորների մասնակցությամբ նշվեց Արցախյան ազատամարտի հերոս, ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին շքանշանների ասպետ Մեխակ Մեխակյանի մահվան 25-րդ տարելիցը։ Մասնագիտությամբ պատմաիրավաբան, իրավաբանի ընտանիքում մեծացած Մեխակ Մեխակյանը մասնակցել է Ֆիզուլիի գրավման մարտերին, իրականացրել Թալիշի վերին բարձունքից մինչև Մարտակերտ ձգվող լեռնաշղթայի հերոսական պաշտպանությունն ու 60 նվիրյալներով ազատագրել

3-ամյա երեխայի ներկայությամբ սպանելով մորը` այնուհետեւ սպանել էր նաեւ երեխային․ ցմահ դատապարտյալը ներման խնդրագիր է ներկայացրել․ «Փաստինֆո»

«Փաստինֆո» – 29-ամյա կնոջը` իր 3-ամյա դստեր հետ սպանելու համար ցմահ ազատազրկված դատապարտյալը ներման խնդրագիր է ներկայացրել արդարադատության նախարարություն՝ ազատ արձակվելու համար, ինչին դեմ է  տուժող կողմը։ Վերջինս գրավոր դիմում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Էդուարդ Գրիգորյանին: Սպանությունը տեղի է ունեցել 1994 թվականի ապրիլի 20-ին։ Դեպքի

«Թավշյա հեղափոխությունից» հետո Ռուսաստանը պետք է փոխի դիրքորոշումը ԱՊՀ դաշնակիցների նկատմամբ. Դմիտրի Բաբիչ

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ այսպես կոչված «թավշյա հեղափոխություն»: Փոքրիկ անդրկովկասյան երկրում երկարատև բողոքի ակցիաների արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ: 2008թ-ից ղեկավարող մեղմ ասած ոչ այնքան մեծ ժողովրդականություն վայելող նախագահ Սերժ Սարգսյանը զանգվածային ցույցերի և էլիտաների խմորումների ճնշման տակ հրաժարական տվեց, ռուսական «Ցարգրադ TV» առցանց հեռուստաալիքի կայքում գրում է ռուս քաղաքագետ Դմիտրի Բաբիչը: Որոշ ժամանակ

Տուրիստական «ֆեյք» վայրեր, որոնք իրականում չկան, բայց զբոսաշրջիկներին մոլորեցնում են

Բեռլինում գտնվող Չարլի անցակետը, Վերոնայի Ջուլիետի պատշգամբը կեղծ զբոսավայրեր են, որոնց մասին զբոսաշրջիկները չգիտեն

Առաջադրվել են ՔՊԿ վարչության և վերահսկող հանձնաժողովի անդամների թեկնածուները

Երեկ՝ ապրիլի 30-ին, լրացել է ՔՊԿ վարչության և վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու թեկնածության առաջադրման ժամկետը։ Որպես վարչության անդամի թեկնածու ինքնաառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ 33 կուսակցական։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնաառաջադրվել են. Վահագն Հովակիմյան Տիգրան Գալստյան Դավիթ Խուդաթյան Նաիրա Խառատյան Հեղինե Ոսկանյան Հակոբ Ասլանյան Վահան Սարգսյան Վարդան Գրիգորյան Գեւորգ Լոռեցյան Նիկոլայ

Դավիթ Սանասարյանի պաշտպանը՝ առողջապահության նախարարի ցուցմունքի ու Սանասարյանի հետ առերեսման մասին

«Հրապարակելուց գոնե ամբողջական թող հրապարակվի». Արսեն Սարդարյան

Հովհաննես Իգիթյանը՝ Մուստաֆա Նաեմի հետ կատարվածի մասին

Հայ-ուկրաինական պատգամավորական խմբի ղեկավարը հայցում է ուկրաինացի պատգամավորի ներողամտությունը

ԱՄՆ տեղական ընտրություններում հաղթել են հայ թեկնածուներ․ «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն» – Սանլենդի համայնքային ընտրություններում հաղթել են 8 հայ թեկնածուներ։ Համայնքում ավելացող հայերի թվին զուգահեռ վերջիններս ցանկանում են ակտիվ դերակատարություն ունենալ քաղաքի զարգացման գործում: https://www.facebook.com/amerikayidzayn/videos/436113043617163/  

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031