Օրվա լրահոսը

Մենք պետք է ոչ միայն դատարան «մուտք գործելը» դարձնենք մատչելի, այլև այնտեղից «դուրս գալը». Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ավարտական միջոցառմանը: Վերջինին մասնակցել են նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, դատավորներ, այլք: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր՝ հերթական ցանկը։ Այս օտար բառերը հայախոս մարդիկ գրավոր և բանավոր խոսքում հաճախ են կիրառում՝ անտեսելով հայերենի հնարավորությունները։                                                     ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ                   խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.   1. ալյանս – միություն, դաշինք 2. բաններ – ցուցապաստառ 3. բեյջ – անվանաքարտ 4. դալան –

«Ընդհուպ ուղղորդված հայ վարորդներին ՌԴ-ում կանգնեցնում են եւ զրկում են աշխատանքից». ԼՀԿ պատգամավոր

«Որոշ շրջանակներում խոսք է գնում, օրինակ, մեքենաների հետ կապված խնդրով, որ կբանակցենք, կփորձենք հետաձգել, ի՞նչ եք բանակցելու, ինչի՞ համար: Շատ բնական որոշում է ընդունվել, կառավարությունը փոխանակ այդպիսի քաղաքականություն վարեին, ժամանակ էր տրվել, որ ադապտացվեին մարդիկ, բայց մենք հակառակն ենք արել, մարդկանց տրամադրել ենք, որ սպասեք, հարցերը կլուծենք: Մարդիկ սպասում են»:

Ինեսա Պետրոսյան. «Դավիթ Սանասարյանը երբ հրավիրվել էր ԱԱԾ որպես վկա, արդեն կար ուրվագծված որոշակի պլան»

Դավիթ Սանասարյանը վստահեցնում է՝ ձեռքը կկտրի, եթե կաշառք վերցնելու տեսանյութ ներկայացվի

«7 տարուց հին մեքենաները թանկանում են սարսափելի». Դանիել Իոաննիսյան

Իոաննիսյանն ասաց, որ ավտոբուսների մաքսազերծումը նույնպես թանկանում է,սա նշանակում է, որ թանկանալու է հանրային տրանսպորտը: Այն գազելներով չի լինի այլեւս սպասարկել, իսկ «Բոգդանների» եւ մյուս ավտոբուսների մաքսազերծումը 10 տոկոսով բարձրանալու է:

«ՀՀ-ն կարող է Իրանին առաջարկել առեւտրաշրջանառության ավելացման գործիքակազմ». Տիգրան Սարգսյան

«Իրանի դեմ պատժամիջոցները լրացուցիչ հնարավորություն են ՀՀ-ի համար»,-համոզված է Երեւանում գտնվող ՀՀ նախկին վարչապետը

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 5

Մենք և հասարակությունը

2019 թ. մարտին գրանցվել է 0.1% գնաճ՝ որքան և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր. Կենտրոնական բանկ

2019 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%: 2019 թ. մարտին գրանցվել է 0.1% գնաճ՝ որքան և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ կազմելով 1.9%: Նման կայուն վարքագիծ է ցուցաբերել նաև բնականոն գնաճը, որը մարտին կազմել է 0.2%, իսկ 12-ամսյա կտրվածքով՝ պահպանվել նախորդ ամսվա

Տիգրան Սարգսյան. «2020թ.-ի հունվարից շաքարը չի կարող հայտնվել ԵՏՄ ազատ տնտեսական գոտիներում»

«Սա խախտում է առեւտրի հավասար մրցակցային պայմանների սկզբունքը: Մեզ հաջողվեց այսօր համաձայնության գալ»,-նշեց Տիգրան Սարգսյանը

Ազատ ոճային ըմբիշները մեկնել են Կասպիյսկ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի ութ ըմբիշներ գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի (լուսանկարում) ղեկավարությամբ մեկնել են Կասպիյսկ՝ մասնակցելու միջազգային ավանդական մրցաշարի: Դաղստանի մրցագորգում մայիսի 1-ից 3-ը հանդես կգան 57 կգ քաշայիններ Գարիկ Բարսեղյանը, Կարեն Զուրաբյանը, Միհրան Ջաբուրյանը, 70 կգ Գեւորգ Մխեյանը, 74 կգ քաշայիններ Անդրանիկ Գաբրիելյանը, Վալտեր Մարգարյանը, Խաչատուր Պապիկյանը եւ 92 կգ քաշային Մարզպետ

Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Այսօր Տավուշում հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։ Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Պաշտպանության նախարարի խոսնակ https://www.facebook.com/arcrun/posts/2238380462864216

«Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» հայցի մերժումը ՄԻԵԴ-ում չի կարող նախադեպ լինել. Արտակ Բեգլարյան

2016 թվականի ապրիլյան պատերազմի խոշտանգումների 23 գործերը ՄԻԵԴ-ում կոմունիկացիոն փուլում են

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը պատրաստ է բոլոր հնարավոր ջանքերը գործադրել ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր սկսվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքները: 2019 թ. հունվարի 1-ից Հայաստանն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան

Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ տանիքի տակ բիզնես անողների մասին

Հարցին՝ սպասե՞նք նման խոշորածավալ բացահայտումների՝ Անանյանը կեսկատակ, կեսլուրջ պատասխանեց. «Սպասեք: Հույսը վերջինն է մահանում, հուսատերը՝ նախավերջինը»:

Իսպանացի լրագրող Էթել Բոնեն կատալոներեն նյութ է հրապարակել Հայոց Ցեղասպանության մասին

Ընթերցողների լայն զանգված վայելող, բացառապես կատալոներեն լույս տեսնող «Diari ARA» օրաթերթում տպագրված հոդվածում Բոնեն կյանքի է կոչել հայ բնակչության հանդեպ Երիտթուրքերի կառավարության վայրագությունների մասին դրվագները՝ ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հիշողություններն արթնացնելու միջոցով։ Նյութը պատրաստելու նպատակով լրագրողը այցելել է Հայաստան՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ (ՀԵԲ)» հասարակական կազմակերպության օժանդակությամբ։ Վերջինս օգնել է լրագրողին կազմակերպչական հարցերում, հավաքել հոդվածի համար անհրաժեշտ

Իշխանության տեսակետն Արցախի հարցում պետք է լինի պարզ եւ հստակ». ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

Ինչո՞ւ է ՀՅԴ-ն քննադատում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը

Գերեզմանատանը հողահատկացումների դիմաց խաբեությամբ հափշտակել են խոշոր չափերի գումարներ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով խարդախության դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ Ա.Շ-ն և Ն.Հ-ն, կազմակերպված հանցավոր խմբի կազմում, կեղծ տեղեկություններ են տարածել ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի

«Դուք պատրաս՞տ եք կրել քաղաքական պատասխանատվությունը, եթե բյուջեն մեծ կորուստներ կրի». Նոր Հարկային օրենսգրքի քննարկումը՝ ԱԺ-ում

Փոխնախարարը պատասխանեց. «Իհարկե, կրում ենք այդ պատասխանատվությունը եւ գնում ենք գիտակցված գործողությունների: Ցավում եմ, որ կարող է տպավորություն լինել, որ մի ամբողջ կառավարությունը կարող է չգնահատել իր քայլերի հետեւանքները»:

Արոնյանը պայքարն ավարտեց 7-րդ տեղում

Բադեն-Բադենում ավարտվեց շախմատի GRENKE Chess Classic 2019 գերմրցաշարը: Եզրափակիչ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն ու Ամերիկայի դրոշի ներքո հանդես եկող Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքի արեցին: Արոնյանը Վիշվանաթան Անանդի եւ Պյոտր Սվիդլերի հետ միասին վաստակեց 4,5 միավոր եւ բաժանեցին 5-ից 7-րդ հորիզոնականները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Եղեգիսի գործարարը Սերգեյ Բագրատյանի՝ մարզպետ եղած ժամանակներից միջադեպեր է հիշեցնում

Վայոց Ձորի գործարարը կոչ է անում ոտքի կանգնել ու պայքարել անօրինական արարքների դեմ

Մեդվեդեւը Երեւանում արձանագրեց ԵՏՄ-ի ձեռքբերումը. «Քաղաքացիները պետք է զգան ինտեգրացիայի արդյունքը»

Տնտեսվարողների համար նոր հնարավորություններ են ի հայտ գալիս: Կարեւոր է, որպեսզի ինտեգրացիոն գործընթացի արդյունքում ԵՏՄ-անդամ երկրների տնտեսություններն իրենց ավելի վստահ զգան

Կոնրադ Զաշտովտ. «ԵՄ-ն իր շահերն ունի և սովորաբար իր մոտեցումները չի փոխում հակամարտող կողմերի հետ առանձին շփումներում». «168 ժամ»

Լինում են բացառություններ, բայց քաղաքական հակամարտությունների վերաբերյալ ձևակերպումներում ԵՄ-ն բավականին զգուշավոր է՝ հաշվի առնելով այն անվտանգային ռիսկերը, որոնք կան հակամարտության գոտում, այդ թվում՝ Ղարաբաղյան։

«Իշխանափոխության ծրագիր մեր օրակարգում չկա». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամը`ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի հետ գաղտնի հանդիպումների մասին

Փաշինյանը՝ ԵՏՄ երկրների վարչապետներին. «ՀՀ-ում որեւէ մեկը չի կարող քաղաքական լծակներով մանուպուլյացիա անել»

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության վերաբերյալ էլ կառավարության ղեկավարը փաստեց, որ ավելացել է ՀՀ-ԵՏՄ երկրներ առեւտրաշրջանառությունը, եւ ՀՀ-ն առաջիկայում ջանքեր կգործադրի՝ տնտեսական գործակցության խորացման ուղղությամբ

2019 թվականի բյուջեի նախագիծը կազմվել էր վերապահումներով, հետևաբար, ի սկզբանե 1-ին եռամսյակի համամասնությունը համեմատաբար ցածր է եղել. «168 ժամ»

Արդյոք 1-ին եռամսյակի պլանը (համամասնությունը) ի սկզբանե չի եղել ցածր: Ցանկացած տնտեսագետի մոտ առաջին հարցը, որ առաջանում է պլանի գերակատարման մասին լսելուց հետո, իհարկե, հետևյալն է՝ արդյոք ցածր չի եղել այդ պլանը։ Այսպես, 2019 թվականի համար Պետական բյուջեի հարկային եկամուտները պլանավորվել էին շուրջ 1 տրիլիոն 401 միլիարդ դրամ, որից 1-ին եռամսյակի համամասնությունը՝ համաձայն ՀՀ կառավարության

Հայկ Հարությունյանի ցուցմունքը. Նախագահի մտավախությունն էր ստեղծված իրավիճակը, որպեսզի բախումներ տեղի չունենան. «Ժողովուրդ»

Ներկայացնում ենք ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքը։ Առաջարկում եմ պատմել՝ 2008թ. փետրվարի 23-ին կամ դրանից հետո՝ մինչեւ մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում, ՀՀ նախագահի կողմից հրավիրված որեւէ խորհրդակցության մասնակցել եք, թե ոչ։ Եթե այո, ապա ներկայացրե՛ք հրավիրած խորհրդակցության հանգամանքները, մասնավորապես՝ ովքե՞ր են մասնակցել, ո՞րն է խորհրդակցություն հրավիրելու անհրաժեշտությունն ու նպատակը, ի՞նչ

Հոլանդացիները բացահայտեցին մեզ, իսկ մենք՝ հոլանդացիներին

Կիրակի օրը հոլանդացիները երգում էին հայերեն: Հոլանդական՝ մեզ համար բարդ հնչող անուն-ագանուններով տղամարդիկ եւ կանայք, որպես մենակատար երգչախմբի կազմում կատարում էին մեր ժողովրդական երգերը, Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Ծովակ Համբարձումյանի ստեղծագործությունները: Որքան մեզ համար բարդ է նրանց լեզուն, այնքան հայերենը՝ նրանց համար: Բայց հոլանդացիները երգում էին ոչ միայն հասկանալով մեր երգերի բովանդակությունն ու հոգին (դա միանգամից

Հաստատվել է ՀԱՊԿ ղեկավարման մարմինների ու կազմավորումների ուժերի և միջոցների համատեղ պատրաստության 2020թ. ծրագիրը

Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Բիշքեկում /ՂՀ/ կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում, նեղ շրջանակում և ընդլայնված կազմով, քննարկվել են օրակարգային հարցեր: Նեղ շրջանակում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների քննարկմանն են արժանացել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես, հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում և տաջիկա-աֆղանական սահմանագծում լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ

Դաշնակցությունը ստանձնում է ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք և իշխանություն ձևավորելու հանձնառություն. հայտարարություն

Դաշնակցությունը շարունակելու է լուսարձակի տակ պահել կառավարության իրականացրած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ հանդես գալով որպես աշխատավորության, միջին խավի և սոցիալապես խոցելի խմբերի պաշտպան

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031