Օրվա լրահոսը

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կարևորել են առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացումը

Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև հայ-ռուսական փոխգործակցության այլ ասպեկտների:

Սիսավանի դպրոցի տնօրեն. «Մարզպետի կողմից չեն ձեռնարկվել տնօրենի կամ դպրոցի գործունեությանը խոչընդոտող քայլեր»

Այո, իմ պաշտոնավարման ժամկետն իսկապես լրացել է 2018թ.-ի դեկտեմբերի 12-ին, եւ Արարատի մարզպետի կարգադրությամբ ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից:

Ազգայնականության զարգացումը Եվրոպական Միության տարածքում

Այսօր ԵՄ-ի առջև ծառացած խնդիրները հանգեցնում են նաև ազգայնականության և ազգայնական շարժումների զարթոնքին։

Հիմնովին այրվել է բազմազավակ ընտանիքի տնակը. «Հազիվ հասցրեցի լուսամուտից երկու փոքրերիս դուրս հանեմ»

Նարինե Գրիգորյանը վստահեցնում է՝ «Էրեբունու թաղապետարանից ասացին՝ մենք այս պահին աջակցություն չենք կարող տալ»:

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

«Դուք արդեն չարաշահում եք բոլոր հնարավոր բաները». Արմեն Գեւորգյանի արձագանքը՝ Մարտի 1-ի ֆիլմում նկարահանվելու հարցին

Մինչ դատարան մտնելը Արմեն Գեւորգյանին երբ հարցրեցինք՝ չի՞ պատասխանելու լրագրողների հարցերին՝ նա ասաց՝ հույս ունեմ, այսօր ամեն ինչ լավ է ավարտվելու ու հետո կպատասխանեմ:

ՍԴՀԿ-ականները նախկին իշխանությանը մեղադրում են հնչակյան պատմությունը կեղծելու մեջ

«Այլ կառույցների նման չենք տանելու մեր դրոշը փռենք մահացածի դագաղի վրա ու ասենք՝ նա մեր կառույցի ներկայացուցիչ էր`կեղծելով դա». Թաքուն կծմծոց`ՀՅԴ-ի հասցեին

Արմեն Աշոտյան. Նիկոլ Փաշինյանը երկիր ներկայացնելու ունակություններ այդպես էլ ձեռք չբերեց

Գտնվելով Մոսկվայում, ստանձնելով ԵԱՏՄ նախագահությունը և խոսելով Հայաստանի անդամակցության մասին ԵԱՏՄ-ին՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի կրկին բնութագրում է այդ անդամակցությունը որպես սխալ քայլ:

Քննարկեցին Թուրքմենստանից Հայաստան գազի առաքման և Աշխաբադ-Երևան օդային թռիչքների վերականգնման հնարավորությունները

Գառնիկ Բադալյանը շնորհավորեց պետնախարար Արչաևին համատեղ հանձնաժողովի համանախագահությունը ստանձնելու համար և հույս հայտնեց, որ հայկական կողմի համանախագահի նշանակումից հետո Թուրքմենստանի հետ Հայաստանի ունեցած հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն կտա սերտացնել երկկողմ տնտեսական կապերը:

Նախագահ Սարգսյանը և Ուրուգվայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

Հանրապետության նախագահը և դեսպան Շտայնմանն առանձնահատուկ ընդգծել են Ուրուգվայի հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը երկրի կյանքի տարբեր ոլորտներում և կամրջող դերը երկու պետությունների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում հաղթեց ռուս ձյուդոիստին

Թել Ավիվում մեկնարկած ձյուդոյի «Grand Prix» մրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի ձյուդոյի առաջատար -73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Լեչի Եդիեւի նկատմամբ ու անցավ երկրորդ փուլ: Գոտեմարտի միջնամասում հայ մարզիկը ծնոտի թեթեւ վնասվածք ստացավ, սակայն բժշկական թեթեւ միջամտությունից հետո կարողացավ մրցակցին պայքարից դուրս թողնել: Հաջորդ շրջանում մեր ձյուդոիստը գոտեմարտելու է տաջիկ

«Հեղափոխականներին» վարձահատույց լինելու ժամանակը

Նիկոլ Փաշինյանը դեմքի լուրջ արտահայտությամբ ասում է, թե գիտե՞ք, մարզպետների մոտ անընդհատ սոցիալապես անապահով մարդիկ են գալիս, ապրուստի փող են ուզում, դե նրանք էլ բարի մարդիկ են, չեն կարող մերժել, իրենց գրպանից են տալիս, դրա համար էլ բյուջեից իրենց փող ենք տալիս, որ կարողանան իրենց գրպանից մարդկանց օգնել: Ա՛յ քեզ բան: Հասանք… Ու սա ասում է հեղափոխություն առաջնորդած մարդը: Ու սա ասում է պետական մտածողություն ունեցող մարդը: Փաստորեն, սոցիալապես անապահով խավերի խնդիրները համակարգային, պետական մասշտաբով լուծելու փոխարեն պետք է բյուջեից փո՞ղ տանք ՔՊ-ական պետական պաշտոնյաներին, որ նրանք էլ որոշեն թե իրենց մոտ եկած եւ փող խնդրողներից «իրենց գրպանից» ում օգնեն, իսկ ում՝ ոչ: Էլ «Փարոսն» ինչների՞դ է պետք: Սոցապ կառույցները ինչների՞դ է պետք: Բարեգործական կազմակերպությունները ո՞ւմ են պետք:

Սասնա Ծռեր. Կոչ ենք անում օգնել Ամուլսարի դիրքապահներին՝ ձմեռային ցուրտ եղանակի պայմաններում հոգալու իրենց կենսական կարիքները

Ամուլսարի պահապանները պակաս կարևոր գործ չեն անում, քան մեր Հայրենիքի սահմանը պահող զինվորները:

Հաշ­վա­պահ­նե­րի ու իրա­վա­բան­նե­րի կար­ծի­քով՝ Հար­կա­յին օրենսգր­քի նոր փո­փո­խու­թյուն­նե­րով ոլոր­տում ստ­վե­րը կմե­ծա­նա

Հուն­վա­րի 23-ին շր­ջա­նա­ռու­թյան մեջ է դր­վել «Հար­կա­յին օրենսգր­քում փո­փո­խու­թյուն­ներ եւ լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին» օրեն­քի նա­խա­գի­ծը: Թե­եւ շատ կարճ ժա­մա­նակ է, ինչ օրեն­քը տե­ղադր­վել է ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյան e-draft.am կայ­քում, սա­կայն քա­ղա­քա­ցի­նե­րի 93%-ը դեմ է քվե­ար­կել, եւ ըն­դա­մե­նը 7%-ը՝ կողմ: Առայժմ հիմ­նա­կա­նում դեմ են եւ դժ­գո­հում են այս նա­խագ­ծի 33-րդ հոդ­վա­ծի 3-րդ կե­տի բ են­թա­կե­տից, եւ 67-րդ

Առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնական դիրքի չարաշահման դրսևորումներ Ստեփանավանի օդանավակայանում կատարված շինաշխատանքների գործընթացում

Պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. մարտի 6-ի որոշման հիման վրա «Ն…» ընկերության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև կնքվել է գլխավոր շինարարական կապալի պայմանագիր՝ Ստեփանավանի օդանավակայանի վարչական շենքում և տարածքներում կառուցապատման և

Մինչ այս պահը Հանրապետության նախագահը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման վերաբերյալ որևէ առաջարկություն վարչապետից չի ստացել

Հանրապետության նախագահի աշխատակազմի արձագանքը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցի շուրջ Հաշվի առնելով, որ հասարակական հնչեղություն ստացած՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցը, ինչպես նաև՝ 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի՝ Հանրապետության նախագահին ուղղված հանդիպման խնդրանքը քննարկվում են զանգվածային լրատվամիջոցներում, և ի պատասխան բազմաթիվ հարցումների՝ հայտնում

Անհապաղ միջոցներ ձեռնարկել վարորդական իրավունքի վկայականի վրա ՀՀ քարտեզը լիարժեք պատկերելու ուղղությամբ. «Քաղաքացու իրավունքների պաշտպան»

Միաժամանակ, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից պահանջում է չեղարկել և հետ կանչել նախկինում՝ առանց Արծվաշենի պատկերի թողարկված վարորդական իրավունքի վկայականները:

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄԷ դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ, ով ավարտում է դիվանագիտական ծառայությունը մեր երկրում: Վստահություն հայտնելով, որ առաջիկայում երկու երկրների փոխգործակցության շրջանակը կշարունակի ընդլայնվել` զրուցակիցները արդյունավետ ու հաջողված են գնահատել Հանրապետության նախագահի՝ վերջերս Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցը,

Մարտական ստորաբաժանման հրամանատարի փորը ո՞նց կարող է քթից անցնել. Ռազմիկ Ռուշանյան

Այդ հարցով խոսակցություն ունեցել եմ, ասել են՝ հիվանդ է, եթե հիվանդ է, թող թոշակի գնա, իսկ եթե բանակին պետք է, տեղափոխեք ուրիշ տեղ: Ստորաբաժանման հրամանատարը պետք է լինի եռանդուն, ֆիզիկապես առողջ, որ կարողանա զինվորից առաջ մասնակցել ամեն ինչին:

Նորք-Մարաշի զինված խմբի գործով Արթուր Վարդանյանին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ չարձակեցին

Նշենք, Վարդանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանը մի քանի անգամ միջնորդություն է ներկայացրել, բոլորն էլ մերժվել են:

ԵԽԽՎ-ն Հայաստանին խորհուրդ է տվել ապահովել, որ բոլոր քրեական գործերը համահունչ լինեն օրենքի դրույթներին, արդարադատության անկախությանը և անկախ դատավարությանը

Հայաստանի նոր ղեկավարությունը ընտրություններից հետո պետք է վերսկսի բարեփոխումները մի շարք ոլորտներում

Հայկական կինոյում հաստատված այս մռայլ պատկերը կինոյի պետական կառավարման այսօր գործող արատավոր մոդելի հետևանք է. Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա

ՖԱՀՖ-ը պահանջում է՝ Հայաստանի Ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարի անհապաղ ազատումը և կինոկենտրոն ՊՈԱԿ-ի հերթական ժամանակավոր կանոնակարգի ընդունման բացառումը։

Այդ գումարներով կարելի էր մոտ 5 մանկապարտեզ, 2-3 դպրոց կառուցել, 10-20 ավտոբուս ձեռք բերել. Գառնիկ Վաղարշակյանը՝ պարգևավճարների մասին

Պարգևավճարը պետք է լինի իրապես կատարված աշխատանքի գնահատական, որի համար կան նախապես մշակված չափորոշիչներ, հակառակ պարագայում պետական այրերի նման պարգևավճարները հասարակության կողմից ընդունելի չեն:

Տիգրան Մանսուրյանը` հանգուցյալ տիկնոջ, իր ուսուցիչ Ղազարոս Սարյանի եւ մեծ հավատարմության մասին

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն «Արմենպրեսում» կայացած ասուլիսում խոսելով հոգեւոր երաժշտության մասին, ասաց, որ ինքը հոգեւոր երաժշտության ոլորտ մի քանի անգամ մտել է, ու Ներսես Շնորհալու աղոթքների շարք ունի գրած: Նրա ձեւակերպմամբ, այդտեղ լուրջ գործ կա անելու, եւ իր պարտքն է հաջորդ սերնդին այդպիսի մի աշխատանքային ծրագիր փոխանցելը: «Երբ բացում ես մեր շարականները, միջնադարյան հոգեւոր տեքստերը, այնքան

Արդեն իսկ պարզ է, որ տեսանելի ապագայում ականատեսն ենք դառնալու հիասթափության մեծ մի ալիքի. Ռոբերտ Քոչարյանի ուղերձը

Մի քանի բառով ասեմ իմ, այսպես կոչված, «գործի» մասին: Ամեն գնով, օրենքի բռնաբարմամբ ու դատական համակարգի մեջքը կոտրելով՝ ինձ կալանքի տակ և այդպիսով քաղաքական կյանքից մեկուսացված պահելը անհեռանկար զբաղմունք է: Արդյունքում ինձ դարձրել են քաղբանտարկյալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

«Հասկանալով ՌԴ-ի հետ կապված իրավիճակի նրբությունն ու սրությունը՝ հիմնականում այս հարցում որեւէ կերպ ակտիվ ներգրավված չենք»

Մեկ­նա­բա­նու­թյուն­ներ՝ ԵԽԽՎ նս­տաշր­ջա­նում վեր­ջին զար­գա­ցում­նե­րի վե­րա­բեր­յալ Հուն­վա­րի 21-25-ը Ստ­րաս­բուր­գում անց­կաց­վում է Եվ­րո­պա­յի խորհր­դի Խորհր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վի (ԵԽԽՎ) ձմե­ռա­յին նս­տաշր­ջա­նը: Լի­ա­գու­մար առա­ջին նիս­տի ըն­թաց­քում ԵԽԽՎ դի­տոր­դա­կան առա­քե­լու­թյան ղե­կա­վար Ալեք­սանդր Պա­չի­ե­րը ներ­կա­յաց­րեց դեկ­տեմ­բե­րի 9-ին Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած ար­տա­հերթ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի՝ դի­տոր­դա­կան առա­քե­լու­թյան կող­մից ար­ձա­նագր­ված դի­տար­կում­նե­րի արդ­յունք­նե­րը: Նա շեշ­տեց՝ թավշ­յա հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո ժո­ղովր­դա­վա­րա­կան ընտ­րու­թյուն­ներ անց­կաց­նե­լու նա­խադր­յալ­ներ են ստեղծ­վել, եւ հայ­տա­րա­րեց.

Նիկոլ Փաշինյան. Անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացված լինելը. Վարչապետը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Մենք նպատակահարմար ենք համարում ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել տնտեսության և առևտրի բնագավառում ԵԱՏՄ անդամ պետությունների կարգավորումների եւ կանոնակարգերի ներդաշնակեցման ուղղությամբ, քանի որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բիզնեսի առջեւ կանգնած խոչընդոտների զգալի մասը միասնական, համակարգված եւ համաձայնեցված գործունեության կանոնների բացակայության արդյունք է:

Տիգրան Մանսուրյան. «Չեմ կարողանում հաշտվել հոգնելու հետ»

Մյուս կողմից, դաշտը թողել ենք ազատ, որովհետեւ Սովետի տարիներին հսկում էին, որ ռաբիսը ռադիոյով չհնչի, օտարամիտ բան չմտնի եթեր, հիմա այդպես չէ: Մենք ասացինք, որ բոլորս ապրելու իրավունք ունենք մեր գրագիտությամբ, զարգացածության աստիճանով եւ այլն, եւ այլն, եւ իրենք էլ կյանք մտան, հիմա այդ խառնակությունը չափազանց մեծ է, եթե արգելվեր դա, չէր լինի այդ ամենը, բայց մենք բոլոր բնագավառներում հրաժարվեցինք արգելող ձեռնափայտից:

Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ Դաշնակցությունն այսուհետ եւս հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու Արցախը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին եւ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանին: Նախագահ Սահակյանը շնորհավորել է Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ եւ Արմեն Ռուստամյանին՝ Բյուրոյի անդամ ընտրվելու կապակցությամբ, մաղթել նրանց արդյունավետ աշխատանք ու ամենայն բարիք: Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ Դաշնակցությունն այսուհետ եւս հատուկ ուշադրության կենտրոնում

Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը

Այցի ընթացքում հանձնակատարին կընդունեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031