Օրվա լրահոսը
ՀՔԾ-ում վերաբացվել է Միհրան Պողոսյանի՝ Պանամայում օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրգործը. Ա1+
Ա1+. Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում վերաբացվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրեական գործը։ Տեղեկությունը փոխանցեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը. «ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանի` Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրեական գործը ՀՔԾ-ում վերաբացվել է»,-ասաց խոսնակը։
Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 107մլն. դրամ գումար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ 25 մեղադրյալների մասով նախաքննությունը: Եվս 2-ի նկատմամբ ավելի վաղ հայտարարվել էր հետախուզում: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ տևական ժամանակ՝ 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիս ամիսը, սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում
Հայաստանն ու Լեհաստանը կմշակեն տնտեսական համագործակցության նոր օրակարգ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մատեուշ Մորավեցկիին
Հայաստանն ու Վրաստանը կարող են ժողովրդավարության մոդել ծառայել այլ երկրների համար. National Interest
Հայաստանում և Վրաստանում առաջ են գալիս ժողովրդավարության վառ օջախներ, չնայած որ նրանք սեղմված են առավել պակաս ժողովրդավարություն ունեցող տարածաշրջանային ուժերի՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Երկու երկրներն էլ փորձում են ամրապնդել ժողովրդավարական ձեռքբերումները և հաղթահարել աղքատությունը, միաժամանակ դիմակայել Ռուսաստանից և անջատողական հակամարտություններից եկող մարտահրավերներին: Չնայած որ Արևմուտքի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում ռուսական ագրեսիայի վրա,
Լոռիում 10 մարդ վարակվել է «խոզի գրիպով»
H1N1 գրիպը, որն առավել հայտնի է որպես «խոզի գրիպ», հարեւան Վրաստանում հայտնաբերվելուց որոշ ժամանակ անց, հասավ նաեւ Հայաստան: Մեր երկրում հայտնաբերվել են գրիպի որոշ ենթատեսակներ: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի «Լոռի» մասնաճյուղի տվյալներով, մարզում հունվարի 24-ի դրությամբ գրանցվել է սուր շնչառական վարակներով հիվանդության 138 դեպք: Նրանցից 112-ը՝ 0-14 տարեկան երեխաներ են, 26-ը՝ 15 տարեկանից բարձր
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությունը կգլխավորի Մխիթար Հայրապետյանը
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության կազմում են նաև Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը, Գայանե Աբրահամյանը, Վահե Էնֆիաջյանը, Նորա Առուստամյանը և Տարոն Սիմոնյանը:
Արայիկ Հարությունյան. «Մենք դժվարին խնդիրներ ենք ժառանգել նախորդներից՝ կիսաքանդ, քաղաքական նպատակներին ստորադասված կրթական համակարգ»
Հիմնովին բարենորոգմանն ուղղված նոր կառավարության և Կրթության և գիտության նախարարության նոր ղեկավարության վերջին ամիսների քայլերն արդեն իսկ տալիս են և մոտ ապագայում տալու են կոնկրետ արդյունքներ:
Բանակցությունները պետք է ընթանան Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ. ՀՅԴ
Աշխարհասփյուռ իր կառույցով, ՀՅԴաշնակցությունն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման հարցերում և հայտնում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու այդ հանձնառությունը:
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ. «Մեզ հանել գցել են փողոցները. Տաղավարներ հատկացրեք»
Խաղալիք վաճառող կինն ասում է՝ ապրուստի միջոցից զրկվել է
Արարատ Միրզոյանն ու Իրանի դեսպանը համոզմունք են հայտնել, որ տնտեսական կապերի խորացմանը կարող է նպաստել նաեւ Մեղրիի եւ Արազի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործումը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, կարեւորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը` խարսխված դարավոր բարեկամության եւ փոխվստահության ամուր հիմքերի վրա: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ու հետեւողական աշխատանքը երկկողմ հարաբերությունների օրակարգն առավել ընդգրկուն դարձնելու
«Վիոլա ջուրը» վստահեցնում է, որ խնդիրը վերացված է, բնակիչներն այդ կարծիքին չեն
Ինչպես տեղեկացրել էինք՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջի բակ տանող ճանապարհը վերածվել է սահադաշտի: Պատճառն այն է, որ քոլեջից քիչ հեռու գտնվող ջրամբարից ջուրը հոսելով լցվում է ուսումնական հաստատության բակ տանող ճանապարհ, այն դարձնելով անանցանելի: Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ «Վիոլա ջուր» ընկերությունից: Ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանն ասաց,
«Նույն կերպ նախկինում դուխով ընտրություն էին կեղծում ոմանք`տալով նախկին նախագահների անունները». փաստաբանը դիմում է վարչապետին
Բավական է ձեր ցուցումը, որ մի քանի ժամ անց ձեզ զեկուցեն և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկեն մեղավորներին, որոնք, առերևույթ ձեր անունը տալով, իրենց սև գործն են անում. Լեւոն Բաղդասարյան
Քննադատություն Ադրբեջանի ու Թուրքիայի հասցեին՝ ԵԽԽՎ ընդունած փաստաթղթում
ԵԽԽՎ-ն ընդունեց «Շարիան, Կահիրեի հռչակագիրը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան» զեկույցը:
«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի դիտարկմամբ, Հայաստանում սուպերվարչապետությունը շարունակվում է
Նիկոլ Փաշինյանը խոստացել է թայֆաբազության վերացում, բայց ամբողջ քաղաքական համակարգն ու պետական ապարատը մտցրել է ավելի խորը թայֆաբազության մեջ. Մենուա Հարությունյան
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Մուտքն ազատ է» ակցիան
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է «Մուտքն ազատ է» ակցիան, որը նախատեսված է հատուկ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, ովքեր իրականացնում են մեծածախ ու մանրածախ առևտուր, արտադրական գործունեություն, ինչպես նաև ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված գործունեություն: Ակցիան կտևի մինչև 10.03.2019թ.: «Մուտքն ազատ է» ակցիան հանդիսանում է դրամական և հաշվարկային գործառնությունների մի շարք ծառայություններ, որոնք թույլ
«Մեկ-մեկ բերում են 3-4 հարկանի ապօրինի կառուցված շենքեր, դուք իմ տեղը լինեք, ի՞նչ կանեք, չե՞ք ասի հավաքվի ու գնա գրողի ծոցը». Մեսչյան
Պարզվում է՝ շենքին նայելով՝ ճարտարապետը հասկանում է որտեղ է աշխատել սեփականատերը՝ «Մենք գիտե՞ք ինչ ենք սովորել, հիմա որ նայում ենք ապօրինի կառուցված շենքերը՝ հողազավթումով, բանով, մենք միանգամից կարող ենք ասել՝ էս սեփականատերը որտեղ է աշխատել, միանգամից ասում եմ՝ այ սա հարկայինի տղերքից են…ամեն ինչ պարզ է: Շատ լկտի բաներ են անում, սարսափելի»:
Արցախի պաշտպանության նախարար. 2019 թվականի ընթացքում բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում է լինելու սպառազինության ու թիկունքային ապահովման հետ առնչվող խնդիրների համալիրը
Հունվարի 24-ին, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի միավորումների և զորամասերի 2018 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամկազմը, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Հրապարակելով նիստի աշխատակարգը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար,
«Ոչ հեռու ապագայում հակամարտությունները ևս թվային արտահայտչաձև են ունենալու». Անդրեյ Կրիչեւսկի
«IPChain» ասոցիացիան Հայաստանում գործունեություն կծավալի
«Էդ գումարը, որ փոխանցվեց իմ հաշվի վրա, չի նշանակում, որ իմ 94թ.-ի մեքենան, որ ես քշում եմ, դարձավ «Մերսեդես». Մեսչյանը՝ պարգեւավճարի մասին
Տվյալ դեպքում էդ գումարը ոնց եկավ, այդպես էլ գնաց: Էդ գումարը, որ փոխանցվեց իմ հաշվի վրա, դա չի նշանակում, որ ես իմ 1 սենյականոց բնակարանից տեղափոխվելու եմ 4 սենյականոց բնակարան:
Ucom-ը գործարկեց uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածի վճարովի տարբերակը
Այսօր Ucom ընկերությունը գործարկեց uMediaRoom շարժական հեռուստատեսության հավելվածի վճարովի՝ 3․0 տարբերակը iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: Այսուհետ iOS/Android սմարթֆոն ունեցող ցանկացած օգտատեր հնարավորություն ունի ալիքների բաժանորդագրություն գնելու անմիջապես uMediaroom հավելվածից։ Գործարքն առայժմ իրականացվում է միայն Հայաստանում՝ ներհավելվածային գնումների սխեմայով (in-app purchases): Նշենք, որ Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների օգտատերերը, ներբեռնելով
Նաիրի Ինշուրանսը տարիներ շարունակ հանդիսացել է պարտաճանաչ հարկ վճարող. հայտարարություն
ՊԵԿ կողմից 2019 թվականի հունվարի 21-ին հրապարակված հաղորդագրությունը Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ընկերության հաճախորդների, գործընկերների և պարզապես հասարակության տարբեր շրջանակներում առաջացրել է որոշակի մտահոգություններ և թյուրըմբռնումներ, ինչի արդյունքում վերջին օրերին Ընկերությանն ուղղվել են տարբեր հեռախոսազանգեր և հարցադրումներ: Նույն օրը Նաիրի Ինշուրանսը հանդես է եկել մամուլի հաղորդագրությամբ: Ցանկանում ենք պաշտոնապես իրազեկել, որ Ընկերությունն աշխատում է իր բնականոն
«Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ոտքը դրել է այն կարմիր գծի վրա, որը հենց ինքն էր ամռանը քաշել»
«Առավոտի» զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը – Ալիեւ-Փաշինյան դավոսյան անակնկալ հանդիպումը, որ մեկուկես ժամ տեւեց, ու ինչի մասին մենք իմացանք ռուսական մամուլից, ի՞նչ մտորումների տեղիք է տալիս: Մանավանդ, դրան նախորդել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների մի քանի երկարատեւ հանդիպում, որոնցից տեղեկատվությունը բավական սուղ է: Ձեր կարծիքով՝ ինչի՞ շուրջ կարող են այդքան
«Ինձ ոչ մականունով կվախեցնեն, ոչ էլ անուն-ազգանունով». Մեսչյան
Գլխավորը գաղափարն է՝ Օպերայի հրապարակին հպվող գոտին պետք է վերադարձվի օպերայի տարածքին՝ վե՛րջ: Հիմա ում շահերն ենք մենք պաշտպանում, ում շահերը չենք պաշտպանում, ինձ տվյալ դեպքում քաղաքի շահերն են հետաքրքրում: Ես չեմ ուզում երեխաները հեծանիվ քշեն, իսկ մեկը կես մետրի վրա նստած՝ գարեջուր խմի եւ ծխի: Ես իմ թոռանը չեմ ուզում տեսնեմ այդ իրավիճակում:
Նարեկ Բաբայան. «Պետությունը դեռ չի ընդունել Մանվել Գրիգորյանի նվիրատվությունը»
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասում է՝ «Գոլդեն փելըս»-ը տնօրինում են Ավետիսյանները
ԲՈԿ նախագահ. «Ցանկություն ունենք, որ պաշտպանություններն առցանց հեռարձակվեն»
ԿԳ նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը հունվարի 24-ին «Արմենպրեսում» կայացած ասուլիսում հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերից ներդնելու են պաշտպանությունների գործերի ընդունման եւ գործընթացի առցանց կազմակերպման համակարգ: «Արդեն աշխատանքները սկսել ենք, իմաստն այն է, որ հայցորդն իր փաստաթղթերը, դիմումը եւ ամեն ինչը կարողանա ԲՈԿ-ի հետ համագործակցությամբ իրականացնել»,-ասաց ԲՈԿ նախագահը: Սմբատ Գոգյանն ընդգծեց, որ
Մեսչյանը՝ զավեշտալի նամակների մասին. «Փողոցի մայթին ոչխար են մորթում, գրել են՝ էդ ինչ խայտառակ գլխավոր ճարտարապետ ունենք մենք»
Մեսչյանը նաեւ մեկ այլ քաղաքացու դիմումին անդրադարձավ՝ «Նախկին ԿԳԲ-ի աշխատողներից մեկը վարչապետին, բոլորին մի նամակ է գրել, թե Արթուր Մեսչյանն այցելել է Պուշկինի 4 պատմական միակ պահպանված միջավայրերից մեկը եւ արհամարհական վերաբերմունք է ցույց տվել մարդկանց, էնպես, ասես ես վրայով անցել եմ, գոռոզ պահվածքով…բան..Տղերք, միակ բանը, որ ես չունեմ, դա գոռոզ պահվածքն է…»:
Պարգեւավճարներ եղել են պետգույքի կառավարման կոմիտեում եւ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունում
Նարեկ Բաբայանն ու Հակոբ Արշակյանը՝ պարգեւավճարների մասին
Սմբատ Գոգյյան. «180 տոկոսով պարգեւատրել եմ տեղակալիս եւ դրա պատասխանատուն եմ»
ԿԳ նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի ( ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը հունվարի 24-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց, որ 2016թ. ՀՀ-ում պաշտպանվել է 465 ատենախոսություն, 2017թ.` 394, իսկ 2018-ին` 359: «Քանակը գնալով նվազում է, ինչը ունի մի քանի պատճառ: Օրինակ, մի պահ չինովնիկական մեծ ներհոսք եղավ դեպի գիտական աստիճանաշնորհման համակարգ: Նրանց մի մասն արդեն հագեցել
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունեց Մոլդովայի ներքին գործերի նախարարության պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը
Հունվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունեց Մոլդովայի ներքին գործերի նախարարության պետքարտուղար Միհայիլ Բերեգոյի (Mihail Beregoi) գլխավորած պատվիրակությանը, որն այցելել էր Հայաստան՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հայաստանյան գրասենյակի հրավերով: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ փոխոստիկանապես Հովհաննես Քոչարյանը և ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Բա ովքե՞ր էին ԱԺ-ի չարաճճիները
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը, երբ նոր էր ընտրվում այդ պաշտոնում, ասել էր, որ չարաճճի պատգամավորներին կարգի հրավիրելու իր մեթոդներն ունի: Երբ պարոն Բաբլոյանին ասացինք՝ փաստորեն չստացվեց ձեր մեթոդը նախորդ ԱԺ-ի պատգամավորների վրա, «չարաճճիները» հեղափոխություն արեցին, նա պատասխանեց. «Այդպես չի, ճիշտ չեք մեկնաբանում: Դրանք չարաճճիություն չէին: Իմ ասածը նախ վերաբերում էր ԱԺ-ում կառավարելու, կազմակերպելու,


















































