Օրվա լրահոսը

Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում երկու ժամ ելույթ է ունեցել։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Քոչարյանը մեկ առ մեկ անդրադարձել է իրեն հասցեագրված մեղադրանքին ու ներկայացրել  հակափաստարկներ։ Մանրամասները՝ տեսագրությունում։

«Ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի պարտականությունների կատարումը». Լիկա Թումանյան

Հանրային ռադիոյի ստեղծագործական գծով փոխտնօրեն Լիկա Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի բարեկամներ Թույլ տվեք տեղեկացնել, որ ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին համատեղ պաղատանքի համար, մենք միասին ահռելի ծավալի գործ ենք արել, Հանրային ռադիոն դարձնելով հասարակության համար էլ ավելի նշանակալի կառույց: Բարձր եմ գնահատում ողջ անձնակազմի

«Ես բռնցքամարտիկներին սովորեցնում եմ ինքնուրույն գումար վաստակել, այլ ոչ թե նայել ուրիշի ձեռքին». Արթուր Գեւորգյան

2019 թվականը նախաօլիմպիական տարի է: Բոլոր մարզաձեւերի համար էլ այն հագեցած ու պատասխանատու է լինելու: Ֆեդերացիաները պետք է աշխատեն ծանրաբեռնված ու ժամացույցի պես հստակ՝ ըստ նախապատրաստական ծրագրի: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ըստ նախագահ Արթուր Գեւորգյանի, տարին սկսել է իրենից անկախ որոշ խնդիրներով: «Չգիտես ինչու, այս տարի Հայաստանի բոլոր մարզադահլիճները ջեռուցման խնդիր ունեն: Օլիմպավանը հրաժարվում է իր

«Առանց հասկանալու ասում են՝ գործարանն «ուռուցք» է, իրականում ոչ մի բողոք էլ չկա». «Արմօյլ»-ի տնօրեն

«Թեհրանում, օրինակ, նման գործարան կա՝ զուգորդված այն փաստի հետ, որ այդ քաղաքում 15 միլիոն բնակիչ կա: Ուրեմն, 15 միլիոն մարդու կյանքը հաշվի չեն առե՞լ»,-ասում է իրանահայ գործարարը

Արարատ Միրզոյան. Նորընտիր Ազգային ժողովը հանձնառու է հայ-ռուսական հարաբերությունների առավել խորացման հարցում

Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Արարատ Միրզոյանը, կարեւորելով հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, նշել է, որ նորընտիր Ազգային ժողովը հանձնառու է դրանց առավել խորացման հարցում: Խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման առումով Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ է համարել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Սերգեյ

Թաթուլյանի մասին նույնաբովանդակ հրապարակումները, որոնք «Ռոսկոմնադզորը» պահանջում էր հեռացնել Aravot-ru.am-ից, ռուսական որոշ ԶԼՄ-ներից չեն հեռացվել

Անհատական տվյալներ պարունակող նույնաբովանդակ ոչ բոլոր հոդվածներն են հեռացվել ռուսական կայքերից, մինչդեռ այդ նույն անձի հիշատմամբ հրապարակման համար Aravot.am-ի ռուսական էջը ՌԴ-ում արգելափակվել է:

Արդարադատության նախարարությունը՝ ներման խնդրագրերի մասին

Հաշվի առնելով ներման խնդրագրերի վերաբերյալ հասարակական հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունը Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը, որոնք կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ դատապարտյալներին  իրազեկելու և կատարումն ապահովելու նպատակով: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Սևանի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում: Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար դժվարանցանելի է: Վարորդներին հորդորում ենք նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն անվաշղթաներով: Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը

ԿԳՆ. Սույն տարվա ավարտական քննության թեստերում այդ ժողովածուներում առկա նյութերը չեն ընդգրկվելու

«Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի /հարցարանների/ տարատեսակ ժողովածուները, որոնք վերջին շրջանում հայտնվել են շուկայում, չեն հրատարակվել ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ: Հետևաբար, նախարարության կողմից չերաշխավորված ուսումնական նյութերի օգտագործումը հանրակրթական ուսումնական հաստատություններում արգելվում է: Նախարարությունը տեղեկացնում է, որ սույն տարվա ավարտական քննության թեստերում այդ ժողովածուներում առկա նյութերը չեն ընդգրկվելու, և դրանք ընդամենը

Հայաստանին տարանցիկ միջանցք են խոստացել. «Էխո Կավկազա»-ն վերլուծում է Կարասինի երևանյան հայտարարությունը

Կարասին-Աբաշիձե ձևաչափով ընթացող բանակցային գործընթացին հետևող փորձագետները նշում են, որ այս անգամ ռուս դիվանագետի ելույթի տոնայնությունը տարբերվում է այդ թեմայով նախորդ հայտարարություններից: Ռուսական «Քաղաքական տեղեկատվության կենտրոնի» ղեկավար Ալեքսեյ Մուխինն ասում է, որ այդ տպավորությունը խաբուսիկ չէ:

Հայ դիրիժորը` գերմանացու օպերայի մասին. «Հասեին ոգեշնչել է Տիգրան Մեծի կերպարը»

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան` ի դեմս տնօրեն Գագիկ Մանասյանի, նախաձեռնել է առաջին անգամ բեմադրել բարոկկո դասական ոճով գրված` Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի պետկոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Ռուբեն Ասատրյանը, ժամանակին Տիգրան Մեծին նվիրված մի քանի տասնյակ օպերաներ են գրվել տարբեր հեղինակների կողմից, որոնց մի

Երևանի քաղաքապետարանում որոշ վարչությունների ղեկավարներ 1-2 մլն դրամ պարգևավճար են ստացել

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է 2018 թվականին դեկտեմբերին 13-րդ աշխատավարձ և պարգևավճար ստացած քաղաքապետարանի 432  աշխատակիցների ամբողջական ցանկը։ Ամբողջական ցանկը՝ այստեղ:

Հովհաննես Մարգարյանը դժգոհում է՝ Շիրակի մարզում հրաժարվել են տարածք տրամադրել իրենց գործունեության համար

«Փոխենք միասին» նախաձեռնության անդամները ստորագրահավաք են սկսել Սահմանադրության բարեփոխումներ անելու համար

ԵՊՀ գիտական խորհրդի դիրքորոշումը. «Որոշումը բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը»

ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղարկել պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման առնչությամբ իր դիրքորոշումը: ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝

Ահազանգ Եղվարդից. «Նավթամթերքի գործարանի մոտ 200 բնակիչ է ապրում, կան սննդի արտադրություններ եւ պտղատու այգիներ»

Մեր այգիները յոթ տարեկան պտղատու ծառեր ունեն, որոնք թունավորվելու են, քանի որ գործարանի պատի անմիջապես հարեւանությամբ են աճում

Ալ Ջազիրայի անդրադարձը Ամուլսարի փրկության պայքարին․ ՀԲՃ

Աշխարհի 100 երկրներում հեռարձակվող և ավելի քան 310 մլն բաժանորդներ ունեցող Ալ Ջազիրա ցանցին պատկանող Ալ Ջազիրա Ինգլիշ հեռուստաալիքը 2019թ․ հունվարի 31-ին 22-րոպեանոց ռեպորտաժով անդրադարձել է Հայաստանում հանքարդյունաբերության խնդիրներին և մասնավորապես՝ Ամուլսարի պայքարին ու բնապահպանությանը։ «Մարդիկ ու իշխանությունը» հաղորդաշարի հեղինակ Գլեն Էլիսը և ռեպորտաժի համահեղինակ Վիկտորիա Կոլչինան 2018թ․ դեկտեմբերին այցելել են Հայաստանի հյուսիսից մինչև հարավ

«Այն մարդիկ, որոնք պետք է պատասխանեն Նիկոլ Փաշինյան հայցվորին, Նիկոլ Փաշինյանի ենթականերն են». Արա Ղազարյան

Ըստ միջազգային փորձագետի՝ ելքն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ՄԻԵԴ-ից հետ վերցնի գանգատը:

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանին պատկանող հացի արտադրամասում (Տավուշի մարզ, ք. Բերդ): Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: Իսկ «ՏՈՒԿԱՍԱ» ՍՊԸ-ի կիսաֆաբրիկատների արտադրամասերին (ք. Երևան) և անհատ ձեռնարկատեր Մարատ

Ազգային օրհներգը ենթակայ չէ փոփոխութեան եւ վերջ

Յանկարծ կ՚իմանանք, որ անհասկնալի փութկոտութեամբ մը և դեռ որևէ այլ փոփոխութիւններու չձեռնարկած՝ ՀՀ իշխանական համակարգը հրապարակ իջած է Հայաստանի Հանրապետութեան օրհներգը փոխելու… Այո՛, սիրելիներ, ճիշտ լսեցիք. բազմաթիւ սերունդներու հաւատքով վճռահատուած և հաստատագրուած և մեր ազգային միասնականութիւնը խորհրդանշող ազգային օրհներգը՝ «Մեր Հայրենի՛ք»ը այսօր յանկարծ ենթակայ է շնորհազրկման ձեր իսկ ընտրած խորհրդարանի ղեկավարութեան կողմէ։ Եւ այս գործին

Ընդգծվեց բոլոր ուժային կառույցների աշխատանքների թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունեց ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Քննարկվեցին ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացում ԱԺ մասնակցությանը վերաբերող հարցեր։ Կարևորվեց ԱԽ գրասենյակի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի միջև համագործակցությունը։ Ընդգծվեց բոլոր ուժային կառույցների աշխատանքների թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը։ Անվտանգության խորհրդի գրասենյակ

Էդուարդ Աղաջանյան. «Վեոլիա Ջուր» կազմակերպության հետ պայմանավորվեցինք իրականացնել պիլոտային մի ծրագիր, որի նպատակն է գործող ցայտաղբյուրների ջրի կորուստը նվազագույնի հասցնել

Խմելու ջրի խնդիրը օրեցօր ավելի ու ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։ Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը խմելու ջրի լրջագույն պաշար ունի, որի արժեքը, ցավոք, հաճախ չենք գիտակցում։ Միայն ցայտաղբյուրների օգտագործման արդյունքում մենք տարեկան մոտ 4.3 միլիոն խորանարդ մետր (=4.3 միլիոն տոննա) խմելու ջուր ենք կորցնում։ Այսօր «Վեոլիա Ջուր» կազմակերպության մեր գործընկերների հետ պայմանավորվեցինք իրականացնել պիլոտային մի

Խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ պաշտոնատար անձին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 5.000.000 ՀՀ դրամ և խոշոր չափերով` 5000 ԱՄՆ դոլար գումար: Ըստ մեղադրանքի` 2018 թվականի մայիսին ՍՊ ընկերության տնօրեն

Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Լևոն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանում կմեկնարկի «Նախագծված է Իտալիայում, պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ սպասքի արտադրություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Italian Stoneware ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիի և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի հետ։ Գործարարներին ուղեկցել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն։ Գործարարները նախարարին տեղեկացրել են, որ մտադիր են Հայաստանում հիմնել իտալական «Չերամիսիա» ապրանքանիշի կերամիկական հումքից սպասքի արտադրություն։ Ֆեդերիկո Պոլիդորիի խոսքով՝ արտադրամասը կունենա 150

Ջուդիթ Ֆարնուորթ. Արդեն երեք տարի է, ինչ Հայաստանում եմ և լիարժեք գիտակցում եմ, թե հայ ընտանիքների համար, որքան կարևոր է որակյալ կրթությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն այսօր «Մարիոթ» հյուրանոցում ստորագրել են  համագործակցության հուշագիր: Այս նախաձեռնությամբ մեկնարկել է Հայաստանի մարզային դպրոցներում անգլերենի ակումբների հիմնադրման  երկրորդ փուլը` «Բարելավելով հմտությունները հանուն ավելի ուժեղ հասարակության» ծրագրի շրջանակում: ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր

«Արարատ Միրզոյանի՝ կառավարական ամառանոց տեղափոխվելն օրենքով է սահմանված». Վահան Կոստանյան

Պատճառը՝ Միրզոյանի բնակության վայրում անվտանգության աշխատակիցների համար ավելորդ բարդություններն են

Դեսպան Ներսեսյանի հանդիպումը կոնգրեսական Սիսիլինի հետ

Հունվարի 30-ին դեսպան Ներսեսյանը հանդիպեց Ռոդ Այլենդ նահանգի կոնգրեսական, Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Դեյվիդ Սիսիլինին (David Cicilline): Դեսպան Ներսեսյանը շնորհակալություն հայտնեց կոնգրեսականին՝ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի շրջանակներում ցուցաբերած աջակցության և հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված երկարամյա գործունեության համար: Դեսպան Ներսեսյանը կոնգրեսական Սիսիլինին ներկայացրեց Հայաստանի վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները` ընդգծելով ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031