Օրվա լրահոսը
«Նույն կերպ նախկինում դուխով ընտրություն էին կեղծում ոմանք`տալով նախկին նախագահների անունները». փաստաբանը դիմում է վարչապետին
Բավական է ձեր ցուցումը, որ մի քանի ժամ անց ձեզ զեկուցեն և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկեն մեղավորներին, որոնք, առերևույթ ձեր անունը տալով, իրենց սև գործն են անում. Լեւոն Բաղդասարյան
Քննադատություն Ադրբեջանի ու Թուրքիայի հասցեին՝ ԵԽԽՎ ընդունած փաստաթղթում
ԵԽԽՎ-ն ընդունեց «Շարիան, Կահիրեի հռչակագիրը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան» զեկույցը:
«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի դիտարկմամբ, Հայաստանում սուպերվարչապետությունը շարունակվում է
Նիկոլ Փաշինյանը խոստացել է թայֆաբազության վերացում, բայց ամբողջ քաղաքական համակարգն ու պետական ապարատը մտցրել է ավելի խորը թայֆաբազության մեջ. Մենուա Հարությունյան
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Մուտքն ազատ է» ակցիան
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է «Մուտքն ազատ է» ակցիան, որը նախատեսված է հատուկ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, ովքեր իրականացնում են մեծածախ ու մանրածախ առևտուր, արտադրական գործունեություն, ինչպես նաև ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված գործունեություն: Ակցիան կտևի մինչև 10.03.2019թ.: «Մուտքն ազատ է» ակցիան հանդիսանում է դրամական և հաշվարկային գործառնությունների մի շարք ծառայություններ, որոնք թույլ
«Մեկ-մեկ բերում են 3-4 հարկանի ապօրինի կառուցված շենքեր, դուք իմ տեղը լինեք, ի՞նչ կանեք, չե՞ք ասի հավաքվի ու գնա գրողի ծոցը». Մեսչյան
Պարզվում է՝ շենքին նայելով՝ ճարտարապետը հասկանում է որտեղ է աշխատել սեփականատերը՝ «Մենք գիտե՞ք ինչ ենք սովորել, հիմա որ նայում ենք ապօրինի կառուցված շենքերը՝ հողազավթումով, բանով, մենք միանգամից կարող ենք ասել՝ էս սեփականատերը որտեղ է աշխատել, միանգամից ասում եմ՝ այ սա հարկայինի տղերքից են…ամեն ինչ պարզ է: Շատ լկտի բաներ են անում, սարսափելի»:
Արցախի պաշտպանության նախարար. 2019 թվականի ընթացքում բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում է լինելու սպառազինության ու թիկունքային ապահովման հետ առնչվող խնդիրների համալիրը
Հունվարի 24-ին, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի միավորումների և զորամասերի 2018 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամկազմը, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Հրապարակելով նիստի աշխատակարգը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար,
«Ոչ հեռու ապագայում հակամարտությունները ևս թվային արտահայտչաձև են ունենալու». Անդրեյ Կրիչեւսկի
«IPChain» ասոցիացիան Հայաստանում գործունեություն կծավալի
«Էդ գումարը, որ փոխանցվեց իմ հաշվի վրա, չի նշանակում, որ իմ 94թ.-ի մեքենան, որ ես քշում եմ, դարձավ «Մերսեդես». Մեսչյանը՝ պարգեւավճարի մասին
Տվյալ դեպքում էդ գումարը ոնց եկավ, այդպես էլ գնաց: Էդ գումարը, որ փոխանցվեց իմ հաշվի վրա, դա չի նշանակում, որ ես իմ 1 սենյականոց բնակարանից տեղափոխվելու եմ 4 սենյականոց բնակարան:
Ucom-ը գործարկեց uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածի վճարովի տարբերակը
Այսօր Ucom ընկերությունը գործարկեց uMediaRoom շարժական հեռուստատեսության հավելվածի վճարովի՝ 3․0 տարբերակը iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: Այսուհետ iOS/Android սմարթֆոն ունեցող ցանկացած օգտատեր հնարավորություն ունի ալիքների բաժանորդագրություն գնելու անմիջապես uMediaroom հավելվածից։ Գործարքն առայժմ իրականացվում է միայն Հայաստանում՝ ներհավելվածային գնումների սխեմայով (in-app purchases): Նշենք, որ Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների օգտատերերը, ներբեռնելով
Նաիրի Ինշուրանսը տարիներ շարունակ հանդիսացել է պարտաճանաչ հարկ վճարող. հայտարարություն
ՊԵԿ կողմից 2019 թվականի հունվարի 21-ին հրապարակված հաղորդագրությունը Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ընկերության հաճախորդների, գործընկերների և պարզապես հասարակության տարբեր շրջանակներում առաջացրել է որոշակի մտահոգություններ և թյուրըմբռնումներ, ինչի արդյունքում վերջին օրերին Ընկերությանն ուղղվել են տարբեր հեռախոսազանգեր և հարցադրումներ: Նույն օրը Նաիրի Ինշուրանսը հանդես է եկել մամուլի հաղորդագրությամբ: Ցանկանում ենք պաշտոնապես իրազեկել, որ Ընկերությունն աշխատում է իր բնականոն
«Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ոտքը դրել է այն կարմիր գծի վրա, որը հենց ինքն էր ամռանը քաշել»
«Առավոտի» զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը – Ալիեւ-Փաշինյան դավոսյան անակնկալ հանդիպումը, որ մեկուկես ժամ տեւեց, ու ինչի մասին մենք իմացանք ռուսական մամուլից, ի՞նչ մտորումների տեղիք է տալիս: Մանավանդ, դրան նախորդել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների մի քանի երկարատեւ հանդիպում, որոնցից տեղեկատվությունը բավական սուղ է: Ձեր կարծիքով՝ ինչի՞ շուրջ կարող են այդքան
«Ինձ ոչ մականունով կվախեցնեն, ոչ էլ անուն-ազգանունով». Մեսչյան
Գլխավորը գաղափարն է՝ Օպերայի հրապարակին հպվող գոտին պետք է վերադարձվի օպերայի տարածքին՝ վե՛րջ: Հիմա ում շահերն ենք մենք պաշտպանում, ում շահերը չենք պաշտպանում, ինձ տվյալ դեպքում քաղաքի շահերն են հետաքրքրում: Ես չեմ ուզում երեխաները հեծանիվ քշեն, իսկ մեկը կես մետրի վրա նստած՝ գարեջուր խմի եւ ծխի: Ես իմ թոռանը չեմ ուզում տեսնեմ այդ իրավիճակում:
Նարեկ Բաբայան. «Պետությունը դեռ չի ընդունել Մանվել Գրիգորյանի նվիրատվությունը»
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասում է՝ «Գոլդեն փելըս»-ը տնօրինում են Ավետիսյանները
ԲՈԿ նախագահ. «Ցանկություն ունենք, որ պաշտպանություններն առցանց հեռարձակվեն»
ԿԳ նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը հունվարի 24-ին «Արմենպրեսում» կայացած ասուլիսում հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերից ներդնելու են պաշտպանությունների գործերի ընդունման եւ գործընթացի առցանց կազմակերպման համակարգ: «Արդեն աշխատանքները սկսել ենք, իմաստն այն է, որ հայցորդն իր փաստաթղթերը, դիմումը եւ ամեն ինչը կարողանա ԲՈԿ-ի հետ համագործակցությամբ իրականացնել»,-ասաց ԲՈԿ նախագահը: Սմբատ Գոգյանն ընդգծեց, որ
Մեսչյանը՝ զավեշտալի նամակների մասին. «Փողոցի մայթին ոչխար են մորթում, գրել են՝ էդ ինչ խայտառակ գլխավոր ճարտարապետ ունենք մենք»
Մեսչյանը նաեւ մեկ այլ քաղաքացու դիմումին անդրադարձավ՝ «Նախկին ԿԳԲ-ի աշխատողներից մեկը վարչապետին, բոլորին մի նամակ է գրել, թե Արթուր Մեսչյանն այցելել է Պուշկինի 4 պատմական միակ պահպանված միջավայրերից մեկը եւ արհամարհական վերաբերմունք է ցույց տվել մարդկանց, էնպես, ասես ես վրայով անցել եմ, գոռոզ պահվածքով…բան..Տղերք, միակ բանը, որ ես չունեմ, դա գոռոզ պահվածքն է…»:
Պարգեւավճարներ եղել են պետգույքի կառավարման կոմիտեում եւ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունում
Նարեկ Բաբայանն ու Հակոբ Արշակյանը՝ պարգեւավճարների մասին
Սմբատ Գոգյյան. «180 տոկոսով պարգեւատրել եմ տեղակալիս եւ դրա պատասխանատուն եմ»
ԿԳ նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի ( ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը հունվարի 24-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց, որ 2016թ. ՀՀ-ում պաշտպանվել է 465 ատենախոսություն, 2017թ.` 394, իսկ 2018-ին` 359: «Քանակը գնալով նվազում է, ինչը ունի մի քանի պատճառ: Օրինակ, մի պահ չինովնիկական մեծ ներհոսք եղավ դեպի գիտական աստիճանաշնորհման համակարգ: Նրանց մի մասն արդեն հագեցել
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունեց Մոլդովայի ներքին գործերի նախարարության պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը
Հունվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունեց Մոլդովայի ներքին գործերի նախարարության պետքարտուղար Միհայիլ Բերեգոյի (Mihail Beregoi) գլխավորած պատվիրակությանը, որն այցելել էր Հայաստան՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հայաստանյան գրասենյակի հրավերով: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ փոխոստիկանապես Հովհաննես Քոչարյանը և ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Բա ովքե՞ր էին ԱԺ-ի չարաճճիները
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը, երբ նոր էր ընտրվում այդ պաշտոնում, ասել էր, որ չարաճճի պատգամավորներին կարգի հրավիրելու իր մեթոդներն ունի: Երբ պարոն Բաբլոյանին ասացինք՝ փաստորեն չստացվեց ձեր մեթոդը նախորդ ԱԺ-ի պատգամավորների վրա, «չարաճճիները» հեղափոխություն արեցին, նա պատասխանեց. «Այդպես չի, ճիշտ չեք մեկնաբանում: Դրանք չարաճճիություն չէին: Իմ ասածը նախ վերաբերում էր ԱԺ-ում կառավարելու, կազմակերպելու,
ՊԵԿ նախագահ. «Ասում են՝ շատ հայրենասերը, վերջերս պարզվեց, որ այլեւս չի ձգում»
Դավիթ Անանյանն անդրադառնում է ՊԵԿ-ում բարձր չափերի հասնող պարգեւավճարներին
«Արամի 23-ի հարցը լուծվեց». Արթուր Մեսչյան
Մեսչյանը զարմացած է, որ Արամի 23-ի պատի համար այսքան մեծ աղմուկ բարձրացավ, բայց այլ դեպքեր էլ են ունեցել, երբ եղել են նաեւ մարդկային զոհեր, բայց այսքան աղմուկ չի եղել:
Նունե Սարգսյան. «Մանուկ տարիքում տատիկիս հետ չիր էի պատրաստում»
«Բարի մամա»-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը «Բարի տնակ» այցելած ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանին նվիրելով իրենց կենտրոնի երեխաների պատրաստած հուշանվերը` հարցրեց. «Թեյ եւ չիր սիրո՞ւմ եք»: Տիկին Սարգսյանը պատասխանեց. «Դա իմ գաղտնիքն է, բայց կասեմ` այո, սիրում եմ»: Aravot.am-ը հետաքրքրվեց` իսկ ինքը երբեւէ չիր պատրաստե՞լ է: «Մանուկ տարիներին տատիկիս հետ էի չիր պատրաստում: Խնձորը եւ տանձը
Դավիթ Անանյան. «Անձնական բեռի 50 կգ-ի հնարավորությունը մարդիկ բիզնեսի կարճ միջոց են դիտարկել»
ՊԵԿ նախագահն անդրադառնում է ոչ մաքսազերծվող ուղեկցող բեռի շեմի փոփոխությանը
Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Ռուանդայի, Ուկրաինայի նախագահների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների և կազմակերպությունների առաջնորդների հետ: Նիկոլ Փաշինյանը և Շվեյցարիայի նախագահ Ուելի Մաուրերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը և անդրադարձել տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հստակեցնել տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են հեռանկարային
«Փոխմարզպետներին կրճատող լինեին՝ մայիսին կկրճատեին, ոչ թե էդ պաշտոնները կբաժանեին իրենց մեջ»
Արմավիրի մարզպետը վստահեցնում է, որ իրեն 3-րդ տեղակալ պետք չէ, պատրաստ են կրճատել, բայց ոչ թե Էդմոն Մարուքյանի ասելով «Ո՞ւմ է պետք փոխմարզպետի պաշտոնը, այն էլ՝ միանգամից 3-ը»,- այսպիսի գրությամբ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետին՝ առաջարկելով կրճատել փոխմարզպետներին: Նա հիշեցրել էր, որ քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ՝ 2003-ին, որոշվեց ավելացնել մարզպետների
ԵՊԲՀ 91-ամյա շրջանավարտի սերը դեպի ստեղծագործելն անվերջ է. հայրենադարձ բժիշկը՝ երկարակեցության մասին
ԵՊԲՀ էր այցելել հալեպահայ գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, 120 գրքերի հեղինակ, բժիշկ-անեսթեզիոլոգ Թորոս Թորանյանը: 91-ամյա հալեպահայ բժիշկը սիրիական պատերազմի պատճառով կորցնելով տունն ու ունեցվածքն ընտանիքի հետ հաստատվել է հայրենիքում և շարունակում է նույն եռանդով ստեղծագործել՝ մասնակից լինելով Հայաստանի մշակութային կյանքին: ԵՊԲՀ 91-ամյա շրջանավարտը սիրով ու ջերմությամբ պատմեց ստեղծագործական հարուստ, բազմաբովանդակ գործունեության մասին: Ներկայացնելով կյանքի պատմությունն՝ ասաց,
Նունե Սարգսյան. «Եթե մեկը սրտում չարություն ունի, դա է հաշմանդամությունը» (ֆոտոշարք)
ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանին «Բարի տնակում» դիմավորեցին ծաղիկներով: «Բարի տնակը» ներառական զարգացման կենտրոն է, որտեղ անցկացվում են արտ-թերապիայի դասընթացներ, մատուցվում լոգոպեդի և հոգեբանի ծառայություններ: «Բարի տնակը» հայ մայրիկների ջանքերով ստեղծված «Բարի մաման» կազմակերպության կենտրոնն է: «Բարի մամայի» նպատակն է աջակցել հաշմանդամության պատճառով լքված և մանկատներում հայտնված հաշմանդամություն ունեցող երեխաներին: ՀՀ նախագահի տիկինը հունվարի 24-ին
Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդեռլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Հայաստանի և
Հայաստանը կլինի առաջին երկիրը, որ «Կալաշնիկով»-ից կստանա AK-12 ինքնաձիգներ
Ռուսաստանը և Հայաստանը պայմանագիր են ստորագրել AK-12 ինքնաձիգների մատակարարման վերաբերյալ. առաջին խմբաքանակը կներառի 50 միավոր: Այս մասին հայտարարել է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը «Կոմերսանտին» և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում: «Առայժմ կարող եմ ասել, որ Հայաստանը կլինի առաջին երկիրը, բացի Ռուսաստանից, որը կգնի AK-12: Պայմանագիրը ստորագրվել է, մինչ մենք պատրաստում ենք ոչ մեծ խմբաքանակը,
«9 մետրի վրա Թամանյանի շենքից տղերքը միս են սարքում…մենք արժեքներից ենք խոսում». Մեսչյան
Արթուր Մեսչյանի խոսով՝ «Շատ տարօրինակ խոսակցություններ են գնում, թե՝ դեռ ոչինչ չարած՝ արդեն քանդում են: Շատ զարմանալի է, որ բավականին զգալի մարդիկ քան թե ուրախանան, բավականին տարօրինակ վերաբերմունք են ցույց տալիս, ես դա չեմ հասկանում»:


















































