Օրվա լրահոսը
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքական ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Ինձ ասում են՝ մեզ պետք է լեգիտիմ իշխանությունը, որ համոզի՝ հանձնեն տարածքները». Ստեփան Գրիգորյան
Ստեփան Գրիգորյանը՝ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ իրենց տեսլականի մասին
Փաշինյան. «Համարձակություն ունեմ ասել, որ Վազգեն Սարգսյանի ասած 21-րդ դարն արդեն մերն է»
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հիշեց հայ հայտնի քաղաքական գործիչներից երկուսի խոսքերը եւ ասաց, որ դրանք արդեն իրականություն են
Փաշինյան. «Որեւէ առաջնորդի հետ երեւի այնքան հաճախ չեմ շփվում, որքան ՌԴ նախագահի հետ»
Կառավարությունը պատրաստ է աշխատել, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրանան
Ուրախ եմ «ԴԵԶԻ»-ում տեսնել հայ գիտնականների և լսել համագործակցության ծրագրերի մասին Նախագահն այցելել է Ցոյտենում գտնվող գերմանական հայտնի «ԴԵԶԻ» գիտահետազոտական կենտրոն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ցոյտենում գտնվող գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոն, որը հիմնարար հետազոտություններ է իրականացնում բարձր էներգիաների և արագացուցչային ֆիզիկայի բնագավառում: «ԴԵԶԻ» -ն համագործակցում է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի և Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ։ «ԴԵԶԻ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հելմուտ Դոշը
Շուրջ 300 միլիոն դոլարի ներդրում. Հայաստանում արտադրական համալիր կկառուցվի
Բիզնես Արմենիայի աջակցությամբ ռուսաստանյան «Էկոտեխպրոմ» ընկերությունը 285-340 միլիոն դոլարի ներդրումներով Հայաստանում արտադրական համալիր կկառուցի։ Ներդրումների և հետներդրումային սպասարկման մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է այսօր՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի ներկայությամբ։ Փաստաթուղթը ստորագրել են Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և «Էկոտեխպրոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ
Փաշինյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Քվեն եւ ներդրումն իրար հետ չպետք է կապ ունենան»
Ներդրման եւ քվեի կապը նշելը ճիշտ չէ, դա մի տեսակ հին ՀՀ-ի սիմվոլ է,-նկատում է վարչապետի պաշտոնակատարը
Աննա Նաղդալյան. Մտահոգիչ են Ադրբեջանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի քաղաքականացման ընդհանուր տենդենցները
ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը «Գալա» հեռուստաընկերությանը Հարց. 2017թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվել է Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը: Իսկ օրերս Մավրիկիոսում Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 13-րդ նստաշրջանին ընդունվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու նպատակով Ադրբեջանի կողմից ներկայացված “Yalli (Kochari, Tenzere) traditional dances of Nakhichevan”
ՀՀԿ-ի նկարներից հաջողվածը միայն Արփինե Հովհաննիսյանինն է, մնացածի նկարները գոնե դպրոցներից էն կողմ տանեն, որ երեխաները չվախենան. Արամ Սարգսյան
Ըստ Արամ Սարգսյանի՝ ՀՀԿ-ն դաշտը բաժանել է սևի և սպիտակի, որ քվեները բաժանվեն իրենց ու ՔՊ-ի միջև:
Զախարովան մեկնաբանել է Բակո Սահակյանի այցը Մոսկվա (տեսանյութ)
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Մոսկվա կարելի է դիտարկել որպես մասնավոր այց: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այդ այցը չի կարող դիտարկվել այլ բան, քան մասնավոր այց: Դրա կարգավիճակն ակնհայտ է: Եվ դա չի հակասում ո՛չ Ռուսաստանի օրենսդրությանը՝ հենց այդ՝ մասնավոր այցի հատկանիշով,
«Սիմենս»-ի առաջատար տեխնոլոգիաները կկիրառվեն Հայաստանում. նախագահ Սարգսյանը Բեռլինում այցելել է «Սիմենս»-ի արտադրություն
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Եվրոպայի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի՝ Բեռլինում տեղակայված արտադրություն։ Նախագահը շրջել է գազատուրբինների արտադրությունում, ծանոթացել արտադրական գործընթացին, որից հետո հանդիպել է ղեկավարության հետ։ «Սիմենս» ընկերությունը Հայաստանում ներգրավված է էներգետիկայի բնագավառում իրականցվող խոշոր ներդրումային ծրագրում․ իտալական «Ռենկո» և «Արմփաուեր» ընկերությունների
Արայիկ Հարությունյան. Կոչ ենք անում քարոզարշավի ժամանակ բացառել Արցախի հետ կապված բոլոր տեսակի շահարկումները
Ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը Հարգելի՛ հայրենակիցներ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ներքաղաքական դաշտում Արցախի շուրջ սկսված որոշակի քննարկումները որևէ կերպ չեն կարող ազդել հայ ժողովրդի միասնականության և, առավել ևս, Արցախի ու Մայր հայրենիքի իշխանությունների ունեցած ջերմ, բացարձակ փոխվստահության վրա հիմնված և
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի, Լոռիի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Ստեփանավանի, Սևանի, Տաշիրի, Տավուշի, Սիսանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Նոյեմբերյանի, Կապանի ավտոճանապարհներին, Սիսիանի «Զանգերի» հատվածում, Ջաջուռի լեռնանցքում և Թալին-Մաստարա ճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում
Վթարային ջրանջատում Գյումրի քաղաքում դեկտեմբերի 1-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը: Երկաթգծի ավան թաղամասի՝ Գարեգին Ա, Մեքենավարների, Շիրվանզադե, Աղայան, Ա․Խաչատրյան, Ս․ Գրիգորյան, Բեռնակիրների փողոցներ, Նոր Ավան թաղամասի՝ Գ․ Նժդեհ հրապարակ, Չեխովի, Լազոյի, Բաղրամյան, Լոմոնոսով, Ալավերդյան, Չեռնիշևսկի, Բելինսկի, Ն․Ստեփանյան, Օ․Կոշևոյ, Հ․Ավետիսյան, Նեկրասով, Ջամբուլի,
Որակյալ ջուր կա, սակայն բագրատաշենցիները անորակ ջուր են խմում
Բագրատաշենը եւ Դեբեդավանը կօգտվեն Ստեփանավանի ջրից
Գագիկ Ծառուկյան. Տնտեսական ճգնաժամի ժամանակ պետք է գործարարի մատից փուշ հանել
«Աշխարհում ցանկացած տնտեսական ճգնաժամի ժամանակ հարկերը նվազեցվում են, արտոնությունից ազատում են, եթե բիզնեսը փակվի, վերականգնելու համար երկար ժամանակ է պետք: Տնտեսական ճգնաժամի ժամանակ պետք է գործարարի մատից փուշ հանել»,-այսօր եղեգնաձորցիներին տնտեսության վերաբերյալ իր մոտեցումները ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այսօր ԲՀԿ-ի քարոզարշավը Վայոց ձորում էր: ԲՀԿ առաջնորդի համոզմամբ, միայն ներդրումներով մեր երկրի տնտեսական
ՊՆ-ն անթույլատրելի է համարում զինված ուժերի զինանշանի առանց թույլտվության օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից
ՀՀ պաշտպանության նախարարությունը մտահոգությամբ հայտարարում է, որ վերջին շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ որոշ կազմակերպություններ, իրենց գործունեությունը ծավալելու ընթացքում, ձևաթղթերում, առանձին դեպքերում նաև գովազդում օգտագործում են ՀՀ զինված ուժերի զինանշանը, կամ զինանշանի նմանակված տարբերակը: ՀՀ պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում ՀՀ զինված ուժերի զինանշանի, տարբերանշանների կամ դրանց շփոթության աստիճանի նմանությամբ պատկերների, այդ թվում՝ գունային առումներով,
Ստորագրվել է Հայաստանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագիրը
Նոյեմբերի 29-ից 30-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, քհծ 1-ին դասի պետական խորհրդական Լևոն Այվազյանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի տարածաշրջանային նախաձեռնությունների վարչության պետ Դանիելա Գրիգորովայի համանախագահությամբ անցկացվել են հայ-բուլղարական երկկողմ համագործակցության խորհրդակցություններ: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ներկայացվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների
Տաքսիստը մեղադրվում է Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին կողոպտելու մեջ
Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը
Սարհատ Պետրոսյան. «Ինտեգրված կադաստրը կփակի չարաշահումների ճանապարհը»
«Գուցե երազելով շատ հեռուն ենք գնացել, ասե′ք, թե ծրագրի որ մասն է թույլ, միասին քննարկենք»,- Ինտեգրված կադաստրի հայեցակարգային դրույթներն առաջին անգամ հանրային հարթակում ներկայացնելուց հետո ասաց Սարհատ Պետրոսյանը և այնուամենայնիվ ավելացրեց՝ բայց ամեն դեպքում, թույլ տվեք նաև երազել… Ինտեգրված կադաստրի իրականացման դրույթները ներառված են ՀՀ անշարժ գույքի կադաստրի գործունեության հնգամյա ծրագրում, իսկ նրա հայեցակարգի նախագիծը
Ucom-ի տնօրենը բաց դաս անցկացրեց Կոշի «Արմաթ» լաբորատորիայի սաների և «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի աշակերտների համար
Ucom ընկերության և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Տեխնոլոգիաները հանուն կրթության» կարգախոսի ներքո իրականացվող գործակցության շրջանակներում երկու ընկերությունների ղեկավարներն այցելել են Արագածոտնի մարզի Կոշ համայնքի միջնակարգ դպրոց։ Ucom ընկերության համահիմնադիրը տեխնիկական ուղղվածության բաց դասով է հանդես եկել դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի 18 սաների և նրանց հարևան համայնքում՝ Լեռնարոտում սովորող թվով 12 աշակերտների համար։ Վերջիններս «Դասավանդի՛ր,
Մշակութային ժառանգության եվրոպական տարի. Հայաստանի մարզերում ընթանում են եվրոպական ֆիլմերի ցուցադրություններ
Այս օրերին (նոյեմբերի 28-30), Հայաստանի երկու քաղաքներում՝ Գյումրիում և Դիլիջանում իրականացվում են ցուցադրություններ՝ Եվրոպական ֆիլմերի փառատոն 2018-ի շրջանակներում: Փառատոնի հիմնական մասն անցկացվեց նոյեմբերի 17-ից 27-ին՝ մայրաքաղաք Երևանում՝ ցուցադրելով վերջին երկու տարվա ընթացքում 11 երկրներում արտադրված ֆիլմեր: 2018 թվականի փառատոնը կազմակերպվել է Հայասատանում ԵՄ պատվիրակության և ԵՄ մշակույթի ազգային ինստիտուտների կլաստերի կողմից: Փառատոնը մասն է կազմում տոնակատարությունների, որոնք
«Քաղաքացիական պայմանագիրը» «Սասնա ծռերին» չհակադրեք». «Սասնա ծռերի» պատգամավորի թեկնածու
«Էդ մարդիկ էն մարդիկ են, որ իրենց կյանքը դրեցին էս երկրի համար, կարող են ամեն ինչ անել»
«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ 2018» համաժողովը Հայաստանում
Դեկտեմբերի 1-ից 2-ը Հայաստանի Գյումրի քաղաքը կհյուրընկալի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ 2018» համաժողովը: Միջոցառումը կհամախմբի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ներգրավված ձեռնարկատերերի ու երիտասարդների՝ Հայաստանի բոլոր մարզերից: Մասնակիցները կներկայացնեն ստարտափների և ընկերությունների դրական փորձն ու արտադրանքը, ինչպես նաև կբացահայտեն ՏՏ և բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ցանցում ներգրավվելու մարզերի հնարավորությունները: Նրանք նաև կքննարկեն համալսարանների հետ համագործակցության
Դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 5-ից
2018թ. դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 5-ից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն
ՀՀԿ-ն ահազանգում է. կազմակերպությունը հրաժարվել է տրամադրել վահանակ
ՀՀԿ ընտրական շտաբի հայտարարություն Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում ընտրություններ անցկացնելու նպատակով ընտրություններին մասնակցող կուսակցություններին հնարավորություն է տրվում անարգել իրականացնելու նախընտրական քարոզչությունը: Այն դեպքերում, երբ խոսքը գնում է սահմանափակ ռեսուրսի մասին, ինչպես օրինակ եթերաժամերը, կամ մեծ գովազդային վահանակները, ընտրական օրենսգրքերը պարունակում են հատուկ կարգավորումներ: Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրքը ևս հետևել է այդ ուղուն: Մասնավորապես` նախատեսել է հատուկ
Քարոզարշավի անցկացման ազատություն կա, այնուամենայնիվ կան որոշ մտահոգություններ. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույց
Հայաստանում քարոզարշավի անցկացման ազատություն կա, այնուամենայնիվ մտահոգություններ են հնչել պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ: Այս մասին ասվում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցում: «ԺՀՄԻԳ ԸԴԱ և կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում, վերջիններս վստահություն հայտնեցին ազատ քարոզարշավի անցկացման հնարավորության վերաբերյալ: Այնուամենայնիվ, որոշ զրուցակիցներ
Ինչո՞ւ «ՔՈ» ՍԴԿ-ի անդամները «Իմ քայլը» դաշինքում չեն
«Գրեթե ոչ ոք չի խոսում այն կարեւոր բանի մասին, որ հեղափոխությունը եղավ, հիմա մենք ինչպե՞ս ենք պատկերացնում մեր կյանքը, դեպի ո՞ւր ենք գնում, եւ մենք, իբրեւ քաղաքական ուժ, ի՞նչ կարող ենք անել Հայաստանի համար`մեր կողմից»
Փաշինյան. «Տո Սորոսն այնքա՜ն հաց ու պանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք»
Վարչապետի պաշտոնակատարը վստահեցնում է. «Թույլ չենք տվել եւ թույլ չենք տա, որ որեւէ օտար ուժ մտնի ՀՀ եւ հարցեր լուծի»
«Նրանք տանկեր էլ ունեին, զենքեր էլ, հանցագործ խմբեր էլ». Փաշինյան
«Նամռոթ դեմքով մեկը կար, տեսնում էինք՝ ինչ էր կառուցում».-ասում է Նիկոլ Փաշինյանը՝ ընտրողներին


















































