Օրվա լրահոսը
Արմեն Աշոտյանը ահազանգ է ստացել գիտնականներից
«Սուսիկ փուսիկ մեր օրվա իշխանությունները կազմակերպել են մեկ այլ խայտառակ գործընթաց». Աշոտյան
Տավուշի մարզպետը Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել
Ցույցերի ղեկավարը՝ համայնքապետի պաշտոնակատար
Գաբրիել Ղազարյան. «Բռնցքամարտում ստեղծված իրավիճակում տուժում է բռնցքամարտը»
Այսօրվա ասուլիսում լրագրողները սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանից հետաքրքրվեցին, թե հայկական բռնցքամարտում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման տարբերակի շուրջ պետական կառույցի դիրքորոշումը նո՞ւյնն է մնացել: Հիշեցնենք, որ վերջին համաժողովում ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը հայտարարել էր, թե ՄՕԿ-ը արձագանքել է, թե ընդունում է ֆեդերացիայի նախագահի ընտրությունը եւ դատապարտում է մյուս կառույցների միջամտությունը, իսկ նախարարի պաշտոնակատարը
«Ես որեւէ մեկի հետ չեմ պատրաստվում ռինգի դուրս գալ». Նաիրա Զոհրաբյան
«Շատ սխալ ընկալում է, որ ԲՀԿ-ն նույնականացվում է ընտրողներին նյութապես շահագրգռելու հետ»
«Ոստիկանությունը փոխվել է, մենք նոր Հայաստանում ենք». Ինչպես են ոստիկաներն իրենց պահելու ընտրություններին
Մենք հետաքրքրվեցինք՝ նախկինում ընտրատեղամասերում մենք տեսնում է ինք, որ ոսիկանության ներկայացուցիչներն ասես կցված լինեին իշխանական ենթահանձնաժողովներին ու երբ որ պետք էր լինում լրագրողներին այսպես ասած «ցրել» ընտրատեղամասերից, նրանց օգնության էին հասնում ոստիկաները, հիմա՝ այս հեղափոխությունից հետո այդ իրավիճակը փոխվելո՞ւ է՝ նա պատասխանեց. «ոստիկանությունը գործելու է օրենքի սահմաններում»:
Նախագահը պարգևատրել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման գործում նշանակալի ներդում ունեցած դիվանագետներին և Ծանրամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներին
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի և Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել է ծանրորդ Գոռ Մինասյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի
ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանել է հստակ ժամանակահատված, որն անվանվում է նախընտրական քարոզչության ժամանակահատված
Մինչև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչությունն իրավաչափ է, և Ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ պարբերությունների համաձայն. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում
Մենք չպետք է մեր տնտեսության զարգանալը պատճառաբանենք անվտանգային միջավայրով. Վարչապետի պաշտոնակատար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի աշխատանքներին: Խորհրդաժողովը մեկնարկել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման արդի վիճակի և հիմնախնդիրների վերաբերյալ ելույթներով: Նիկոլ Փաշինյանը լսել է Հայաստանում սահմանադրականության մակարդակի բարձրացման, պետական կառավարման համակարգի բարելավման, հասարակական նոր պայմանագրի, ինստիտուցիոնալ վերափոխումների և ՀՀ տնտեսության արդի բնութագրերի և զարգացման
«Սամվել Բաբայանն անմեղ է». «Իգլա»-ի գործով դատավարությունը վերսկսվեց
Համոզված ենք, որ ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուստի հավատ ունենք դատական համակարգի հանդեպ
Մարուքյանին հարցրեցին՝ որտեղի՞ց ձեզ այդքան փող, որ Հայաստանի ամենաթանկ հյուրանոցում ասուլիս եք տալիս
«Լուսավոր Հայաստանը» ասուլիսն անում էր «Ալեքսանդր» հյուրանոցում, որը Հայաստանի ամենաթանկ հյուրանոցներից է: Հարցին՝ ձեզ որտեղի՞ք այդքան փող՝ Մարուքյանը պատասխանեց. «Այստեղ թանկ է քնելը, երեխեք ջան»:
Երեւանի դպրոցների աշխատակիցներին հորդորել են կոլեկտիվներով մասնակցել Նիկոլ Փաշինյանի երթին. Աշոտյանի ահազանգը.
«Այսօրվա իշխանությունը կրկնում է այն աշխատաոճը, որի համար մեզ էր ժամանակին մեղադրում, վարչական լծակների օգտագործումից չի խորշում». Արմեն Աշոտյան
«Ժամանակն է, որ ստարտափն անեք նաև Սիլիկոնյան հովիտում». ՀՀ նախագահի մրցանակներ հանձնվեցին «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի երեք թիմերի
Առաջին մրցանակին և 5 մլն դրամ պարգևին արժանացել է «Սուպեր Էնոթեյթ Էյ Այ» (SuperAnnotate AI) նախագիծը:
Ախուրյանի ուսուցիչներն ընդդեմ «ծանոթ- խնամի-սիրուհիներով» ձևավորվող անգրագետ հանձնաժողովականների
Այսօր Aravot.am-ին էին դիմել «Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ՝ պնդելով, որ ընտրական հանձնաժողովների ձևավորման ժամանակ գրագետ խավն անտեսվում է։ Ըստ նրանց, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հանձնաժողովներում խցկում են ոչ տառաճանաչ մարդկանց՝ «ծանոթ, բարեկամ, խնամի, սիրուհի» սկզբունքով։ Նրանք մեր կայքին փոխանցեցին նաև իրենց բաց նամակը՝ ուղղված Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որով իրենց
Այս տարի «10 լավագույն մարզիկներ» մրցույթում բոլոր հաղթողները կլինեն հավասար
Լրագրողների հետ հանդիպմանը Aravot.am-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին երեք հարց ուղղեց. ինչպես է անցկացվելու «Տարվա 10 լավագույն մարզիկներ» ամենամյա մրցույթը, նախաօլիմպիական 2019 թվականին ֆեդերացիաների ֆինանսավորումն ավելանալո՞ւ է եւ դեկտեմբերի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո ձեւավորվելիք նոր կառավարությունում նախատեսվող նախարարությունների միավորման կամ կրճատման արդյունքում սպորտի եւ երիտասարդության նախարարությանն ի՞նչ կարգավիճակ է
Սամվել Բաբայանը բացահայտեց, թե ինչու չի շփվում Ժիրայր Սեֆիլյանի հետ
Այս փուլում Արցախը ՀՀ-ին միացնելը ես սկզբունքորեն համարում եմ սխալ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով Սեֆիլյանի եւ նրա թիմի կարծիքը համարում եմ սխալ
«Հին Երևան» ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան քանդելու. Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Արամի, Բյուզանդի և Կողբացի փողոցներով
Հայկ Մարությանը և Արթուր Մեսչյանը վարչապետի պաշտոնակատարին տեղեկացրել են, որ այժմ քաղաքապետարանը ստանում է կառուցապատման բազմաթիվ ներդրումային ծրագրերի հայտեր, որոնք վերահասցեագրվում են Երևանի տարբեր վարչական շրջաններ՝ կենտրոնն ընդլայնելու նպատակով:
«Քաղաքական գործչի կաշին մի փոքր ավելի հաստ պիտի լինի, քան սովորական մարդունը». Պյոտր Սվիտալսկի
Ըստ Պյոտր Սվիտալսկիի՝ սեփականատերերը, խմբագիրները, լրագրողները իրենք պիտի քննարկեն, թե նոր Հայաստանում ինչ դերակատարում պետք է ունենան լրատվամիջոցները:
Մարուքյանի պատասխանը, երբ հիշեցրին, որ Կարեն Կարապետյանին քննադատում էր իր պաստառի համար, հիմա իրենք են քարոզարշավից շուտ դա արել (տեսանյութ)
Դուք բոլորդ հասկանում եք, թե մենք ինչի մեջ ենք, էս արտահերթը: Մենք ունեք 12 օր, նոյեմբերի 25-ը եւ 26-ը այդ ընկերությունների համար ոչ աշխատանքային օրեր են, եթե ընկերությունները սկսեն բաներները տեղադրեն նոյեմբերի 26-ից, կտեղադրվեն վերջնական նոյեմբերի 29-ին, սա նշանակում է, որ մեր կոպեկ-կոպեկ հավաքած գումարն ուղղակի ջուրն է լցվելու:
«Լրագրողները մտել են քաղաքական դաշտ, մի մասը` բացահայտ, մյուսները պարզապես լծվել են քարոզչական աշխատանքին». մեդիափորձագետ
Ըստ «Արմինֆո» լրատվական գործակալության ղեկավարի՝ դասական լրագրությունն այսօր կանգնած է մարտահրավերների առջեւ
Կոթիում համագյուղացուն դանակահարածին հոգեբուժարան են տեղափոխել
Դանակով հարվածել է համագյուղացու քունքին
Սամվել Բաբայանը՝ Սերժ Սարգսյանի մասին. «Մարդը քո ուսերին գալիս է իշխանության, հետո քեզ բանտերում պահում»
Բոլորին նորմալ եմ վերաբերվում: Ես միշտ բոլորի հետ նորմալ հարաբերություններ եմ ունեցել, բացի մեկից:
Գաբրիել Ղազարյանը խոսեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կատարած աշխատանքների եւ անելիքների մասին
Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը հայտարարեց, որ խոսելու է նախարարության՝ ըստ ուղղվածությունների ընդհանուր աշխատանքների մասին, որից հետո պատասխանելու է լրագրողների հարցերին: Սպորտի բարձրագույն նվաճումներ «Մրցաշրջան 2018-ում այս պահի դրությամբ ունենք 173 մեդալ: Բայց չորս մարզաձեւեր դեռ չեն ավարտել մրցումները եւ սպասում ենք, որ մեդալների թվաքանակը կավելանա:
«Լուսավոր Հայաստանի ռեյտինգը, եթե նախորդ ընտրությունների ժամանակ, ենթադրենք 10 տոկոս էր, ապա հիմա կկրկնապատկվի». Մարուքյան
«Նախկին ընտրություններում քաղաքական միավորները հասկացել են, որ եթե առանձին քաղաքական միավորներով շարժվեն առաջ ընդդեմ Հանրապետական ռեժիմի, ունենալու են ֆիասկո։ Սրա գիտակցումը բերեց նրան, որ ստեղծվեց «Ելք» դաշինքը, որի համար բոլորս հպարտ ենք»:
ԱԱԾ գեներալները պաշտպանում են Գագիկ Ծառուկյանին
Գեներալ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ), որ այս տարվա հունիս ամսին Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվել էր անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից, ներկայումս աշխատանքի է անցել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունում` որպես անվտանգության ծառայության ղեկավար: Գեներալի տեղակալը նույն ընկերությունում մեկ այլ գեներալ է` նախկինում ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Հրանտ Եպիսկոպոսյանը: Վերջինս Սերժ
«Ինչ է բարեւ տա՞լն է փոխկապակցվածություն». Ինչպես են «Լուսավոր Հայաստանի» անդամները հերքում ՀՀԿ-ի հետ փոխկապակցվածությունը
Մանե Թանդիլյանը նախ պատասխանեց, որ որեւէ փաստարկ որեւէ մեկը դրա մասին չի կարող ունենալ եւ մեր քաղաքացիները վաղուց արդեն վեր են սեւ PR-ի եւ բամբասանքների մակարդակից. «Ես բազմաթիվ մարդկանց հետ եմ հանդիպել այս ժամանակահատվածում, նրանք ուղղակի հիացած են պարոն Մարուքյանի գործունեությամբ: Երբ ասում են փոխկապակցված են, ինչ է բարեւ տա՞լն է փոխկապակցվածություն, ես էլ եմ բարեւում բոլորին»:
«Պարոն վարչապետ, Ձեզ խորհուրդ եմ տալիս՝ անցյալի հետ պետք է բարիշել, անցյալի էջը պետք է փակել». Բագրատ Ասատրյան
Ըստ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի՝ ՊեԿ նախագահն անհաջող բան է թույլ տվել:
«ՀՀԿ-ականները կարո՞ղ են ասել 5 կոռուպցիոն կեղեքիչի անուն, որ իրենց ժամանակ թալանել են ու ցույց տան, որ այրել են անցյալի կամուրջները». Մարուքյան (տեսանյութ)
Մենք հարցրեցինք՝ երբ ընտրողին դուք մոտենաք, ի՞նչ պետք է ասեք, ինչի՞ համար ձեզ ձայն տան, ասեք՝ «Լուսավորիր Հայաստանը», կասեն՝ կընտրենք լույսի մարդուն՝ ՀԷՑ-ին կընտրենք՝ Մարուքյանը պատասխանեց. «Եթե դուք կարծում եք, որ ընտրողը լուսավորը միայն լույսի հետ է կապում, մեր ընտրողների մասին շատ վատ կարծիքի եք»:
Տիգրան Խաչատրյան. «Հեղափոխությունը բերել է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճան, հավասար մրցակցություն»
Հեղափոխությունը երկարաժամկետ հնարավորություններ է տալու ներդրողներին
«Լավ էլի, բան չասեմ, թե չէ վարչական ռեսուրսս ահավոր կչարաշահվի». Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ի կարգախոսի մասին
Իրեն քննադատողներին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հորդորեց հրապարակել այն միջազգային չափորոշիչները, որոնք նկատի ունեն:
«Լուսավորիր Հայաստանը». ԼՀ-ն հրապարակեց կարգախոսը եւ քարոզչական երգը (տեսանյութ)
Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու նախընտրական քարոզչության իրենց ռազմավարությունը, կարգախոսը, նախընտրական տեղեկաթերթիկը՝ բուկլետը: Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց կարգախոսն է լինելու «Լուսավորիր Հայաստանը», տեղեկատվական թերթիկներում նաեւ կա «Արի լուսավորենք Հայաստանը» կարգախոսը: Նա նշեց, որ իրենք հայտ են ներկայացնում՝ խորհրդարանում երկրորդ ուժը լինելու, որովհետեւ առաջին ուժի հարցը լուծված է: Քաղաքական համակարգի առողջացման առումով,

















































