Օրվա լրահոսը
Ում ինչքան գումար է նախատեսված 2019-ին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը բյուջետային քննարկումների համատեղ նիստում ասաց, որ 2018 -ին իրականացնում են պետական բյուջեով հաստատված երեսուն ծրագիր, որոնց համար նախատեսված է19 միլիարդ 686 մլն դրամ: Ասաց, որ որոշակի խնայողություններ են արել պայմանավորված դրամաշնորհներով: Հավելեց, որ գալիք տարվա համար նախատեսված է 11 ծրագիր եւ նախատեսված է 41 միջոցառում, որոնց համար նախատեսված է
Որևէ կերպ չի ներկայացվել և չի հիմնավորվել Արա Մինասյանի կողմից մատնանշված գումարներն իր սեփականությունը դարձնելուն ուղղված որևէ հանգամանք. փաստաբաններ
Հայտարարություն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի փաստաբաններ Ծանոթանալով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը՝ հայտնում ենք, որ պրոֆեսոր Արա Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելն անհիմն է և չպատճառաբանված, չի բխում գործող քրեադատավարական և քրեաիրավական կարգավորումներից, որոնց արդյունքում
Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և վնասազերծել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ և ՀՀ տարածքում իրացմամբ զբաղվող ևս մեկ հանցավոր խումբ: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն` Իրանի Իսլամական Հանրապետության 3 քաղաքացիներ ՀՀ-ում
Դռների արանքում՝ Թորոսյանն ու դժգոհ քաղաքացին
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը երեւի հենց պաշտոնը ստանձնելու օրվանից քննադատությունների թիրախում է եղել: Հատկապես վերջին շրջանում Թորոսյանը շատ վրդովված էր մամուլի, ինչպես ինքն է ասում՝ իր դեմ արշավից ու լարված հարաբերությունների մեջ էր մամուլի հետ: Նա այն աստիճան էր վիրավորված մամուլից, որ ստիպված եղավ հանրությանը բացահայտել իր հիվանդությունը, որը հիմք էր զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու
«Ոմանք հանրությանը համոզել են, որ իրենք հեղափոխության կրողներ են». փոխվարչապետի նախկին օգնական
Երբ մասնակցելու միասնական որոշում լինի, պատրաստ ենք մեր ջանքերը ներդնել: Իսկ եթե չմասնակցենք, շարունակելու ենք կուսակցական գործունեությունը
Գերմանիայում գործում է հայկական մաֆիայի վտանգավոր ցանց. Der Spiegel
Կովկասյան տարածաշրջանից եկած հանցագործները հզոր ցանց են ստեղծել Գերմանիայում: Երեք տարի շարունակ քննիչները գաղտնի գործողության շրջանակում փորձել են ձերբակալել հայկական մաֆիայի ներկայացուցիչներին, բայց անարդյունք, գրում է գերմանական Der Spiegel թերթը: Խիստ գաղտնի հատուկ գործողությունն իրականացվել է Fight against thieves in law («Պայքար օրենքով գողերի դեմ») ծածկագրով՝ Քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության ղեկավարությամբ: Այդ գործողությունը դարձել է
«Նոր խորհրդարանի կյանքը 1-1,5 տարի կլինի»
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ հոկտեմբերի 2-ին փոխզիջում է եղել ՀՀԿ-ի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ «Ամեն ինչ կարող է լինել: Ես չեմ բացառում, որ բացահայտումներ կլինեն, փոխադարձ քննադատություն կհնչի, կոմպրոմատներ կհանվեն միմյանց դեմ, քանի որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում միակ համապետական ընտրություններն են, եւ բոլոր շահերն ու հետաքրքրությունները կենտրոնանում են այդտեղ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց
Պայքարը ոչ թե կոռուպցիայի դեմ է, այլ առանձին, անհատ կոռուպցիոներների
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում իրավաբան, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության փաստերի ստուգման բաժնի ղեկավար Ռաֆայել Աֆրիկյանը քննարկում են Հակակոռուպցիոն բարեփոխումները, այդ գործընթացում առկա բացթողումները: Լուսինե Բուդաղյան.– Հակակոռուպցիոն բարեփոխումների ու կառույցների ստեղծման մասին հայտարարել են Հանրապետական կուսակցության գլխավորած բոլոր կառավարությունները, երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայտարարել է նաեւ Փաշինյանի
«Հայրս ասում էր՝ եթե հեղափոխություն է, կարող են ծեծել, ջարդել, անգամ՝ կյանքը խլել». Աստղիկ Մելքոնյան
Ասացի, որ ամեն ինչ կարգին է, որ չանհանգստանա, բայց հայրս ասաց, որ ինքը չի անհանգստանում, այլ մայրս է ասում՝ «բա որ երեխայիս ծեծեն, ջարդեն…»
Գաբրիել Ղազարյանը շնորհակալագիր է հանձնել ուժային եռամարտիկ Հովհաննես Յազիչյանին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել և նախարարության շնորհակալագիր է հանձնել ուժային եռամարտիկ, աշխարհի և Եվրոպայի 9-ակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Հովհաննես Յազիչյանին: «Մեծ է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի Հանրապետությունում և միջազգային ասպարեզներում ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ) մարզաձևի զարգացման ուղղությամբ»,- շնորհակալագրի հանձնման արարողությունից հետո ասել
Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների մեր ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան մասին։ Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների մեր ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է։ Նա բոլոր ժամանակների հայ մեծագույն ծանրամարտիկն է։ Հայկական սպորտի փառքը և նրա միջազգային հեղինակությունն անհնար է պատկերացնել
Հեղափոխությունը 26-ամյա Միսաքին էլ բերեց հայրենիք. Սուրեն Սարգսյանի հարցազրույցը Մոսկվայից ժամանած երիտասարդ քաղտեխնոլոգի հետ
26-ամյա Միսաք Պալոյանը ամիսներ առաջ, որպես շարքային ցուցարար, Ռուսաստանի Դաշնությունից եկավ Հայաստան, մասնակցեց ինչպես բնորոշում ենք՝ թավշյա հեղափոխության բոլոր արարներին, թողեց իր կայուն աշխատանքն ու ծրագրերը, որոշեց հաստատվել հայրենիքում և իր գիտելիքներն ի սպաս դնել՝ «Նոր Հայաստան»-ի զարգացման գործին: Միսաքն ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը: Մասնագիտությամբ՝ քաղտեխնոլոգ է: Մինչ հեղափոխության մեկնարկը, ինչպես ինքը
Տատիկի տունն ու համարձակությունը. 23-ամյա Սաթեն արդեն հյուրատան տիրուհի է
Ի՞նչ է հարկավոր հյուրատնային բիզնես սկսելու համար՝ կապիտա՞լ, գիտելի՞ք, ծանոթ-բարեկա՞մ: «Ամեն մեկի դեպքում տարբեր է»,- ասում է սկսնակ գործարար, 23-ամյա Սաթե Ավետիսյանը: Իր դեպքում վճռորոշը գաղափարն էր ու կամքը: Հա, մեկ էլ տունը: Դիլիջանում տունը կար, բայց ոչ ոք չէր համարձակվում այն վերածել հյուրատան: Սաթեն ասում է՝ իմանալով, որ Դիլիջանը զբոսաշրջային քաղաք է, որոշեց բիզնես
«Գնացեք ռուսին բռնաբարողին գտեք». Գյումրիում փակել են դատախազության դիմացի փողոցը
Գյումրիում ռուս կնոջը բռնաբարության փորձ կատարելու մեջ մեղադրվող 28-ամյա տաքսու վարորդի հարազատներն ու հարևանները փակել են Շիրակի դատախազության դիմացի Հաղթանակի փողոցը` պահանջելով անհապաղ ազատ արձակել տղային: Ըստ հարազատների` նա հոկտեմբերի 29-ին, ժամը 08.30-ին տանն է եղել ու որևէ առնչություն չունի ռուս կնոջ հետ կատարված դեպքի հետ: «Քննիչն անգործության է մատնված, նա իր հեշտին է նայում,
Արտակ Զեյնալյանը՝ ՔԿՀ-ների վիճակի եւ անցումային արդարադատության մասին
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 3-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով որոշ քրեակատարողական հիմնարկների անմխիթար վիճակի մասին, ասաց, որ կա կառավարության որոշման նախագիծ պահուստային ֆոնդից գումար տրամադրելու համար, իրենք էլ միջոցներ են հայթայթում վերանորոգումների համար; «Առնվազն երկու քրեակատարողական հիմնարկ ենթակա է փոխարինման՝ Նուբարաշեն ՔԿՀ-ն եւ Գորիսի ՔԿՀ-ն: Մենք նաեւ նախատեսել էինք գալիք տարվա ծախսերում
«Շատերը պատիվ են համարելու լինել մեր շարքերում». հերթական նոր կուսակցությունն է հիմնվում (տեսանյութ)
Կուսակցության ղեկավար մարմնի նիստերը հեռարձակվելու են, եւ դրանք կարող են տեսնել բոլոր ցանկացող քաղաքացիները
Կարեն Փոլադյան. «Կփորձեմ չմեկնաբանել վարչապետի ելույթը»
ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին՝ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը նոյեմբերի 3–ին, հրաժարվեց մեկնաբանել մամուլում շրջանառվող այն լուրերը, թե դատավորները հրաժարվել են քննել ՔԿ նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի կալանքի միջնորդությունը։ «Այս պահին գործը դեռեւս գտնվում է դատարանում, տեղեկություն չունեմ՝ դատական ակտ կայացվել է: Ինչ վերաբերվում է այն հարցին՝ դատավորն իրավունք ունի հրաժարվել, թե ոչ, գործում
Սևանա լճի արդի խնդիրներին նվիրված կլոր սեղան` ՀՀ ԳԱԱ-ում
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ կլոր սեղան` նվիրված Սևանա լճի արդի խնդիրներին: Կլոր սեղանին մասնակցեցին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ ԳԱԱ և այլ գիտական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ: Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: «Մեր հանրության ուշադրության կենտրոնում է Սևանա լիճն իր հատուկ
Ինչն է վտանգի տակ դնում ԱԺ գործունեությունը
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը ԱԺ-ում կայացած բյուջետային քննարկումների համատեղ նիստի ժամանակ նշեց, որ ԱԺ լիազորությունների ապահովում ծրագիրը միտված ԱԺ ներկայացուցչական, վերահսկողական, օրենսդրական գործառույթների պատշաճ ապահովմանը: Նրա խոսքով ծրագրում ընդգրկված է չորս միջոցառում, իսկ դրա համար նախատեսված է 5 միլիարդ 254 միլիոն դրամ գալիք տարվա բյուջեով: «Դա 399 մլն դրամով ավել է
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում նաև մառախուղ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 7-8-ը
Շուրջ 800 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊԲ
Քարինջին տրվող պետական աջակցության փաթեթն ուղարկվել է կառավարություն
Դսեղն ու Թումանյանը դեռ սպասում են Սեպտեմբերի 10-ին Լոռու մարզի Դսեղ, Քարինջ եւ Թումանյան համայնքներում տեղացած կարկուտը մեծ վնասներ հասցրեց բնակչությանը: Մի քանի րոպեում հողին հավասարեցվեց ոչ միայն գյուղացու մեկ տարվա չարչարանքը, այլեւ վնասվեցին տարիների ընթացքում ստեղծած տան տանիքները, մեքենաներն ու անասունները: Կարկուտից անմիջապես հետո համայնքներում ստեղծված հանձնաժողովները հաշվարկել ու մարզպետարան են ուղարկել հասցված վնասի
Ձեր ներկայությունը Բաքվում ցանկալի չէ. Վարլամովի մուտքն Ադրբեջան արգելել են
Ռուս հայտնի բլոգեր Իլյա Վարլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան: Միջադեպի մասին Վարլամովը պատմել է իր բլոգում: «Անձնագրերի ստուգման պատուհանի մոտ աղջիկը միանգամից մի կողմ դրեց իմ անձնագիրը և օգնական ուժ կանչեց: Սկսվեցին ինչ-որ զանգեր, իսկ ինձ ուղարկեցին սպասելու փոքրիկ տաղավարում: Երկու ժամ անց մոտեցավ սահմանապահների պետը և ասաց, որ իմ հետ կապված որոշակի
Դուշանբեում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև ոտքի վրա ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի հենման կետը. Արմեն Աշոտյան
Երեկ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցը ամփոփեցին հայտարարությամբ։ Ինչպես եւ կանխազգում էի, Դուշանբեում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև ոտքի վրա ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի հենման կետը։ Լավ է, որ այն պահպանվում է, եւ սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է։ Դա անժխտելի է։ Սակայն ինձ խորապես մտահոգում է այն հանգամանքը,
Նախագահի աշխատակազմը 741 միլիոնով պակաս հայտ է ներկայացրել
Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ԱԺ-ում կայացած բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացնելով իրենց՝ գալիք տարվա բյուջետային հայտը նշեց, որ գումարը ուղղված է կանոնադրական խնդիրների իրականացմանը՝ Սահմանադրությամբ վերապահված ՀՀ նախագահի լիազորությունների իրականացման պատշաճ որակի ապահովմանը: Պարոն Տարասյանը նշեց, որ 2019 թ. համար նախատեսված բյուջեն է 1 միլիարդ 183 միլիոն 834 հազար դրամ; Նրա խոսքով, իրենք 741 միլիոնով
«Դեռ օդանավակայանից զգացի, որ մթնոլորտն ավելի հանգիստ է»
Կանադաբնակ ջութակահար Ռուբեն Կոսեմյանը կրկին հանդես կգա հայրենիքում Նոյեմբերի 6-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա կանադաբնակ ջութակահար Ռուբեն Կոսեմյանի համերգը: Նրան կնվագակցեն Մարգարիտա Գրիգորյանը եւ Նատալյա Մնացականյանը: Ծրագրում Մոցարտի ստեղծագործություններն են լինելու: Նույն ծրագրով Ռուբենը եւ Նատալյան հանդես են եկել նաեւ Մոնրեալում: Ջութակահարը հավելեց, որ համերգը կձայնագրվի ճապոնական կողմի նախաձեռնությամբ: Նրանից տեղեկացանք, որ թողարկվել է նաեւ
Այս հոկտեմբերին նախորդ հոկտեմբերի համեմատ ուղևորահոսքն աճել է 14.2 տոկոսով
Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 264 924 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.2 տոկոսով: 2018թ. հոկտեմբերին, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 13 տոկոսով: Եթե 2017թ հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 220 726 ուղևոր, ապա 2018թ հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 249 857 ուղևոր:
Փաստաթղթի մշակման ընթացքում այն չի քննարկվել և չի համաձայնեցվել ընկերության հետ. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն
«Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարիչ հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը «Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի որոշ դրույթները գնահատում է, որպես իրականությանը չհամապատասխանող։ ՀԿԵ-ն հայտնում է, որ փաստաթղթի մշակման ընթացքում այն չի քննարկվել և չի համաձայնեցվել ընկերության հետ, որը առավել
Դավիթ Տոնոյանը այցելել է Լիբանանում իտալական հրամանատարության ներքո ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին
Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 2-ին այցելել է ՄԱԿ-ի UNIFIL առաքելության արևմտյան հատվածում իտալական հրամանատարության ներքո ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը։ Դավիթ Տոնոյանին զինվորական կարգով դիմավորել է իտալական բանակի բրիգադի գեներալ, Գարիբալդի բրիգադի հրամանատար Դիոդաթո Աբագնարան։


















































