Օրվա լրահոսը
Գունաբաժանման վեճ վարչական դատարանում. սեւ՞, թե՞ կանաչ-սպիտակ
Չգրանցված նշանի օգտագործման համար պատասխանատվությո՞ւն Հայցվորը, ըստ «Յուքոմի»՝ «UTAXSI» իրավատերն է, սեւ գույնն է նրանը, «Համակցված նշանը», իսկ չգրանցված ապրանքային նշանը՝ կանաչ-սպիտակը: Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ ավարտվեց «Յուտաքսի» ՍՊ ընկերության հայցի քննությունը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դեմ: Երրորդ անձ էր ճանաչվել «Յուքոմ» ընկերությունը: Հայցվորը պահանջում էր անվավեր ճանաչել անցյալ տարվա դեկտեմբերի
Թիվ 63 երթուղու միկրոավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց
Հոկտեմբերի 22-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1960 թ. ծնված Լենա Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ից 17.10-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 51.000 դրամ, բանկային և զեղչի քարտեր: Ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1957
Արմինե Ավետիսյան. «Լողորդ Արթուր Բարսեղյանի հաջողությունը Բուենոս Այրեսում թիմային աշխատանքի արդյունք է»
Հայաստանցի լողորդ Արթուր Բարսեղյանը Բուենոս Այրեսում անցկացված պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցեց երեք լողաձեւում ու բոլորում էլ ոչ միայն Հայաստանի մեծահասակների նոր ռեկորդ սահմանեց, այլեւ 50 մետր ազատ ոճում մտավ եզրափակիչ: Սա Անկախ Հայաստանի լողի պատմության մեջ նախադեպը չունեցող երեւույթ է: Արթուր Բարսեղյանի մարզիչ Արմինե Ավետիսյանը Aravot.am-ի խնդրանքով գնահատեց իր սանի մրցելույթներն Արգենտինայում եւ պատմեց, թե
«Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի փոփոխության փորձերն անթույլատրելի են». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին հայ պատգամավորների ակտիվ մասնակցությանը, քննարկել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը նշել
«Մեզ սկսեցին մեղադրել ՌԴ-ին ծախվելու մեջ». Փաշինյանը՝ արտաքին քաղաքականության խնդիրների մասին
Փաշինյանն ասաց, որ սա չի նշանակում, թե արտաքին հարաբերության բոլոր խնդիրները լուծված են, մեկ հարց է լուծված՝ մեզ ընկալում են՝ որպես գործընկեր ու Հայաստանը անկեղծ է իր գործընկերների հետ. «Կան թնջուկներ, որոնք մենք պետք է կարողանանք լուծել, քննարկել»:
Քննարկվել են բուսասանիտարական վերահսկման ապրանքների Եվրամիության երկրներ արտահանելու հնարավորությունները
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Համաշխարհային Բանկի խմբի միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Ռավրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում արտադրվող բուսասանիտարական վերահսկման ապրանքների Եվրամիության երկրներ արտահանելու հնարավորությունները: ՀԲ պաշտոնյային առավելապես հետաքրքրել են մեր երկրում սննդամթերքի, մասնավորապես՝ թարմ պտուղ-բանջարեղենի, անվտանգության ապահովման համար նախատեսված ենթակառուցվածքների առկայությունը, լաբարատոր կարողությունների մակարդակը: «Եվրոպական
Գյումրիում ճանաչված մուրացկանը ինքնասպանության փորձ է կատարել
Քիչ առաջ Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում գտնվող 50-ամյակի կամրջից ինքնասպանություն գործելու փորձ է կատարել Գյումրիում ճանաչված մուրացկաններից մեկը՝ Կարեն Ասմարյանը: Նրան գյումրեցիները ճանաչում են «Կացին» մականունով: Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ փոխանցեց, որ 1983թ. ծնված Կ. Ն-ն Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում գտնվող կամրջից ինքնասպանության փորձ է կատարել, ՃՈ աշխատակիցները նկատել են, կանխել:
«ԼՂՀ բնակչությունն այլեւս չպետք է ենթարկվի նման ոճրագործությունների». ԱԳՆ խոսնակը՝ Մամեդյարովին
«Կարիք չկա մեկնաբանել նման հայտարարությունները, քանի որ ՀՀ-ն բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը»,-ասում է Աննա Նաղդալյանը
ՀԱՊԿ-ում Խաչատուրովի փոխարինման հարցը դեռ քննարկումների փուլում է
Արդյունքները հայտնի կդառնան առաջիկայում, երբ դրանք կներկայացվեն ՀԱՊԿ խորհրդի հաստատմանը
Զառա Անտոնյանը՝ «դրսի» հրավերների, ամերիկացի ամուսնու եւ ինքնաթիռներում «անցկացնող» դստեր մասին
Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի պաշտոնական կայքից վերջերս տեղեկացանք Մոսկվայում կայացած «Օբրազցովֆեստում» թատրոնի ներկայացրած ռեժիսոր Զառա Անտոնյանի երկու բեմադրությունների՝ Մարկեսի «Թեւավորը» եւ սեփական սցենարով «Ամպից պոկված հեքիաթը» հաջողության մասին: Կայքում հատվածաբար տեղադրված տեսանյութերում նաեւ հանդիսատեսի օվացիաներն էին «արձանագրված»: Զառա Անտոնյան տաղանդավոր արվեստագետի անունը նորություն չէ մեր իրականությունում. թատերասեր հասարակայնությունը նրան կմտաբերի նաեւ որպես
Տրամադրվել է հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային 33 կոդը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի №683Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հարցը։ Քննարկման արդյունքում` հանձնաժողովի որոշմամբ «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվել է հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային 33 կոդը։ Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի
Պարզվում է՝ Պուտինը գյումրեցիների հագուկապից զգացել է, որ լավ չեն ապրում ու հրահանգել է գազի գինը ողջամիտ սահմանել
Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել՝ այդ աշխատանքային խմբի ստեղծումը պայմանավորված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ իմ ձեռք բերած պայմանավորվածությունների հետ, որովհետեւ հենց ես այդ փաստը ասեցի, որ մեր երկիր գազը մտնում է այս գնով ու հասնում է սպառողին այս գնով, ՌԴ նախագահը անկեղծ ասած զարմացավ»:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք: Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում,
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի բանակցելու Արցախի անունից
«Ղարաբաղի հարցի թաքուն տարբերակ, որ մեկ էլ մի օր արթնանանք` տեսնենք` հոպ, հարցը լուծվել է. այդպիսի բան ուղղակի չի կարող լինել»
Հայաստանն ակնկալում է միջազգային ֆինանսական ինստիտուտների ակտիվ մասնակցությունը մեր երկրում տարբեր ծրագրերի իրականացմանը
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 24-ին Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ: Հանրապետության նախագահը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի օժանդակությունը մեր երկրի տնտեսությանը։ Նշելով, որ տնտեսությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն, գյուղատնտեսություն, Հայաստանն ունի մեծ ներուժ և հավակնոտ ծրագրեր, նախագահ
Փաշինյանը բողոքեց, որ 5 հոգով ճանապարհ են փակում ու մի հատ ներողություն էլ չեն խնդրում
«Մենք ստանում ենք ինֆորմացիա, որ այդ գործի քննարկման համատեքստում ինչ-որ մարդիկ կան, ակտիվ բանակցում են, որ ՍԴ-ն որոշում կայացնի, որ եթե վարչապետի թեկնածու չի առաջադրվելու, այդ հարցով քվեարկություն չի եղել, ուրեմն դա չի կարող հիմք դառնալ ԱԺ-ն լուծարելու»:
Քաղաքացիները ներկայացրել են բնակարաններ ձեռք բերելու նպատակով «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությանը խոշոր չափերով վճարված գումարները խաբեությամբ հափշտակվելու հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ընդունել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության սեփականատեր Համլետ Ամիրխանյանի ինքնասպանության և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով տուժողներին, ովքեր Երևան քաղաքի Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյան 29, Վարդանանց 69 և Չարենցի 70/8 հասցեներում գտնվող շենքերից բնակարաններ ձեռք բերելու նպատակով ընկերության հետ պայմանագրեր
«Տաղանդավոր խելառների» թատերաբեմից մինչեւ կինո
Հարցազրույց Կամերային թատրոնի դերասան, ռեժիսոր Արշալույս Հարությունյանի հետ -Ինչպե՞ս հայտնվեցիք հենց Կամերային թատրոնում: – Դեռ 1996 թվականին, երբ սովորում էի թատերական ինստիտուտում, աշխատում էի Պատանի հանդիսատեսի թատրոնում. այդ ժամանակ մի ներկայացում կար՝ «Չորս նմանակ եղբայրներ», որտեղ ես խաղում էի, իսկ ռեժիսորը Գոհար Տրդատյանն էր. նա ասաց, որ ինձ ուզում է տանել Արա Երնջակյանի մոտ՝ Կամերային
Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությանն Ադրբեջանի հավատարիմ մնալուն թերահավատորեն եմ վերաբերվում. Արցախի ԱԺ փոխխոսնակ
«Տարածքներ՝ խաղաղության դիմաց» նախկինում գոյություն ունեցող բանաձևը պատերազմի վերսկսման վտանգ է պարունակում. Արցախի ԱԺ փոխխոսնակ
«Իտալիայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը չի հաստատվել». ՀՀ ԱԳՆ
Միջազգային հանրությանը կոչ ենք անում ձեռնպահ մնալ այն գործողություններից, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինության մրցավազքին
Վահե Գրիգորյան. «Հանրահավաք հրավիրողին քրեական մեղադրանք նախատեսված չէ Հայաստանի Հանրապետությունում». «Ժողովուրդ»
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, իսկ ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանին չեն կանչում հարցաքննության։ Ի վերջո, նա էր կազմակերպել, մարդկանց հրավիրել հանրահավաքի, ու եղավ այն, ինչ եղավ։
«Շարմազանովը հարցնում է՝ էդ բարիկադները մե՞նք ենք կառուցել, բա ո՞վ է կառուցել». Փաշինյանը՝ ՀՀԿ-ին զգուշացնում է՝ 0 ձայն եք ստանալու
Հենց այդ ռեւանշիստական մղումները պահեցիք՝ ընտրությունները մենք ուզենք-չուզենք՝ լինելու է սեւ ու սպիտակի տրամաբանության մեջ ու դուք 0 ձայն եք ստանալու: Ձեր միակ շանսը հնարավորինս քաղաքականացնելն է, որ մենք խոսենք ծրագրերից, բյուջեից, պրոբլեմներից, տնտեսական հեռանկարներից, որտեղ դուք ունեք բավականին մեծ ինֆորմացիա ու կարող եք հանդես գալ, ի վերջո այդ ռեւանշիստական բաները թողեք:
Ազնավուրի մահից հետո՞ որոշեցին այդ թանգարանը վերակառուցել եւ դրա համար դիմել են ֆրանսահայ ճարտարապետի. «Հրապարակ»
Իսկ ինչո՞ւ կառույցի նախագծի հեղինակ՝ ճարտարապետ Նարեկ Սարգսյանը չի միացել իրենց նամակին։ Ալեքսանյանն ասաց․ «Նարեկ Սարգսյանը վիրավորված է, ինչո՞ւ պետք է միանա, իսկ ես հանդես եմ գալիս որպես միության, վարչության անդամ, որպես ՀՀ քաղաքացի, փորձված ճարտարապետ»։
«Եթե արդուկենք այս սարերը, Ֆրանսիայից էլ մեծ երկիր կունենաք»
Հայաստանը` համագործակցության եւ բարեկամության ներկապնակում Այս տարվա հոկտեմբերի 3-ից Լոռին, արդեն աշնանային գույներ հագած, սպասում էր արվեստագետներին: Առիթը «Համագործակցության եւ բարեկամության ներկապնակ» փառատոնն էր, որն այս տարի Լոռի էր բերել շուրջ 20 նկարիչների` տարբեր`5 երկրներից, ովքեր հայ նկարիչների հետ եկել էին բացահայտելու ու եւս մեկ անգամ ներկայացնելու Հովհաննես Թումանյանին, նրա ծննդավայրն ու Լոռվա ոգեշնչող բնությունը:
ՀՀ ոստիկանությունը Բրյուսովի համալսարանի ուսանողուհու վնասվածքների մասին
ԶԼՄ-ներում տեղեկություն է հրապարակվել, որ հոկտեմբերի 23-ին հարձակման և դաժան ծեծի է ենթարկվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի: Հայտնում ենք, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիշյալ համալսարանից բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա քաղաքացուհի: Քաղաքացուհուն, ըստ նախնական տեղեկությունների, ոչ ոք չի վնասել, որևէ մեկի կողմից հարձակում
«Մեկնաբանություններ կան, որ աաա՜, դուք մի կողմից բռնում եք, հետո պայմանավորվում եք ու բաց եք թողնում». Նիկոլ Փաշինյան
«Քնելու տեղ չունենալը փող է, ով ավելի շատ կմուծվի, որ քնելու տեղ ունենա, լավ տղու բազար է, ով է իրեն ճիշտ պահում ընտրությունների ժամանակ, ընտրություններից հետո, ով է ճշտի իշխանությանը բավարար չափով ծառայում: ՔԿՀ-ները ՀՀ-ում եղել են ամենախոշոր բիզնեսներից մեկը»:
ՀՀ-ում ՌԴ դեսպան. «Շատ կարեւոր է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը հայտարարում է այն մասին, որ ՌԴ-ն եղել, մնում եւ լինելու է գործընկեր Հայաստանի համար». «Ժողովուրդ»
Իհարկե, այն քաղաքական ուղղվածությունը, որով առաջնորդվում է ղեկավարությունը, նշանակություն ունի։ Եվ այդ առումով մենք շատ ուշադիր ենք լսում այն ազդանշաններին, որոնք գալիս են ղեկավարությունից։
Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը՝ խոշոր կաշառքի համար պատգամավորի կալանավորելու մասին
Տարբերակ չկա, այդ պատգամավորը կալանավորվելու է ու դա լինելու Երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ պաշտոնյաների հետեւից:
Դանիել Իոաննիսյան. «Հայաստանյան քաղաքական ապագայի համար գործող Ընտրական օրենսգրքով ընտրություններ անցկացնելու պարագայում շատ վատ հետևանքներ կլինեն». «Փաստ»
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «ՀՀԿ–ն ուզում է, որ ռեյտինգային համակարգը մնա և ձևավորվի թաղային հեղինակություններ ունեցող խորհրդարան: Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, ես ասել եմ, որ դա անակնկալ էր, և եթե ընտրությունները գոնե մեկ շաբաթ ավելի ուշ լինեին, մենք ավելի շատ ժամանակ կունենայինք: Բայց,
Կուտակային համակարգի մասնակիցը կարող է փոխել ընտրված կենսաթոշակային ֆոնդը և կառավարչին
Կուտակային համակարգի մասնակիցը կարող է ցանկացած ժամանակ փոխել ավտոմատ համակարգի կողմից ընտրված կենսաթոշակային ֆոնդը/կառավարչին և իր կուտակային հատկացումները ուղղել իր նախընտրած ֆոնդ: Այս փոփոխությունը մասնակիցը կարող է կատարել առցանց՝ www.epension.am կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգի միջոցով՝ նույնականացման քարտի և քարտը կարդացող սարքի միջոցով, կամ հաշվի օպերատորների միջոցով՝ ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ: Երկու դեպքում էլ անհրաժեշտ















































