Օրվա լրահոսը

Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարը եւ ԱԻՊԾ տնօրենը քննարկել են բնակչության պաշտպանության հարցեր

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության նորանշանակ ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին: ԱԻՊԾ տնօրենը և ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են բնակչության պաշտպանությանն ուղղված ծառայության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Կարեն Սարգսյանը, կարևորելով ԱԻՊԾ-ի և Արցախում ԿԽՄԿ-ի միջև առկա համագործակցությունը, վստահեցրել է, որ առաջիկայում

Երկուշաբթի նոր արտահերթ` «Ընտրական օրենսգրքի» հարցով

«Ծառուկյան» դաշինքը Նիկոլ Փաշինյանին չի ընտրի

Ռուբեն Գրձելյանը նշանակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո քարտուղար

Հարգելի գործընկերներ, Հոկտեմբերի 22-ից աշխատում եմ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում, որպես մամլո քարտուղար-հասարակայնության հետ կապերի բաժնի պետ: Լրագրող գործընկերներիցս շատերը լավատեղյակ են իմ աշխատանքային ոճին՝ շարունակելու եմ մնալ բաց և հասանելի բոլորի համար: Հաշվի առնելով ակտիվ փոփոխությունների ընթացիկ ժամանակաշրջանը հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում, բնական է, որ շատ հարցեր են առաջ գալիս, որոնք պահանջում են պատասխաններ:

«Մենք կոչ ենք անում ԱԺ-ին այս անգամ չընտրել վարչապետին, որպեսզի մենք գնանք ԱԺ-ն լուծարելու ճանապարհով». Լենա Նազարյան

Այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում եւ մեր նպատակն է ընդամենը Սահմանադրությամբ սահմանված որոշակի ընթացակարգերի լիարժեք ապահովումը: Մենք կոչ ենք անում ԱԺ-ին այս անգամ չընտրել վարչապետին, որպեսզի մենք գնանք ԱԺ-ն լուծարելու ճանապարհով:

ՄԱԿ-ի զեկույց․ Հայաստանում թուրք փախստականների թիվն ավելի մեծ է, քան Ադրբեջանում. ermenihaber.am

ՄԱԿ-ի կողմից կազմված մի զեկույցի համաձայն՝ աշխարհի 185 երկրում շուրջ 2 մլն 851․889 թուրք փախստական է բնակվում։ Զեկույցում չներառված մյուս երկրների ցուցանիշների հետ միասին ամբողջ աշխարհով թուրք փախստականների թիվը կազմում է 3 մլն 108․971։ Ամենամեծ թվով թուրք փախստականներ բնակվում են Գերմանիայում (1 մլն 543․787)։ Ֆրանսիայում՝ այդ թիվը կազմում է 259․514, Հոլանդիայում՝ 203․483, Ավստրիայում՝ 165․206, ԱՄՆ-ում՝

Կատարյալ սիեստա իրավապահ համակարգում

Ըստ Հ.Հ. վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2018 թվականի հունվար-օգոստոս ընկած ժամանակահատվածում, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրական սանդղակում կրկին կայուն աճ է նկատվում, այնպես ինչպես անցյալ մի քանի տարիների ընթացքում: Վերը նշված ժամանակահատվածում անցած տարվա համեմատ, օրինակ, 1000-ով ավելացել է նշյալ հանցագործությունները թիվը՝ 4991-ից հասնելով 5993-ի, որտեղ պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքերը մեկ տարվա կտրվածքով

Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը

Հոկտեմբերի սկզբին ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսին Ucom ընկերության կողմից ներկայացված uFleet ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար։ uFleet-ը նախագծված է ավտոպարկի սպասարկման և շահագործման արդյունավետությունը բարձրացնելու համար: Համակարգը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում բիզնես հաճախորդներին: Այն նախատեսված է այն կորպորատիվ հաճախորդների համար, որոնք ցանկանում են ունենալ «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» մոդելով

«Ոչ ես, ոչ իմ հարազատներից որևէ մեկը չի պատրաստվում լքել Հայաստանը». Արմեն Գևորգյան. 168.am

Լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ընտանիքի անդամներին Հայաստանից հանել է՝ իբր օֆշորային սկանդալի հետ կապված։ 168.am-ին հաջողվեց կապ հաստատել Արմեն Գևորգյանի հետ, ով կտրականապես հերքեց այդ լուրերը՝ դրանք համարելով ուղղորդված ապատեղեկատվություն. «Կոնկրետ լրատվամիջոցի կողմից իմ հասցեին որոշակի պարբերականությամբ կեղծ տեղեկատվություն է տարածվում, ընդ որում՝ իրականությունը ճշտելու առանց

Արամ Սուքիասյանը կմնա՞ փոխքաղաքապետ, թե ոչ՝ պարզ կլինի 10 օրից

Արամ Սուքիասյանը նոր քաղաքապետի հետ անհամաձայնություններ չունի

Հայաստանի ազատ ոճային ըմբիշները ձախողեցին աշխարհի առաջնությունը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Բուդապեշտում անցկացվող աշխարհի առաջնությունից տուն կվերադառնան առանց մեդալի: Մեր վերջին հույսը տեւական դադարից հետո մեծ սպորտ վերադարձած աշխարհի նախկին չեմպիոն Դեւիդ Սաֆարյանն էր, որն այսօր սփոփիչ գոտեմարտում պետք է գոտեմարտեր բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք նվաճելու համար: Սակայն ավելի բարձր քաշային կարգ տեղափոխված Սաֆարյանը պարտվեց կուբացի մրցակցին: Հայաստանի ազատ

«Բա էդ ժամանակ ինչի՞ համար են ասում՝ թող ՀՀԿ-ն գա եւ աջակցի, եթե քաղաքական դաշտից դուրս ենք». Արա Բաբլոյան

Aravot.am-ը հարցրեց՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀԿ-ն ռեւանշի հնարավորություն է փնտրում, դա այդպե՞ս է, փնտրո՞ւմ եք դուք ռեւանշի հնարավորություն՝ Արա Բաբլոյանը պատասխանեց. «Չկա տենց բան, որովհետեւ դուք տեսնում եք, նախեւառաջ ես, որպես ԱԺ նախագահ, հստակ հետեւում եք իմ պահվածքին, իմ մոտեցումներին, դրանք եղել են ե՛ւ իշխանափոխությունից առաջ, ե՛ւ հիմա նույնը»:

Փաշինյան. «ՀՀ-ում հաջողության գրավականն այլեւս այն չէ, թե ով ում բարեկամն է»

Ազատությունն այն է, երբ յուրաքանչյուրն ինքն իր մղումով, սկզբունքայնությամբ եւ ցանկությամբ է որոշում, թե որքան պետք է հաջողի

Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ անդամ, մեծ թվով պատգամավորներ չեն մասնակցում քվեարկությանը

Ինչպես հայտնել էինք, Վահե Գրիգորյանի թեկնածությունն էր առաջադրվել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնի համար: ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությանը մասնակցողների թիվը նախնական տվյալներով 54 է, այդ մասին հաշվիչ հանձնաժողովի անդամներն ասացին լրագրողների հետ զրույցում: Ու եթե նույնիսկ բոլորը կողմ քվեարկած լինեն, նա չի ընտրվի այդ պաշտոնում: Ընտրվելու համար անհրաժեշտ է 63 կողմ ձայն: Վահե Գրիգորյանը կարող է

«Ելք»-ը Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու

Քիչ առաջ Գևորգ Գորգիսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ վաղը ԱԺ հատուկ նիստում իրենց խմբակցությունը որոշել է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Գորգիսյանն ասաց, որ իրավաբաններն են եկել այդ որոշման։ Հռիփսիմե Ջեբեջյան

Արամ Սուքիասյանը «Հին Երեւան»-ի մասին հարցը վերահասցեագրեց նոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին

Փոխքաղաքապետը պարզաբանեց՝ ինչ են նկատի ունեցել «իմ հայկական Երեւան» ասելով:

ԿԳ նախարարի պաշտոնակատար. «Կրթական ոլորտի օլիգարխները վերացել են»

Aravot.am-ը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, թե Հայաստանում այլեւս չկան օլիգարխներ, հարցրեց` իսկ կրթության ոլորտում մնացե՞լ են կրթական օլիգարխներ, մանավանդ այդ մասին ժամանակին նախարարը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, հայտնել ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ: «Իհարկե, չեն մնացել կրթական օլիգարխները: Կրթական ոլորտում նրանք վերացել են մայիսի 12-ին, երբ ես նշանակվել

Արամ Սուքիասյանը գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մասին՝ լավ ճարտարապետ է

Արամ Սուքիասյանը պարզաբանեց՝ ինչու Հայկ Մարությանը չէր եկել «Երեւան 2800» գիտաժողովին»

ԿԳ նախարարի պաշտոնակատար. «Գնդակը մեր դաշտում է»

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում խոսելով վերջերս ունեցած իր ֆրանսիական եւ գերմանական գործուղումների մասին, ասաց. «Ֆրանսիայում հանդիպել եմ ԵՄ գիտության հետազոտության եւ ինովացիայի հանձնակատարի, այդ ոլորտի նախարարի հետ: Նրա հետ քննարկել եմ ՀՀ-ում գիտության ոլորտի բարեփոխումների եւ նրանց կողմից մեր բարեփոխումներին աջակցության հարցը»: Նա նշեց, որ քննարկվել է «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում

«Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին». Էդուարդ Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներում ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցության հարցը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն մեր տարածաշրջանում կարեւոր խորհրդարանական հարթակ է տարբեր խնդիրների քննարկման համար: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխխոսնակն

Արայիկ Հարությունյանը` ԱԺ գնալու մասին. «Կրթության ոլորտի հետ շատ եմ կապվել»

Aravot.am-ը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց` հնարավո՞ր է առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո նախընտրի աշխատել օրենսդիր մարմնում: «Քաղաքական թիմը դա կորոշի: Ես կրթության ոլորտի հետ շատ եմ կապվել, այստեղ աշխատելն ինձ շատ է դուր գալիս»,-պատասխանեց ԿԳ նախարարի պաշտոնակատարը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ շարունակում է աշխատանքը նաեւ ԵՊՀ-ում: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Իզաբելլա Յայլյանը նվաճեց U23 տարեկանների Եվրոպայի բրոնզե մեդալը

Լեհաստանի Զամոշչ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ նվաճեց: Հանդես գալով մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Իզաբելլան 63 կգ քաշային կարգում երեք բրոնզ նվաճեց: Նա պոկեց  94 կգ, հրեց 110 կգ եւ երկամարտի 204 կիլոգրամով դարձավ այս տարիքային խմբի Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կառավարությունը որպես ահազանգ պետք է ընդունի այս ցուցանիշներն ու շատ հարցերում վերանայի իր մոտեցումները. «168 ժամ»

Այն, ինչ այսօր տնտեսության մեջ ունենք, նախկինում ձեռնարկված ներդրումների արդյունք է։ Իսկ այսօր Հայաստանում ներդրումներ գրեթե չեն կատարվում, տնտեսությունը սպասողական վիճակում է, ինչի մասին խոստովանում են հենց կառավարության անդամները։

Հունան Պողոսյանի պատասխանը, թե արդոք «դըմփ-դըմփ-հու» անելն անսովոր չէ՞ր. «Շատ նորմալ ոգևորիչ վիճակ է». «Ժամանակ»

Ուզում եմ նայել ձեր աչքերին ու ուղիղ ասել, որ նախորդ ժամանակահատվածում, հանրային ոչ մի միջոցառման ժամանակ, մենք մեզ վատ չենք պահել: Եթե նույնիսկ ինչ-որ տեղ ոստիկանությունը հարկադրանքի միջոց է կիրառել…

Վիգեն Ստեփանյան. «Մշակույթի նախարարության ձախ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում». «Փաստ»

Դերասան, բեմադրիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի համար այսօր սպասողական փուլ է: «Ես, որպես մշակույթի մարդ, կարող եմ ասել հետևյալը. հիմա լուծում են ինչ–որ տնտեսական հարցեր, թալանչիներին հետ են բերում և այլն: Բայց մշակույթը մոռացված է: Թե ինչ է կատարվում մշակույթում՝ ոչ մի օր, ոչ մի ժամ չի կարելի մոռանալ: Շատ պարզ օրինակ եմ ուզում բերել:

Հայաստանի նոր իշխանություններին, ըստ Ֆելգենգաուերի, հարկավոր էր հասարակությանը ցույց տալ իր դիվանագիտական ճկունությունը նախկին իշխանության համեմատ. «168 ժամ»

Մակերեսում մենք ունենք օպերատիվ կապի հաստատում, բայց արդյո՞ք այն կարող է էական ազդեցություն ունենալ, եթե կողմերից մեկը նախաձեռնի լուրջ ռազմական գործողություններ:

Դիմակով և երկաթյա ձողով քաղաքացին փորձել է մտնել փոստային բաժանմունք

Հոկտեմբերի 21-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Րաֆֆու փողոցում գտնվող թիվ 64 փոստային բաժանմունք դիմակով և երկաթյա ձողով մարդ է մտնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել ՌԴ քաղաքացի, 1988 թ.

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 23-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների զգալի մասում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, 27-ի գիշերը Վայոց Ձորիում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի

Ոստիկանները բացահայտեցին 5.000.000-ի գողության դեպքը

Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ տնից կատարվել է գողություն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 16.30-ից 19.50-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով բնակարանից գողացել են 150.000 ռուբլի, 400 դոլար, 440.000 դրամ և ոսկյա զարդեր՝ պատճառելով 5.000.000 դրամի

«Սինոփսիս Արմենիա»-ն ներդրումներ կանի ՀՀ մարզերում

«Սինոփսիս Արմենիա» գիտակրթական ընկերությունն առաջիկայում ներդրումներ կանի ՀՀ մարզերում` ինժեներական ոլորտում։ Լրագրողների հետ զրույցում ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն այսօր տեղեկացրեց, որ ծրագրի մանրամասները կհրապարակեն այս տարեվերջին, իսկ մինչ այդ մանրամասներ չեն հաղորդվի, թեեւ արդեն իսկ շատ աշխատանքներ են արվել։ Անդրադառնալով գիտակրթական ոլորտում ներդրումային դաշտի խնդիրներին, Մուսայելյանը նշեց, որ եթե օտարերկրյա ընկերություններն առաջնային պլան մղեն բիզնես-առաջնահերթությունները,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031