Օրվա լրահոսը
Արա Գյուլերի աճյունը տեղափոխվել է Ստամբուլի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի. ermenihaber.am
Էրդողանը Գյուլերի մասին ասել է․ «Թուրքիայի զավակ, վարպետ Արա Գյուլերն իր թողած ժառանգությամբ մշտապես վառ կմնա բոլորիս հիշողության մեջ»:
ՌԱԿ-ը ողջունում է գործող վարչապետի հրաժարականի պայմաններում 7+7 սահմանադրական մեխանիզմի կիրառումը, ինչպես նաև խորհրդարանական ուժերի` վարչապետի սեփական թեկնածու չառաջադրելու խոստումը
ՌԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ և առաջիկա ընտրություններին ստանձնել իր բաժին պատասխանատվությունը, վայելելով իր բոլոր անդամների և համակիրների բարոյական ու գործնական աջակցությունը:
«Հունվարից հետո թանկացումներ կլինեն». տնտեսագետ
Գնաճը հավելյալ ճնշումներ կառաջացնի տնտեսության համար. «Կառավարությունը համապատասխան ծրագրեր պետք է մշակի այդ ուղղությամբ»
«Հեղափոխական թիմն ինձ պաշտոնապես հայտարարել է քաղաքապետի թեկնածու»
«Էլցացում» հրահանգ կա` ո՞ւմ սատարել Արմավիրի քաղաքապետի ընտրություններում Առաջիկա կիրակի օրը` հոկտեմբերի 21-ին, հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում` Էջմիածին, Արմավիր, Հրազդան, Կապան, քաղաքապետի արտահերթ ընտրություններ են: Այս համայնքների ղեկավարներն էին, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հրաժարականներ տվեցին: Արմավիրի մարզի Արմավիր մարզկենտրոնում նախընտրական վերջին շաբաթը բավական հետաքրքիր երանգներ է ստանում: Հիշեցնենք. այստեղ քաղաքապետի պաշտոնի
«Ինձ համար,անշուշտ, մեծ ուրախություն էր նախագահի պաշտոնում Ձեր ընտրությունը». Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը՝ Արմեն Սարգսյանին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Նրան ուղեկցում էր Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանը: Ողջունելով Սրբազանին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Մեր բարեկամությունը երկար տարիների, մի քանի տասնամյակների պատմություն ունի: Մեր առաջին և հետագա բոլոր հանդիպումներն իմ
Երկրի ղեկը մեկ մարդու ենթարկվող 60 հոգու չպետք է տանք. քաղտեխնոլոգն ու քաղաքական գործիչը համամիտ են
«Մեր Սահմանադրություն գրողները չէին հասկանում, որ կարող է նման իրավիճակ լինել: Այս իրավիճակում օրենքին համապատասխան միակ քայլը սա էր եւ Նիկոլ Փաշինյանը որոշեց դա օգտագործել»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին եւ ստեղծված իրավիճակին: Բանախոսը վտանգներ չի տեսնում այն առումով, թե հաջորդ խորհրդարանում որ ուժն ինչ տոկոսներ
Եթե ԱԺ-ն օրենքն ընդունի, Արսեն Թորոսյանը կարող է կաբինետում ծխող պաշտոնյային վարչական տույժի ենթարկել
«Ծխելու դեմ պայքարի» օրենքով նախատեսված տուգանքները կանխարգելելու համար են այդքան բարձր
Ադրբեջանում լրտեսության համար մեղադրվող օտարերկրացու են ձերբակալել. razm.info
Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանում սահմանը ապօրինի անցնելու ժամանակ ձերբակալվել է օտարերկրացի Հասանզադա Բահրամ Նուսրեթ օղլուն (Hasanzada Bahram Nusrat oğlu), որը մեղադրվում է լրտեսության և Ադրբեջանի քաղաքացիներին դրանում ներգրավվելու համար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊԱԾ կայքը։ Ըստ աղբյուրի՝ Հասանզադեն հավաքել է հետախուզական տեղեկություններ Ադրբեջանի զինծառայողների, մարտավարական նշանակության օբյեկտների, ռազմական տեխնիկայի և ռազմամթերքի, արտերկրի հետ ռազմական կապերի,
Թավշյա հեղափոխություն՝ հանուն պետական պաշտոնի
Ոստիկանի 27 տարվա աշխատանքային փորձ ունեցող Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ես շատ կարեւոր եմ համարում, որպեսզի երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որեւէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ մենք ՀՀ-ում չպետք է թույլ տանք, որպեսզի զարգանա այնպիսի երեւույթ, որը
Ադրբեջանը պատրաստվում է «սև ցուցակ»-ում ներառել Ֆրանկոֆոնիայի օրերին Արցախ այցելած ֆրանսիացի երեք լրագրողների
«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե պատրաստվում է անցանկալի անձանց ցուցակում ներառել ֆրանսիացի երեք լրագրողների, ովքեր Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին այցելել են Արցախ: «Հայաստանը գագաթնաժողովի շեմին կազմակերպել է մի շարք լրագրողների այցեր Ադրբեջանի գրավյալ տարածքներ, Ժան Կուշները, Ֆրանսուա Դոստը և Հաջիջա Ռիդուան, ովքեր գնացել են Ղարաբաղ, կներառվեն Ադրբեջանում անցանկալի անձանց ցուցակում», – հայտարարել է
«Ռոբերտ Քոչարյանին ասեք, թող հանգիստ լինի, «Լույս» դաշինքը թույլ չի տա». Էդմոն Մարուքյան
Քոչարյանն ասել է, որ երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել քաղաքական մենաշնորհի հաստատմանը: Էդմոն Մարուքյանը փարատեց երկրորդ նախագահի մտահոգությունները:
Երիտասարդ ընտանիքների բնակարանի ձեռքբերման ծրագրի խոչընդոտները՝ ըստ տնտեսագետի
Նրանք վարկ չեն վերցնում ոչ թե այն պատճառով, որ տոկոսը բարձր է, այլ որովհետեւ կանխավճարն է բարձր, աշխատավարձը՝ քիչ
«Երեւանը ունի բոլոր միջոցները տարածաշրջանային հանգույց դառնալու համար»
Հարցազրույց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկիի հետ – Պարոն դեսպան, Դուք Ձեր առաքելությունը Հայաստանում սկսել եք 2015 թվականին: Ի՞նչ տպավորություն եք ստացել Երեւանից եւ արդյոք նկատե՞լ եք դրական կամ բացասական փոփոխություններ: – Երեւանը շատ ակտիվ քաղաք է, այն լի է կյանքով, լի է էներգիայով, այդ առումով այն շատ եվրոպական
«2019թ.-ին սոցիալական խնդիրները կսրվեն, տնտեսական աճը կնվազի». Սուրեն Պարսյան
Հարկային վարչարարության զգալի աճ չենք ունենա, ինչը կառավարությանը պետք է դրդի վերանայել հարկային-մաքսային վարչարարությունը եւ կայուն եկամուտների աճ ապահովել հասարակության բոլոր շերտերի համար
«Այսինքն, ԱՄՆ դեսպանը պետք է իր միտքը փոխեր, ասեր ազատագրվա՞ծ տարածքներ». Էդմոն Մարուքյան
Ըստ Մարուքյանի, «Դե հիմա մարդը իր անկեղծ կարծիքն է ասել, հարցազրույց է տվել, այսինքն, ի՞նչ ենք մենք ուզում, մենք ուզում ենք, որ բոլորը խոսեն բաներ, որ շոյում է հայ ժողովրդի եւ ՀՀ քաղաքացիների ականջնե՞րը: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք լսել այլ կարծիքներ, այլ մոտեցումներ, որ կարողանանք ավելի մեծ տեսնել պատկերը, թե միջազգային հանրությունն ինչպես է տեսնում մեզ, մեր խնդիրները»:
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով ընդունեցի Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին լուրը: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության այդ գործողությունը: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցում եմ զոհերի հարազատներին և բարեկամներին, բոլոր տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
«Չեմ հասկանում՝ Միլսի խոսքերն ինչո՞ւ լարվածություն առաջացրին». Միկիսկան՝ «գրավյալ տարածքների» մասին
Չեխիայի դեսպանը հիշեցրեց, որ որոշակի տարածքների վերադարձը վաղուց ամրագրված է «Մադրիդյան սկզբունքներում»
«Նոր» մարդը չի ուզում ապրել «հին» տանը
Ի՞նչ է կատարվում Հայաստանում Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, համաշխարհային մի լուրջ պրոցեսի ազգային պրոյեկցիա է: Այո, ծնվել է, իսկ ավելի ճիշտ` ծնվում է ՆՈՐ ՄԱՐԴԸ, որն այլեւս չի ուզում եւ չի կարող ապրել ՀԻՆ տանը: Հոռետեսները կամ պահպանողական մտքի տեր մարդիկ կասեն` մարդու հին ու նորը ո՞րն է, մարդը` մարդ է, դա
Ավազակային հարձակում Արագածոտնում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ: 2018թ. հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04-ի սահմաններում, բժշկական դիմակներով դիմակավորված երկու անձինք, օգտվելով տան մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել Արագածոտն համայնքի տներից մեկը, հարձակվել տանը այդ պահին գտնվող կանանց՝ մոր և դստեր վրա, քաշքշել, ձեռքերով
ՀՀԿ-ն իշխանություն չէ, բայց դալաններում ծեծ չկերան. Գառնիկ Իսագուլյանը հիացած-զարմացած է
Ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանին արժանի ընդդիմադիրները
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Սրտի խոր ցավով տեղեկացա, որ կյանքի 90-րդ տարում իր մահկանացուն է կնքել պոլսահայ մեծ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Տասնամյակներ շարունակ նրա խորաթափանց աչքը տեսել և արձանագրել է պատկերներ, որոնք նոր մակարդակի բարձրացրին համաշխարհային լուսանկարչական արվեստը։ Իմ ցավակցությունն եմ
Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը դառնա 21-րդ դարի կառույց. նախագահ Սարգսյան
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Նորընտիր գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է հիմնադրամում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործունեությանը: Այնուհետև նախագահը հանդիպում է ունեցել հիմնադրամի աշխատակազմի հետ, որի ընթացքում խոսել է հիմնադրամի դերի և գործունեության, ժամանակակից աշխարհում նոր մեթոդներով ու սկզբունքներով աշխատելու կարևորության մասին:
«Հորդորում եմ դեսպանին պահպանել դիվանագիտական կոռեկտությունը». Նաիրա Զոհրաբյանը Միլսին հիշեցնում է, որ այդ հողերի համար արյուն ենք թափել
«Ես զարմանում եմ, թե ինչու է մեր հարգարժան դեսպանը զարմացել, որովհետեւ դրանք մեզ համար գրավյալ տարածքներ չեն, դրանք մեզ համար ազատագրված տարածքներ են եւ հորդորում եմ դեսպանին պահպանել դիվանագիտական կոռեկտությունը:
Քոչարյանը հայտարարել է ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել RIA Novosti ռուսական գործակալությանը՝ հայտարարելով, որ պատրաստվում է ստեղծել ընդդիմադիր կուսակցություն: «Եթե վերադառնում ես քաղաքականություն, պետք է մտածել այդ մասին»,-ասել է Քոչարյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե չի՞ պատրաստվում նոր կուսակցություն հիմնել: Նախկին նախագահի խոսքով՝ կուսակցության անվանումը սկզբունքային չէ: «Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք պետք է
Չեխական զենքը կրկին կհայտնվի՞ Ադրբեջանում
ՀՀ պաշտպանության նախարարն էլ երկու տարի առաջ այցելել է Չեխիա եւ հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ
Վալերի Օսիպյանը տիրապետում է իրավիճակին. Առաջիկա ընտրություններում բացառում է լարվածությունը
Հունան Պողոսյանի նշանակումը ճիշտ է համարում
Հայաստանն առաջինը կնշի հռչակավոր երաժիշտների հոբելյանները
Օրերս Երեւանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կայացած երեկոն նվիրված էր աշխարհահռչակ երաժիշտներ՝ ջութակահար Լեւոն Չիլինկիրյանի ծննդյան 70 եւ թավջութակահար Սթիվեն Իսելիսի 60-ամյա հոբելյաններին: Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ջութակահարը հանդես եկավ Մոցարտի թիվ 3 կոնցերտի մեկնաբանմամբ, թավջութակահարը՝ Դվորժակի կոնցերտի: Հետո էլ երաժիշտները հնչեցրին Բրամսի կրկնակի կոնցերտի երկրորդ մասը (Ադաջիո): Կարելի է
Ռիչարդ Միլսը ուշ հասկացավ. Գառնիկ Իսագուլյան
«Բոլթընը կգա, էլի կգա, էլի պետքարտուղարներ կգան, չի բացառվում, որ ԱՄՆ նախագահներ գան»
Նախընտրական շրջանում կառավարությունը պետք է ավելի ինտենսիվ և արդյունավետ աշխատի. Նիկոլ Փաշինյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և քաղաքական իրավիճակը հասկանալիորեն աշխատանքի և տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն է ունենում: Ուզում եմ հուսալ, որ այս ընթացքում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի
Իշխանությունը փողոցից չի գնում պետական համակարգ և չի սկսում երկրում իրական խորքային բարեփոխումները. Վահե Հովհաննիսյան
Վարչապետի հրաժարականով «մենք ամփոփում ենք մեր հեղափոխության հերթական փուլը և մտնում բոլորովին մի նոր ժամանակաշրջան (Ն. Փաշինյանի բառերն են)։ Կարծում եմ՝ սա ուղերձի ամենակարևոր մասն է։ Այն, ինչը մենք համարում ենք անցումային փուլ, չպետք է սահուն դառնա մեր կյանքը, կենցաղը։ Անցումայինի միակ հմայքն իր կարճատևությունն է, ժամանակավորությունը։ Եթե այն, Աստված մի արասցե, դարձավ ընթացիկ կյանք,


















































