Օրվա լրահոսը

«Չկա՛ այստեղ այդպիսի խնդիր, իրավական անգամ նրբին խնդիր այստեղ չկա». Արփինե Հովհաննիսյանը՝ քննադատությունների մասին

«Մենք չենք խոսում ժամկետի ընդհատման մասին: Ինչի՞ եք վարչապետի ընտրությանը այդպես հայեցողական մեկնաբանությամբ ու անպայման ուղղորդվածությամբ տանում: Ինչ է, ցանկալի է «դեմ» քվեարկությունը մեկնաբանել դրանո՞վ: Եթե վարչապետի ընտրության մասին է, քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է նոր ընտրություն: Մենք 7 օրվա մասին չենք խոսում, խոսում ենք այն մասին, որ 7 օր հետո այդ նիստը չի սկսվում կամ ընդհանրապես կայանում է կամ ընդհանրապես ԱԺ ցանկացած նիստ»:

Մոսկվայում ու, ի դեպ, նաեւ՝ Բաքվում եւ Անկարայում խիստ կոգեւորվեն պարոն Չուգասզյանի եւ «Սասնա ծռերի» հայտարարություններից. «Հայոց աշխարհ»

«Սասնա ծռերից» Գարեգին Չուգասզյանը համագումարային ելույթում հայտարարեց, որ պետք է վերանայվեն հայ-ռուսական հարաբերությունները՝ դրանք բերելով «նորմալ ձեւաչափի»: Մասնավորապես. «Դա պահանջում է վերանայել Հայաստանում Ռուսաստանի ուժային ներկայությունը: Հայաստանի համար անընդունելի է իր սահմանների պահպանության իրականացումը օտար պետության սահմանապահ ուժերի կողմից: Ուստի ՀՀ-ն անհրաժեշտ է համարում դրանց անհապաղ դուրս բերումը եւ սահմանի պահպանությունը հայկական կողմին հանձնումը: Հայաստանը

Անսպասելի քայլեր ու սենսացիոն կադրեր՝ արցախյան թեմայի աշխուժացմամբ

Արցախյան թեմայի աշխուժացման հաջորդ կանգառն արդեն Դուշանբեն էր, որը նշանավորվեց մի շարք ուշագրավ կադրերով ու կարճատեւ, բայց ինտրիգային զրույցներով:

«Վարչապետը մի քիչ նյարդային էր վերջին հարցազրույցի ընթացքում». Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան հանդիպման շուրջ

Ուվե Հալբախ. «Կարևոր է, որպեսզի միջնորդները և ՀԱՊԿ-ը ևս սահմանին խաղաղությանն ուղղված միջոցառումներին մասնակցեն, այլապես կշարունակվի նախկին արատավոր մեխանիզմը». «168 ժամ»

«168 ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասաց, որ դժվար է հավատալ, որ նախկինում ամիսների ընթացքում ծրագրվող հանդիպումները տապալվում էին, իսկ այս հանդիպման ընթացքում լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին՝ առանց երկար նախապատրաստական և անհրաժեշտ դիվանագիտական աշխատանքի։ Ըստ նրա, դժվար է նաև ասել, թե արդյոք կաշխատի՞ այդ կոմունիկացիան այն արդյունավետությամբ, ինչի շուրջ կողմերը պայմանավորվել են, քանի

Գեւորգ Պետրոսյանը՝ Մարուքյանին. «Եթե դուք ձեր խմբակցության կողմից առաջադրված վարչապետի հետ խնդիրներ ունեք, դա ձեր ներքին հարցն է»

Նա ասաց, որ եթե անգամ պայմանականորեն ընդունեն, որ դա կապված է հավանական դեպքերի հետ, փոխանակ իրավաբանները խոսեն հակասահմանադրական կարգով ԱԺ գործունեությունը տապալելու մասին, խոսում են դրան աջակցելու մասին. «Ի՞նչ է նշանակում գալ կանգնել այստեղ ու փոխանակ իրավաբանությունը զարգացնել, զարգացնեն ֆանտազիան եւ զբաղվեն գուշակությամբ»:

Հակոբ Ավետիքյան. «Ոչ թե նրանց կուսակցություն դառնալն է վտանգավոր, այլ գաղափարախոսությունը, թե, այո, զենքով կարելի է ու պետք է հարցեր լուծել». «Իրատես»

մտահոգիչը, առաջին հերթին, այն է, որ ավագանու ընտրություններում ոչ թե Հայկ Մարությանն ընտրվեց քաղաքապետ, այլ Նիկոլ Փաշինյանը: Եթե այլ թեկնածու առաջադրեր Փաշինյանը, ապա, վստահաբար, նա էլ կընտրվեր:

Ադրբեջանը, ավելի պարզ ասած, սպասում է իրավիճակի հետագա ապակայունացում Հայաստանի ներսում, ինչպես նաեւ հույս ունի ամրապնդել փոխգործակցությունը Ռուսաստանի հետ. Գրիգորի Տրոֆիմչուկ. «Հրապարակ»

Գլխավոր թեման եղել է «երկխոսության շարունակման հնարավորությունը» «Հրապարակ»-ի հետ զրույցում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին խոսեց արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ կարծիք հայտնելով, որ միջնորդները կազմակերպել են նյույորքյան հանդիպումը շատ պարզ նպատակով՝ շարունակել այն նույն կոնսուլտացիաների շարքը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ այն բանից հետո, երբ Հայաստանում փոխվեց երկրի առաջին դեմքը: Ու թեեւ

Քաղաքական ուշագրավ օրենք՝ խորհրդարանում. ՀՀԿ-ականները ԱԺ-ն ցրելու դեմն առնում են՝ նոր նախագծով, որ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվի

ՀՀԿ-ն քաղաքական դրդապատճառներով, երկրորդ ընթերցման անվան տակ կարեւոր փոփոխություններ է ուզում անել ԱԺ կանոնակարգ օրենքում: Ուզում են կանխել Փաշինյանի՝ երկրորդ անգամ ընտրվելու հնարավորությունը:

Առողջ ապրելակերպի քարոզը կա, բայց չկա այդ ապրելակերպով ապրելու միջավայրը. «Փաստ»

Նախորդ իշխանությունների ներփակ, պարսպապատ կենսաձևի և կյանքին ծառայողական մեքենաների մգեցված պատուհաններից նայելու ֆոնին Փաշինյանի հեծանիվ քշելը, Բաղրամյան 26–ի դարպասները բացելը, իհարկե, աչք են շոյում: Սրանք շատ կարևոր մեսիջներ են, որոնք իշխանությունը մոտեցնում են հանրությանը, վերջինիս հանում նախորդ տարիների ապաքաղաքական կապանքներից: Սակայն, դրական կողմերով հանդերձ, այս ամենն ունի որոշակի վտանգներ, որ մեսիջներն այդպես էլ կարող են

«Կենդանիների առողջությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեցող հարց է». Արթուր Խաչատրյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար  Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության  անասնաբուժական ծառայությունների կատարողականի գնահատման (OIE  PVS) փորձագետներին՝ առաքելության ղեկավար Նիկշա Բարիշիչի գլխավորությամբ։ «Կենդանիների առողջությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեցող հարց է, և մենք գնահատում ենք ցանկացած խորհրդատվություն և քննադատություն, որի շնորհիվ կարող ենք  ոլորտը բարեփոխել՝  հասցնելով ավելի բարձր մակարդակի»,- ողջունելով հյուրերին նշել

30 տարի անց մեր երեխաները կրկին բալետային ներկայացում կդիտեն

Այսօր բալետի միջազգային օրն է Բալետի միջազգային օրվա նախօրեին ՌԴ վաստակավոր արտիստ, Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը «նվեր» է արել թատրոնի բալետային խմբի արտիստներին՝ Երեւան հրավիրելով անվանի խորեոգրաֆ Հենրիխ Մայորովին: Նա իրականացնելու է Կարեն Խաչատուրյանի հանրահայտ «Չիպոլլինոն»: Ազգային օպերային թատրոնը իր կենսագրության ընթացքում այնքան էլ հարուստ չի եղել երեխաների համար բալետային ներկայացումներով: Մեզ

Բաբկեն Թունյան. «Սա բավական զգուշավոր բյուջե է, և այն հեղափոխական անվանել չի կարելի». «Ժամանակ»

Կառավարությունը սեպտեմբերի 27-ին՝ հերթական նիստի ժամանակ, որը վարում էր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հավանություն տվեց «Հայաստանի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։ Ըստ այդմ՝ Հայաստանի եկող տարվա համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ: Համայնքների

Միքայել Մելքումյան. Կառավարության ծրագրում ընտրություններն այս տարի անցկացնելու մասին ոչինչ գրված չէ. «Ժողովուրդ»

Նախ մենք պայմանավորվել ենք, որ նոր ընտրությունների համար պետք է լինեն խաղի նոր կանոններ։ Մենք պետք է ունենանք նոր, փոփոխված ընտրական օրենսգիրք, որտեղից պետք է դուրս գա այդ արատավոր ռեյտինգային համակարգը։

Կապ ունե՞ն ԱԺ արտահերթ ընտրությունները Արցախի հարցի հետ

Արմեն Աշոտյանը վաղը կփորձի Նիկոլ Փաշինյանից ստանալ հարցի պատասխանը

Շարլը ֆրանսիական երաժշտության միակ լուսավորիչն էր. Ալեն Դելոն

Մշակույթի և քաղաքական գործիչները սգում են Ազնավուրի մահը

Մեկ տարեկան երեխային ծեծելով սպանության դեպք. «Նշել է, որ մայրն է երեխային ծեծի ենթարկել». «Հայկական ժամանակ»

Խիստ արտահայտված որեւէ վարկած չկա, երեխան լաց է եղել պարզապես, փորձել են հանգստացնել, դա է եղել պատճառը, ուրիշ պատճառ չկա։

Եթե Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ է ցանկանում, թող Սահմանադրությանը համաձայն հրաժարական տա. «Ժողովուրդ»

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ, երեկ եւս խմբակցության նիստում «Հանրապետական» խմբակցության անդամները դեմ են արտահայտվել Ազգային ժողովի ինքնալուծարմանն ու սահմանադրական փոփոխությունների շնորհիվ խորհրդարանական ընտրություններին հասնելը։ Իհարկե, խմբակցության կազմում կան պատգամավորներ, ովքեր բարձրաձայնել են, թե հնարավոր է՝ Փաշինյանը ճիշտ է, եւ պետք է գնալ այդ ճանապարհով։ Սակայն սկզբունքայիններն ավելի շատ են եղել, ովքեր, կարելի է ասել,

«Ճիշտ պատգամ է, թե ինչպես պետք է ապրել մեծ կյանքը, որպեսզի դա լինի հարուստ». Գագիկ Մինասյանը՝ Ազնավուրի մասին

ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը, որը խստորեն հետեւում է ԱԺ կանոնակարգ օրենքին ու օրակարգից դուրս սովորաբար որեւէ միջամտություն չի անում, այսօր ԱԺ ամբիոնին մոտենալով՝ օրենսդրական նախագիծը զեկուցելուց առաջ, շեղվելով թեմայից, խոսեց ՀՀ ազգային հերոս, աշխարհահռչակ երաժիշտ Շարլ Ազնավուրի մասին:

Ծաղկաձորում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո կանցկացվի

«Punch Boxing» պրոումեթերական ընկերության հիմնադիր Արամ Դավթյանը եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավգյանն ու Գոռ Երիցյանն հանդիպեցին լրագրողների հետ: Արամ Դավթյանը սկզբում պատմեց հայ բռնցքամարտիկների՝ վերջերս Մոսկվայում անցկացրած մենամարտերի մասին, որտեղ Արամ Ավագյանի մենամարտը ռինգի տերերից Սմիռնովի հետ ավարտվեց ոչ-ոքի եւ հայ բռնցքամարտիկը պահպանեց WBC International Silver գոտին, իսկ Գոռ Երիցյանը ժամանակից շուտ տեխնիկական նոկաուտով հաղթեց

Օրհասական պահերին նա միշտ հարազատ ժողովրդի կողքին էր. Բակո Սահակյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին։ Աշխարհահռչակ շանսոնյեի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Իր անմահ արվեստի միջոցով Ազնավուրն աշխարհին

Բաբլոյանը խոսեց Ազնավուրի հանդեպ իր զգացմունքների մասին. ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Ազնավուրի հիշատակը

Անձամբ ես ոչ միայն կորցրեցի, ինչպես դուք բոլորդ, հռչակավոր մի անձնավորության եւ մեր ազգի զավակին, այլեւ կորցրեցի իմ լավ բարեկամին ու իմ գործընկերոջը: Երկրաշարժից ի վեր մենք համագործակցել ենք՝ հանուն Հայաստանի երեխաների առողջության եւ նրանց ապագայի, բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել: Եվ այն զգացմունքները, որ կան իմ մեջ Շարլ Ազնավուրի հանդեպ, դրանք կապված են միմիայն նրա բարի կեցվածքի, բարի եւ ազնիվ մոտեցումների հետ:

Շառլ Ազնավուրը հերոս է համամարդկային քաղաքակրթության համար․ նա աշխարհին ճանաչելի դարձրեց հայ ժողովրդի իրական պատմությունն ու Հայաստանը

Բրյուսելում մասնակցում եմ Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային, որը տեղի է ունենում Բելգիայի խորհրդարանի շենքում: Ներկա են աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ: Հատուկ քննարկվելու է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը «Օմբուդսմանը՝ որպես միջազգային հանձնառությունների երաշխավոր» խորագրով նիստի ընթացքում: Բարձրաստիճան միջոցառման բացման ընթացքում նիստը, որին ներկա էր ավելի քան

Արամ Ավագյան. «Օլիմպիական խաղերում կիսատ թողած գործ ունեմ»

Aravot.am-ը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանից եւ Գոռ Երիցյանից հետաքրքրվեց, թե վերջին շրջանում բռնցքամարտի ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի միջեւ ծագած տարաձայնությունները չե՞ն ազդել մարզումների վրա: «Ոչ: Հիմա նորմալ մարզվում ենք Օլիմպավանում», – պատասխանեցին նրանք: Հետաքրքրվեցինք նաեւ, թե պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելուց հետո նրանք մտադի՞ր են մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին, ինչին Գոռ Երիցյանը պատասխանեց, որ այդպիսի պլաններ կան, իսկ

Ի հիշատակ Ազնավուրի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի՝ որպես Երախտագիտության կրթաթոշակ

Շառլ Ազնավուրը ներկայացնում էր հայ մարդու պատմությունը: Լինելով փախստականների զավակ՝ նա դարձավ համաշխարհային կուռք, որն իր երաժշտությամբ եւ բնույթով մարդկայնության եւ մարդասիրության ուղերձներ էր հղում համայն աշխարհին: Նրա հմայքը, մարդու նկատմամբ անկեղծ սերը նրան հայտնի դարձրին ողջ աշխարհով մեկ: Մենք կհիշենք նրան այն ամեն համար, ինչ տվեց մեզ՝ սեր, եռանդ, ինքներս մեր եւ մեր մերձավորների

«Եթե մի օր չերգեմ, հաստատ կմեռնեմ»

94 տարեկանում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը գնաց երկնային կյանքով ապրելու: Նա ողջ կյանքում արժեւորեց իր ունկնդրին: «Եթե անգամ մի փոքր հոգնած եմ, դա չի նշանակում, որ կանգ կառնեմ, ես միշտ կգնամ դեպի իմ ունկնդիրը: Իմ ունկնդիրն ամենաերախտագետն ու նվիրվածն է, ունկնդիրն է մեզ կերտում, հարստացնում: Ունկնդրի շնորհիվ ենք երիտասարդ մնում: Դեռ չեմ մտածել կանգ առնելու

Օգտագործել «նախկինների» ներուժը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այն եզակի մարդկանցից մեկն է, որը Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում սուր հակադրության մեջ էր գործող իշխանությունների հետ: Նա անում էր դա որպես լրագրող, որպես խմբագիր, որպես ընդդիմադիր եւ որպես հեղափոխական: Հավաքել քաղաքական թիմ, որը բաղկացած կլինի բացառապես նման մարդկանցից, անհնարին է: «Թավշյա հեղափոխության» ժամանակ ներկայիս վարչապետին միացած երիտասարդները, բնականաբար, «արատավորված չեն»

ԱՍԵԿՈՍԵ

Չեմ բացառում, որ սադրիչ կոնտրաները կարող են հրահրել քաղաքացիական ընդհարումներ. պետք է վերացնել «տաք օջախները»: ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆ

«Մենք հայ ժողովրդի հետ կսգանք ֆրանսիացիների սուգը». Էմանյուել Մակրոն

«Ես հրավիրել էի շանսոնյեին երևանյան ուղևորությանը՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ «Նա պետք է երգեր այնտեղ: Մենք հայ ժողովրդի հետ կսգանք ֆրանսիացիների սուգը», – Թվիթերի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն՝ անդրադառնալով ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մահվանը։ «Մենք հայ ժողովրդի հետ կսգանք ֆրանսիացիների սուգը», – գրել է Մակրոնը։ «Խորապես ֆրանսիացի, հոգով կապված իր հայկական

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի ՀՕ-ում հավակնում է մրցանակային տեղի

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայի յոթերորդ տուրում 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Բելառուսի նկատմամբ եւ 12 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: Միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը իրենց պարտյաներում ոչ-ոքի արեցին: Մեր տղաները ընդամենը մեկ միավոր են զիջում երեք առաջատարներին՝ Ադրբեջանին, Լեհաստանին եւ ԱՄՆ-ին: Վաղը իններորդ տուրում  տղամարդկանց հավաքականի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031