Օրվա լրահոսը

Մերի Մովսիսյանը չի տառապում միայն գլխավոր դերերգեր ստանալու մոլուցքով

Օպերային գրականության մեջ քիչ չեն հայտնի ստեղծագործություններ, որոնք կրում են գլխավոր հերոսների անունները, օրինակ՝ «Անուշ», «Կարմեն», «Տոսկա», «Նորմա», «Աիդա», «Ռիգոլետո», «Դոն Կառլոս», «Օթելլո», «Արշակ Երկրորդ» եւ այլն: Այս դեպքում, բնականաբար, գլխավոր հերոսը դառնում է բեմադրության առանցքը եւ ողջ դրամատուրգիան պտտվում է նրա շուրջ: Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Մասնեի «Մանոն» օպերայի առաջնախաղը

Արցախի հերոսի հետապնդումը կդադարեցնեն, բնականաբար, այն բանից հետո, երբ նա կմուծի վատնված գումարները. «Հրապարակ»

«Մարտիկ» հիմնադրամի ղեկավար, Արցախի գործարար հերոս, գեներալ լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը, որը մեղադրվում է գումարներ վատնելու մեջ, փաստաբան չի պահում։ Իր վերաբերյալ քննությանը մասնակցում է մենակ։ Թեեւ գործով նոր հանգամանքներ բացահայտված չեն, սակայն ընդհանուր մոտեցումն այն է, որ Արցախի հերոսի հետապնդումը դադարեցնեն, բնականաբար, այն բանից հետո, երբ նա կմուծի վատնված գումարները։ ՔԿ հրապարակած վատնումների գումարը՝ 54

Փաշինյանը հաստատեց օրակարգը հոկտեմբերի 2-ին, կամ ուղղակի հանրության միջոցով պարտադրեց, և հիմա պարզապես այդ օրակարգի շուրջ տեղի են ունենում արդեն քաղաքական բանակցություններն ու դետալների ճշգրտումը. «Ժամանակ»

Այս օրերը Հայաստանում աչքի են ընկնում քաղաքական բանակցություններով, որոնք տեղի են ունենում վարչապետի և քաղաքական ուժերի, վարչապետի և ԱԺ նախագահի, նախագահի և ԱԺ նախագահի, նախագահի և վարչապետի միջև: Եվ անկասկած է, որ այդ բանակցությունն ու շփումները ամենևին ձևականություն կամ թատրոն չեն, ու թեև շատ բան, մեծ հաշվով, կանխորոշված է, այդուհանդերձ անկասկած է, որ բանակցության միջոցով

Թափառող «էլեկտորատի» ճիրանում

Դեռեւս անտիկ ժամանակներում, Քրիստոսի ծնունդից շատ առաջ եւ հետո, Հռոմը տիրում էր աշխարհի կեսին (պայմանական,- Վ.Վ.): Հռոմի քաղաքացին արտոնյալ կարգում էր եւ հպարտորեն էր կրում իր տիտղոսը: Նա իրեն երբեւէ թույլ չտվեց պաշարել Սենատը, թեեւ այն լեցուն էր բրուտոսներով, քանզի հարգանքն ու խոնարհումը սեփական երկրի եւ պետության հանդեպ վեր է ցանկացած զգացմունքային պոռթկումից: Հայաստանի հպարտ

Շոյգուն պատրաստ է հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին. Նեզավիսիմայա Գազետա

Ռուսաստանը շարունակում է հետխորհրդային պետությունների ինտեգրման փորձերը, այդ թվում՝ ռազմական ոլորտում: ԱՊՀ պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովից հետո, որը տեղի ունեցավ Դուշանբեում, նախապատրաստվում է Համագործակցության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, գրում է «Նեզավիսիմայա Գազետա» թերթի սյունակագիր Վլադիմիր Մուխինը «Շոյգուն պատրաստ է հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին» խորագրով հոդվածում: Հոդվածագիրը, հղում

Պետական կառավարման լիազորված մարմինների միջամտության արդյունքում հոկտեմբերի 10-ին Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի դպրոցում վերականգնվել է բնականոն դասապրոցեսը

Հոկտեմբերի 8-ին և 9-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բանավոր բողոքներ է ստացել Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի միջնակարգ դպրոցի որոշ աշակերտների ծնողներից ու աշխատակիցներից՝ վերջին օրերին դպրոցում լարված իրավիճակի մասին, ինչի հետևանքով զգալի թվով ծնողներ իրենց երեխաներին չեն ուղարկել ուսումնական պարապմունքներին: Բանավոր բողոքների հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին որոշում է կայացվել մարդու իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովում. «Ապրել միասինի» ընդգծումը կարևոր է նաև պոպուլիզմի և ծայրահեղականության աճի համատեքստում

Ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումների դեմ մենք ունենք բարոյական պարտավորություն, ունենք դրանց հակադրելու «Ապրել միասինի» արժեքներն ու սկզբունքները և համախմբվելու՝ դրանք կյանքի կոչելու համար։

Ֆրանսիայի նախագահը հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր տիկնոջ հետ այցելեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրեց և մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Մակրոնը նաև եղևնի տնկեց հուշահամալիրի Հիշողության պուրակում։ Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ: Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ

«Ժամանակն է դադարեցնել խտրականությունը ծիածան ընտանիքների նկատմամբ». ԵԽԽՎ-ն զեկույց ընդունեց

Վեհաժողովը կոչ է անում ընդունել և հարգել մեր հասարակություններում ծիածան ընտանիքներին:

Երբ ասում են՝ «տարբեր կողմերի պարոնայք», արդյոք նկատի ունե՞ն, որ իրենք այլեւս թիմի անդամ՝ քաղաքական գործընթացի կողմ չե՞ն. «Հայոց աշխարհ»

 Շարունակելով «մտահոգ ու հիասթափված» հետեւել հայրենի քաղաքական կրկեսում ծավալվող նեոբոլշեւիկյան զորաշարժերին, «լուռ սպասելով»՝ ո՞ւր է տանում եւ ինչո՞վ է վերջանալու երկիրը մի մարդու սուպերմիանձնյա կառավարման փորձադաշտ դարձնելու այս արշավը, ինչպե՞ս, ինչքանո՞վ կարող են նպաստել «իրական նոր Հայաստանի» կայացմանը՝ Աստված գիտի։ 

ԵԽԽՎ-ն ընդունեց ՄԱԿ-ի ու ԵԽ մոնիտորինգային կառույցների կողմից «գորշ գոտիներ» անսահմանափակ մուտքին վերաբերող բանաձև

«Սա սադրանք է». ադրբեջանցի պատվիրակը՝ Աննա Հակոբյանի՝ ռուս կանանց հետ Արցախ այցի մասին:

Արայիկ Հարությունյան. «Էլիտարացումն ու առանձնացումը՝ լավագույն աշակերտների եւ լավագույն ուսուցիչների, միայն բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրակրթության որակի վրա». «Հրապարակ»

Ինչո՞ւ են նաեւ էն մյուս էլիտարներն առաջացել, օրինակ՝ Չեխովի, Պուշկինի, մյուս դպրոցները, որովհետեւ քաղաքական որոշակի խմբերի կամ անձանց կողմից ունեցել են հովանավորչություն, օրենքներ են խախտել, էնտեղ տեսչական մարմինը չի կարողացել մտնել, ստուգումներ չի արել, լիցենզիայից ավել աշակերտներ են ընդունել, հետեւաբար, ե՛ւ ավել գումարներ են ներգրավել, ե՛ւ էսպիսի խնդիրներ են եղել։

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը և նրա ամուսինը մինչ գագաթնաժողովի պաշտոնական բացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել են Հայաստան ժամանած ֆրանկոֆոն երկրների պատվիրակությունների ղեկավարներին: Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների համատեղ լուսանկարահանման արարողություն:

Նաիրա Զոհրաբյան. «Սա ի պատասխան բոլոր այն հայտարարությունների, թե այս օրերին ում է ներկայացնում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը»

Վերջին շրջանում շատ ակտուալ է դարձել հարցը, թե այս օրերին Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն ում է ներկայացնում: Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա ՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը ներկայացնում է Հայաստանի պետության և պետականության շահը, անկախ նրանից, թե Հայաստանում տվյալ պահին ով է իշխանության: Երեկ ԵԽԽՎ-ն քվեարկեց և ընդունեց Ֆրանկ

Պարոնայք, բայց դուք թռչել գիտե՞ք, թևեր ունե՞ք թռչելու համար, թե՞ այդ թռիչքը ևս մտացածին երևույթ է ու պետք չէ լուրջ ընդունել. «168 ժամ»

Անդրադառնալով առանձին ցուցանիշների դրսևորած աճին, պետք է նշենք, որ նախ և առաջ՝ ավանդների ծավալների ավելացումը բնավ չի խոսում սպասվող տնտեսական թռիչքի մասին: Ավելին, այն ևս մեկ անգամ հիմնավորում է, որ մարդիկ չեն ցանկանում ներդրում կատարել բիզնեսում: Նրանք նախընտրում են փողը պահել բանկում, ստանալ տոկոսային՝ թեկուզ ցածր եկամուտ, քան թե ներդրում անել որևէ ոլորտի մեջ:

Գարեգին Նուշիկյան. «Դեկտեմբերը լավագույն ամիսը չէ ընտրություններ անցկացնելու համար». «Ժողովուրդ»

Կարծում եմ` մի երկու ամիս էս կողմ, մի երկու ամիս այն կողմը` որեւէ հարց չի լուծի:

Աղամյանը չցանկացավ մեկնաբանել՝ ինչու էին իրեն սպառնում

Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ երեկ սպառնացել են ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանին, նրանից գումար պահանջել, անգամ փորձ արել կոտրել նրա աշխատասենյակի դուռը, եւ այդ միջադեպի փաստով Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Աղամյանն ասաց, որ ցանկություն չունի խոսել այդ թեմայով, պատրաստ է խոսել ամեն ինչի մասին, բացի դրանից:

ԱԱԾ-ն պարզում է Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող երեք բարձրակարգ հյուրանոցների կառուցման ֆինանսավորման աղբյուրները

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական

Լողորդ Արթուր Բարսեղյանը 8-րդ տեղն զբաղեցրեց պատանեկան օլիմպիական խաղերում

Բուենոս Այրեսում ընթացող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում հայաստանցի լողորդ Արթուր Բարսեղյանը այս գիշեր երկու կարեւոր մեկնարկի մասնակցեց: Հեռանկարային մարզիկը հանդես գալով 50 մետր ազատ ոճով լողի եզրափակչում՝ 0.23.17 արդյունքով եզրագիծը հատեց ութերորդը, իսկ նույն մրցատարածության դելֆին լողաոճի կիսաեզրափակիչ փուլում ցույց տվեց 0.24.44 արդյունք, ինչը չբավարարեց ութ ուժեղագույնների մեջ հայտնվելու եւ մեդալի համար պայքարելու իրավունք նվաճելու

Արդյոք ներկայիս փաստաթուղթն իր այս բովանդակությամբ հետաքրքրում է ՀՀ իշխանություններին: Գուցե նրանք ավելին են ցանկանում. 168 ժամ

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը՝ ԵՄ անդամ երկրների, և մասնակի կիրարկումը՝ Հայաստանի կողմից, էականորեն դանդաղել է՝ ըստ ամենայնի Հայաստանում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններից հետո: Հարցն այն է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրին մաս կազմող երկրներն իրենք են թելադրում գործընթացների ռիթմը, արդյունավետությունը, երկրներն իրենք են ձևավորում համագործակցության ապագան՝ հաշվի առնելով ԵՄ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները»,- «168 Ժամի» հետ

Թերևս սա այս օրերին շրջանառվող թեզի ու ամենաարդիական հարցի պատասխանն է` ում կամ ում շահերն է ներկայացնում ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը

Ում շահերն ենք մենք ներկայացնում կամ ինչպես ակնհայտ հակահայկական նախաձեռնությունը (motion) դարձավ բանաձեւ, որին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը

Ինչու են հարկային եկամուտները նվազել, եթե կառավարությունը պայքարում է կոռուպցիայի և ստվերի դեմ. «Ժողովուրդ»

Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնամուխ եղավ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին` միաժամանակ քայլեր ձեռնարկելով ստվերը կրճատելու ուղղությամբ: Միայն թե չնայած այդ հանգամանքին` ընթացիկ տարում հարկային եկամուտներն ավելանալու փոխարեն պակասում են: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` ապրիլին հարկային եկամուտները կազմել են ավելի քան 151 մլրդ 797 մլն դրամ, իսկ ահա օգոստոսին` 137 մլրդ

Շուտով կարեւոր փուլ է սկսվելու

Այժմ արդեն ակնհայտ է, որ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն է ստանալու Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կամ դաշինքը, 1/3 փոքրամասնության տեղն է զբաղեցնելու, պայմանականորեն ասած, «Լույս» դաշինքը, որի հիմքն են կազմելու «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը»: ԲՀԿ-ն, որն իշխանությունից նորից, մեղմ ասած, հարված ստացավ եւ կրկին ստիպված եղավ իշխանությանը հավատարմության երդումներ տալ, կարող է հաղթահարել անհրաժեշտ

ԱՍԵԿՈՍԵ

Մենք ընդամենը կապիկների զարգացած սերունդներն ենք: ՍԹԻՎԵՆ ՀՈՔԻՆԳ

Ադրբեջանցի պետական բանկիրի կինը Հարոդսում 16մլն ֆունտ է ծախսել. Բրիտանիան պարզաբանում է պահանջում

Հաջիևան Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի կինն է, որը 2016թ. Բաքվի դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման վատնումների և խարդախության համար:

Կասեցված արդարադատություն Հայաստանում ոստիկանական բռնությունների նկատմամբ. HRW

Հստակ ապացույցներ կան առ այն, որ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Հայաստանում 2016 հուլիսին տեղի ունեցած հիմնականում խաղաղ ցույցերի մասնակիցներին և հարձակումներ գործել դրանք լուսաբանող լրագրողների վրա, գրում է Human Rights Watch-ը: Սակայն երկու տարի անց ոչ միայն ոչ մի պաշտոնյան քրեական պատասխանատվության չի ենթարկվել դրա համար, այլև դեպքերի քննությունը հետաքննությունը այժմ դադարեցվել է: Սեպտեմբերի

Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ հրաժարական կտա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կներկայացնի իր հրաժարականը` դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Փաշինյանն այս մասին հայտնել է «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը: «Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է Փաշինյանը:

Հայկական Ալիանս ֆրանսեզի 2018թ. լավագույն ուսանող դիպլոմին արժանացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Երևանի Ազատության հրապարակում բացված Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ տեղի է ունեցել Հայաստանում Ալիանս Ֆրանսեզի գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառումը: Դրա ընթացքում ելույթով հանդես է եկել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, տեսաուղերձով ներկաներին է դիմել Հայաստանում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Անրի Կյունին, ովքեր բարձր

Լոռու մարզպետարանում սպասվում են կադրային փոփոխություններ

Քիչ առաջ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Լոռու մարզպետարանի աշխատակիցներին  ու մարզի համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Նախարարը նախ շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանին, ապա շնորհավորեց Անդրեյ Ղուկասյանին: Պապիկյանը խոսեց նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին. «Մեկ անգամ եւս շնորհավորելով պարոն Ղուկասյանին՝ ուզում եմ մաղթել բեղուն գործունեություն եւ ասել, որ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031