Օրվա լրահոսը

Ալիև-Փաշինյան կարճատև զրույցը կարևոր է բանակցային գործընթացի ակտիվացման համար. Մեթյու Բրայզա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև վերջերս տեղի ունեցած զրույցը կարևոր նշանակություն ունի ղարաբաղյան բանակցային գործընթացի ակտիվացման համար: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: «Նրանց կողմից բանակցային գործընթացին հավատարմության համատեղ հավաստիացումները, ինչպես նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնությունը՝

Ի՞նչ են սպասում Հայաստանից ԵՄ-ում՝ հեղափոխությունից հետո

ԵՄ Ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկկու Մարկուլայի հավաստմամբ՝ ԵՄ անդամ երկրներում նկատում են, որ քաղաքների դերակատարությունը կառավարման ոլորտում մեծացել է: ԵՄ Ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկկու Մարկուլայի հավաստմամբ՝ ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Եվրոպայում Հայաստանից սպասելիքներն ավելի մեծ են: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին Կիեւում անցկացվեց Արեւելյան գործընկերության տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP)

Ադրբեջանի ՊՆ-ն նախագահի անունից նոր հրահանգներ է տվել բանակին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շաբաթ օրը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: Պաշտպանության նախարարը անձնակազմին է հասցրել երկրի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի՝ ադրբեջանական բանակի վրա դրված առաջադրանքները, և հաշվի առնելով վերջին շրջանում առաջնագծում տիրող իրավիճակը՝ համապատասխան հրահանգներ է տվել՝ կապված մարտական հերթափոխության առավել որակյալ կազմակերպման,

Ստվերային թատրոն՝ Գյումրու տոնին

Սեպտեմբերի 30-ին մեծ շուքով նշվեց «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը: Քաղաքի մշակութային օջախներում և հասարակական վայրերում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ: Յուրօրինակ այս նախաձեռնությունը նպատակ ունի ծառայելու ազգային ավանդույթների, արհեստի և արվեստի վերականգմանն ու պահպանմանը, ազգային մշակույթը, ծեսերն ու տոները ավելի կազմակերպված դարձնելուն` որպես քաղաքի զարգացման գրավական: Քաղաքում տեղի ունեցած բազում միջոցառումների հետ մեկտեղ քաղաք էր

Գյումրեցի երիտասարդներին սովորեցնում են, որ նրանք ոչ թե ապագան են, այլ ներկան

«Փորձում ենք նրանց մեջ առաջացնել քաղաքացիական հասարակության մաս լինելու զգացումը, ուզում ենք, որ մեր երիտասարդները գիտակցեն՝ իրենք ոչ թե մեր ապագան են, այլ ներկան են: Իրենք պետք է փոփոխություններ անեն եւ որոշեն, թե ոնց պետք է լինի մեր ապագան»,- ներկայացնելով կազմակերպության առաքելությունը՝ ասաց Գյումրիում գործող «Երիտասարդների տուն, բաց երիտասարդների կենտրոն»-ի համակարգող Գայանե Առաքելյանը: Նրա խոսքով՝

Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվում է. 150 հազար՝ 50-ի փոխարեն

2018թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվում է։ Նախարար Մանե Թանդիլյանը շեշտում է՝ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Այս նախաձեռնությունը ուղերձ է բոլոր քաղաքացիներին, որ պետությունը կարևորում է երկրորդ երեխայի ծնունդը և սատարում ընտանիքներին։

Հայաստանի կանանց հավաքականը շախմատի ՀՕ-ում բաժանում է 1-ից 3-րդ հորիզոնականները

Մեկօրյա հանգստից հետո ազգային հավաքականները վերսկսել են պայքարը շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Մեր աղջիկները 6-րդ տուրում թիմային 3:1 հաշվով հաղթեցին Ռուսաստանի ուժեղ թիմին: Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը ոչ-ոքի արեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը հաղթանակ տարան: Մարիա Կուրսովան հանգստանում էր: Այս հաղթանակից հետո մեր կանանց հավաքականը ԱՄՆ-ի եւ Վրաստան-1 թիմերի հետ 11-ական թիմային միավորով բաժանում է լավագույն եռյակը եւ

Վարչապետը հրապարակեց երիտասարդ ընտանիքների բնակարան ձեռք բերելու նոր պայմանները

Երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել Երեւանում 7,5 տոկոս, մարզերում՝ 5,5 տոկոս հիպոթեքով

Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողը կալանավայրում մահացել է. ծնողները նամակ են գրել դատավորին՝ հորդորելով գործը չկարճել

Այսօր դատական նիստում Աննա Դանիբեկյանն ասաց, որ մահվան հանգամանքով պայմանավորված՝ քրեական հետապնդումը Նիկողոսյանի նկատմամբ կարող է դադարեցվել, սակայն Արարատ Նիկողոսյանի ծնողներից դիմում է ստացել, որով վերջիններս հայտնել են, որ Արտակ Նիկողոսյանին՝ Արարատի հորը ուզում են ճանաչել՝ որպես Արարատ Նիկողոսյանի իրավահաջորդ: Ծնողները չեն ցանկանում, որ Արարատ Նիկողոսյանի նկատմամբ գործի վարույթը կարճվի:

Աննա Հակոբյան. «Պետք է վերջ դնել այն իրողությանը, երբ ամբողջ աշխարհում քաղցկեղը հարուստի համար՝ հիմնականում բուժելի, իսկ աղքատի համար՝ անբուժելի հիվանդություն է»

ՀՀ վարչապետի տիկին, «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այս օրերին գտնվում է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում, որտեղ մասնակցում է Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին:  Տիկնայք եւ պարոնայք, սիրելի ներկաներ, Ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունենալ այսպիսի ականավոր մարդկանց առջեւ, եւ ես իսկապես հուզված եմ, որ այս բարձր ամբիոնից հնարավորություն ունեմ խոսելու այնպիսի

Վրաերթ Ալագյազ-Արթիկ ճանապարհին. 70-ամյա տղամարդ է մահացել

Սեպտեմբերի 30-ին, ժամը 06.30-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ալագյազ-Արթիկ ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 70-ամյա Շամիր Մուրադյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն

Ամուսնալուծությունը դառնալու է անհնարին

Ամուսնալուծվել ցանկացողներն արդարադատության նախարարության այս նախագծի՝ օրենք դառնալու դեպքում ստիպված են լինելու դատարանին ներկայացնել ձեւական գույքային վեճեր՝ դատարանով ամուսնալուծվել ցանկանալու համար Կառավարությունը երկու օր առաջ որոշում է կայացրել հավանություն տալ «Ընտանեկան օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։ ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ համաձայն «ՀՀ ընտանեկան օրենսգրքի» 16-րդ հոդվածի

Նորքի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին 1 մլն գրավի դիմաց ազատ չարձակեցին

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կենտրոն նստավայրում դատավոր Բեկթաշյանի նախագահությամբ Նորք Մարաշում վնասազերծված «զինված խմբի» գործով դատական նիստն էր: Միջնորդություն էր ներկայացվել 1 մլն դրամ գրավի դիմաց փոխել զինված խմբի ղեկավար, «Հայոց վահան» կազմակերպության հիմնադիր Արթուր Վարդանյանի խափանման միջոցը եւ նրան ազատ արձակել: Այսօր դատավորը հրապարակեց որոշումը եւ մերժեց միջնորդությունը՝ այն անհիմն լինելու պատճառաբանությամբ: Հռիփսիմե

«ԳԱԶ-5312» մեքենան կողաշրջվել է. 52-ամյա ուղեւորը մահացել է

Սեպտեմբերի 30-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Երեւան-Գյումրի-Բավրա ճանապարհի 160-րդ կմ-ին իրար են բախվել «ԿԻԱ Սպորտաջե» եւ «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ԳԱԶ-5312» մեքենան կողաշրջվել է. 52-ամյա ուղեւոր Վահագն Ասլանյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն

42 ավագ դպրոցի ծնող. «Ուսուցիչը դասարանում ասել է` տնօրենը տնօրեն չի, հեսա հանելու ենք»

Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց են ժամանել ԿԳՆ պաշտոնյաներ

«Կոմիտասը չսպասեց, որ իրեն ասեն, թե հիմա հեղափոխություն է, սկսիր աշխատել»

Հարցազրույց լիսաբոնաբնակ ճանաչված երաժիշտ, ջութակահարուհի Նարինե Դելլալյանի հետ – Վերջերս Երեւանում կազմակերպել էիք Հայրիկ Մուրադյանի գրքի շնորհանդես-համերգը, խնդրում եմ մի քիչ մանրամասնեք, թե ինչպես եք ամեն հայաստանյան այցը նշանավորում մշակութային որեւէ միջոցառմամբ: – Այո, մի քանի օր առաջ մեր մշակույթի սիրահարների, մասնագետների առջեւ դրեցինք Հայրիկ Մուրադյանի միջոցով մեզ հասած 150 երգերից բաղկացած «Հայրենի երգերը» ժողովածուն,

Դատավորի պաշտպանները պահանջում են արդարացնել նրան. «Ա1+»

7 տարվա ազատազրկման դատապարտված դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանից պահանջում են արդարացնել նրան։ Պաշտպանները պահանջում են մասնակիորեն բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` ճանաչելով ու հռչակելով Իշխան Բարսեղյանի անմեղությունը ՀՀ քր.օր.311 հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում։ Ինչպես նաեւ վերացնել Իշխան Բարսեղյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը: Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Երևան

«Ստալինգրադի եւ Կուրսկի հերոսների ժառանգներն ազատագրեցին Շուշին ադրբեջանական օկուպացիայից». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղում մասնակցել է Ստալինգրադի եւ Կուրսկի հերոսական ճակատամարտերի հաղթանակների 75-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությանը եւ հանդես եկել ելույթով: Ողջունելով գիտաժողովին մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավորներին, արտասահմանից Հայաստան ժամանած հյուրերին, դեսպաններին, դիվանագետներին եւ ներկաներին՝ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է. «Հարգելի հայրենակիցներ,

Երեխաները երգեցին զինվորների համար

ՀՀ ԿԳՆ Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» տեսողության խանգարում ունեցող երեխաների 14 հատուկ դպրոցի «Դեպի լույս» միացյալ երգչախումբը գարնանը «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես է եկել Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում, ենթասպաների զորամասում, թիվ 1տուն- ինտերնատում: Սեպտեմբերի 10-14-ը խմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի նախաձեռնությամբ եւ պաշտպանության նախարարության աջակցությամբ

Գագիկ Ջհանգիրյան. Սկսենք Սահմանադրական հանրաքվեից. ilur.am

Այսօր հասարակական, քաղաքական շրջանակներում ու հարթակներում, յուրաքանչյուր ընտանիքում քննարկվող հիմնական խնդիրը ԱԺ-ի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցն է։ Գործադիր իշխանության ներկայացուցիչները, նրանց համախոհ գործիչներն ու քաղաքական վերլուծաբանները, քաղաքական ակտիվ խմբերը համոզված են, որ ԱԺ-ն անհրաժեշտ է արձակել և խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնել հնարավորինս սեղմ ժամկետներում, մինչև տարեվերջ։ Այս տեսակետը գերիշխում է հատկապես Երևանի ավագանու

«ՀՀ իշխանություններից պահանջեք անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը ԱԻՄ կուսակցությանը «Երկիր Ծիրանի» կուսակցությանը «Ժառանգություն» կուսակցությանը «Հանրապետություն» կուսակցությանը ՀՀՇ կուսակցությանը Պահպանողական կուսակցությանը «Սասնա Ծռեր» կուսակցությանը ԿՈՉ Մեծարգո պարոնայք. Ձեր ծրագրային հիմնադրույթներն ու ձեր կողմից հռչակված սկզբունքները մեզ իրավունք են տալիս դիմելու ձեզ հետևյալ հորդորով. ՀՀ իշխանություններից պահանջեք անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին և սկսել համապարփակ համաներում հայտարարելու իրավական գործընթաց: Մինչև

Պարադոքս. հեղափոխության խոչընդո՞տ, թե՞ դրական նախադեպի հնարավորություն

Հայաստանն այսօր կանգնած է կարեւոր հանգրվանի առաջ։ Թավշյա հեղափոխությունից անցել է հինգ ամիս ու իշխանության ճյուղերի միջեւ հարաբերությունները դեռ չեն հանգուցալուծվել։ Մի կողմից կա մարդկանց լայն զանգվածների ժողովրդականություն վայելող գործիչ, որն ունի բավարար հավատ իր ուժերին եւ ցանկանում է իշխանությունն ամբողջովին իր ձեռքը կենտրոնացնելով՝ հեղափոխությունը իր պատկերացրած հանգրվանին հասցնել։ Մյուս կողմից՝ ունենք ժողովրդական զանգվածների աջակցություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը հյուսիսային շրջաններում, 5-6-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 1-ի երեկոյան ժամերին և 2-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ

«Երկիր մոլորակի վրա չեմ գտել մի վայր, որտեղ հանքաջրաբուժական առողջարանի մոտ գտնվի նման մետաղական հանք». Արտակ Բունիաթյան

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներն ամփոփեցին պայքարի 100 օրը

Նորից հանրահավաք եւ դասադուլ՝ սահմանամերձ Ազատամուտում

Շատ բուռն քննարկում՝ մարզպետի ներկայությամբ

Համաներումն այլևս այլընտրանք չունի. Էդմոն Մարուքյան

Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին Վարչապետի աշխատակազմի Պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչությունում քննարկվեց իմ կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով, մասնավորապես առաջարկում եմ նախնական կալանքի 1 օրը հաշվակցել որպես ազատազրկման ձևով նշանակվող պատիժների 1.5 օր, ինչպես նաև մինչև 2004թ. օրենքին տալ հետադարձ ուժ։ Մի կողմից, դա հումանիստական քայլ է դատապարտված և

Աշոցքում բախվել են Kia-ն ու կաթնամթերք տեղափոխող ԳԱԶ-53-ը. վերջինս կողաշրջվել է. կա 1 զոհ. shamshyan.com

Սեպտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Աշոցք գյուղի վարչական տարածքում բախվել են Kia մակնիշի 30 ՏՏ 904 համարանիշի և ԳԱԶ-5312 մակնիշի 595 ՏՍ 46 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ԳԱԶ-ը կողաշրջվել է, իսկ ուղևորն ու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցք բժշկական

Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ միջանկյալ դրական որոշում է կայացվել

Սեպտեմբերի 27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության կոմիտեի բյուրոյի նիստը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ հայտը: Կոմիտեի բյուրոյի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031