Օրվա լրահոսը

Խոստումից՝ ներդրում. փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած արտագնա գործարար առաքելության արդյունքում Հայաստանում նոր արտադրություն կհիմնվի

Բիզնես Արմենիայի աջակցությամբ կանադական «Ատլաս ֆարմասյութիքալ» ընկերությունը 1.2 միլիոն դոլարի ներդրումով Հայաստանում կհիմնի սննդային հավելումների արտադրություն։ Այս մասին համագործակցության հուշագիրը ստորագրվել է ընկերության տնօրեն Գիրո Ջեբենյանի և Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի միջև։ Փաստաթղթով նախատեսվում է, որ «Ատլաս ֆարմասյութիքալ» ընկերությունը Հայաստանում կհիմնի դեղորայքային միջոցների որակին և նշանակությանը մոտեցող սննդային հավելումների՝ սննդամթերքի արտադրության

Արմեն Աշոտյան. «ՀՀԿ-ի պատգամավորների վրա ճնշումներ են եղել»

ՀՀԿ փոխնախագահը՝ դեկտեմբերի արտահերթ ընտրություններ անցկացնելու հուշագրի տակ ստորագրած ՀՀԿ խմբակցության պատգամավորների մասին

Թիվ 11 տարածքային ընտրական ցուցակի պատգամավորի մանդատը ստացավ Մարտուն Գրիգորյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության թիվ 11 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Մարտուն Կամոյի Գրիգորյանին տալու վերաբերյալ:

Եվրոպայում «հանձնվողները» պակասել են, բայց ով էլ դիմել է, որ հետ գա, հարկադրաբար են գալիս

Փախստականները բնակարանի եւ ինտեգրման խնդիրներ ունեն

«Դուք պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը». Էդուարդ Շարմազանովը՝ Օգտայ Ասադովին

Անթալիայում ընթանում է Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Համաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) նախագահ Օգտայ Ասադովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, խոսել տարածքների 20 տոկոս օկուպացիայի, Հայաստանի եւ Արցախի ռազմական սեպարատիզմի, Հայաստանի ագրեսոր լինելու մասին: Ի պատասխան Էդուարդ Շարմազանովն ասել է. «Թե՛ Հայաստանը,

Արմավիրի մարզում 46-ամյա տղամարդու սպանության գործով հետախուզում է հայտարարվել Վաղարշապատի բնակչի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում 46-ամյա տղամարդու սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2018թ. ապրիլի 23-ին՝ ժամը 18.55-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք, թափանցող միջնորմ՝ պերիկարդի և

Կուսակցություններն առաջարկում են ընտրագրավը հանել, արտերկրում քվեարկել, Ֆեյսբուքում քարոզչությունը վերահսկել

Իոաննիսյանը հիշեցրեց, որ ընտրագրավը չվճարելու համար ժամանակին Նարինե Մկրտչյանը դուրս մնաց ընտրություններից ու վիճարկեց այդ հարցը ՍԴ-ում: Ի վերջո որոշվեց, որ օրենսդրական կարգավորումը հակասահմանադրական չէ: Այն ժամանակ էլ առաջ քաշվեց ստորագրահավաքի տարբերակը, բայց հիմա այն իրագործելու համար ժամկետները պետք է թույլ տալ: Առաջարկ եղավ, որ ընտրագրավը վճարեն ընտրացուցակում ներառված թեկնածուները:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ուրվականը բացահայտեց քաղաքական ուժերի սնանկությունը

Որ գործող խորհրդարանը չի արտահայտում քաղաքական ուժերի իրական պատկերը, դրանում համոզված էին համարյա բոլորը: Բայց, որ այդքան մեծ կլիներ անհամապատասխանությունը ժողովրդի ցանկության և գործող խորհրդարանում ստացված մանդատների բաշխվածության պատկերի միջև, հիմնավորապես փաստվեց թավշյա հեղափոխության հաղթանակից հետո: Արտահերթ ընտրությունների անցկացման հրամայականը պատռեց քաղաքական դաշտի դիմակը և ի ցույց դրեց այդ դաշտի իրական պատկերը: Վերջին 20-25 տարիների

Տաճատ Վարդապետյանը իր որոշման մասին տեղեկացրել էր Սերժ Սարգսյանին

Իշխան Զաքարյանը չի փրկվելու պատասխանատվությունից

Կառավարությունում քննարկվել են ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզում ներառվելիք, համաձայնագրի մի շարք գլուխներով նախատեսված միջոցառումներ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային քարտեզում ներառվելիք, համաձայնագրի մի շարք գլուխներով նախատեսված միջոցառումները: Օրակարգում ընդգրկված հիմնական ոլորտներն էին՝ էներգետիկ համագործակցությունը՝ ներառյալ միջուկային անվտանգությունը, արդարադատությունը և համագործակցությունը վիճակագրության բնագավառում: Միջոցառումների կատարման

Բակո Սահակյանը այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գերմանական կողմը կաջակցի ՀՀ հակաքաղցկեղային ռազմավարության իրականացմանը

Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել ՀՀ-ում տարվող հակաքաղցկեղային ռազմավարությանը 2 հիմնական ուղղությամբ` կլինիկական եւ հանրային առողջապահության: Սա ենթադրում է մասնագետների փոխայցեր, վերապատրաստումներ եւ փորձի փոխանակում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերի հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցությանն առնչվող այս եւ այլ հարցեր: Նախարար Թորոսյանն ընդգծել է հայկական կողմի հետաքրքրությունը գործակցության 3 հիմնական

Նարինե Մկրտչյան․Սահակաշվիլին նոր քաղաքական միտք ձևավորեց, իսկ Հայաստանում հեղափոխությունը չլուծեց այդ հարցը

Վրաստանը որդեգրեց արևմտյան ուղղությունը վերանայելու արտաքին քաղաքական ուղեգիծը, իսկ Հայաստանը շարունակեց ՀՀԿ-ի քաղաքականությունը և Փաշինյանը վերանայեց ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության դադարեցման իր մոտեցումը։

Ազատության հրապարակում գործում է Ֆրանկոֆոնիայի ավանը (ֆոտոշարք)

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Ազատության հրապարակում հոկտեմբերի 7-ից բացվել է Ֆրանկոֆոնիայի ավանը, որը կգործի մինչեւ հոկտեմբերի 12-ը: Ֆրանկոֆոնիայի ավանը ցուցադրում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը: Տեղադրվել է 40 տաղավար, որոնցում մասնակից 20 երկրները ներկայացնում են իրենց մշակույթն ու կենցաղը: Առանձին տաղավարով ներկայացված է Ֆրանսիան, կա նաեւ Հայաստանը ի դեմս տարբեր ընկերությունների, ինչպես օրինակ Մեգերյան կարպետը:

Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք արդյունավետ հանդիպումներ է ունեցել Քաղցկեղին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում

Անցյալ շաբաթ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում տեղի ունեցավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը և Քաղցկեղի համաշխարհային կոնգրեսը, որին առաջին անգամ մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ Վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» (Սիթի օֆ Սմայլ) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանը, մանկական ուռուցքաբան-արյունաբան, ԵՊԲՀ

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ ընտրախախտումներ պարունակող թվով 30 նյութեր մերժվել են

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ ընտրախախտումներ պարունակող թվով 30 նյութեր մերժվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում և դրան հաջորդած օրերի ընթացքում արձանագրվել է 30 դեպք, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ:

Դաշնակցության օրակարգում վարչապետ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց չկա. Արսեն Համբարձումյան. «Ազատություն» ռադիոկայան

Դաշնակցության օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց չկա, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը։ Համբարձումյանի խոսքով՝ հուշագրի ստորագրումը պետք է իմաստավորված լինի։ «Կարծում ենք, որ քաղաքական ուժերի միջև փոխվստահությունը շատ ավելի կարևոր է քան ցանկացած ստորագրված փաստաթուղթ։ Եթե հետագա քննարկումների ընթացքում դրա անհրաժեշտությունը կառաջանա, պատրաստ ենք նաև քննարկել

Վանդալիզմ հայոց պատմական եկեղեցու նկատմամբ

armenianchurch.ge. Վրաստանում ինչ-ինչ պատճառներով շարունակվում են դարերի ընթացքում Հայ համայնքի կողմից կառուցված եկեղեցական շինություններից հայկական հետքը վերացնելու գործողությունները: Դեռևս 2014 թվականի դեկտեմբերի 10-ին, Վրաստանի այն ժամանակի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ուղղած թիվ 1-207 նամակում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից ներկայացվել էր Վրաստանի տարածքում գոյություն ունեցող հայոց եկեղեցիների ցուցակը, որտեղ ընդգրկված էր նաև

«Պետք է ճանաչվի քաղաքացիների զենք կրելու իրավունքը». Արթուր Սաքունց

«Ես պետք է իմանամ՝պետությունն ում ձեռքը զենք տվեց, որ այդ մարդու հետ հարաբերվելիս կանխատեսեմ՝ ինչ կարող է անել». Երվանդ Վարոսյան

«Սահմանադրություն ունենք, լավն ա վատն ա՝ էդ ա». Իոաննիսյանի պատասխանը՝ քննադատություններին

Քննարկման ժամանակ եղավ առաջարկ, թե՝ ԱԺ-ի դռները բացել եք, նորմալ բացեք, թող որ կուսակցությունն ուզում է՝ մասնակցի: Իոաննիսյանը բացատրեց, թե ուր կտանի դա գործնականում, հանձնաժողովներում ո՞նց են այդ 60-ի վստահված անձինք, հանձնաժողովականները լինելու, ո՞նց է ընտրողը 60 քվեաթերթիկների մեջից ընտրելու նրան, ում ուզում է կամ 60-ի հեռուստաբանավեճը ո՞նց են պատկերացնում:

ԱԳ նախարար Մնացականյանի պարզաբանումը, թե արդյոք ղարաբաղյան hակամարտությունը ՖՄԿ նախարարական համաժողովի բանաձևում ընդգրկվելո՞ւ է

Զոհրաբ Մնացականյան. Կա վեց բանաձև, որոնցից մեկը վերաբերում է նման քաղաքական խնդիրներին, և այնտեղ կտեսնեք ձևակերպումը:

ՄԻՊ. սոցիալական ցանցերի մեկնաբանությունների մշտադիտարկումն արձանագրել է վերջին օրերի ընթացքում վիրավորանքի ու ատելության խոսքի զգալի աճ

Պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը: Առավել վտանգավոր է, երբ դա արվում է հանրային գործիչների, իսկ մի շարք դեպքերում նաև իրավապաշտպանների կողմից:

Անհնար է դարձել Սոցիալական ապահովության ծառայության Մարալիկի տարածքային բաժնի աշխատակազմի մուտքը աշխատավայր

Ինչպես հայտնի է, Մարալիկ քաղաքում տեղական իշխանության նկատմամբ բողոքի ակցիայի մասնակիցների գործողությունների արդյունքում, արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ փակ է Մարալիկի քաղաքապետարանի վարչական շենքի մուտքերը և դրա հետևանքով անհնար է դարձել Սոցիալական ապահովության ծառայության Մարալիկի տարածքային բաժնի աշխատակազմի մուտքը աշխատավայր (տարածքային բաժինը տեղակայված է քաղաքապետարանի վարչական շենքում): Սոցիալական ապահովության ծառայությունը մտահոգ լինելով շահառուների սոցիալական

Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառք ստանալու վերաբերյալ հոդվածով

Գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311 (Կաշառք ստանալը) հոդվածով: Նա մեղքը չի ընդունում: Դատարանը քննում է Մայրապետյանին կալանավորելու միջնորդությունը:

«Ադրբեջանին զենք վաճառելու փաստը մտահոգիչ է եւ անընդունելի». Էդուարդ Շարմազանովը՝ Սլովակիայի խորհրդարանի նախագահին

Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, կարեւորել փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը բարեկամական խմբերի մակարդակում: ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու

Ոտնձգություն՝ անչափահասի նկատմամբ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը: Քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա՝ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Անչափահասը ճանաչվել է տուժող։ Նախաքննության ընթացքում զննության են

«Մենք գոռացինք «Մերժիր Սերժին», բայց այսօր ծափահարում ենք Սերժի կեղծած Սահմանադրությանը». ԱԻՄ-ը բողոքում է կառավարությանը

Ըստ Սարուխանյանի, 7,5 մլն ընտրագրավը որտեղի՞ց ճարեն այն կուսակցությունները, որոնք տարիներ շարունակ հանցավոր ռեժիմի դեմ կռիվ են տվել, ջիպերով ֆռֆռացող օլիգարխների դեմ կռիվ են տվել, ոստիկանության բաժիններում քարշ են եկել՝ քաղաքական պայքար տանելով ու «մաշեցրել» են իրենց, ավելի շուտ կվճարեն այդ ջիպեր ունեցողները, որոնք խանութներ ու օբյեկտներ են դրել՝ սատարելով նախկին ռեժիմին: Նա առաջարկեց ընտրագրավը առհասարակ հանել:

Ռուսաստանում ավտոճանապարհային կամուրջ է փլուզվել. տուժել է ՀՀ քաղաքացի

Ռուսաստանի Ամուրի մարզում ավտոճանապարհային կամուրջ է փլուզվել, երբ դրա վրայով բեռնատար է անցել: Պարզվել է, բեռնատարի վարորդը Հայաստանի քաղաքացի է. նա ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի առավոտյան: Կադրերում երևում է, որ կամուրջը փլուզվում է այն բանից հետո, երբ դրա վրայով փորձում է անցնել բեռնատարը: Փլուզվելուց վայրկյանները առաջ կամուրջի տակով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 14-ն առանձին շրջաններում, 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-7 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը՝ հատկապես երեկոյան ժամերին, հնարավոր է թույլ անձրև, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031