Օրվա լրահոսը

«ՀՀ-ում սկեսուրները հարսների հետ վարվում են այնպես, ինչպես իրենց հետ են վարվել». եվրոպացի պաշտոնյային զարմացրել են հայ սկեսուրները

Կարծես ասեն՝ «ո՞նց կարող եմ իմ տղուն ուրիշի հետ կիսել»… Ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է կանգնած ընտանեկան բռնության արտահայտման լեգիտիմացման թիկունքում

Արսեն Վենգեր. «Արսենալը» հաղթահարել է ճգնաժամը»

«Մենք շատ անտրամադիր ու ճնշված էինք Ման Սիթիից կրած պարտությունից հետո: Մեզանից ժամանակ պահանջվեց սթափվելու համար: Բայց մեր խաղացողները ուժեղ են հոգեբանական առումով, եւ ճգնաժամն արդեն հետեւում է: Թիմին միշտ գնահատում են նրանով, թե ինչպես է նա դուրս գալիս ճգնաժամից: Այս առումով, կարծում եմ,  մենք գերազանց դրսեւորեցինք մեզ: Ճնշումը չի անցել, բայց դա ֆուտբոլի մի

«Ասում են՝ Ղարաբաղը կփակեն, հասկանո՞ւմ եք, ծիծաղելի է». Վաղարշակ Հարությունյանը՝ Գյումրիում ռազմական ոստիկանության մասին

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ծիծաղելի է ուրիշ երկրի ոստիկանության ուժերը մեկ այլ սուվերեն պետությունում տեղակայելը, դա էլ հո սահմանների պաշտպանությո՞ւն չի՝ Վաղարշակ Հարությունյանն արձագանքեց. «Հիմա հարց եմ տալիս՝ սուվերե՛ն պետություն, ինչի՞ ենք մենք դիմել, որ բազան այստեղ լինի, եկեք հանենք, եկեք պահանջենք, որպեսզի մեզ գազը վաճառեն՝ ոնց որ աշխարհում են վաճառում, մեզ զենք չտան էլ զիջումներով, անկախ պետություն ենք, մեր սպաներին ինչի՞ են անվճար սովորեցնում»:

Տաքսի ծառայության վարորդն ավտոմեքենայի սրահում դանակի սպառնալիքով պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ

Ապրիլի 3-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 34-ամյա մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 4.00-ին, Եղվարդի խճուղում` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան»-ի նախկին մասնաշենքի մոտ, տաքսի ծառայության վարորդն ավտոմեքենայի սրահում դանակի սպառնալիքով իրենից պահանջել է գումար, ապա պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ

Վանի 400-ամյա հայկական եկեղեցին փլուզման եզրին է

Վանի Մուրադիյե (պատմ. Բերկրի) գավառում գտնվող հայկական պատմական Սբ. Ստեփանոս եկեղեցին փլուզման եզրին է: 400-ամյա եկեղեցին գանձախույզների թիրախն է դարձել: Եկեղեցու պատերը գրեթե ամբողջությամբ քանդված են, իսկ ներսում մի քանի մետր խորությամբ հորեր են փորված: Միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ օրինակներից հանդիսացող եկեղեցու հարևանությամբ գտնվող գերեզմանաքարերը նույնպես գանձախույզները փշրել են: Եկեղեցու քիչ թե շատ կանգուն մնացած

«Մենք էլ ենք ծառայել, մեր ծնողները մեզ գրեթե ոչ մի բան չեն ուղարկել». Շուլի Հակոբյան

Զինվորին ծնողների կողմից ուղարկվող ներքնազգեստների, գուլպաների հետ կապված քառօրյայի հերոս Շուլի Հակոբյանն ասաց, որ ծնողները հաճախ ուղարկում են դա՝ զինվորի քմահաճույքի պատճառով. «Ուղարկողներին ես էլ գիտեմ, ես էլ շփվում ու փորձում եմ բացատրել, որ գիտեք ինչ կա, մենք էլ ենք ծառայել»:

«Ինչու այս ցանկում ընդգրկված չեն մերսման սրահները», հետաքրքրվել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը

Առաջարկվում է կանոնակարգել կարաոկեների, դիսկոտեկների, հեստապարային ակումբների, բաղնիքների, շոգեբաղնիքների, սաունաների տեղակայման հարցը

Թալիշում ընդամենը մեկ ընտանիք է բնակվում. Թալիշցի. «Ա1+» (Տեսանյութ)

Նախկինում մարդաշատ Թալիշը քառօրյա պատերազմից հետո դատարկվել է, այժմ այնտեղ ընդամենը մեկ ընտանիք է բնակվում՝ Օհանյանները: «Թալիշ» հիմնադրամի անդամները ցանկանում են գոնե մեկ- երկու օրով թալիշցիներին հայրենի գյուղում մեկտեղել. մայիսի մեկին ուխտագնացություն են կազմակերպում դեպի Թալիշ. Նախաձեռնողները հույս ունեն, որ մեծ թվով մարդիկ կմիանան իրենց և կվերականգնվի բարի ավանդույթը, համաձայն որի թալիշցիներն ամեն տարի մայիսի

«Կոչ ենք անում այն քաղաքացիներին, որոնք չեն ուզում տասնյակ տարիներով ապրել բռնապետության ռեժիմում, համախմբվել». հայտարարություն

Դիմում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և քաղաքացիներին Սերժ Սարգսյանի վարչակարգին վերջ տալուն ուղղված ակտիվ գործողություններ ձեռնարկելու կոչով։ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը, ինչպես նաև նրա 10 տարիների կառավարման ձախողումները բազմաթիվ են. Հայաստանը լքել է առնվազն 370,000 քաղաքացի, ունենք մի քանի տասնյակ քաղբանտարկյալ, երկիրն ու սերունդները խրվել են 6.8 մլրդ դոլար պարտքի մեջ, մեկ

«Չէինք սպասում այդ հարձակմանը, նոր էինք իջել դիրքերից»․ Թալիշից թշնամուն դուրս շպրտած 22-ամյա Սաշայի հիշողությունները

Ապրիլյան քառօրյայի ժամանակ Թալիշի թեժ մարտերին մասնակցած դիրքապահ-զինծառայող Սաշա Մեքինյանը, որն այդ ժամանակ 20 տարեկան էր և 2 ամիս էր մնացել բանակից զորացրվելուն,  մեր հետ զրույցում պատմեց, թե ինչպես սկսվեց պատերազմը։ «Մենք չէինք սպասում այդ հարձակմանը, որովհետև նոր էինք իջել դիրքերից, ոտքով էլ իջել էինք, ժամը 3-4-ի կողմերն էին, գումարտակի վրա արկ ընկավ, տագնապով արթնացանք,

«Իսկ դուք ի՞նչ եք արել, որ զինվորը դուխով իրեն զգա, կոնկրետ դուք ինչ-որ մի բան արե՞լ եք». Հարություն Բադալյան

Հերոսի խոսքով՝ «Որ զինվորի կենացն են խմում, զինվորի դուխը չի՞ բարձրանում: Կամ ինչ-որ մի նամակ են ուղարկում զինվորին, զինվորը կարող է այդ պահին չհասկանա նամակի իմաստը, բայց հենց ժամանակը գա, ես ձեզ վստահեցնում եմ՝ ինքը այդ նամակը հիշելու է»:

Նիկոլ Փաշինյան. «Ելք» դաշինքը պետք է հաղթահարի տարաձայնությունները. (Տեսանյութ, ֆոտոշարք)

«Ելք» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու համախոհները «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում երեկ երեկոյան հասան Վանաձոր: Այստեղ գիշերելուց հետո, նրանք այսօր առավոտյան շարունակեցին քայլարշավը, անցնելով Վանաձորի փողոցներով, նախաձեռնողներն ուղեւորվեցին դեպի Դիլիջան: Aravot.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ նշեց, որ իրենք Վանաձորում արժանացել են ջերմ ընդունելության՝ թե՛ կուսակիցների, եւ թե՛ այլ կուսակցության ներկայացուցիչների

Բուր-դե-Պեաժը դարձավ Արցախի Հանրապետության քաղաքների հետ բարեկամական հարաբերություններ հաստատած ֆրանսիական 10-րդ քաղաքը

Ապրիլի 3-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի Հանրապետության Մարտունի և Ֆրանսիայի Դրոմ նահանգի Բուր-դե-Պեաժ քաղաքների միջև։ Մարտունի քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, իսկ Բուր-դե-Պեաժի անունից՝ քաղաքապետ Նատալի Նիեզոնը։ Ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես

Սերժ Սարգսյան. «Ծրագրում պետք է ներառված լինի մինչև 2030 թվականը մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծում, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ»

Ծրագրում հատկապես պետք է ներառված լինի երիտասարդների շրջանում գործազրկությունը, եթե չասեմ զրոյի հասցնելու, համենայնդեպս, զգալիորեն կրճատելու հարցը: Նոր աշխատատեղերի ստեղծմամբ և եղած աշխատավարձը բարձրացնելու միջոցով մենք պիտի հասնենք աղքատության էական նվազման:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է՝ փակել ու ջեռուցել ջերմոցները

Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  հիդրոմետ ծառայության տվյալների՝ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի և Տավուշի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2-ից -3 աստիճան ցուրտ։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տնտեսավարողներին հորդորում է. ·         փակել ջերմոցները, ·         այգու եզրերին քամու ուղղությամբ պատրաստել կրակ վառելու օջախներ՝ այգիների

Վ. Սարգսյանի անվան համալսարանի հիմքի վրա կստեղծվի 1 միասնական ռազմական համալսարան

Իսկ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կկազմակերպվի միջգերատեսչական ձևաչափով կրթություն

Հայ-ռուսաստանյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ Պատվո մեդալ հանձնեց դեսպան Իվան Վոլինկինին

Ապրիլի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Վոլինկինին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավարման տարիներին հայ-ռուսաստանյան դաշնակցային, ռազմավարական փոխգործակցությունը բոլոր բնագավառներում էլ ավելի է ամրապնդվել: Դեսպան Վոլինկինը նշեց, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ռուսաստանյան

«Բրյուսելում չենք ասել այնպիսի մի բան, որն այնտեղ կընդունվեր ծափողջույններով, սակայն ցանկալի չէր լինի, որ լսեն Մոսկվայում, և` հակառակը». Վիգեն Սարգսյան

Բազմակենտրոն աշխարհի ընձեռած լայն հնարավորությունների օգտագործման ակնառու օրինակ է Հայաստանը. Վիգեն Սարգսյան

Հակառակորդի 5 տանկ խոցած Մարատ Պետրոսյանը վստահեցնում է՝ ապրիլյան պատերազմը մեծ փորձ էր իր սերնդակիցների համար

Aravot.am-ի զրուցակիցը ապրիլյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Մարատ Պետրոսյանն է։ Այսօր նա Արցախի զորամասերից մեկում ծառայում է որպես պաշտպանության բանակի սպա։ 2016 թվականի ապրիլին Մարատը ժամկետային զինծառայող էր։ Լինելով հակատանկային դասակի զինվոր՝ ապրիլի 2-ից 5-ը, 4 օրվա ընթացքում, իր ֆագոտ զինատեսակով ոչնչացրել է հակառակորդի 5 տանկ և 1 ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա)։

Թուրք-քրդական բախումներ Դիարբեքիրում և Իգդիրում

ermenihaber.am. Թուրքիայի Դիարբեքիր և Իգդիր նահանգներում բախումներ են տեղի ունեցել քուրդ զինյալների և թուրք ուժայինների միջև։ Ապրիլի 3-ին Դիարբեքիրի Քուլփ շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների հարձակման հետևանքով սպանվել է գյուղի անվտանգության մեկ աշխատակից, վեց հոգի էլ վիրավորվել է, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ Քուրդ զինյալների հարձակումից հետո տարածքում թուրքական ուժերի կողմից սկսվել է լայնամասշտաբ

Աղվան Հովսեփյանի հանձնարարականը՝ պարզել, թե արդյոք «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետն իրավունք ուներ շարունակել ալկոհոլային խմիչքների վաճառքն առանց դիմումի պատասխանն ստանալու

«Բուրգեր Քինգ» արագ սննդի կետը 2017 թվականի նոյեմբերին, օրենքով սահմանված կարգով, ստացել է ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն, ինչի ժամկետը լրացել է 2017 թվականի դեկտեմբերին։ Դրանից հետո ընկերությունը դիմել է՝ թույլտվության ժամկետը երկարացնելու համար, սակայն առանց դիմումի պատասխանն ստանալու շարունակել ծառայության մատուցումը։

Նետրեբկոյին եւ նրա ադրբեջանցի ամուսնուն դուրս են հանել Լոնդոնյան թատրոնից

Երգչուհու գրառումը մեկնաբանած որոշ ռուս օգտատերեր միջադեպը կապել են ռուս-բրիտանական հարաբերութունների ներկայիս վիճակի հետ: Նրանցից մեկն էլ գրել է. «Ինչո՞ւ հենց ձեզ եւ ոչ ուրիշ մեկին վռնդեցին, հավանաբար բրիտանացիները հերթական սկանդալն էին ուզում, որը չստացվեց»:

«Պաշտպանությունից անցնում ենք պատժիչ ռազմավարության, հակառակորդին այնպես պետք է պատժել, որ լավ մտածի». Արթուր Եղիազարյան

ՀՅԴ ԳՄ անդամն ասաց, որ եթե մի հատ էլ նման սխալ թույլ տան, կտեսնեք, թե ինչքան կարճ կտեւի կորցրած տարածքները հետ բերելը եւ մի բան էլ ավելի»: 7-ամյա ծրագրով մեր մոտեցումները փոխվել են. «Մենք պաշտպանությունից անցնում ենք պատժիչ, կանխարգելիչ ռազմավարության, այսինքն՝ ոչ միայն հակառակորդին կասեցնել, այլ հակառակորդին այնպես պետք է պատժել, որ մյուս անգամ լավ մտածի, եթե նման գործողություն ցանկանա իրականացնել»:

«Բակո Սահակյանը մի միտք ասաց, որը ցնցեց ինձ». գեներալ-մայոր Պետրոսյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Մարտին Մարտիրոսյանի վստահեցմամբ՝ այսօրվա սերունդը չի հանդուրժելու թշնամուն:

Սխալ ձմեռ

Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ -Իր վերջին հարցազրույցում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ո՞վ է լինելու հանրապետության վարչապետը, պարբերաբար տրվող հարցի պատասխանը յուրովի տվեց, ինչից հետո շատերը եզրակացրեցին, թե վերջ, ինտրիգը լուծված է,  վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը:   Իսկ օրերս ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարն ասաց, որ  իրենք դեռ որոշում չեն կայացրել: Եթե քննարկումների արդյունքում որոշեն, որ իրենց

«Ուզում եմ ադրբեջանցիների դեմ կռվել նաեւ բանակցային սեղանին». Քառօրյայի հերոս

Ժորա Աֆրիկյանը շարունակ խոսում էր բանակից, սահմանից ու ոչ մի խոսք անձնականի մասին: Մինչդեռ, ինչպես հետո պարզվեց՝ քառօրյա պատերազմից հետո նա սիրած աղջկա հետ նշանվել է, պատրաստվում է ամուսնանալ: Նա նաեւ ուսման հարցում է որոշումը փոխել ու դիվանագիտություն է ուսումնասիրում. «Ուզում եմ ադրբեջանցիների դեմ կռվել նաեւ բանակցային սեղանին»:

«Սասնա ծռեր» խմբի անդամի դեմ «Դատապարտյալների հիվանդանոց»-ը հայց է ներկայացրել. «Ա1+»

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի դեմ   «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն  քաղաքացիական հայց է ներկայացրել:  «Դա վերաբերում է այն գույքի ոչնչացմանը, որը տեղի է ունեցել 2016 թ դեկտեմբերի 13-ից 15-ը ընկած ժամանակահատվածում»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը: Ըստ հայցադիմումի՝ Հովհաննես Հարությունյանը վնասել է թիվ 4 հիվանդասենյակի պատուհանի ապակին,  կոտրել է  աթոռի հենակը, պահարանի դուռը, դրանով

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30