Օրվա լրահոսը
Արթուր Գեւորգյանը կողմ է դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ Փաշինյանի դիրքորոշմանը
«Միանշանակ կողմ եմ 2018 թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը։ Վարչապետի պաշտոնից Ն.Փաշինյանի հրաժարականից հետո,մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի», ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը։
Փաշինյանն ու Ծառուկյանը քննարկել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում:
Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր
Թուրքական «Birgun» թերթի լրագրող Զաֆեր Դիփերը «Իմ համերկրացի Կոմիտասը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է մեծանուն հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) կենսագրությանը: Դիփերը 1915թ. Հայոց ցեղասպանությունը որակելով` տեղահանություն, այնուամենայնիվ, կարևոր հարց է բարձրացնում` «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանն իր ծննդավայր Քյութահիյայում»… Հոդվածի
Հայաստանում իրականացվող բոլոր ծրագրերի վերջնարդյունքն ավելի բարեկեցիկ Հայաստան ունենալն է. ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
Միացյալ Նահանգները կարևոր գործընկեր են Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին
«Պետք է միասնաբար պայքարել ժխտողականության ցանկացած դրսեւորման դեմ». Էդուարդ Շարմազանովը՝ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահի տեղակալին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Անթալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 8-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է երկկողմ կապերի առավել ակտիվացումն ու խորացումը բոլոր ուղղություններով: Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին արդարացված
Մեկնարկել է հայ-ռուսական համատեղ զորավարժությունը
Տարբեր մարտատեսակներում խնդիրների լուծման, վճռական գործողույթունների ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակելու և մարտական պատրաստականությունը ստուգելու, զինծառայողների բարձր բարոյակամային, մարտական և հոգեբանական հատկությունների ձևավորման նպատակով հոկտեմբերի 8-ից 13-ը «Բաղրամյան» զորավարժադաշտում Զ(ու)ՄԽ հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ մեկնարկվել է հայ-ռուսական համատեղ զորավարժությունը: ՀՀ Պաշտպանության նախարարություն
«Քաղաքական անորոշության պայմաններում ներդրումներ սպասելը ռեալ չէ». (Տեսանյութ)
ՏԱՑ-ը նվազել է գյուղատնտեսությամբ պայմանավորված
Մեղրի-Կապան հատվածի երկաթգծի հափշտակության դեպքի առթիվ քննվող քրեական գործով նշանակվել է ստուգում
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ Երևան–Բաքու երկաթուղու Մեղրի-Կապան հատվածի երկաթգիծն ապամոնտաժելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի հիման վրա՝ 01.06.2008թ. հանձնման-ընդունման ակտերի համաձայն՝ Երևան-Բաքու երկաթգծի Մեղրի-Կապան հատվածը՝ շուրջ 40
Ստուգում իրականացնելուն «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից պարբերաբար խոչընդոտելու կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիմել է ՀՀ ոստիկանություն
ԲԸՏՄ ղեկավարի հանձնարականի հիման վրա ս.թ․ հոկտեմբերի 8-ին ստուգում անցկացնելու նպատակով ստուգող խումբը կրկին այցելել է «Արմօյլ» ՓԲԸ, սակայն ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդիի կողմից հերթական անգամ խոչընդոտվել է ստուգման անցկացումը։
Փաստաբան Երվանդ Վարոսյանի համոզմամբ, անցումային արդարադատություն տերմինը սխալ է ընտրված
«Անցումային արդարադատության տիպային մոդելները, որոնք այս կամ այն երկրում կիրառվել են, շատ ավելի լուրջ բաներ են եղել, դրանք դատարան լրացնող բաներ են եղել, մինչդեռ մեզ մոտ նման առաջարկներ չկան». փաստաբան
Սուրիկ Խաչատրյանի առանձնատան կառուցման հանգամանքների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Հետք» էլեկտրոնային թերթում 2018թ. օգոստոսի 24-ին հրապարակված «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքները: Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանից և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել էին անհրաժեշտ փաստաթղթեր և համապատասխան տեղեկատվություն: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևանի
Բնապահպան ակտիվիստ Ապրես Զոհրաբյանն «կատակել է», թե ընդունել է Հնդկաստանում դեսպան աշխատելու վարչապետի առաջարկությունը
Ավելի ուշ Ապրես Զոհրաբյանը գրել է. «Ոչ մի առանձնազրույց կամ զրույց չեմ ունեցել վարչապետի հետ այլ պարզապես առավոտյան թերթելով ֆեյսբուքը հանդիպեցի Ստյոպա Սաֆարյանին Վատիկանի դեսպան նշանակելու կեղծ լուրի շուրջ ֆեյսով շրջանառվող կատակին և որոշեցի իմ հերթին աշխատանքային շաբաթի առաջին օրը սկսել կատակով. չակնկալելով, որ մարդիկ դա այսքան լուրջ կընդունեն»:
Գագիկ Ծառուկյանը հուշագի՞ր կստորագրի, որ ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու
Ինչի շուրջ են բանակցելու Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը
Վահագն Խաչատրյան. Նավթամթերքի շուկան ազատականացվել է, բայց ներկրողները նույն մարդիկ են
Հայաստանի իշխանություններում մարդիկ կան, որ նավթամթերքի շուկայում խոչընդոտ են հանդիսանում
Թուրքիայում անցկացված ընտրությունների հարցը՝ ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ պատվիրակները մտահոգված են, որ դիտորդները խնդիրներ են ունեցել Թուրքիայում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:
Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հետ քննարկվել են Երևանի հետ համագործակցության ուղղությունները
Մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղակայված ֆրանկոֆոն ավանում քննարկվել են Երևանի համագործակցության ուղղությունները՝ հիմնական գործընկեր Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը: Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Գևորգյանը նշել է, որ այս տարի լրանում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիային Երևանի անդամակցության երեսնամյակը, և այդ ընթացքում մայրաքաղաքում կյանքի են
Գեւորգ Կոստանյանը «հեղափոխվել» է Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո, որտեղ քննարկել են ՄԻԵԴ-ում քննվող գործերին առնչվող հարցեր
ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 5-ին հաղորդել էր. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի հետ քննարկեցինք ՄԻԵԴ֊-ում քննվող մի շարք գործերին առնչվող հարցեր։ Խոսեցինք նաև Հայաստանում առկա քաղաքական, ինստիտուցիոնալ, սահմանադրական խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին»: Այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում Գեւորգ Կոստանյանը չի թաքցրել, այդ հանդիպումից հետո է «հեղափոխվել»․ «Ես Արարատ Միրզոյանի հետ հանդիպման
Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիի գործով 4 ամիս շարունակ իրավապահները որևէ գործողություն չեն կատարել, բայց քրեական գործն էլ հրաժարվում են կարճել
Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկին, որը 2018 թ. մայիսի 24-ին գրավի դիմաց ազատ արձակվեց, իսկ հունիսի 4-ին նրան առաջադրված մեղադրանքը փոփոխվեց, այնուամենայնիվ շարունակում է քրեական հետապնդման ենթարկվել Հայաստանի Հանրապետությունում: Նախապես նրան առաջադրված՝ փաստաթղթեր կեղծելու և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը փոփոխվելուց հետո նա այժմ մեղադրվում է միայն ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք
ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության նախագահ է ընտրվել լեհ Ալեքսանդր Պոցեյը
ԵԽԽՎ ամենախոշոր քաղաքական ուժերից մեկի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ է ընտրվել ազգությամբ լեհ Ալեքսանդր Պոցեյը: Այս մասին գրում է eurointegration.com.ua պորտալը: ԵԺԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ կոռուպցիոն սկանդալի հետևանքով հրաժարական տվեց այն ժամանակվա նախագահ, ազգությամբ ռումինացի Չեզար Ֆլորիան Պրեդան: Նա մեղադրվում էր Ադրբեջանի օգտին լոբբիստական գործողություն իրականացնելու մեջ:
Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները կան եւ պետք է լինեն բարեկամական` անկախ քաղաքական իրադրությունից
Հոկտեմբերի 8-ին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Վահրամ Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական դարավոր եղբայրական հարաբերությունների առավել խորացմանը: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել երկկողմ ռազմավարական եւ դաշնակցային հարաբերություններին, միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը: Սերգեյ Կոպիրկինը
Ուշադրություն. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում փակ են լինելու փողոցներ
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում կայանալիք գալա-համերգի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 22:00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը՝ Հանրապետության և Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցներում, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան-Մեծի պողոտա Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
Արա Բաբլոյանն ընդգծել է, որ միջազգային հանդիպումների ժամանակ ինքը՝ որպես ՀՀ ԱԺ նախագահ, մշտապես գործընկերներին հորդորում է օժանդակել ՀՀ նոր կառավարությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի, այս տարիների ընթացքում ծավալած բեղուն ու արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել
Բողոքի ցույց՝ Վայոց ձորում. Գյուղացիները դժգոհ են խաղողի մթերման գներից
Գյուղացիները վստահեցնում են՝ մթերող ընկերությունն արհեստական իջեցնում է մթերման գինը
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Գուսանագյուղի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն բազմաթիվ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ: ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն տեղեկություններ են ստացել ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից, որպես օգնություն, տարբեր անձանց անվամբ համայնքապետարանի բյուջեից գումարներ դուրս գրելու և յուրացնելու, իր մերձավորներին համայնքապետարանի աշխատակից
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է քաջալերել ՀՀԿ-ից տարանջատվող պատգամավորներին
Սիրելի հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել եւ ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու եւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը։ Դուխո՛վ: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ
ՀՀԿ մի քանի պատգամավոր աջակցում է Փաշինյանին. ՔՊ խոսնակը ողջունում է այս «դարձը»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը (լուսանկարում) գրում է. «Այս պահին մի խումբ պատգամավորներ արդեն իսկ ցույց են տվել, որ իրավիճակը սթափ գնահատելու դեպքում բարդ չէ գիտակցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անխուսափելիությունը։ Սիրո և համերաշխության հեղափոխությունը միայն ու միայն պիտի ողջունի նմանօրինակ «դարձը»: Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցությունը լքած պատգամավոր Արման Սահակյանն է հայտարարել, որ կողմ է Ազգային
Արման Սահակյան. Կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին
Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը։ Արման ՍԱՀԱԿՅԱՆ ԱԺ պատգամավոր (նախկինում՝ ՀՀԿ խմբակցության անդամ)
Բյուջեն այսուհետև ներառելու է արտաբյուջետային հաշիվների նախագծերը և կազմվելու է ծրագրային բյուջետավորման ձևաչափով
Հոկտեմբերի 8-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը: Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի առանձնահատկությունները` մասնավորապես նշելով, որ բյուջեն այսուհետև ներառելու է արտաբյուջետային հաշիվների նախագծերը և կազմվելու է ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Նա նաև ընդգծել է, որ բյուջեն նախագծվել է նախորդ տարի
Չի բացառվում, որ ՀԱԿ-ը մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Վահագն Խաչատրյանին փոխքաղաքապետի պաշտոնը չեն առաջարկել


















































