Օրվա լրահոսը

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում Երևանի ավագանու ընտրված անդամների ամբողջական ցանկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում ուժը կորցրած է ճանաչել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի, Նազիկ Ավդալյանի, Արմենակ Այվազյանի, Ջիվան Պողոսյանի, ինչպես նաև Լույս կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Արտակ Զեյնալյանի գրանցումները՝ հիմք ընդունելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին

Հավատացի, մեջքս ուղղեցի ու…աշխատանքից ազատվեցի

Մեր հանդիպման ժամանակ ահա այսպես ձևակերպեց իր ներկայիս վիճակը Տավուշի մարզի Պառավաքար գյուղի միջնակարգ դպրոցի արդեն նախկին ուսումնական գծով փոխտնօրեն, մաթեմատիկայի ուսուցչուհի Նաիրա Ղայթմազյանն ու որպես ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ ինձ փոխանցեց իր բողոքի մասին դիմում: Նա, որպես փոխտնօրեն 17 տարի աշխատում էր Պառավաքարի Էդիկ Մելքումյանի անվան միջնակարգ դպրոցում և տարիներ շարունակ

Անցումային արդարադատության մասին քննարկումները սխալ ուղղությամբ են գնացել. Արտյոմ Գեղամյան

«Հաճախ շփոթեցինք անցումային արդարադատությունը կոնվենցիոնալ արդարադատական մարմինների գործառույթների հետ». փորձագետ

Նոր մարտահրավերները սահմանամերձ շրջաններում և Ադրբեջանի ջանքերով ԵԱՀԿ գրասենյակների փակման հարցերը՝ ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանին

Ադրբեջանցի պատվիրակները կրկին հայտարարել են, թե հայերը գրավել են իրենց տարածքները:

Սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ ուղևորահոսքն աճել է 9.3 տոկոսով

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 278 719 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.3 տոկոսով: 2018թ. սեպտեմբերին, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ <Զվարթնոցում> ուղևորահոսքն ավելացել է 7.1 տոկոսով: Եթե 2017թ սեպտեմբերին <Զվարթնոց> միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 245 363 ուղևոր, ապա 2018թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 262 815 ուղևոր:

Տիգրան Մուկուչյանը ստորագրեց Արտակ Զեյնալյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ մյուսների ինքնաբացարկի դիմումները

Ըստ ԿԸՀ նախագահի՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 57 մանդատ, ԲՀԿ-ն 5 մանդատ եւ «Լույս» կուսակցությունների դաշինքը՝ 3 մանդատ

ՀՀ դպրոցներում կուսումնասիրվեն սննդի անվտանգության հարցերը և դրանց կապը առողջական խնդիրների հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՌԴ Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոնի աշխատակիցներին, մասնավորապես, Մոսկվայի պետական համալսարանի լաբորատոր ախտորոշման բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող բ.գ.թ. Լարիսա Սամոխոդսկայային, ՄՊՀ-ի ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ, սրտաբան, գիտաշխատող Անդրեյ Պիրոգովին, ՄՊՀ-ի բժիշկ ներզատաբան, գիտաշխատող Անաստասիա Ֆաբրիչնայային, ՄՊՀ-ի բժշկական գիտաուսումնական կենտրոնի տնօրենի տեղակալ, հեռուստաբժշկության կենտրոնի վարիչ Արտաշես Արմաղանովին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայաստանյան

Ասիլվա. «Երկու երկիր ունեմ` Հայաստանն ու Ֆրանսիան»

Գ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի տարածքում բացվել է Ֆրանսիայում բնակվող հայ ճանաչված նկարչուհի Ասիլվայի ցուցահանդեսը, որը Ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովի ծրագրերի շրջանակներում է։ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հիշեցրեց, որ նկարչուհին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության հիմնադիրն է, առաջին քրիստոնյա կինը, որ 1973 թվականին արժանացել է Թուրքիայի ՝ Արվեստի նվաճումների համար պետական մրցանակի, Ֆրանսիական կերպարվեստի ազգային խորհրդի

Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել Արտակ Հանեսյանը

Հայաստանի բանկերի միության (Միություն)  նոր նախագահ է ընտրվել  «Ամերիաբանկ» ՓԲԸ  Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, ով հաջորդել է Հակոբ Անդրեասյանին՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենին: Վերջինս նախագահել է Միությունը 2017-2018թթ.-ին: Հայաստանի բանկերի միության նախագահը ընտրվել է Միության վերջին խորհրդի նիստի ժամանակ՝  կանոնադրության համաձայն: Միության նորընտիր նախագահը ստանձնել է իր պարտականությունները սույն թվականի հոկտեմբերի

Պատգամավորի մեքենան ցուցարարներից 18 հազար դրամի վնաս է կրել. «Անիվները նստեցրել էին ու վատ բառեր գրել»

Մեր հարցին՝ դուք տեղյա՞կ եք, միայն ձե՞ր մեքենան էր վնասվել, թե՞ այլ մեքենաներ էլ կային՝ Վանիկ Ասատրյանը պատասխանեց. «ԱԺ-ի համարներով մեքենաների բոլորի անիվներն էլ իջեցված էին»:

Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակն այս տարի շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

Այնպիսի ժամանակներում, երբ Հայաստանն ապրում է փոփոխությունների շրջան, Սարգսյանին վստահվեց կայունության հաստատումն ու իր երկրի համար նոր տեսլականի առաջարկումը, որը վստահ ենք կտանի դեպի ավելի ժողովրդավար ու բարգավաճ ապագա:

«4 անիվներն էլ ծակված էին». Արայիկ Աղաբաբյանը պատմում է, թե որ պատգամավորի մեքենան է վնասվել

Այսօր Aravot.am-ը զրուցեց Արայիկ Աղաբաբյանի հետ: Վերջինս հավաստիացրեց, որ կոնկրետ իր մեքենան որեւէ վնաս չի կրել. «Իմ մեքենան այնտեղ չի եղել, որ վնաս լիներ, դա իմ մեքենան չի եղել»:

Վարչապետի խորհրդական. «Քաղաքական այս իրավիճակը բացարձակ որևէ ազդեցություն չի ունենա տնտեսության վրա». (Տեսանյութ)

Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներդրողները արտահերթ ընտրություններին չեն սպասում, նրանց համար կարևոր է երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը:

Ոստիկանները գրպանահատին հայտնաբերեցին Կոմիտասի պողոտայում. գողոնն առգրավված է

Հոկտեմբերի 3-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 44-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 23.00-ից 23.15-ն ընկած ժամանակահատվածում, երթուղային միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և այցեքարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը,

Արմեն Աշոտյան. Պատրաստ եմ հնարավորություններիս շրջանակներում ապագայում նույնպես վարչապետին իրազեկել

Տեղեկացա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան անդրադարձել է երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից բարձրաձայնված խնդիրների մասին: Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում նման հետևողականությունը, հավելեմ միայն, որ հատկապես վարչապետը պետք է առավել ճշգրիտ լինի իր գրառումներում և ինձ չվերագրի բաներ, որ ես չեմ ասել, մասնավորապես՝ ապակիների ջարդելու հետ կապված: Կարճ հիշեցում և պարզաբանումներ: 1.ԱԺ պատգամավոր

Ապագա խորհրդարանում հրամայական է կառուցողական ընդդիմության ներկայությունը

Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Հարգելի հայրենակիցներ: Հաստատակամ ենք մեր դիրքորոշման մեջ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ են և անխուսափելի: Ստեղծված քաղաքական անհամաձայնության մթնոլորտը կարող է որոշակիորեն և անտեղի շեղել ընտրությունները բնականոն և ողջամիտ ժամկետում անցկացնելու ուղուց: Անցյալի հանցավոր արատներից ու սխալներից ձերբազատվելը առաջնային խնդիր է մեր հանրության համար: Մեզ բոլորիս պետք է հուզի մեկ բան՝ ինչպիսի՞

Նախիջեւանի երեք հիմնախնդիրները եւ Նախիջեւանը հայկական պետությանը վերադարձնելու հավանական տարբերակը

Նախիջեւանի շուրջ ծավալվող իրադարձությունների շուրջ «Առավոտի» զրուցակիցն է քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու Արա Գասպարյանը: – Վերջին շրջանում ԶԼՄ-ներում հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում Նախիջեւանի վերաբերյալ շրջանառվում են տարբեր տեղեկություններ, որոնք մեր հանրության մոտ առաջացնում են բազմաթիվ հարցեր այդ տարածքում տեղի ունեցող իրադարձությունների մասին: – Նախիջեւանի վերաբերյալ պետք է կարեւորել 3 հիմնական խնդիր։

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-6-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն: Կառավարության ղեկավարը Փարիզում կմասնակցի աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ  ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ռուզաննա Առաքելյանը ոստիկանությանը չի ասել, որ հարձակում չի եղել, պարզապես պատճառաբանել է, թե ինչու չի ուզում բողոքել

Aravot.am-ի հետ զրույցում Ռուզաննա Առաքելյանն ասաց, որ ոստիկանությանը չի ասել, որ հարձակում չի եղել, պարզապես պատճառաբանել է, թե ինչու չի ուզում բողոքել. «Աղջկաս վրա ազդում է այս ամեն ինչը, իմ երեխայի հոգեկան վիճակն ինձ համար ավելի կարեւոր է: Իրենք ընկալում են, որ պիտի խփեին, որ հարձակո՞ւմ լիներ»:

Կառավարությունը դռնփակ ռեժիմով քննարկել է համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը նշել է, որ կառավարությունն այսօրվա նիստում դռնփակ ռեժիմով կքննարկի համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: «Այն մենք կքննարկենք դռնփակ ռեժիմով, որովհետև օրենքը նախատեսում է, որ Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում քննարկումը պետք է լինի դռնփակ: Տրամաբանական չի լինի,

Հասկանալ իրականությունը, եթե արդեն ուշ չէ

Խնդիրը ժամկետը չէ։ Խնդիրն այն չէ, թե ե՛րբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Խնդիրն այն է, թե ի՛նչ կունենանք ընտրություններից հետո։ Գնում ենք ընտրությունների քաղաքական դեֆոլտի պայմաններում, որի մեջ ներգրավված են բոլոր հիմնական քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՔՊ-ն (մտովի հանեք Նիկոլ Փաշինյանին ու կհամաձայնեք ինձ հետ)։ Սա չափազանց վտանգավոր իրականություն է։ Հետևաբար՝ անելիքը, խնդիրը պետք

Ուղիղ միացում. Դեմ առ դեմ` Մովսես Արիստակեսյան եւ Սամսոն Գրիգորյան

Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, ՓՄՁ շահերի պաշտպան Սամսոն Գրիգորյանը եւ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար, փորձագետ Մովսես Արիստակեսյանը: Թեման՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետաձգումն ինչպես է անդրադառնում տնտեսական գործընթացների վրա: Կանդրադառնանք նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե այս պայմաններում ներդրողները հետաձգում են

Սպանության գործը դատարան հասավ թերություններով

2017թ. հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ Դավիթ Առաքելյանին ծեծելու եւ սպանելու համար Մեղադրական եզրակացության համաձայն. «2017թ. հուլիսի 30-ին Սեւանա լճի «Միրաժ» կոչվող հանգստյան գոտու հարակից տարածքում հանգրվանել են Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ Դավիթ Առաքելյանը եւ նրա մտերիմները: Նույն օրը՝ ժամը 19-ի սահմաններում, Դավիթ Առաքելյանը, Սեւան քաղաքի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանին պատկանող զբոսանավով, գործով չպարզված

Լովոչկինայի դեմ դեմարշը հիշեցնում է այն, որ ռոբասերժական ռեժիմի ներկայացուցիչները Մեթյու Բրայզային անվանում էին Բուշի, թե Քլինթոնի վարսավիր.Նաիրա Զոհրաբյան

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, եթե այս ոգով շարունակվի, ԵԽԽՎ-ի հաջորդ զեկույցը Հայաստանի մասին բավականին կոշտ է լինելու:

Հրանտ Մարգարյան. Այսուհետ ևս գործելու եմ հանուն մեր պետականության ամրապնդման

Հարգելի՛ լոռեցիներ, ստեղծված քաղաքական նոր իրավիճակի թելադրանքով, աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին: Լոռու մարզպետի պաշտոնում ընդամենը չորս ամիս տևած իմ գործունեությունն անցավ աշխատանքային անչափ լարված ծանրաբեռնվածությամբ: Անընդմեջ այցելությունները համայնքներ, շարունակական ծրագրերի իրականացմանն ուղղված խորհրդակցություններն ու տեղերում շրջայցերը, գործնական տարբեր հանդիպումները, սահմանված օրերին և գրաֆիկից դուրս հարյուրավոր քաղաքացիների ընդունելությունը, տարբեր միջոցառումներին

Նոր պաշտոն՝ գեներալ Ցոլակյանին

Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին առաջարկվել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը: Քիչ հետո տեղի կունենա պաշտոնական նշանակումը: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Մեր հասարակությունն առավել քան քաղաքականացված է և այս պահին գրականության կամ մշակույթի մասին խոսելը, բարձրաձայնելը շատ լսելի չի լինի. քննարկում «Մշակութային հեղափոխություն, մշակութային քաղաքականություն» թեմայով

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս անգամ քննարկվեց մշակույթն ու նրա խնդիրները: Մշակութային քննարկմանը մասնակցում էին ոլորտի տարբեր ներկայացուցիչներ: Մշակութային քաղաքականության հետ կապված՝ նրանցից յուրաքանչյուրն իր մոդելն առաջարկեց: Կարեն Անտաշյան, բանաստեղծ Քիջ առաջ խոսում էի Հովիկ Չարխչյանի հետ՝ նա ասաց, որ հիմա գրականության համար լավ ժամանակներ չեն: Այս նույն միտքը տարբեր ձևակերպումներով լսել եմ իմ մյուս

Մտահոգություններ ներկայացրին աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի վերաբերյալ

Արմեն Փամբուխչյանը առաջարկել է ներկայացնել խնդրի լուծման՝ օրենքին չհակասող տարբերակներ

«Մարդ-նվագախմբի» հուշերը՝ 100 տոկոսով հայ, 100 տոկոսով ֆրանսիացի շանսոնյեի մասին

Ամերիկաբնակ դաշնակահար, կոմպոզիտոր, արեւմտյան մամուլի որակմամբ՝ մարդ-նվագախումբ Արմեն Ահարոնյանը կրկին հայրենիքում է: «Առավոտը» ճանաչված երաժշտի հետ ծավալուն հարցազրույց է ունեցել, որը տպագրվել է 19.06.2018թ. համարում: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում հաստատվելուց միայն 36 տարի հետո՝ 2016-ին, արվեստագետը այցելեց հայրենիք եւ ունեցավ չնախատեսված 8 համերգ Երեւանում, Գյումրիում եւ Արցախում: Համագործակցելով հայ եւ օտարազգի անվանի երաժիշտների հետ, թողարկել է

Թե ինչպիսի կամ ինչ կարգի «համագործակցության մթնոլորտ» է պատկերացնում Նիկոլ Փաշինյանը, կարծում ենք՝ տեսանելի է. «Հայոց աշխարհ»

Հակիրճ, նրա պատկերացրած մթնոլորտը հանգում է մնացյալ բոլոր ուժերին հակահեղափոխական պիտակելուն, իր դուդուկի տակ չպարող ուժերին ինքնասպան հռչակելուն, առհասարակ՝ մյուսների հասցեին վիրավորական ու գռեհիկ արտահայտություններ անելուն, կողմնակիցների միջոցով հետեւողական վարկաբեկող, հայհոյական հայտարարություններ, սպառնալիքներ ու ստեր տարածելուն: Դա էլ՝ փաթեթավորած որպես «ժպիտների, սիրո, համերաշխության» չգիտեմ ինչ:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031