Օրվա լրահոսը

Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 60-70 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական

«Սահմանադրական գաղափարի նվիրյալնե՞ր», թե՞ «մանր ժուլիկներ»

ԲԴԽ անդամների վիճահարույց ընտրությունը «Վա՜յ, փաստորեն կեղծվել են, ես տեղյակ չէի»,- «Առավոտի» հարցին այսպես հումորով արձագանքեց օրերս Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Գեւորգ Դանիելյանը: Պարոն Դանիելյանից հետաքրքրվել էինք` ինչպե՞ս է վերաբերվում արդարություն ապահովող մարմնի «կեղծված» ընտրություններին: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամները պնդում էին, որ ընտրությունները կեղծվել են: ՀՀ չորրորդ նախագահի` մարտի 2-ի ընտրության շուրջ զարգացումները մի

Վախթանգ Դարչինյան. «Մեծ ռինգ վերադարձա միայն 10-րդ գոտու համար»

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն, երեք քաշային կարգում աշխարհի չեմպիոն եւ ընդհանուր առմամբ աշխարհի ինը չեմպիոնական գոտի նվաճած Վիկ Դարչինյանը կրկին Հայաստանում է: Այսօր անվանի բռնցքամարտիկը հանդիպեց լրագրողների հետ: «Բռնցքամարտիկի ակտիվ կարիերան, կարելի է ասել, ավարտել էի 2017 թվականի հունվարին: Սակայն մարտ ամսին ինձ Ռուսաստանից առաջարկեցին գոտու մենամարտ անցկացնել Եվգենի Գրադովիչի հետ: Ես ինը գոտի

Կինը խոհանոցային դանակով դանակահարել է ամուսնուն

Մարտի 5-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Դավիթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի շքամուտքից բուժօգնության է տեղափոխել 1981 թ. ծնված Գ. Վ.-ին: Պարզվել է, որ մարտի 4-ին, ժամը 21.30-ին, նշված շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, Գ. Վ.-ին խոհանոցում խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՔԿՀ աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով հարուցված քրեական գործը

22.02.2018թ.-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Շ.-ն հաղորդում է տվել, որ նշված հիմնարկի տնտեսական մասի աշխատակիցը որոշ դատապարտյալների կողմից կատարած լավությունների դիմաց համապատասխան ստուգումներ չի իրականացրել: Ա. Շ.-ն հայտնել է նաև, որ ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը գումարի դիմաց պարբերաբար հիմնարկ է անցկացրել արգելված իրեր և առարկաներ, այդ թվում` ոգելից խմիչք, բջջային հեռախոսներ, էլեկտրական սարքեր,

Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ կվերանորոգվի մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ վերանորոգել նաև մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այգին: Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականով կգույքագրվեն Երևանի հիմնադրման 2750-ամյակի տոնակատարության շրջանակում ստեղծված կառույցներն ու հուշարձանները, որոնք ևս

Հովունի համայնքում հատկացված սերմացուի դիմաց բնակիչների վճարումների հափշտակության դեպքեր են բացահայտվել

Համայնքի թվով 13 բնակիչներ 2015թ. ընթացքում ստացած սերմացուի դիմաց համայնքի նախկին ղեկավար Թ. Մ.-ին են հանձնել ընդհանուր 892.000 ՀՀ դրամ գումար, որը, սակայն, համայնքի բյուջե չի մուտքագրվել, դրա վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն կազմվել:

Մուշեղ Մխիթարյանը Անի Մաջնունյանի սպանության համար դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ հրապարակեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի դատավճիռը, որով վերջինս մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ երիտասարդ ռեժիսոր Մուշեղ Մխիթարյանը դատարանում իրեն մեղավոր չէր ճանաչել, իսկ նրա շահերի պաշտպանը պնդել էր, որ Անի Մաջնունյանի սպանության գործում մի քանի անձինք են ներգրավված

Գագիկ Հարությունյանը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ. Համաձայն «ԱԺ կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի՝ հայտարարում եմ, որ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է

Եկմալյանի բնակիչների տները իրացնելիս գլխավոր երաշխավորը պետությունն է եղել

Այսօր կառավարությունը ձեռքերը լվացել է, մի կողմ քաշվել Նախագահականից վարչապետի մոտ, այստեղից էլ՝ Երեւանի քաղաքապետարան` Տարոն Մարգարյանի մոտ. արդեն 12 տարի է՝ Եկմալյան փողոցի իրացված տների սեփականատերերը այս շրջապտույտի մեջ են: Նրանք էլ իրացման գոտիների հարյուրավոր բնակիչների պես անտուն են. ապրում են վարձով, հարազատների ու ծանոթների տանը: Պետությունը ձեռքերը լվացել է այս քաղաքացիներից` չնայած տներն

Ջոնաթան Լաքոթ. «Ֆրանկոֆոնիան վեկտոր է, որի շնորհիվ Հայաստանը կբացվի աշխարհի առաջ»

Մեկնարկում է Ֆրանկոֆոնիական միջոցառումների մեկամսյակը

«Ոսկե վիզա» ծրագրերը Եվրոպայում խոշոր կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում

Բեռլին/Բրյուսել մարտի 5, 2018 թ. — Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծն (OCCRP) այսօր հետաքննությունների շարք է հրապարակել, որում մանրամասն անդրադարձել է ներդրումների դիմաց քաղաքացիության և կացության վիզաների ձեռքբերման՝ «Ոսկե վիզա» անվամբ հայտնի ծրագրերին: Վերջիններս խոցելի են չարաշահումների նկատմամբ և թուլացնում են կոռուպցիայի դեմ պայքարը Եվրամիությունում ու հարևան երկրներում: Հրապարակված պատմությունները ցույց են տալիս, թե

Աշակերտների եւ մանկավարժների մի մասին ճանապարհածախս են տալիս, այլոց`ոչ

Մարզպետարանից պատճառաբանում են`դպրոցներից գրություններ չկան

Դեմ ենք պետական ֆունկցիաների փոխանցմանը մասնավոր ընկերություններին

Նախարար Լ.Ալթունյանը մեծացրեց իր բաժնետոմսերի գինը ժողովրդի հաշվին՝ փոխանցելով սոցփաթեթների տրամադրումը մասնավոր ապահովագրական ընկերություններին: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի նախաձեռնությամբ սոցփաթեթները 2017 թվականի հոկտեմբերի 1-ից տրամադրում են ապահովագրական ընկերությունները, որոնք, ինչպես հայտնի է, ապրում են ժողովրդի հաշվին: Դրանց թվում էր «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունը, որը ժամանակին ղեկավարում էր հենց ինքը՝ Լ. Ալթունյանը: Իսկ հիմա առողջապահության նախարար Լ.

4 հոգանոց ընտանիք է թունավորվել բնական գազի թերայրումից

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, իրենց տան լոգարանում լոգանք ընդունելիս` գազի թերայրումից:

Չինաստանի առևտրի նախարարությունում կքննարկվի Հայաստան-Իրան երկաթգծի ծրագիրը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում ներառելու հնարավորությունը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 5-ին ընդունեց Չինաստանի քաղաքացիական ինժեներաշինարարական կորպորացիայի Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրեն Ցզյան Այմինին: Ընկերությունը հետաքրքրված է Հայաստան-Իրան երկաթգծի նախագծման աշխատանքներով և կառուցմամբ: Ցզյան Այմինը նշեց, որ Չինաստանի առևտրի նախարարությունում կքննարկվի ծրագիրը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում ներառելու հնարավորությունը: Նախարարը ընդգծեց, որ Հայաստանի համար երկաթուղու կառուցման

Ժոնաթան Լաքոտը` հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը մարտի 5-ին կայացած ասուլիսում լրագրողների խնդրանքով խոսեց նաեւ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումից, որոնց նախաստորագրումը տեղի էր ունեցել 2009թ. հոկտեմբերի 10-ին: «Ֆրանսիան իր դիրքորոշումը կհայտնի այն ժամանակ, երբ վերջնականորեն հստակեցված կլինի ամեն ինչ»,-ասաց դեսպանը: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի տանը

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ այցելեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, այնուհետև Վազգեն Սարգսյանի տուն՝ Գրետա մայրիկին: Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 59 տարեկան: Երբ Արմեն Սարգսյանն արդեն Վազգեն Սարգսյանենց տանն էր, ժամանեց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նոր գիրք` «Ինքս ինձ հետ»

Լույս է տեսել Մարտին Բարսեղյանի «Ինքս ինձ հետ» մտորումների ժողովածուն: Այս ժողովածուն գրողի ներանձնական մտորումների ու դիտարկումների միջոցով մարդկային բարքերն ու հարաբերությունները իր պրիզմայով ներկայացնելու փորձ է: Գրքում նկարագրված գունագեղ ու բազմերանգ աշխարհի ամեն մի արահետը ընթերցողին տանում է հայրենի բնության գեղակերտ անկյունները, նրան տոգորում սիրո, կարոտի, բարության, լույսի ու հավատի վեհ զգացումներով: Ջերմ սիրով

Երանոս գյուղում քամու հետևանքով տանիք է վնասվել

Վնասվել է 4-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի և հացատան թիթեղյա ընդհանուր տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 84 քմ):

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Ալիեւի հայտարարության մասին

Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարությունը, որը խոչընդոտում է բանակցային գործընթացին

Վառոդի հոտը չիմացող «աչկարիկի» տեղ էր դրել. Արմեն Դարբինյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Վազգենի ծննդյան օրն է այսօր… բոցավառ մի մարդու, ուղնուծուծով Հայ, ամբողջովին ազգային, բնույթով՝ պետական, ոգով՝ խենթ ու խելառ…

Ստեղծվել է Հայկական անիմացիայի 80-ամյակի խորհուրդ

2018 թվականին լրանում է հայկական անիմացիայի 80-ամյակը։ 1938 թվականին խորհրդային մուլտիպլիկացիոն կինոյի հիմնադիրներից մեկը՝ ռեժիսոր Լև Ատամանովը, Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործության հիման վրա «Երևան» կինոստուդիայում նկարեց համանուն 10-րոպեանոց մուլտֆիլմը, որով սկիզբ դրեց հայկական անիմացիայի պատմությանը։ Այս կարևոր առիթը նշանավորելու, իսկ հետագայում հայկական անիմացիան ներկայացնելու, տարածելու և զարգացնելու նպատակով ստեղծվել է Հայկական անիմացիայի 80-ամյակի

«Այս պահին մոդել եմ ու երգիչ, իսկ հետագան ժամանակը ցույց կտա» (Ֆոտոշարք)

Իրաքահայ Արման Մելիքյանը՝ իր կարիերայի մասին Հայաստանյան համեմատաբար երիտասարդ մոդելային ոլորտը, էլ չխոսենք մոդելային բիզնեսի մասին, թեեւ ներկա դրությամբ քիչ աղերսներ ունի արեւմտյան չափանիշների հետ, այնուամենայնիվ, դանդաղ, բայց առաջ է գնում: Մեր մոդելներն էլ մասնակցում են գովազդային հոլովակների նկարահանումներին, նրանց լուսանկարները երեւում են ամսագրերի շապիկներին եւ այլն: Իհարկե, իշխողը կին մոդելներն են: Իսկ այս ընթացքում,

Արմեն Սարգսյանը որևէ կերպ չփարատեց իր քաղաքացիության հետ կապված կասկածները. հայտարարություն

Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի սահմանադրական պահանջներին չհամապատասխանելու մասին ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Ազգային ժողովը քննարկելով Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ ս․թ․մարտի 2-ին 90 կողմ ու 10 դեմ ձայնով նրան ընտրեց ՀՀ նախագահ։ Մենք՝ ներքոստորագրյալներս, արձանագրում ենք, որ Արմեն Սարգսյանը որևէ կերպ չփարատեց իր քաղաքացիության հետ կապված կասկածները, մասնավորապես առ այն, որ

Վահրամ Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի եւ Չերչիլի միջեւ զուգահեռներ տարավ

ՀՀԿ-ն դեռ չի որոշել վարչապետի իր թեկնածուին

Մոտակա տարիների մեր աճի տեմպը պետք է տարածաշրջանի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, աշխարհի միջին աճի տեմպից ավելին լինի. Կարեն Կարապետյանը ծանոթացել է Արագածոտնի մարզի արդյունքներին

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3-ին այցելել է Արագածոտնի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 3 տոկոս, համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականին կազմել է 39.4 մլրդ

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղկեպսակ դրել Սպարապետի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Նախագահը պանթեոնում նաև ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, որից հետո ներկա է գտնվել Եռաբլուրի Ս. Վարդանանց

Ե՞րբ Նիկոլ Փաշինյանը կերաշխավորի իշխանափոխությունը

«Ելք»-ում Ազատության հրապարակում պայքար սկսելու շուրջ դեռ քննարկումներ են

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30