Օրվա լրահոսը
Փրկարարները մարել են բեռնատար ավտոմեքենայում բռնկված հրդեհը. Դիլիջանի թունելը բաց է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 14:00-ին: Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ: Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ին՝ Դիլիջան-Սևան թունելի սկզբնամասում, ամբողջությամբ այրվել
Բակո Սահակյանն ընդունել է Արա Բաբլոյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին: Քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Oպերատիվ խորհրդակցություն` Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմը։ Վալերիյ Օսիպյանը նախ ստորաբաժանումների ղեկավարներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը՝ Երևանի ավագանու ընտրություններին կատարած աշխատանքի կապակցությամբ։ Ոստիկանության պետն անդրադարձավ առաջիկայում մարզերում կայանալիք տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման աշխատանքներին՝ հույս հայտնելով, որ
Հայաստանում քաղաքական փոփոխությունների խաղաղ բնույթն ի ցույց դրեց մեր իրավագիտակցության մակարդակի հասունությունը. Զոհրաբ Մնացականյանի ելույթը
Բարձր ներկայացուցիչ, Հարգարժան գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Միանում եմ նախորդ ելույթ ունեցողներին և շնորհակալություն հայտնում այս հանդիպումը կազմակերպելու համար: Բարի ավանդույթ է դարձել օգտագործել Գլխավոր ասամբլեան՝ ամփոփելու Քաղաքակրությունների դաշինքի կողմից հռչակված նպատակների առաջմղմանը միտված գործունեությունը. նպատակների, որոնք ուղղված են սոցիալապես ներառական հասարակությամբ, ժողովուրդների միջև հարգանքով՝ անկախ էթնիկ ու կրոնական պատկանելությունից, և հանդուրժողականությամբ խաղաղ մոլորակ ունենալուն:
Հեռուստացույցերով բեռնատարի հրդեհի պատճառով Դիլիջանի թունելը փակ է (ֆոտոշարք)
Մեքենան եւ բեռը լրիվ այրվել են
Ալբերտ Բաղդասարյան. «Ես հիմա ՀՀՇ-ից մի մարդու եմ ճանաչում՝ Արարատ Զուրաբյանին»
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի՝ տարբեր ժամանակներում քաղաքական-հասարակական կազմակերպություններին կամ շարժումներին մասնակցած հյուրերը շատ էին: ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանին Aravot.an-ը հարցրեց, թե ՀՀՇ անդամներից այս նոր կուսակցությանը անդամագրված կամ համակրող մարդկանց ճանաչո՞ւմ է: Ի պատասխան նա ասաց. «Ես հիմա ՀՀՇ-ից մի հոգու եմ ճանաչում՝ այդ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանին: Եթե
Ռազմարդյունաբերության շուկան ակտիվ պահելու համար
Պաշտոնական Բեռլինը պարզ դարձրեց, որ Գերմանիայի, ֆրանսիայի, ՌԴ-ի եւ Թուրքիայի գագաթաժողովը, նվիրված սիրիական Իդլիբի իրավիճակին, կկայանա հոկտեմբերին: Գագաթաժողովի այս լրատվությունը ինքնին նախանշում է, որ սիրիական հակամարտության գլխավոր հանգույցի` Իդլիբի ճակատագրի որոշումը Թեհրան-Մոսկվա առանցքից տեղափոխվում է միջազգային հարթություն, նկատի ունենալով, որ, այսպիսով` բանակցություններին կներգրավվեն Եվրոպայի ամենահզոր պետությունները եւս: Պետք չէ շտապել նկատելու համար Վաշինգտոնի բացակայությունը: Անկարան
Ալբերտ Բաղդասարյան. «Չի բացառվում, որ «Սասնա Ծռերը» ապագայում առաջին տեղը վիճարկի «Քաղաքացիական պայմանագրի» հետ»
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարին հրավիրված հյուրերից ՀՀ ԳԽ առաջին գումարման պատգամավոր , «Սասնա Ծռերի» 1916 թ, համակարգող խորհրդի նախաձեռնող Ալբերտ Բաղդասարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ողջունում եմ: Հույս ունեմ, որ «Սասնա Ծռերը» կլինի վերջին շրջանում ռեալ ազդեցություն ունեցող երկրորդ ուժը: Սակայն, կախված նոր կառավարության գործունեությունից, հաջողություններից եւ սխալներից, կախված «Սասնա Ծռերի» քաղաքական դիրքորոշումներից,
Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 61-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: 2018թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքում Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչից ահազանգ է ստացվել առ այն, որ հայրը
Արա Բաբլոյանն Արցախում այցելել է ուռուցքաբանական կենտրոն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ստեփանակերտ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ուռուցքաբանական կենտրոն, որտեղ ծանոթացել է նորաստեղծ կենտրոնի պայմաններին։ Կենտրոնը կառուցվել է բարերարների աջակցությամբ։ Այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարն ուռուցքաբանական կենտրոնում հանդիպել է նաև «Արաբկիր» բժշկական կենտրոնի՝ Երեւանից այցելած մասնագետներին, որոնք վերջին օրերին արտասահմանյան
Ժիրայր Սեֆիլյանը «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախագահության անդամ ընտրվելու իրավունք չուներ
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր ժողովում պատվիրակներին առաջարկվեց տալ նախագահության անդամի թեկնածուների անուններ: Հնչեց նաեւ Ժիրայր Սեֆիլյանի անունը: Սակայն այդ ընթացքում նիստը վարող Վարուժան Ավետիսյանը համագումարին տեղեկացրեց, որ դա, ցավոք, հնարավոր չէ, քանի որ Ժիրայր Սեֆիլյանը մինչեւ այժմ Հայաստանի անձնագիր չի ստացել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ԿԸՀ-ն մերժեց ԲՀԿ-ի դիմումը
ԿԸՀ-ն չի դիմի Վարչական դատարան՝ Դանիել Իոաննիսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով
Վարուժան Ավետիսյան. «Նախկինում ստեղծված կուսակցությունները փորձել են քաղաքականությանը նմանվող գործունեությամբ զբաղվել»
Այսօր «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի աշխատանքն սկսվելուց առաջ Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, «Մինչեւ այժմ գործող կուսակցությունները նախկին ռեժիմի հետ համագործակցելով կամ նրա ռեժիմի ճնշման տակ անէանալու ճանապարհին փորձել են քաղաքականությանը նմանվող գործունեությամբ զբաղվել: Հիմա նոր մեր ժողովրդի ընդվզումից ու ռեժիմի հեռացումից հետո է հնարավոր քաղաքական գործունեություն: Այդ պատճառով է, որ մենք
Պարգևատրում ՀՀ գլխավոր դատախազի կողմից՝ Անկախության տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ՀՀ դատախազության համակարգի 77 աշխատակիցներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և արդյունավետ կատարելու համար պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով: Սեպտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ պարգևատրման արժանացած դատախազներին ՀՀ գլխավոր դատախազի կողմից մեդալների հանձնման արարողությունը: Այդ առթիվ շնորհավորելով բոլորին՝ Արթուր
Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին`ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում՝ Դիլիջան-Երևան ուղղությամբ շարժվելիս այրվել է բելառուսական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենա։ Հրդեհը ուղեկցվել է պայթյունով։ Դեպքի վայրից հայտնեցին, որ տուժողներ չկան, սակայն մեքենան ամբողջությամբ այրվել է և վերածվել մոխրակույտի։ Միջադեպի առաջին վայրկյաններին տեղում հերթապահող ճանշինի աշխատակիցներն արագ արձագանքել են, թունելից տարհանվել են
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Օպել» և «Ֆոլքսվագեն». 1 զոհ, 5 վիրավոր
Սեպտեմբերի 28-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին՝ 1983 թ. ծնված Ինգա Արամյանը, տեղում մահացել է, իսկ մյուս 3 ուղևորները, «Ֆոլքսվագեն»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Որևէ քաղաքական գործընթաց չպետք է լինի ինքնանպատակ կամ ինչ-որ մեկի անձնական ցանկությամբ. Իվետա Տոնոյան
Aravot.am-ի զրուցակիցն է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը -Վերջին օրերին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված, ԲՀԿ-ի հռետորաբանությունը կարծես թե որոշակիորեն կոշտացել է: «Ծառուկյան» խմբակցության որոշ պատգամավորներ հստակ դեմ են արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի վերաբերյալ: -Նախ, եկեք հստակեցնենք մի հանգամանք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման
«Մոնիթորինգ. հայ-ռուսական հարաբերությունները երկու երկրների ԶԼՄ-ների տեսանկյունից Հայաստանում «Թավշյա» հեղափոխությունից հետո»
«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց «Մոնիթորինգ. հայ-ռուսական հարաբերությունները երկու երկրների ԶԼՄ-ների տեսանկյունից Հայաստանում «Թավշյա» հեղափոխությունից հետո» թեմայով անցկացրած վերլուծության արդյունքները: Ուսումնասիրել են հայ-ռուսական հարաբերությունների մասին հայկական և ռուսական լրատվամիջոցներում եղած հրապարակումները: Փորձագետը նշեց, որ հայաստանյան ԶԼՄ-ներում նախորդ տարվա համեմատ պակասել են հակառուսական տրամադրությունները: Մոնիթորինգը արվել է
Գաղտնաբառը փոխելու պահանջ չկա. Սամվել Մարտիրոսյանը՝ թե ինչ պետք է անել երեկվա ֆեյսբուքյան հարձակումից հետո
Ֆեսյբուքի վրա հարձակումից հետո սկսվում ա շատ վտանգավոր պահ։ Բազմաթիվ կիբեր֊հանցագործներ հիմա կսկսեն ձեզ նամակներ ուղարկել, իբր Ֆեյսի անունից, որ մտնեք, գաղտնաբառը փոխեք, ինչ-որ բան ստուգեք եւ այլն։ Բան մի արեք, քանի որ դա լինելու է հարձակման ձեւ։ Իմացեք․ ՈՉԻՆՉ ԱՆԵԼ ՊԵՏՔ ՉԷ ԵՐԵԿՎԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ։ ՆՈՒՅՆԻՍԿ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ ՓՈԽԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՉԿԱ Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Տեղեկատվության անվտանգության
Պլանային ջրանջատում Երեւանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում հոկտեմբերի 1-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հոկտեմբերի 1-ին ժամը 10։00-24:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ. Ուլնեցի փողոցի 1-29 կենտ և 2-28 զույգ համարների առանձնատների` իրենց կոտորակներով, Ազատության պողոտա 2ա շենքի, Ընդունելությունների տան և «Հաղթանակ» զբոսայգու, Արաբկիր վարչական շրջանի
Հաքերները հասանելիություն են ստացել Facebook-ի մոտ 50 մլն օգտահաշիվների
Facebook ընկերությունը հայտարարել է, որ հաքերներն իմացել են սոցցանցի խոցելիության մասին և կարողացել են հասանելիություն ստանալ մոտ 50 մլն օգտահաշիվների: Ընկերությունից հայտարարել են, որ տեղյակ չեն՝ ով է կանգնած դրա ետևում: Ընկերությունը խոցելիությունը հայտնաբերել է երեքշաբթի և դիմել են ոստիկանություն: Հաքերային հարձակման զոհ դարձած օգտատերերին ուրբաթ առաջարկվել է դարձյալ մուտքագրել գաղտնաբառը, սակայն ընկերությունից պնդում են,
Անդրադարձ՝ ՀՀ ներքաղաքական ներկա իրավիճակին և հնարավոր զարգացումներին՝ Արցախում
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն: Սեպտեմբերի 29-ին Արա Բաբլոյանը Ստեփանակերտում հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարները կարճատև առանձնազրույցի ընթացքում քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր: Հանդիպումն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի
Financial Times-ի հոդվածն Արմեն Սարգսյանի մասին. Հայաստանի ֆիզիկոս նախագահը փորձարկում է «քվանտային քաղաքականության» մասին իր թեորիան
Հեղինակավոր Financial Times պարբերականը ուշագրավ հոդված է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, նրա կողմից ժամանակակից քաղաքականության ընկալումների վերաբերյալ։ Հոդվածի հեղինակ Ջոն Թորնհիլը, ով Financial Times-ի խմբագիրներից է, նշում է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այն գործիչներից է, ով զարգացրել է «քվանտային քաղաքականություն» արտահայտությունը՝ որպես բացատրություն, թե ինչպես է աշխատում քաղաքականությունը մեր օրերում։ «Պարոն Սարգսյանն
Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա
Ադրբեջանը կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նա սկսի ղարաբաղյան կարգավորումը՝ համաձայն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի: Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ ամբիոնից հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը հզոր ազդակ ուղարկել և ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նա լիարժեք կերպով հետևի միջազգային իրավունքին և անհապաղ սկսի իրականացնել
Կիմ Գաբրիելյանը՝ Արցախի ժուռնալիստների միության նախագահ. Արցախպրես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համագումարին օրակարգային հարցերը վերաբերում էին Արցախի ժուռնալիստների միության կանոնադրության մեջ լրացումներ կատարելուն, վարչության կատարած աշխատանքի և վերստուգիչ հանձնաժողովի նախագահի հաշվետվություններին, վարչության նախագահի, անդամների և վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններին: Բացման խոսքում անցած 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել միության նախագահ Կիմ Գաբրիելյանը: Նա մասնավորապես նշել է, որ հաջողվել
Եվրոպայի առեւանգումը
Ինչպես հայտնի է, եղել է այսպես. երբ Ամպրոպային Զեւսը տեսավ ու սիրահարվեց փյունիկյան թագավորի Եվրոպա անունով աղջկան, ով իր մեջ, իր կերպարում Արեւելքի հմայքն ու քնքշությունն էր ամփոփում, ցուլի, ոսկեգեղմ ցուլի կերպարանք առավ եւ առեւանգեց Եվրոպային՝ գայթակղելով իր փայլփլուն նրբագեղությամբ: Անցավ Զեւսը, ափսո՜ս, անցան նաեւ հին աստվածների ժամանակները, բայց մի ամբողջ մայրցամաք կոչվեց գեղեցկուհու անունով:
32-ամյա տղամարդը ծեծել է կնոջն ու մանկահասակ տղային. երեխան մահացել է
Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մեկամյա տղա երեխայի դի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ Արմավիրի մարզի հանդամասերից մեկում 32-ամյա մի տղամարդ ծեծել է 30-ամյա կնոջն ու մանկահասակ տղային, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոց
Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին այցելել է Շահումյանի շրջան եւ Քարվաճառ շրջկենտրոնում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի ղեկավարության հետ՝ շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի շուրջ: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը, վարչակազմի ստորաբաժանումների պատասխանատուներ: Քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցում էին
Ինչ խնդիրների են բախվում սիրիահայերը Հայաստանում
«Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են սիրիահայ գործարար, «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի անդամ Աիդա Սանթուրյանը եւ ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության աշխատակից Ժենյա Գյուլբանգյանը: 2018-ի պաշտոնական տվյալներով՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ունի 19.917 սիրիահայ: Սիրիական պատերազմի արդյունքում ընդհանուր առմամբ Հայաստան է եկել 22.000 սիրիահայ: Նրանց մի մասը ինչ-ինչ պատճառներով տեղափոխվել է
Դիմում և առաջարկներ Նիկոլ Փաշինյանին
ԴԻՄՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին՝ իրազեկելով հետևյալի վերաբերյալ. «2018թ. սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Փոքր հիդրոէլեկտրակայանների ներկայիս հիմնախնդիրները ԵՎ մարտահրավերները» խորագրով «Փոքր հիդրոԷՆԵՐԳԻԱ արտադրողների Համընդհանուր Համագումար»-ը, որը նախաձեռնել և կազմակերպել են «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն (այսուհետ՝ Ասոցիացիա) և «Փոքր ՀԷԿ-երի


















































