Օրվա լրահոսը
«Սասնա ծռեր» կուսակցությունը կմասնակցի ԱԺ ընտրություններին
Այսօր Վանաձորում մամուլի ասուլիս էին հրավիրել Հիմնադիր խորհրդարանի անդամները: Հանդիպման սկզբում բանախոսները խոսեցին «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման մասին, նշելով, որ սեպտեմբերի 29-ին Երեւանում տեղի կունենա կուսակցության հիմնադիր համագումարը, որից հետո կարելի է համարել, որ «Սասնա ծռեր» կուսակցությունն այլեւս գոյություն ունեցող մարմին է: Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ «Սասնա ծռեր»-ը սատարում
Էրդողանը հոդվածը ռուս-թուրքական հարաբերությունների ու համագործակցության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսական «Կոմերսանտ» թերթում հոդված է հրապարակել ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Էրդողանը նախ անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախորդ շաբաթ Սիրիայի Իդլիբ նահանգի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը՝ ավելացնելով, որ այդ «համաձայնությամբ կանխվել է Սիրիայում հնարավոր հումանիտար ճգնաժամը»: Թուրքիայի նախագահը Ռուսաստանին համարել է առաջինը այն երկրների շարքում, որոնց հետ Թուրքիան աշխատում
Սաքունցը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանն է առաջինը խախտել քվեարկության գաղտնիությունը՝ քվեարկելուց հետո ցուցադրելով իր քվեաթերթիկը
Ինչ վերաբերում է ընտրողների մասնակցությանը, Իոաննիսյանն ասաց, որ մասնակցությունը ամբողջ օրվա կտրվածքով ավելին էր, քան 2017-ի ընտրություններին, բայց մասնակցությունը առավոտյան 8-ից մինչեւ 11-ը ավելի քիչ էր, քան 2017-ին, սա հիմնավորում է, որ առավոտյան մեքենաներով, գազելներով բերելու պրոցեսը չկար, սովորական ընտրողը կիրակի օրը առավոտյան հակված է քնելու, իսկ կուսակցությունների կողմից վերահսկվող մարդկանց ընտրատեղամաս հակված են բերել շուտ:
Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ է արել միանալ խաղաղության իր արշավին
Երևան, սեպտեմբերի 24, 2018 թ.: Սեպտեմբերի 19-21-ը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով մասնակցեց «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» երկրորդ եվրասիական համաժողովին: Հակոբյանը սեպտեմբերի 21-ի առավոտյան բացման խոսք է ուղղել համաժողովի մասնակիցներին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ
Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ ավագանիում չի լինի. «Լույս»-ի 3 ավագանու անդամների անունները հայտնի են
«Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակից ավագանու որոշ անդամներ հնարավոր է անցնեն ադմինիստրատիվ աշխատանքի
Շնորհավորում ենք երևանցիներին` առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ. «Երկիր Ծիրանի»
«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ Սիրելի հայրենակիցներ, Երևանի բնակիչները` անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ: Սիրելի երևանցիներ, ձեզ հետ միասին շարունակելու ենք պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում:
«Ակնոցներդ կտամ կջարդեմ». Սաքունցն ու Իոաննիսյանը՝ ընտրախախտումների ու սպառնալիքների մասին
Դիտարկված տեղամասերի 12 տոկոսում դիտորդների իրավունքների խախտում է եղել, ճիշտ այնքան, որքան նախորդ տարի, սակայն Սաքունցն ասաց, որ կարեւոր է խախտման բնույթը, դիտավորության աստիճանը. «Սպառնալիքներ դիտորդների նկատմամբ գրանցվել են 2 տեղամասում, որոնցից մեկը նախկին ՀՀԿ աջակից, ներկայումս ԲՀԿ վստահված անձի կողմից՝ ակնոցներդ կտամ կջարդեմ ասելով, մյուսը եղել է այնպիսի վիճակ, որ մեր դիտորդը ստիպված է եղել թողնել տարածքը»:
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն ապօրինի գործող ակումբներ է բացահայտել
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 3 ակումբներում էլ բացահայտվել են չգրանցված վարձու աշխատողներ:
Bloomberg-ը Հայաստանը ներառել է զբոսաշրջային արագ աճ գրանցող երկրների շարքում
Bloomberg պարբերականը կազմել է Եվրոպայում զբոսաշրջության արագ տեմպերով աճ արձանագրող երկրների տասնյակը, որում տեղ է գտել նաև Հայաստանը: Պարբերականի վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է վերջին՝ 10-րդ հորիզոնականը: Աղյուսակը կազմվել է՝ ըստ Cox & Kings զբոսաշրջային ընկերության ամերիկյան մասնաճյուղի տնօրեն Ուորեն Չանգի: Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև տարածաշրջանի մյուս երկրները՝ Վրաստանը (2-րդ տեղ), Թուրքիան (4-րդ
«Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում
Դեռեւս 2000 թվականին մեր պետությունները Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ընդունել են հռչակագիր, որի համաձայն կազմակերպության անդամ պետությունների ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է կրի առաջնային բնույթ, սակայն գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ զենք են վաճառում Ադրբեջանին:
Դեսպանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Երևանի ավագանու ժողովրդավարական աննախադեպ ընտրություններ անցկացնելու և «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ
ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ հստակ արդյունք արձանագրած ավագանու ընտրությունները հնարավորություն են ստեղծում հեղափոխությունից հետո կրթության ոլորտում նախանշած բարեփոխումների իրականացման համար:
Ռեֆորմիստների կուսակցությունը շնորհավորում է բոլոր երևանցիներին նորագույն պատմության մեջ քաղաքապետի` իրենց առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ
Սիրելի՛ երևանցիներ Ռեֆորմիստների կուսակցությունը շնորհավորում է բոլոր երևանցիներին նորագույն պատմության մեջ քաղաքապետի` իրենց առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ: Անկախ այս ընտրապայքարի արդյունքներից` մենք ողջունում ենք ՄԵՐ համաքաղաքացիներին, ովքեր կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը: Մենք երախտապարտ ենք այն հարյուրավոր երևանցիներին, ովքեր իրենց քվեն վստահեցին մեր կուսակցությանը: Մենք մնում ենք հավատարիմ մեր գաղափարներին և սկզբունքներին, վերահաստատում ենք
«Երևանի ընտրություններում Փաշինյանի ֆենոմենն անցավ, իսկ մարզերում նա մեծ պրոբլեմներ ունի»․ քաղաքագետ
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն ամենաուշը պետք է տեղի ունենան գալիք տարվա սկզբին, այլապես քաղաքական ճգնաժամը երկրում ավելի կխորանա։ Ըստ նրա, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հորդորի գալ ու ներդրումներ անել մեր երկրում, որևէ մի գործարար ռիսկ չի անի գալու, քանի դեռ վերջնական ձևավորված իշխանություն չկա։ Բացի այդ, ըստ
Քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել
Սեպտեմբերի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից (անցել է ճաղավանդակները). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
Հուսանք, որ Մարությանը այս վստահության քվեն քոռուփուչ չի անի. Սուրեն Սարգսյանի անդրադարձը ավագանու ընտրություններին
Եզակի ընտրություններ տեղի ունեցան: Այնքան էինք ետ վարժվել արդար ընտրություններից, որ, ռոմանտիկ լեզվով ասած, անհասանելի երազանք էր թվում: Փառք Աստծո, այդ երազանքն էլ կատարվեց, ինչպես նաև՝ քաղաքական աղբանոց նետեցինք տարիներ շարունակ ժողովրդից քվե առնող և իշխանությունների կցորդ դարձած կուսակցություններին, վերջապես, մաքուր ձեռքերով ասպարեզ մտնողները կարող են գիտակից քաղաքացու աջակցությունն ու վստահությունը ակնկալել: Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 25-ից Երևան քաղաքի Կիևյան («SAS» սուպերմարկետի մոտ) և Սեբաստիայի («Մալաթիա Մոլ»-ի մոտ) փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Կիևյան և Սեբաստիայի փողոցների նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների
Ինչո՞ւ են թաքցնում «Որոտան-Արփա-Սևան» ջրատար թունելի չշահագործման իրական պատճառներն ու փաստերը
Այսօր Հայաստանում պետական և հանրային առանցքային խնդիրներից մեկը փաստացի դարձել է Սևանա լճի էկոհահամակարգի՝ մեծապես ջրի մակարդակի բարձրացումը, որի նպատակով ՀՀ Կառավարությունը տարեցտարի լճից ջրթողումների քանակը մեծացնում է: Մասնավորապես, ՀՀ Կառավարության նոր որոշման համաձայն՝ Սևանա լճից այս տարի ոռոգման նպատակով բաց կթողնվի 210 մլն մ3 ջուր՝ նախկինում նախատեսված 170 մլն մ3-ի փոխարեն՝ լճից ոռոգման նպատակով
«Իրականում 25 000 մարդ ավելի շատ է քվեարկել». Դանիել Իոաննիսյան
Մարդկանց տեղամասեր գնալ ստիպողներ չկային, իսկ կաշառք եթե եղել է, ապա շատ ավելի քիչ: Վարչական ռեսուրս չէր չարաշահվում եւ մարդկանց չէր պարտադրվում գնալ քվեարկություն
Միակ միջադեպը՝ թիվ 8/05 ՏԸՀ նախագահ Նորիկ Երանյանը հարվածել է 1in.am կայքի լրագրող Դիանա Դավթյանի ձեռքին
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, թիվ 8/05 ընտրատեղամասում տարածքային հանձնաժողովի նախագահ Նորիկ Երանյանը հարվածել է «1in.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի ձեռքին՝ ասելով «միկրոֆոնդ էն կողմ տար»։ Լրագրողը ԽԱՊԿ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բացի այդ, օպերատորի ուսից քաշել և նկարահանմանը խանգարել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արթուր Մանուկյանին ուղեկցող անձանցից մեկը։ Հույս ենք հայտնում
ՀՀ վարչապետ. «Ավելի լավ է գետինը մտնենք, եթե ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք, լցոնումներ անենք, կրիմինալ օգտագործենք, վարչական ռեսուրս օգտագործենք»
Քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ պետք է շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան
«Ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում»․ ՀՅԴ-ն շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին
Համաժողովրդական շարժումով պայմանավորված ներքաղաքական նոր իրողություններն իրենց ազդեցությունը թողեցին Երևանի ավագանու ընտրությունների թե′ քարոզարշավի և թե′ արդյունքների վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը և նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին, ըստ էության, վճռորոշ նշանակություն ունեցան և կանխորոշեցին սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները։ Հարկ ենք համարում միաժամանակ փաստել, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են
Դավիթ Տոնոյանը այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող Արթուր Գևորգյանին
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ։ Նախարարը առաջին հերթին այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շ-ն Գևորգյան Արթուրին։ Արթուրի առողջական վիճակի մասին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բժիշկների հետ, հանդիպել ծնողներին։ Արթուր Գևորգյանի վիճակը ներկայումս կայուն է։ Դավիթ Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդների, ՌԲՎ պետ Գայանե Հովհաննիսյանի և
Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայկակ Արշամյանի թեկնածությունը Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում՝ 3 տարի ժամկետով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի համար հայտերի ընդունման ժամկետն ավարտվել էր օգոստոսի 31-ին: Ստացվել էր 42 հայտ 7 տարբեր երկրներից /Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան/: Ընտրող հանձնաժողովը, որում ընդգրկված էին Հայաստանի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում
Դմիտրի Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիայի ներկայացմամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսեց իր նոր՝ 2018/2019 համերգաշրջանը։ Այս համերգաշրջանը հատկապես հիշարժան է նվագախմբի համար, քանի որ առաջին անգամ կոլեկտիվն իր նոր ստեղծագործական փուլի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում՝ որպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ։ Երեկոյի բացման հանդիսավոր արարողության սկզբում ներկայացվեցին նվագախմբի նախորդ համերգաշրջանի արդյունքները։ Մասնավորապես, 2017/2018 համերգաշրջանի ընթացքում կոլեկտիվն
Նիկոլ Փաշինյանի սկզբունքն է՝ ամբողջը կենտրոնացնել իր ձեռքում. Արամ Սարգսյան. «Ա1+»
81 % ձայն ստացած քաղաքական ուժը կարող է գլուխը այնպես կորցնել, որ մենք էլ զարմանանք, թե այս ինչ կատարվեց այս մարդկանց հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Սարգսյանը:
Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին
Սիրելի երեւանցիներ, թեեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված: Շնորհավորում եմ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին եւ դաշինքի առաջին համարը զբաղեցնող թեկնածու Հայկ Մարությանին` ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Շնորհավորում եմ նաեւ
Մհեր Շահգելդյան. «Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը»
Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին Երևանի ավագանու ընտրություններում արձանագրած շոշափելի հաղթանակի կապակցությամբ: Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը: Մհեր ՇԱՀԳԵԼԴՅԱՆ ՕԵԿ փոխնախագահ
ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն
ՎՏԲ Հայաստան Բանկը, նպատակ ունենալով խթանել անկանխիկ վճարումների ծավալի աճը, ինչպես նաև հաշվի առնելով ինտերնետային գնումների օրեցօր պահանջարկը, իր մասնավոր ձեռնարկատեր, իրավաբանական և ֆիզիկական անձ հաճախորդների համար մեկնարկում է ինտերնետ էկվայրինգի՝ համացանցի խանութներում անկանխիկ վճարումների ծառայություն: Այն հնարավորություն է ընձեռում հայաստանյան ձեռնարկատերերին իրականացնել էլեկտրոնային առևտուր ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև արտասահմանում` խթանելով հայկական արտադրության
Ալեքսանդր Ցինկեր. Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ են խորհրդարանական ընտրություններ
Ե՞րբ, ինչպե՞ս եւ ի՞նչ օրակարգով կլինեն դրանք
«Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու քվեարկությունը
Մենք ողջունում ենք քաղաքի կառավարման նորաստեղծ մարմիններին և հաջողություն ենք ցանկանում համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման գործում։ «Երևանի հանրությունը» որպես հասարակական ուժեր ներկայացնող միավոր շարունակելու է հետամուտ լինել իր ծրագրերի իրականացմանը և քաղաքացիական հանրությանը հարիր միջոցներով վերահսկելու է քաղաքի կառավարման մարմինների գործունեությունը։ «Երևանի հանրություն» դաշինք
















































