Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին

Սիրելի երեւանցիներ, թեեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված: Շնորհավորում եմ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին եւ դաշինքի առաջին համարը զբաղեցնող թեկնածու Հայկ Մարությանին` ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Շնորհավորում եմ նաեւ

Մհեր Շահգելդյան. «Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը»

Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին Երևանի ավագանու ընտրություններում արձանագրած շոշափելի հաղթանակի կապակցությամբ: Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը: Մհեր ՇԱՀԳԵԼԴՅԱՆ ՕԵԿ փոխնախագահ

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

ՎՏԲ Հայաստան Բանկը, նպատակ ունենալով խթանել անկանխիկ վճարումների ծավալի աճը, ինչպես նաև հաշվի առնելով ինտերնետային գնումների օրեցօր պահանջարկը, իր մասնավոր ձեռնարկատեր, իրավաբանական և ֆիզիկական անձ հաճախորդների համար մեկնարկում է ինտերնետ էկվայրինգի՝ համացանցի խանութներում անկանխիկ վճարումների ծառայություն: Այն հնարավորություն է ընձեռում հայաստանյան ձեռնարկատերերին իրականացնել էլեկտրոնային առևտուր ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև արտասահմանում` խթանելով հայկական արտադրության  

Ալեքսանդր Ցինկեր. Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ են խորհրդարանական ընտրություններ

Ե՞րբ, ինչպե՞ս եւ ի՞նչ օրակարգով կլինեն դրանք

«Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու քվեարկությունը

Մենք ողջունում ենք քաղաքի կառավարման նորաստեղծ մարմիններին և հաջողություն ենք ցանկանում համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման գործում։ «Երևանի հանրությունը» որպես հասարակական ուժեր ներկայացնող միավոր շարունակելու է հետամուտ լինել իր ծրագրերի իրականացմանը և քաղաքացիական հանրությանը հարիր միջոցներով վերահսկելու է քաղաքի կառավարման մարմինների գործունեությունը։   «Երևանի հանրություն» դաշինք

Հայկ Մարության. «Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ»

Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհին: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ: Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն

«Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը». Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, համագործակցությունը ՀԱՊԿ, ԱՊՀ եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովներում: Անդրադարձ է կատարվել երկկողմ

«Մարդիկ հավատարմություն հայտնեցին Նիկոլ Փաշինյանին». Ալեքսանդր Ցինկեր

Երեւանի ավագանու ընտրությունները դիտարկած միակ միջազգային դիտորդի գնահատականները

Ավազակային հարձակում «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվեց

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, 23-ամյա Անահիտ Թ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Առինջ Մոլլ» տոնավաճառի հետնամասում անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է 8.500 դոլարին համարժեք 4.120.000 դրամ: Ոստիկանության Կոտայքի բաժնի, մարզային վարչության եւ Աբովյանի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակային հարձակումը

Ռեֆորմիստների թեկնածուն՝ իրեն քիչ ձայն տալու մասին. «Ոչ բոլորն են այն տանն ապրում, որտեղ գրանցված են»

Ֆեյսբուքի օգտատերերից մեկը գրել էր, թե Ռեֆորմիստների քաղաքապետի թեկնածուն իր տեղամասում ստացել է ընդամենը 10 ձայն, բայց իր տանը գրանցված է 22 հոգի։ «Էն որ սկի տնեցիք չեն քեզ ընտրում»,-գրել էր նա: «Ճիշտն ասած, ես դժվարանում եմ ասել, թե այդտեղ քանի հոգի է գրանցված, քանի որ դա տատիկիս տունն է… Ընդ որում՝ եղբայրներս, քույրերս քաղաքում

«Արարքն արդեն կատարված էր». Մուկուչյանի պարզաբանումը՝ վեճի վերածված մամուլի ասուլիսի մասին

Անձամբ փորձեցի կապվել ասուլիսը հրավիրողների հետ, մասնավորապես՝ Դանիել Իոաննիսյանի: Երբ զանգեցինք, մեկնարկել էր ասուլիսը

«Ականատես» դիտորդական առաքելության նախնական գնահատականը Երևան քաղաքի ավագանու ընտրությունների մասին

2018թ․ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները հետհեղափոխական Հայաստանի առաջին ընտրություններն են, ինչի արդյունքում համամասնական ընտրակարգով ձևավորվելու է 65 հոգուց բաղկացած ավագանի և ընտրվելու է Երևանի քաղաքապետ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի կողմից ձայների 50 տոկոսից ավելին հավաքելու դեպքում վերջինիս թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

2018 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում ուսումնասիրվել է 23.09.2018թ. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի 73 հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով, արձանագրվել է քաղաքացու կողմից

Նախագահը Մտքերի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է երկու տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնի քաղաքում մասնակցել է ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds) եւ հանդես եկել որպես գլխավոր բանախոս։ Անմիջական մթնոլորտում կառուցողական քննարկում է ծավալվել համաշխարհային տնտեսության զարգացման միտումների, ներդրումային հնարավորությունների եւ ժամանակակից աշխարհի մարտահրավերների, առաջնորդության եւ ռազմավարական որոշումներ կայացնելու շուրջ։ Նախագահ Սարգսյանի մոտեցումներն ու առաջ քաշած գաղափարները ջերմորեն

Ստեղծվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խումբ

«ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի՝ 1.Ստեղծել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խումբ: 2.Հաստատել՝ 1) «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N

Վարչապետն աշխատանքային խումբ է ստեղծել գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1.Հայաստանի Հանրապետությունում բնական գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների և գործոնների ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ): 2.Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:   Նիկոլ Փաշինյան

Էդգար Խուրշուդյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

ԷԴԳԱՐ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Էդգար Խուրշուդյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար։ Նիկոլ Փաշինյան  

«Ակնհայտ է, որ ամենաշատ մանդատները բաժին կհասնեն «Իմ «քայլը դաշինքին». Մուկուչյան

Ստացվում է, որ «Իմ քայլից» բացի՝ Երեւանի ավագանիում մանդատներ կունենան «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լույս» դաշինքը

Լեւոն Զուրաբյան. «Հեղափոխությունը ստացավ մանդատ, ավելին՝ հրաման ժողովրդից՝ ցրելու Ազգային Ժողովը»

Սիրելի համաքաղաքացիներ (ե՛ւ Հայաստանի Հանրապետության , ե՝ւ Երեւան մայրաքաղաքի առումով🙂), Շնորհավորում եմ «Իմ Քայլ» դաշինքին, Նիկոլ Փաշինյանին, Հայկ Մարությանին, Հայ Ազգային Կոնգրեսին եւ «Իմ Քայլ» դաշինքին աջակցած բոլոր այլ քաղաքական ուժերին եւ հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ ՀՀ բոլոր քաղաքացիներին Երեւանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Սա իրականում հանրաքվե էր Հայաստանում ժողովրդավարական հեղափոխության շարունակման հարցով։ Ժողովրդի

Զույգ կոշիկի միջից հայտնաբերել են յուրահատուկ հոտով երկու փաթեթ

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ քաղաքացի Ն. Մ.-ի կողմից կալանավորված անձ Վ. Գ.-ի անվամբ բերված հանձնուքում առկա մեկ զույգ կոշիկի միջից հայտնաբերել են 5 փաթեթ՝ 4,7 գրամ շագանակագույն կոշտ զանգված, 0,3 գրամ սև պլաստիլին, յուրահատուկ հոտով երկու փաթեթ՝ յուրաքանչյուրը 3,7 գրամ, և 2,2 գրամ կանաչավուն զանգված:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին

Սիրելի՛ հայրենակիցներ, Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն: Աստված պահապան մեզ բոլորիս: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մասնակի փոխհատուցվել է պետությանը պատճառված վնասը. փոխանցվել է 48,5 մլն. ՀՀ դրամ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. քննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մասնակի վերականգնվել է պետությանը պատճառված վնասը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին կբարձրանա 3-4 աստիճանով, 26-27-ը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 6-7 աստիճանով: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 24-ի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի իշխանափոխությունն անվանել է ֆանտաստիկ օրինակ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, պատասխանելով Facebook-ի օգտատերերի հարցերին, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն անվանել է իշխանափոխության «ֆանտաստիկ օրինակ»: «Վերջերս ականատես եղանք խաղաղ իշխանափոխության ֆանտաստիկ օրինակի, որը ղեկավարվում էր երիտասարդության կողմից. Հայաստան: Դա խաղաղ իշխանափոխություն էր, որը ղեկավարվում էր երիտասարդական շարժման կողմից: Եվ դա ֆանտաստիկ օրինակ է, որը հույս է տալիս, որ երիտասարդ սերունդը կկարողանա անել

Արձանագրված 16 կրկնակի քվեարկության դեպքերից 3-ը տեխնիկական խնդիրների պատճառով են. 12-ը՝ անուշադրության. ՀՀ քննչական կոմիտե

ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող՝ առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, իսկ 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն. ամփոփ տվյալներ

Ընտրությունների նախնական արդյունքները. Հայկ Մարությանն առաջատար է

«Իմ քայլը» դաշիքնի թեկնածուի օգտին քվեարկել է 294 109 քաղաքացի

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Բինալի Յըլդըրըմը Բաքվում մասնակցել է Ադրբեջանի խորհրդարանի 100 ամյակին նվիրված հատուկ նիստին: Յըլդըրըմը ելույթ է ունեցել և շեշտել, որ թուրքերն ու ադրբեջանցիները նույն ժողովրդի զավակներն են: Ըստ նրա՝ ժամանակակից գերլարված, տագնապային աշխարհում Թուրքիայի և Ադրբեջանի կայուն և կառուցողական համագործակցությունը լավ օրինակ կարող է լինել: Ղարաբաղյան հիմնահարցը թուրք պաշտոնյան անվանել

«Ես սեւ եմ». ինքնախոստովանություն՝ քվեաթերթիկի վրա

Ուշագրավ էր, որ անվավեր համարված քվեաթերթիկներից մեկի վրա ինքնախոստովանություն էր՝ «Ես սեւ եմ»: Մի ընտրող էլ քվեաթերթիկի վրա գրել էր՝ «Մարդ չկա ընտրելու»: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի կոնկրետ այս ընտրատեղամասի քվեաթերթիկների վրա չկային հայհոյանքներ եւ չկային Չակ Նորիսին, Ռեմբոներին ընտրողներ:

«Սասնա ծռեր». «Երկրում ժողովրդավարություն հաստատելու համար առաջացել է աննախադեպ դրական իրավիճակ»

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարության հայտարարությունը Երևանի ավագանու 2018 թ. սեպտեմբերի 23-ի ընտրությունների վերաբերյալ 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու իսկապես ազատ  ընտրությունները վկայեցին, որ երկրում ժողովրդավարություն հաստատելու համար առաջացել է աննախադեպ դրական իրավիճակ: Նշանակալից էր այն հանգամանքը, որ ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին և կողմնորոշվեց դեպի ապագան:

Էդուարդ Շարմազանով. Պետք է օրենքով արգելվի եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը

Հարգելի հայրենակիցներ, քաղաքական ակտիվ թոհուբոհի մեջ այսօր խոսելու եմ շատ ավելի կարեւոր խնդրի մասին: Իմ քաղաքական գործունեության ողջ ընթացքում եւ երեկ, եւ այսօր կարեւորել եմ մեր երկրի ազգային ու հոգևոր նկարագրի եւ արժեհամակարգի պահպանման անհրաժեշտությունը՝ արձանագրելով հատկապես վերջին ժամանակներում հրապարակ նետված այն բացահայտ մարտահրավերները, որոնք ուղղակի հարվածում են Հայաստանի հանրապետության ազգային անվտանգությանը: Մասնավորապես վերջին ժամանակներում

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031