Օրվա լրահոսը

Վեճ՝ ուղիղ եթերում. ակտիվիստներն ու Վահե Էնֆիաջյանն ընդհատեցին դիտորդների մամուլի ասուլիսը

Վահե Էնֆիաջյանը նախ նստեց ասուլիսի սեղանի շուրջ եւ պնդեց, որ Իոաննիսյանի ասածներն ամբողջությամբ ապատեղեկատվություն են: Էնֆիաջյանի ասածը, սակայն, ավարտին չհասավ

Փաստահավաք աշխատանքներ Տավուշի սահմանամերձ գյուղերում. կհրապարակվի արտահերթ զեկույց

Քաղաքացիական բնակչության ուղղությամբ գնդակոծությունների կապակցությամբ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 21-ին այցելել է ադրբեջանական զինված ուժերի թիրախում գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս և Կոթի գյուղեր: Փաստահավաք խումբն արձանագրել է վնասվածքների բազմաթիվ հետքեր Կոթի գյուղում, ինչպես նաև Բաղանիսի գյուղապետարանի ու դպրոցի պատերին, տանիքներին, քաղաքացիական բնակիչների տների պատերին ու

Արթուր Վանեցյան. «Ճանաչում եմ նախարար Արսեն Թորոսյանին եւ նրան եմ վստահում»

Այսօր Aravot.am-ը ՀՖՖ նորընտիր նախագահ, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին խնդրեց արտահայտել իր տեսակետը պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավորապես, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ՀՖՖ գործկոմի կազմում ընդգրկելու վերաբերյալ: Եթե փոխնախարարներից կամ վարչության պետերից մեկը նրա փոխարեն ընդգրկվեր, հնարավոր չէ՞ր լինի սպորտային բժշկությունը հայկական ֆուտբոլում եւ ընդհանրապես հայկական սպորտում արդյունավետ ներդնել: «Գուցեեւ հնարավոր էր, բայց ես ճանաչում

Ռոբերտ Քոչարյանի որդին հայցեր է ներկայացել ԱԱԾ տնօրենի եւ Արա Պապյանի դեմ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ հայց է ներկայացվել դատարան. հայցվորը Սեդրակ Քոչարյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին: Ինչպես տեղեկացանք դատական համակարգից, հայցվորը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ և հրապարակայնորեն հերքել, իսկ թե ինչն է պահանջել հերքել՝ «Փաստինֆոյին» դեռևս չի հաջողվել պարզել։ Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենը երեկ որոշ խմբագրումներ է կատարել ավելի վաղ

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները կգործուղվեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ. Արփինե Հովհաննիսյան

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի գաղտնազերծված որոշումը ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը, ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրականացված մտքերի փոխանակության արդյունքում որոշում է կայացրել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ: Հանձնարարվել է նաեւ այցի արդյունքների մասին զեկուցել հանձնաժողովի առաջիկա նիստին։ Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար

Ինչո՞ւ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը համաձայնել ընդգրկվել ՀՖՖ գործկոմի կազմում

ՀՖՖ ԻԱՄ վերակազմակերպվելիք ՀՖՖ ՀԿ-ի գործկոմի կազմում, որն այսօր կատարվեց, առաջադրվել էր նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Aravot.am-ը զրուցեց նրա հետ: -Պարոն Թորոսյան, Դուք բավականին պատասխանատու եւ լուրջ ոլորտ եք ղեկավարում՝ առողջապահությունը, որտեղ անելիքներ շատ-շատ են: Ինչո՞ւ համաձայնեցիք նաեւ  ՀՖՖ գործկոմի կազմում ընդգրկվել: -Կարծում եմ՝ մեր ոլորտի մի մասն էլ սպորտային բժշկությունն է: Եվ դրա

Արթուր Վանեցյան. «Ռուբեն Հայրապետյանի հետ հետագա համագործակցություն չի լինելու»

Aravot.am-ը Ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց, թե հաշվի առնելով այն, որ ՀՖՖ արդեն նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկար տարիներ ղեկավարել է հայկական ֆուտբոլը, ուստի նրա հետ նույն հայկական ֆուտբոլի ապագայի հետ կապված խնդիրներում  համագործակցության ինչ-որ եզրեր տեսնո՞ւմ է, պարոն Վանեցյանը պատասխանեց. «Այն նախագծերն ու ծրագրերը, որ սկսել է Ռուբեն Հայրապետյանը,

«Հավաստի փաստեր ունենք, որ ԲՀԿ-ն վճարել է ֆլեշմոբի մասնակիցներին». Դանիել Իոաննիսյան

Մենք շարունակում ենք այս ուղղությամբ ուսումնասիրությունները, երեւի ընտրություններից հետո ավելի մանրամասն կանդրադառնանք

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որը բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ դարձավ: Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են

Պատահար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

Սեպտեմբերի 22-ին, ժամը 13:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «BMW» մակնիշի (վարորդը՝ Գ. Բ., ծնված 1994 թ.) և «ՎԱԶ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են բազմաթիվ մարդիկ: «Դատապարտելով ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը՝ իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն ու ոգու արիություն»,-ասված է նախագահ

84-ամյա Մնացականյանը վարչապետին պատմեց՝ ինչպես են 23 տոննա խաղող հանձնել

Այն պահին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց էր կատարում Արարատի Գինու գործարանում, նույն գյուղի բնակիչ Արմեն Բալայանը 4 տոննա խաղող էր բերել հանձնելու։ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բերքն ավելի շատ կլիներ, եթե այս տարվա տապը, խաղողի բերքի մի մասը չվնասեր։ Խաղողը հանձնելու էր կիլոգրամը 150 դրամով։ Ասաց, որ դժգոհ չէ, քանի որ տեխնիկական սորտի

ՀՀ Անկախության օրը Թբիլիսիում նշանավորվեց Վազգեն Ա կաթողիկոսի անվան կենտրոնի բացմամբ

Վիրահայ համայնքը հավուր պատշաճի նշեց ՀՀ Անկախության օրը: Տոնական միջոցառումների շրջանակը հարուստ էր և հագեցած, որի նախաձեռնողները  Վիրահայոց թեմն էր, Վրաստանում ՀՀ դեսպանությունը և համայնքային կազմակերպությունները: 2018 թվականի սեպտեմբերի 21-ին, հանդիսությունների շարանը մեկնարկեց Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում հանրապետական մաղթանքով: Թբիլիսիի  Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հանրապետական մաղթանքը նախագահեց Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Արարողությանը

Չպետք է հանդուրժել ընտրակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում. Վալերիյ Օսիպյան

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Խորհրդակցության նպատակն էր Երևան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ ստորաբաժանումների ղեկավարներին տալ վերջին ցուցումները ընտրական տեղամասերում ծառայության նշանակված վերակարգերի վերաբերյալ: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ դրական է գնահատում նախընտրական փուլում կատարված աշխատանքը: «Եթե նախկինում քարոզարշավների ժամանակ, շտաբների

Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ միջոցներ՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտերով առանձնապես խոշոր չափերով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ 2018թ. փետրվարի 11-18-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացու ծոցագրպանից գողացել է նրա

Վարչապետ. այդ ո՞նց է լինում, որ Թուրքիայում ցեց կա, բայց լոլիկը նրանց էլ, մեզ էլ հերիքում է (տեսանյութ)

Այս տարի լոլիկի բերքը 35 հազար տոննայով պակաս կլինի։ Այս մասին վարչապետին տեղեկացրին Արարատի մարզպետարանում՝ աշխատակազմի և մարզի գյուղապետերի հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետին բացատրեցին, պատճառն անոմալ ջերմաստիճանն է, որ այս տարի աննախադեպ բարձր է եղել և լոլիկի ցեցը։ Վարչապետը հետաքրքրվեց, թե ցեցի դեմ ինչ պետք է անել, ինչպես պայքարել, մարզպետարանի պատասխանատուներն ասացին, որ դժվար է,

Շուրջ 2300 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

Սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԱՀ ՊՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 22-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 23-26-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 22-23-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի

Նիկոլ Փաշինյան. «Ես կհետաքրքրվեմ՝ կառավարության պաշտոնյաներն ինչո՞ւ են ասում հրթիռներ պետք է տեղադրենք: Հիմի էլ հրթիռի՞ գործ ենք դրել» (տեսանյութ)

Վարչապետը Արարատի մարզի գյուղապետերից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հակակարկտային կայանները չեն աշխատում

Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում

Սեպտեմբերի 22-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ հիմնադիր ժողովը: Ժողովի սկզբում ուղերձով հանդես եկան ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Դավոր Շուկերը և ՖԻՖԱ-ի զարգացման ծրագրերի մենեջեր Օլիվեր Յունգը: Այնուհետև, ՀՖՖ գործունեության մասնակի հաշվետվությունը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: https://www.youtube.com/watch?v=Sy9CA91Luk4 Ժողովի պատվիրակները հաստատեցին ՀՖՖ ՀԿ Կանոնադրությունը, որը ժողովին ներկայացրեց ՀՖՖ վարչաիրավական

«Սանիտեքը»՝ «Սանիտեքին»

Լուսանկարում «Սանիտեքի» մեքենաներն օրվա վերջում իրենց՝ հավանաբար վնասված աղբամանները «շալակած» տանում էին: Ու այսպես գրեթե ամեն օր: Ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը վստահեցնում է՝ վերջին ամիսներին այրվել է ավելի քան 1000 աղբաման, մոտ 2000 աղբաման էլ վնասվել է, ինչի արդյունքում ընկերությունը 700 հազար դոլարի վնաս է կրել: Ընդ որում, Թավիլը կարծես թե չի հաշտվում տուգանքների հետ.

Հիշելով Կլոր սարի սրբին

Այո, երիցս ճիշտ է, որ անմահները շտապելու տեղ չունեն, քանի որ նրանք միշտ մեզ հետ են` ինչպես Խորենացին, ով ասում էր, թե. – Աստված լոկ կարեւոր բաների մասին է հոգում` չնչին բաները թողնելով պատահականությանը: Ճիշտ է նաեւ, որ երբ իշխանությունը բաժանված է շատերի միջեւ, անպայման թուլանում է նախանձի չափը, չնայած որ միեւնույն է՝ նավը ղեկավարում

Փաստաբան. «Կեղծ սնանկության գնացին, որպեսզի կոռուպցիոն գործարքները ջրի երես դուրս չգային»

«Բանկային համակարգի նպատակը մեր տպավորությամբ իշխող էլիտայի սպասարկումն է ժողովրդի հաշվին: Բանկերը հետեւողականորեն ունեզրկել են քաղաքացիներին, մարդիկ դարձել են բառացիորեն «բոմժեր»,- այդպես է կարծում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արթուր Գրիգորյանը, որը ներկայացնում է բանկերից մեկի զոհերից՝ «Արտյոմ եւ Վահագն» ՍՊ ընկերության տնօրեն Լուսինե Նալբանդյանի շահերը: «Հայելի» ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան-ներկայացուցիչը հիշեցրեց,

Վարորդական իրավունքի կեղծ վկայական՝ 160 դոլարով

Կեղծ վկայականը ներկայացրել է ճանապարհային ոստիկաններին

Արտֆուդի սեփականատերերը վարչապետին դժգոհեցին, որ իրենք մեծ քանակությամբ վարկ վերցնելու խնդիր ունեն (ֆոտոշարք, տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտֆուդ ընկերությունում, որտեղ բացվեց տեխնոլոգիապես հագեցած պահածոնների արտադրամասը, սեփականատերերից հետաքրքրվեց՝ ինչ խնդիրներ ունեն, լոլիկի նվազ բերքի պատճառով արդյոք գործը չի տուժել և այլն։ Ընկերության պատասխանատուներն ասացին, որ լոլիկի բերքի հետ կապված խնդիր չունեն, բայց վարկ վերցնելու առումով՝ ունեն։ Ըստ գործարարի խնդիրը ոչ թե տոկոսադրույքն է, այլ վարկերի քանակությունը։ Գյուղնախարարն ասաց, որ Արտֆուդին

Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հայտնաբերել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են հրավիրել մի քանի քաղաքացու: Նրանք բաժնում բացատրություն են տվել, որ Քանաքեռ-Զեյթունում բնակվող, 74-ամյա Ս.Վ.-ն իրենց է տվել հատուկ ձևաթղթեր և խոստացել, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկող անձանց ցուցակագրելու դեպքում իրենց գումար

Ինչպես սիրիահայը թողեց բանկային աշխատանքը եւ հաստատվեց մշակույթի պետական քոլեջում

Մեր հայրենակից Հարութ Քելլեյանի ճակատագիրը Պատերազմի պատճառով բազմաթիվ սիրիահայ ընտանիքներ իրենց համար կյանքի եւ կենսագործունեության նոր հանգրվան դիտարկեցին Հայաստանը: Շատերը հայրենիք եկան՝ որպես միակ փրկօղակ: Իրավիճակի գնահատականները խիստ տարբեր են՝ հիասթափությունից մինչեւ լավագույն պայմաններ ապահովող գործունեություն: «Առավոտը» հանդիպեց ոգեւորություն ապրած երիտասարդի՝ Հարութ Քելլեյանին, որը մինչ պատերազմն է եկել ու հիմնվել հայրենիքում: Մեր զրուցակիցն ասաց, որ

Դժբախտաբար Ադրբեջանը շարունակում է արգելափակել այս հարցը. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը՝ «Իրականում» հաղորդմանը (տեսանյութ)

21 Սեպտեմբերի, 2018 Հարց. Բարի երեկո, պարո՛ն նախարար: Շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ: Մի մեջբերում Միացյալ Նահանգների նախագահի շնորհավորական ուղերձից. «Խաղաղ ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ` օգնելու իրագործել կոռուպցիան արմատախիլ անելու, անկախ դատական համակարգի, քաղաքական և տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական և հաշվետու կառավարում և իրավունքի գերակայություն

Դատարաններում սահմանվել է հերթապահություն

Հանրային իրազեկում Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն: Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031