Օրվա լրահոսը
Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ միջոցներ՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտերով առանձնապես խոշոր չափերով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ 2018թ. փետրվարի 11-18-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացու ծոցագրպանից գողացել է նրա
Վարչապետ. այդ ո՞նց է լինում, որ Թուրքիայում ցեց կա, բայց լոլիկը նրանց էլ, մեզ էլ հերիքում է (տեսանյութ)
Այս տարի լոլիկի բերքը 35 հազար տոննայով պակաս կլինի։ Այս մասին վարչապետին տեղեկացրին Արարատի մարզպետարանում՝ աշխատակազմի և մարզի գյուղապետերի հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետին բացատրեցին, պատճառն անոմալ ջերմաստիճանն է, որ այս տարի աննախադեպ բարձր է եղել և լոլիկի ցեցը։ Վարչապետը հետաքրքրվեց, թե ցեցի դեմ ինչ պետք է անել, ինչպես պայքարել, մարզպետարանի պատասխանատուներն ասացին, որ դժվար է,
Շուրջ 2300 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ
Սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԱՀ ՊՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 22-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 23-26-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 22-23-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի
Նիկոլ Փաշինյան. «Ես կհետաքրքրվեմ՝ կառավարության պաշտոնյաներն ինչո՞ւ են ասում հրթիռներ պետք է տեղադրենք: Հիմի էլ հրթիռի՞ գործ ենք դրել» (տեսանյութ)
Վարչապետը Արարատի մարզի գյուղապետերից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հակակարկտային կայանները չեն աշխատում
Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում
Սեպտեմբերի 22-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ հիմնադիր ժողովը: Ժողովի սկզբում ուղերձով հանդես եկան ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Դավոր Շուկերը և ՖԻՖԱ-ի զարգացման ծրագրերի մենեջեր Օլիվեր Յունգը: Այնուհետև, ՀՖՖ գործունեության մասնակի հաշվետվությունը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: https://www.youtube.com/watch?v=Sy9CA91Luk4 Ժողովի պատվիրակները հաստատեցին ՀՖՖ ՀԿ Կանոնադրությունը, որը ժողովին ներկայացրեց ՀՖՖ վարչաիրավական
«Սանիտեքը»՝ «Սանիտեքին»
Լուսանկարում «Սանիտեքի» մեքենաներն օրվա վերջում իրենց՝ հավանաբար վնասված աղբամանները «շալակած» տանում էին: Ու այսպես գրեթե ամեն օր: Ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը վստահեցնում է՝ վերջին ամիսներին այրվել է ավելի քան 1000 աղբաման, մոտ 2000 աղբաման էլ վնասվել է, ինչի արդյունքում ընկերությունը 700 հազար դոլարի վնաս է կրել: Ընդ որում, Թավիլը կարծես թե չի հաշտվում տուգանքների հետ.
Հիշելով Կլոր սարի սրբին
Այո, երիցս ճիշտ է, որ անմահները շտապելու տեղ չունեն, քանի որ նրանք միշտ մեզ հետ են` ինչպես Խորենացին, ով ասում էր, թե. – Աստված լոկ կարեւոր բաների մասին է հոգում` չնչին բաները թողնելով պատահականությանը: Ճիշտ է նաեւ, որ երբ իշխանությունը բաժանված է շատերի միջեւ, անպայման թուլանում է նախանձի չափը, չնայած որ միեւնույն է՝ նավը ղեկավարում
Փաստաբան. «Կեղծ սնանկության գնացին, որպեսզի կոռուպցիոն գործարքները ջրի երես դուրս չգային»
«Բանկային համակարգի նպատակը մեր տպավորությամբ իշխող էլիտայի սպասարկումն է ժողովրդի հաշվին: Բանկերը հետեւողականորեն ունեզրկել են քաղաքացիներին, մարդիկ դարձել են բառացիորեն «բոմժեր»,- այդպես է կարծում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արթուր Գրիգորյանը, որը ներկայացնում է բանկերից մեկի զոհերից՝ «Արտյոմ եւ Վահագն» ՍՊ ընկերության տնօրեն Լուսինե Նալբանդյանի շահերը: «Հայելի» ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան-ներկայացուցիչը հիշեցրեց,
Վարորդական իրավունքի կեղծ վկայական՝ 160 դոլարով
Կեղծ վկայականը ներկայացրել է ճանապարհային ոստիկաններին
Արտֆուդի սեփականատերերը վարչապետին դժգոհեցին, որ իրենք մեծ քանակությամբ վարկ վերցնելու խնդիր ունեն (ֆոտոշարք, տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտֆուդ ընկերությունում, որտեղ բացվեց տեխնոլոգիապես հագեցած պահածոնների արտադրամասը, սեփականատերերից հետաքրքրվեց՝ ինչ խնդիրներ ունեն, լոլիկի նվազ բերքի պատճառով արդյոք գործը չի տուժել և այլն։ Ընկերության պատասխանատուներն ասացին, որ լոլիկի բերքի հետ կապված խնդիր չունեն, բայց վարկ վերցնելու առումով՝ ունեն։ Ըստ գործարարի խնդիրը ոչ թե տոկոսադրույքն է, այլ վարկերի քանակությունը։ Գյուղնախարարն ասաց, որ Արտֆուդին
Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հայտնաբերել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են հրավիրել մի քանի քաղաքացու: Նրանք բաժնում բացատրություն են տվել, որ Քանաքեռ-Զեյթունում բնակվող, 74-ամյա Ս.Վ.-ն իրենց է տվել հատուկ ձևաթղթեր և խոստացել, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկող անձանց ցուցակագրելու դեպքում իրենց գումար
Ինչպես սիրիահայը թողեց բանկային աշխատանքը եւ հաստատվեց մշակույթի պետական քոլեջում
Մեր հայրենակից Հարութ Քելլեյանի ճակատագիրը Պատերազմի պատճառով բազմաթիվ սիրիահայ ընտանիքներ իրենց համար կյանքի եւ կենսագործունեության նոր հանգրվան դիտարկեցին Հայաստանը: Շատերը հայրենիք եկան՝ որպես միակ փրկօղակ: Իրավիճակի գնահատականները խիստ տարբեր են՝ հիասթափությունից մինչեւ լավագույն պայմաններ ապահովող գործունեություն: «Առավոտը» հանդիպեց ոգեւորություն ապրած երիտասարդի՝ Հարութ Քելլեյանին, որը մինչ պատերազմն է եկել ու հիմնվել հայրենիքում: Մեր զրուցակիցն ասաց, որ
Դժբախտաբար Ադրբեջանը շարունակում է արգելափակել այս հարցը. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը՝ «Իրականում» հաղորդմանը (տեսանյութ)
21 Սեպտեմբերի, 2018 Հարց. Բարի երեկո, պարո՛ն նախարար: Շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ: Մի մեջբերում Միացյալ Նահանգների նախագահի շնորհավորական ուղերձից. «Խաղաղ ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ` օգնելու իրագործել կոռուպցիան արմատախիլ անելու, անկախ դատական համակարգի, քաղաքական և տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական և հաշվետու կառավարում և իրավունքի գերակայություն
Դատարաններում սահմանվել է հերթապահություն
Հանրային իրազեկում Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն: Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
«Սանիթեք»-ի նոր աղբատար մեքենաներն արդեն Հայաստանում են և «գործի են անցել»
Հարգելի՛ քաղաքացիներ, Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստան ուղևորված նոր մեքենաները արդեն համալրել են մեր ավտոպարկը եւ վաղ առավոտվանից միացել են աղբահանության գործին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերանորոգվել եւ շահագործման են հանձնվել նաեւ տեխնիկական խնդիրներ ունեցող մեր մյուս մեքենաները։ Ավտոպարկի թարմացման եւ աղբադույլերի ավելացման գործընթացը շարունակական բնույթ է կրելու։ Վստահեցնում ենք, որ տեխնիկական վերազինման շնորհիվ, շուտով
Իրանում ահաբեկչություն է տեղի ունեցել ռազմական շքերթի ժամանակ
Իրանի հարավում՝ Ահվազ քաղաքում, ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի հեռուստաալիքները: Նշվում է, որ անհայտ անձիք կրակ են բացել շքերթի ժամանակ, ինչի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն 8 մարդ զինծառայող: Վիրավորվել է ևս 7 մարդ: Անվտանգության աշխատակիցները չեզոքացրել են երկու զինյալների: Իրանական այլ
Այս անգամ էլ Հայաստանի անկախության տոնը դիմավորեցի անազատության մեջ. Արմեն Դավթյան
Մորս բնութագրմամբ ես կարգին տղա էի, «փչացա» այն օրը, երբ դարձա Սյունիքի մարզային թիվ 9 ընտրական հանձնաժողովի անդամ։ Դա 1996 թվականի սեպտեմբերի 21-ն էր։ Բռնվեցի 2015թ-ին։ Ուրեմն՝ 19 տարի «փչացած» -ի կենսակերպով եմ ապրել։
Վանեցյանը ճշտում է Քոչարյանի կաշառքի մասին իր հայտարարությունը. «Հրապարակ»
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնի խոսակցության գաղտնալսումից հետո բարդույթ է ձեռք բերել՝ հենց ձայնագրման անուն է լսում, «խառնվում» է իրար։ Բայց նաեւ հումոր է անում այդ թեմայով՝ փորձելով մեղմել կատարվածը եւ թեթեւ նայել իրերին ու երեւույթներին։ Օրինակ՝ երեկ, երբ ձայնագրիչը միացրած մոտեցանք նրան, որ մի քանի հարց տանք՝ բնականաբար, ձայնագրելու նպատակով, պարոն Վանեցյանը նեղսրտեց․ «Պարտադի՞ր
Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրակաշառք տալու (խոստանալու) առերևույթ դեպքի առթիվ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին նյութեր են ուղարկվել այն մասին, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում մեկ անձի
Դոնալդ Թրամփը հայտնել է մտադրության մասին Լին Թրեյսիին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակելու մասին. Արմեն Աշոտյան
Սպիտակ տունն իր պաշտոնական կայքում տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է մտադրության մասին Լին Թրեյսիին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Տիկին Թրեյսին հանդիսանում է ԱՄն արտաքին գերատեսչության ավագ աշխատակից անդամ: Ներկայումս հանդիսանում է ԱՄՆ Պետդեպարտամենտում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով ավագ խորհրդական: Նախկինում տիկին Թրեյսին զբաղեցրել է Ռուսաստանում (Մոսկվա) ԱՄՆ
Լավ ընտրություն ունենալու համար պետք էր նախ չարաբաստիկ բոնուսային համակարգից ազատվել. «Հրապարակ»
Վաղը մենք գնալու ենք ընտրության։ Սա առաջին ընտրությունն է հեղափոխությունից հետո։ Այժմ այլեւս չկա ՀՀԿ-ի իշխանությունը՝ ընտրակեղծարարների ու ընտրակազմակերպիչների հոծ բանակներով, եւ մենք այլեւս չենք կարող որեւէ մեկին մեղադրել կեղծելու, կաշառելու, քվեներ գողանալու, «կարուսելներ» կազմակերպելու, ծերերին ու անօգնականներին ստիպողաբար քվեարկության տանելու համար։ Ինչպիսի՞ն պետք է լինեն քարոզարշավը եւ քվեարկության պրոցեսը, որ հասարակությունը հավատա դրանց արդյունքներին
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցությամբ
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի ՍոցիալիստականՀանրապետության փոխնախագահ, տիկին Դան Թհի Նոկ Թինին: Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցություն է հայտնել նախագահ Չան Դայ Կուանի անժամանակ մահվան կապակցությամբ՝ նշելով, որ նա հետեւողական քայլեր է ձեռնարկել երկրի բարգավաճման եւ հզորացման համար, նպաստել հայ-վիետնամական հարաբերությունների զարգացմանը։
Բակո Սահակյանը` Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին Երեւանում այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շնորհավորել այնտեղ ապաքինվող զինծառայողներին տոնի կապակցությամբ, մաղթելով նրանց առողջություն, եւ ծանոթացել կենտրոնի պայմաններին: Նախագահին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ընտրությունը վերադարձվում է քաղաքացուն, և մնում է ընտրողի վերադարձը. «Ժամանակ»
Քաղաքացուն վերադարձվում է ընտրելու իրավունքը, սակայն առանցքային, հիմնարար նշանակություն ունեցող հարցը ընտրողի վերադարձն է: Բանն այն է, որ տարիներ, տասնամյակներ շարունակ խեղելով, նենգափոխելով ընտրական համակարգն ու ընտրություն հասկացությունը ինքնին, խեղելով նաև ընտրող հասկացությունն ու ընտրողի հոգեբանությունը, Հայաստանում գործնականում տեղի է ունեցել շատ ավելի խորքային մի բան: Իշխող նախկին համակարգը ըստ էության ընտրությունը կեղծելու մեխանիզմը հասցրել
Արմեն Սարգսյանը կմասնակցի Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը: Գագաթնաժողովին նախագահ Սարգսյանի մասնակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռեւս ամիսներ առաջ: Շամոնի գագաթնաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ հայտնի է «փոքր Դավոս» անվամբ: Այս տարի գագաթնաժողովի քննարկումների հիմնական թեմաները
Բաղրամյան 26-ի դարպասներն առավոտյան փակ էին, բայց ժամը 10-ից կբացվեն
Այսօր առավոտյան Բաղրամյան 26-ի դարպասները փակ էին։ Aravot.am -ի հարցին ի պատասխան ընդհանուր բաժնից հայտնեցին, որ Բաղրամյան 26-ի դարպասներն այսուհետ բացվելու են առավոտյան 10-ից և բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 22-ը։ Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի անկախության տոնի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ի դարպասները բացեց՝ նշելով, որ այսուհետ դրանք բաց են լինելու և քաղաքացիները կարող
Րաֆֆի Հովհաննիսյան. «Անհարիր է նոր Հայաստանի արժեքները, արտահերթ ընտրությունները կապել միայն մեկ ուժի հաղթանակի հետ»
«Ժառանգության» քաղաքապետի թեկնածուն արձագանքում է վարչապետի հայտարարությանը
Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը Կոթիում էր
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը շարունակում է փաստահավաք աշխատանքներ իրականացնել արդեն սահմանամերձ Կոթի գյուղում։ Օրեր առաջ Կոթիում գնդակոծության արդյունքում վիրավորված Սուրեն Սեփխանյանը (աջից՝ երկրորդը) այսօր՝ սեպտեմբերի 21-ին, դուրս է գրվել հիվանդանոցից։ Իրեն լավ է զգում։ Ի դեպ, նա արդեն երրորդ անգամ է հայտնվում հակառակորդի նշանառության տակ։
Վարշավայում՝ ի պատիվ ՀՀ անկախության տոնի
Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է Վարշավայի մշակույթի և գիտության պալատի լուսանկարը, որն այսօր ի պատիվ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի՝ եռագույն լույսերով է վառվում:


















































