Օրվա լրահոսը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ.-ի օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում էր ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը

«ԿԸՀ-ն ունի իր հստակ օրակարգը, որը որեւէ կերպ չի առնչվում իրենց օրակարգին». Մուկուչյանը՝ իր հրաժարականը պահանջողների մասին

«Ես կարծում եմ՝ առաջիկա ընտրություններին որեւէ խնդիր, հարց, որեւէ մեկի մոտ չի առաջանա». Տիգրան Մուկուչյան

Արցախի ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել

2018թ. սեպտեմբերի 20-ին լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ս.թ. սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սողոմոն Մելքումյանը մի խումբ անձանց կողմից բռնության է ենթարկվել Ասկերանի շրջանի Շոշ գյուղում: Ըստ հրապարակման՝ տուժողը մեկ օր անց դիմել է հիվանդանոց, որտեղ նրան պատշաճ բուժսպասարկում չի ցուցաբերվել: Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է

ՀՀ անկախության օրվա և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ կայացել է համերգ Հռոմում

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախության օրվա և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ Հռոմի օպերային թատրոնում կայացավ համերգ, որտեղ հնչեցին աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Նվագախումբը, որը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, բաղկացած էր շուրջ 7 տասնյակ իտալացի երաժիշտներից: Ելույթներով հանդես եկան նաև մենակատարներ՝ ջութակահար Հայկ Կազազյանը և դուդուկահար Կամո Սեյրանյանը: Համերգին ներկա էին Իտալիայի քաղաքական,

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն: Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի ստեղծման նպատակն է ուսումնասիրել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրու­թյուն­ների քվեարկության օրը էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվու­թյան միջոցներում ներկայացվող, հանձնաժողովում գործող թեժ գծով ստացվող տեղեկատվությունը, արձագանքելով ներկայացված հաղորդումներին, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ: Իրավիճակային

Գողություն է կատարել և գումար կանխիկացրել քաղաքացու բանկային հաշվեհամարից (Տեսանյութ)

2018թ. հունիսի 28-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ընդունարանից գաղտնի կերպով հափշտակել է աշխատակիցներից մեկին պատկանող 7.500 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել են նաև բանկային քարտեր: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհայտ անձը 2018թ. հունիսի 28-ին՝ ժամը 17:54-ին, Երևան քաղաքի Չարենցի փողոցում տեղակայված բանկոմատից

Անկախության օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել են Պետրո Պորոշենկոն, Ալեքսանդր Լուկաշենկոն և այլ երկրների ղեկավարներ

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրացումը, ինչպես նաեւ երկու երկների ժողովուրդների բարեկամական բազմադարյա կապերը կնպաստեն փոխըմբռնման եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության ամրապնդմանը: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր

Նշանակվեց ևս մեկ  վարչական դատարանի դատավոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՌՈՒԶԱՆՆԱ ԱԶՐՈՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի ԲԴԽ-37-Ո-99 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա ԱԶՐՈՅԱՆԻՆ նշանակել վարչական դատարանի դատավոր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դատախազության ուսումնասիրությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում 66.8 մլն դրամի չափով սերմացուների փչացման, 15.6 մլն դրամի չափով՝ պակասորդներ են հայտնաբերվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2017թ. մարտի 19-ի որոշմամբ, ՀՀ-ում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրի շրջանակներում` ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին թույլատրել ծրագիրն իրականացնելու համար օգտագործել 612.779.084 դրամ` 1.710 տոննա առաջին

Դանիել Դանիելյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի ԲԴԽ-37-Ո-100 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Դանիել ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ նշանակել վարչական դատարանի դատավոր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դաշնակցությունը շատ ավելի մեծ ու էական փոփոխություններ է բերելու ամեն մի երևանցու կյանքում. հայտարարություն

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում Արաբկիր վարչական տարածքի` ՀՅԴ ցուցակով առաջադրված թեկնածուները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Արաբկիր վարչական տարածքի հարգելի բնակիչներ, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը մոտենում է իր ավարտին։ Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակով մենք առաջադրվել ենք որպես ավագանու թեկնածուներ։ Անցնող երկու տարիներին Արաբկիր վարչական շրջանի կառավարումը վստահվել էր Դաշնակցության, որի կողմից առաջադրված

Սամվել Ֆարմանյան. «Օրենսդրորեն կարգելվի և՛ տեղական և՛ միջազգային բուքմեյքերական գրասենյակների (տոտալիզատորների) գործունեությունը»

Պաշտոնապես շրջանառության մեջ դրեցի, իմ կարծիքով, պատմական օրենքների նախագծեր, որոնցով՝ 1.Մեր երկրում օրենսդրորեն կարգելվեն և՛ տեղական և՛ միջազգային բուքմեյքերական գրասենյակների (տոտալիզատորների) գործունեությունը: Խոսքը վերաբերում է և՛ գրասենյակների միջոցով և՛ ինտերնետային եղանակով այդ գործունեության իրականացմանը ՀՀ տարածքում: Օրենքի ուժով ՀՀ տարածքում կարգելափակվեն տեղական և օտարերկրյա նման ընկերությունների կայքէջերը և օրենքից դուրս կհայտարարվեն նման գրասենյակները: 2.Օրենքի ուժով

«Գալիս եմ Հայաստան` որդուս տանելու». Սահմանախախտ թուրք տղայի հոր հարցազրույցը «Ermenihaber.am»-ին

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը «Ermenihaber.am»-ի հետ զրույցում հայտնեց, որ որդին ազատ է արձակվելու, և նա պատրաստվում է սեպտեմբերի 24-ին գալ Հայաստան՝ տղային տանելու: «Որդիս տուն է գալիս: Ինձ Հայաստանից փաստաբանը զանգահարեց և ասաց, որ որդիս «արդարացվել է», կարող եմ գալ և տանել: Երկուշաբթի Հայաստանում կլինեմ: Շնորհակալ եմ

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև 2018թ. համագործակցության պլանի համաձայն սեպտեմբերի 17-ից 20-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչների համար ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների կողմից անցկացվել է վերապատրաստման դասընթացի 1-ին փուլը: Ողջունելով հյուրերին, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան

Այդ գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը Yerevan.today-ի մասին

Սեպտեմբերի 17-ին «Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկությունից հետո անցել է 3 օր, սակայն իրավապահ մարմինները դեռևս հիմնավորումներ չեն ներկայացրել հանրությանն այդ կոշտ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունել ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 17-ի և 19-ի պաշտոնական պարզաբանումներն առ այն, որ «…խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության

Արցախի Շոշ համայնքում տեղի ունեցած միջադեպը չպետք է քաղաքականացնել. Դավիթ Բաբայան

Նախ և առաջ պետք է հստակ ամեն ինչ պարզվի, և այն պետք է լինի անկողմնակալ քննության արդյունքում ՝պատկան մարմինների ներգրավմամբ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի զինվորական կոմիսար Մխիթար Ավշարյանի մասնակցությամբ Շոշ գյուղում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով համայնքի բնակիչներից մեկը ծեծի էր ենթարկվել, և արդյունքում համայնքի

Թուրքիայում ծեծել են ազգայնական կուսակցության առաջնորդին հայ անվանողին

Թուրքիայում «հայ» բառը որպես վիրավորանք ընկալելու հետևանքով հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է ծեծկռտուքով: Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) Ալանիա քաղաքի տարածքային կառույցի ղեկավար Մուստաֆա Թյուրքդողանի և Թուրքիայի ավիացիայի ասոցիացիայի Ալանիայի մասնաճյուղի ղեկավար Մեթին Աքդենիզի միջև: Ալանիայում տեղի ունեցած մի հանրային միջոցառման ժամանակ Թյուրքդողանը մոտեցել և ապտակել է Աքդենիզին,

Մասնակից ուժերի կողմից այդպես էլ չներկայացվեց մայրաքաղաքի՝ որպես առանձնահատուկ միավորի զարգացման ամբողջական ծրագիր. ՀԴԿ

ՀԴԿ-ն կոչ է անում իր կուսակից ընկերներին և կողմնակիցներին սեպտեմբերի 23-ին ձայն տալ այն քաղաքական ուժերի թեկնածուներին, որոնք գաղափարապես և իրենց դավանած արժեհամակարգով մոտ են մեր ծրագրերին: Դրանց թվում են ՝ «Հայք» կուսակցությունը (Գևորգ Հովսեփյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (Մանուել Գասպարյան), «Երևանի հանրություն» դաշինքը (Անահիտ Թարխանյան):

«Ում համար իրավիճակը փոխվել է, ում համար էլ մնացել է նույնը». Արմինե Օհանյանը՝ Աշոտ Մելիքյանի հայտարարության առիթով

Արմինե Օհանյանը կարծում է՝ ժամանակն է, որ հենց այս դաշտում «իրավիճակ փոխվի»․ մանավանդ մամուլի հարցերով զբաղվող կեղծ ընդդիմադիրներն ու գրանտակերներն իրենց տեղը զիջեն իրապես լրագրողների շահերը պաշտպանող կազմակերպություններին ու անձանց։

Թուրքիայում հարձակվել են մոլիբդեն տեղափոխող հայկական բեռնատարի վրա. ermenihaber.am

Թուրքիայի Քոջաելի նահանգում ավազակախմբի կողմից հարձակման է ենթարկվել 20 տոննա մոլիբդեն տեղափոխող հայկական բեռնատար մեքենա: Հայտնի է, որ բեռնատար մեքենան Հայաստանից ուղևորվում էր դեպի Նիդերլանդներ: Դիլովա շրջանում ավազակախմբի 5 անդամ ոստիկանական համազգեստ հագած կանգնեցրել են բեռնատար մեքենան և ներկայանալով որպես ոստիկաններ վարորդին հրահանգել են իջնել մեքենայից: Այնուհետև կապկպելով վարորդին՝ ավազակախմբի անդամները թալանել են մեքենան: Որոշ

«Աղբամանը մոտեցրել էինք, որ հենց Մուկուչյանը գա, գցենք աղբամանն ու քաղաքով ման տանք». Վոլոդյա Ավետիսյան

Ցուցարարները մտավախություն ունեն, որ քաղաքապետի ընտրությունները կեղծվելու են

Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար եւ մյուս ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը: Համոզված եմ, որ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 21-ից Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով

«Ժողովուրդը ՀՀԿ-ի ո՛չ օգնության, ո՛չ փրկության կարիքն ունի, քանի որ էս վերջերս է փրկվել ՀՀԿ-ից». «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն՝ Աշոտյանին

Հարցին՝ մրցակից թեկնածուները դժգոհեցին, որ այս քարոզարշավը կտրվեց այսպես ասած «ծրագրային քարոզարշավից» եւ քաղաքական հարց դրվեց՝ հեղափոխականներ-հակահեղափոխականներ, սա ճի՞շտ էր, թե՞ սխալ՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Իմ քայլը» դաշինքն իր նախատեսված ծրագրով, քարոզարշավով շարժվում է, շփվում է բնակիչների հետ, տեղեկացնում է ծրագրերի մասին, մենք որ չենք շեղվել»:

Փնտրվում է համակարգչային խանութից գողություն կատարած անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գողություն կատարելու դեպքի հանգամանքները: 2018թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 13:10-ին, քաղաքացին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ սույն թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 22:17-ի սահմաններում, անհայտ անձը, օգտվելով Թումանյան փողոցի վրա գտնվող խանութներից

Նախարարը չի պատժի սոցցանցերում հայհոյողներին. «Այդ կարծիքն արտահայտվել է ոչ աշխատանքային ժամերին»

Aravot.am-ը ՀՀ Սփյուռքի նախարարությունից հետաքրքրվեց` ինչպե՞ս է նախարար Մխիթար Հայրապետյանը վերաբերվում իր` ՔՊ անդամ այն աշխատակիցների պահվածքին, որոնք հայհոյախառն արտահայտություններ են անում սոցցանցերում, ինչպես այդ մասին լրագրողների հետ զրույցում բարձրաձայնել էր ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը` մասնավորապես տալով Անուշ Լալայանի (լուսանկարում) անունը: «Ինչպես հայտնի է, գործատուի և աշխատողի միջև աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորվում են աշխատանքային օրենսդրությամբ:

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից, որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, վճարվել է շուրջ 55 միլիոն դրամ

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և

«Նախքան հեղափոխությունն ուղղակի հնարավոր չէր պատկերացնել, որ ասենք «Արարատ թիվիի» եթերում կհայտնվի «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը. Աշոտ Մելիքյան

Ըստ Լաուրա Բաղդասարյանի՝ Երևանի ավագանու այս ընտրությունները թողնում էին համապետական ընտրության տպավորություն, որտեղ իշխանության հարց է լուծվում:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից վրդովված են

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն թիվ 1 տուն-ինտերնատում էր

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031