Օրվա լրահոսը
ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի դեմ երեք հայց. Գասպարին կստանա 4 հազար եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր երեք վճիռ է կայացրել Հայաստանի դեմ հայցով, ընդ որում՝ երեքն էլ բավարարվել են: Մասնավորապես, դատարանը լիարժեք բավարարել է Գուլյանն ընդդեմ Հայաստանի հայցը, որի համաձայն՝ ՀՀ քաղաքացի Աշոտ Գուլյանը բողոքարկում էր իր որդու՝ ոստիկանությունում ինքնասպան լինելու առաջ քաշված տարբերակը: Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Աշոտ Գուլյանին վճարել 50 հազար եվրո ոչ նյութական
«Լուծումը բանակցություններն են». Զեյնալյանը հաստատում է՝ իրենք կողմ են նոր խորհրդարան ձեւավորելուն
ՀՀ-ում առկա է քաղաքական ճգնաժամ, քանի որ ԱԺ-ն, ի տարբերություն կառավարության, չի արտահայտում ժողովրդի քաղաքական կամքը
Արցախում վաղ առավոտից բողոքի ցույց են իրականացնում` փակելով Շոշ գյուղից դեպի Հադրութ տանող ճանապարհը. «Սասնա ծռեր»
«Կարո՞ղ է գիտեք սա Հայաստանն է, ու Նիկոլ Փաշինյանն էլ էստեղ է, որ ճանապարհ եք փակում։ Մոռացեք, սա Արցախն է ու էն ինչ հնարավոր է Հայաստանում, հնարավոր չէ Արցախում», -նշում են բողոքի ցույցի մասնակիցները:
Համաներման պահանջով բաց նամակ. Հասմիկ Սարգսյանի գործով
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին Հարգելի պարոն նախարար, ՀՀ դատարանների կողմից վերջին տարիներին քննված և վճիռ ստացած բազմաթիվ գործեր վերաբերում են անձանց, ում արարքները պայմանավորված են եղել Հայաստանում ստեղծված ծայրահեղ անարդար, անհավասար և կեղեքիչ սոցիալ-քաղաքական իրավիճակով, երբ մարդիկ զրկված են եղել պետության պարտավորություն հանդիսացող սոցիալական ապահովությունից, հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ, զրկված են եղել պատշաճ
Մենք չենք նկատում, որ «Մերժիր Սերժինը» սահուն կերպով վերածվում է «Մերժիր այլակարծությունը», «Մերժիր բոլորին». Վահե Հովհաննիսյան
Այսօր մեր հասարակությունը հարցեր չի տալիս և պատասխաններ չի լսում։ Մեր հասարակությունը վտանգներ չի զգում, մեր հասարակության ինքնապաշտպանական բնազդները խամրած են։ Մեր հասարակությունը չի ընկալում հարթակներից հնչող ձևակերպումների վտանգավորության չափը։
ՄԻԵԴ-ը Մուշեղ Սաղաթելյանի գործով վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր իշխանությունների կողմից հրամցված վարկածը. Վահե Գրիգորյան
Մարդու իրավունքների եւրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը։ Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել
Աշխատանքային միգրանտների ազատ տեղաշարժման մեխանիզմների մշակումը՝ ԵԱՏՀ նիստի օրակարգում
Միգրացիոն քաղաքականության ընդհանուր հարցերն էին այսօր տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստի օրակարգում, որին կմասնակցում էին ԵԱՏՄ անդամ պետություններ Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի, Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների ներկայացուցիչները: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովը գործում է ընդհանուր Եվրասիական տնտեսական միության համատեքստում, որում միգրացիոն
«Որքան շատ արտիստներ լինեն քաղաքական դաշտում, այնքան ավելի հեշտ կկայանա այլ երկրների հետ մշակութային երկխոսությունը»
Վստահ է մշակութային դիվանագետ Ալեքսանդրա Սիթչը Հայաստանում առաջին անգամ սեպտեմբերի 17-21-ը անցկացվում է մշակութային դիվանագիտության կոնֆերանս «Մշակութային դիվանագիտության դերը համընդհանուր խաղաղության եւ կոնֆլիկտների լուծման գործում» խորագրով: «Առավոտը» հանդիպեց հայաստանյան կոնֆերանսի մասնակիցներից Ալեքսանդրա Սիթչին: Մեր զրուցակցի խոսքերով՝ ինքը Գերմանիայի քաղաքացի է, բայց ապրում է տարբեր երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Ավստրիայում, Իտալիայում եւ այլուր: «Իմ մեջ ունեմ
Հայաստանով ապրող ու նրանից ուժ առած Մարին հիմա էլ նոր որոշում է մտմտում` տեղափոխվել Հայաստան
Գիտի` հեշտ չի լինելու, ավելին` աչքի առաջ ունի բոլոր դժվարությունները. Լյուքսեմբուրգի հարմարավետ կյանքը փոխելու է հայաստանյան ոչ այնքան փափուկ կյանքի հետ` այնտեղ թողնելով եկամտաբեր աշխատանք, կյանքի բարեկեցիկ պայմաններ:
Վալերի Օսիպյան. «Կոչ ենք անում հավատարիմ մնալ մեր իսկ հռչակած սիրո ու համերաշխության սկզբունքին»
Ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ ընտրությունների օրը արձանագրված բոլոր խախտումները կստանան իրավական գնահատական և իրավական հետևանք կունենան:
ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին
ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով սեպտեմբերի 21-ին և 22-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ: Վերջիններս կապահովեն քաղաքացիների և կուսակցությունների կողմից նշված օրերին ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների
Ucom-ի բաժանորդները կվայելեն 5 դրամ/ՄԲ ռոմինգի առավել մատչելի սակագինը Ռուսաստանում
Ucom ընկերության շարժական կապի այն բաժանորդները, ովքեր մինչև 2019թ․ հունվարի 31-ը գործնական, տուրիստական կամ անձնական նպատակով մեկնելու են Ռուսաստան, կվճարեն ռոմինգի անհավանական՝ 5 դրամ/ՄԲ սակագինը նախկին 15 դրամ/ՄԲ-ի փոխարեն։ Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել Ucom ռոմինգ ծառայությունը՝ հավաքելով *121# և Ռուսաստանի Դաշնություն ժամանելուն պես միանալ ՄեգաՖոնի ցանցին։ «Մեր ընկերությունն արտերկրի գործընկերների հետ բանակցելիս
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ին, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 23-25-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երբեմն հասնում ու անցնում ենք ԱՄՆ-ին մսի մթերումներով. «168 ժամ»
Հուսանք, որ խորհրդակցությունը դրական ազդեցություն կունենա, և մեր գյուղատնտեսական վիճակագրությունն ավելի արժանահավատ կդառնա։ Կամ գոնե մի փոքր հոդաբաշխ։
«Նկարիչների միությունում» չինական շունչ էր զգացվում
Երեկ «Նկարիչների միությունում» չինական շունչ էր զգացվում։ «Նոր Մետաքսի ճանապարհ» կոչվող ցուցահանդեսի բացումն էր, որը նվիրված է Նանկին քաղաքի գեղանկարչությանը եւ գեղագրությանը: Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 40 չինական ավանդական նկարչության եւ գեղագիտության աշխատանքներ։Նկարները ներկայացնում էին չորս տարբեր նկարիչներ՝ Պու Չունզոը, Վանգ Գանգը, Խու Խիաոփենգը եւ Լի Ջիանմինգը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին կազմակերպիչները, նկարիչների միության
Անահիտ Թարխանյան. «Ես, ճիշտն ասած, պարզապես հիասթափված եմ այն իրավիճակից, որ տեղի է ունենում վերջին օրերին». «Ժողովուրդ»
Մոռացվել են քաղաքի խնդիրները եւ քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք պետք է քննարկվեր խորհրդարանում։
Մարուքյանն ու գործընկերները պետք է դադարեն միակողմանի կառչած մնալ իշխանություններից՝ հաշտեցման լղոզված եզրեր փնտրելու նպատակով. «Հրապարակ»
Իմ խորին համոզմամբ՝ «ԼՀ»-ն պետք է ընդդիմություն դառնա, զորեղ ու վերահսկող ընդդիմություն՝ հետագայում իշխանության գալու ակնկալիքով։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Թե չէ անընդհատ փորձում են փրփուրներից կառչել ու ինչ-որ գոյություն չունեցող դաշինք փրկել, որը հենց իրենք են կործանել։
Արծվաշենի փախստականները վարչապետից իրենց գումարներն են պահանջում
Փախստականների գումարը դուրս է գրվել, բայց դեռ չի վճարվել
Նոր իշխանությունը շարունակում է նախորդների որևէ նախաձեռնություն, բայց հրաժարվում է ֆիքսել այդ փաստը. «Փաստ»
Բայց խնդիրը ոչ թե նախորդ–ներկա իշխանությունների դիմակայության տիրույթում է, այլ երկրի ինստիտուցիոնալ հիշողության:
Փաշինյանի փարիզյան կոշտ ուղերձը Ալիեւին, նրա՝ մեզ մատուցած ծառայության մասին
Սկիզբը՝ այստեղ «Ալիեւը ուզում է Ղարաբաղը առանց ղարաբաղցիների», ուրեմն «մնում է՝ ԼՂ-ն որոշի, թե ինչպես է մտնում Հայաստանի կազմ» Ադրբեջանը թեժ է պահում հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը: Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը, իսկ ավելի վաղ՝ նաեւ սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս եւ Կոթի գյուղերն ու
Որպես բողոք 21 ծառի հատելու գործը արագ հասավ դատարան
«Դրուժբաները» անջատելու մասին Ն. Փաշինյանի հորդորն անտեսեցին
Վլադիմիր Եվսեեւ. «Ադրբեջանում կարծում են, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը բարենպաստ է պատերազմ սկսելու համար». «168 ժամ»
Սա ցանկություն է՝ մաքսիմալ կերպով թուլացնել Արցախի պաշտպանությունը, քանի որ չեմ կարծում, թե Նախիջևանից մասշտաբային հարձակում տեղի ունենա։
Ամերիկայի արեւմտեան շրջանի հայ ազգային կուսակցութիւններու միացեալ հայտարարութիւն Հայաստանի անկախութեան 27-րդ տարեդարձի առթիւ
Հայաստանի Անկախութեան 27-րդ տարեդարձը կը դիմաւորենք հիմնովին նորոգուած ոգեւորութեամբ, յոյսով ու լաւատեսութեամբ: Անկախութեան տարեդարձը կը դիմաւորենք Հանրապետութեան սրընթաց վերելքի, ժողովուրդի տնտեսական բարգաւաճման, արդար ու ժողովրդավար միջավայրի ընձեռած ստեղծագործական ու նախաձեռնողական ոգիի թռիչքին առջեւ խոչընդոտներուգրեթէ ամբողջական վերացման պայմաններու մէջ: Այս նոր մեկնակէտը յաւելեալ պատասխանատուութեան տակ կը դնէ բոլորս, հայկական իրականութեան մէջ գործող բոլորհոսանքները, բոլոր ուժերը, բոլոր
Նաիրա Զոհրաբյանը Հայկ Մարությանին կրկին է հրավիրում բանավեճի
Բացառապես ուղիղ եթերում եւ իր ընտրած թեմայի շուրջ
Հովիկ Աղազարյան. «Ես չեմ կարծում, որ պարոն Փաշինյանը պետք է ներողություն խնդրի». «Ժողովուրդ»
Այնպես որ, թող պարոն Մարուքյանը այդ բաժանումից չվիրավորվի:
ՕԵԿ. բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերն ու մոտեցումները
ՕԵԿ քաղխորհրդի հայտարարությունը Երևան քաղաքի ավագանու ընտրությունների շուրջ Նախօրեին տեղի է ունեցել ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը: Քարոզարշավը գնահատելով բաց և մրցակցային, մտահոգություն արտահայտելով հակաքարոզչության առանձին դրսևորումների կապակցությամբ, այդուհանդերձ Օրինաց երկիրը արձանագրում է, որ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերն ու մոտեցումները: Կուսակցությունը իր երախտագիտությունն է
Դատախազությունը առայժմ չի պատրաստվում նոր քննություն սկսել՝ պարզելու Պողոս Պողոսյանի սպանության իրական հանգամանքներն ու դրդապատճառները. «Հայկական ժամանակ»
2001 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից «պրիվետ Ռոբ» արտահայտության համար «Առագաստ» սրճարանում դաժանաբար սպանված Պողոս Պողոսյանի գործը վերաբացելու համար դիմում է ուղարկվել Գլխավոր դատախազությանը եւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը։ Այս մասին տեղեկացրեց Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը։ Պողոս Պողոսյանի եղբորորդին ասաց, որ հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, օգոստոսի 2-ին դիմել է ՀՀ
Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու առերևույթ դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ հերթական քրեական գործն է հարուցվել: 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի մի բնակչուհի ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին որ իրեն ընտրակաշառք է առաջարկվել՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկին ընտրելու դիմաց: Հաղորդման հիման
Նախատեսվում է փոխել բժշկական կենտրոններին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը
Առողջապահական կազմակերպություններին տարեկան պայմանագրերով պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը նախատեսվում է փոխել: Պետպատվերի գումարները հաշվարկվում են ամեն տարեսկզբին` ողջ տարվա համար` հիմք ընդունելով նախորդ տարվա ընթացքում տվյալ կազմակերպության կողմից պետպատվերով մատուցված ծառայությունների ծավալը: Ներկայում աշխատանքներ են տարվում վերանայել այս մոտեցումը: Բուժհաստատություններին պետպատվերը հատկացնելիս նախատեսվում է հիմք ընդունել ոչ միայն պետպատվերով, այլ վճարովի հիմունքներով մատուցված ծառայությունների ծավալը,
«Դեմ առ դեմ». Դավիթ Խաժակյան-Արմեն Հովհաննիսյան
Այսօր ժամը 13:30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու ընտրություններն են. ի՞նչ են առաջարկում թեկնածուները Երեւանը զարգացնելու, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մայրաքաղաքում բիզնեսին ավելի լավ պայմաններ առաջարկելու համար, արդյոք նախընտրական ծրագրերը կենսունակ են: Այս եւ այլ հարցեր ենք քննարկելու հաղորդման հյուրերի՝ «Լույս» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամի թեկնածու Դավիթ


















































