Օրվա լրահոսը

Փաշինյանը «հանդգնել» է փակ և ավտորիտար կառավարություններից կազմված միությունների մասին բաց հայտարարություն անել

Սրանով ի ցույց է դրվում աշխարհին, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, որ եվրասիական կառույցների ներսում տեղի են ունենում քննարկումներ, ապա արդյունքում՝ կայացվում որոշումներ։ Ցանկացած միջազգային կառույցի համար ներքին քննարկումներն ու բանավեճերը առողջության նշան են։

Սա մեծ համամարդկային կորուստ է, որովհետև Ազնավուրը մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ. Նիկոլ Փաշինյան

«Խորը ցավով ստացա Շառլ Ազնավուրի մահվան բոթը. կյանքի 94-րդ տարում մեզանից հեռացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը: Դժվար է հավատալ, որ մահացել է մի անձնավորություն, ով կերտել է մի ողջ դարաշրջան, կերտել է պատմություն, կերտել է սեր, և անմնացորդ ծառայել սեփական ժողովրդին, սեփական ժողովուրդներին, որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր՝ ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ

Դիլիջանի մանկական հակատուբերկուլյոզային առողջարանի տնօրենն աշխատակիցներին ասել է, որ այլեւս չգնան աշխատանքի

Նրանք անընդունելի են համարում, որ մութ ու ցուրտ տարիներին լիարժեք աշխատած բուժհաստատությունը, այսօր փակվի, և 41 աշխատակից զրկվեն աշխատանքից:

Դադարեցվելու է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 104-132, 201-265, 300-318 շենքերի գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Կադաստրի կոմիտեն հայտարարում է պլաստիկե իրերից հնարավորինս հրաժարվելու քաղաքականություն

Սարհատ Պետրոսյանն այսօրվա խորհրդակցությանն ասաց, որ իր անմիջական աշխատակազմին խնդրել է պլաստիկե շշերով ջուր այլևս չգնել, հանձնարարեց լուծել պլաստիկե բաժակները թղթե բաժակներով փոխարինելու և պլաստիկե ծրարներին («ֆայլերին») փոխարինիչներ գտնելու հարցերը։

Լուսաձոր համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական գործը կարճվել է

Նա 2012-ին արժանացել է «Տարվա քաղաքացի» մրցանակին

Մոտ 40 մասնավոր ընկերություններ այս կամ այն կերպ կապված են Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարբեր պաշտոնատար անձանց հետ

«Խայտառակ վիճակ է հատկապես «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում։ Վերահսկողության վարչության ներկայացրած ցանկի 40 ընկերությունների մեծ մասը փոխկապակցված է ՊՈԱԿ-ի բաժնի պետերի կամ այլ աշխատակիցների հետ»:

Ուրցաձորի գյուղապետը հրաժարական չի տալու, իրեն զրպարտողներին էլ դատի է տալու

Ուրցաձորի համայնքապետը իր դեմ ցույցերը որակում է հաշվեհարդար

Հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ: 2018թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 8:55-ի սահմաններում, Արմավիր մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց ԳՏԿ հողատարածքում՝ անասնագոմի հետնամասում, հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված երիտասարդի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ՝ դիակի

Հայտնի են Երևանի ավագանու ԲՀԿ և «Լույս» խմբակցության անդամները

Հայտնի են Երևանի նորընտիր ավագանու ԲՀԿ և «Լույս» խմբակցությունների անդամների անունները: ԲՀԿ խմբակցությունում կընդգրկվի ավագանու 5 անդամ, իսկ «Լույս» խմբակցությունում՝ 3:   ԲՀԿ ավագանու անդամներ 1.Արման Աբովյան-խմբակցության ղեկավար, քաղաքագետ, Ուկրաինայում ՀՀ դեսպանի խորհրդատու 2.Միքայել Մանրիկյան-ԵՊԲԺ պրոֆեսոր, դասախոս 3.Արմեն Ներսիսյան-«Համերաշխություն» ՀԿ նախագահ 4.Մարկոս Հարությունյան-«Թամ-Սամ» ՍՊԸ շուկայի զարգացման տնօրեն 5.Հռիփսիմե Առաքելյան-լրագրող, Կամերային թատրոնի տնօրեն։   ԲՀԿ ցուցակից

Շարլ Ազնավուրը վախճանվել է

94 տարեկանում մահացել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը: Այս մասին հաղորդում է «Ֆրանս-Պրեսը»: Ազնավուրը մահացել է Ֆրանսիայի հարավում՝ իր տանը: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լենա Նազարյան. «Շատ վիրավորական է իրադարձություններից ամիսներ անց քաղաքացիների ցանկությունները բնութագրել որպես էյֆորիկ»

Հիմա էլ ասում են` սպասենք ժողովրդի էյֆորիկ տրամադրություններն անցնեն: Էյֆորիան քաղաքացիների մոտ վաղուց անցել է, և արտահերթ ընտրությունների հանրային պահանջը պայմանավորված է ոչ թե հուզական տրամադրություններով, այլ` պահանջատիրությամբ և խոստացված փոփոխությունները վերջապես ստանալու ցանկությամբ: Պահանջատիրությունը չի կարող ժամանակի ընթացքում քչանալ կամ անկարևոր դառնալ, և որքան շատ է լինելու դիմադրությունը և նմանատիպ պատճառաբանությունները, թե ինչու պետք

«Արարատը» կգլխավորի Աբրահամ Խաշմանյանը

«Արարատ» ՖԱ-ի ղեկավարությունն այսօր ակումբի աշխատակիցներին և ֆուտբոլիստներին ներկայացրեց թիմի նոր գլխավոր մարզչին և իր մարզչական շտաբը: «Արարատը» կգլխավորի փորձառու հայ մասնագետ Աբրահամ Խաշմանյանը, ով երկար տարիների փորձ ունի ու աշխատել է Բարձրագույն խմբի մի քանի ակումբների հետ: Ակումբի մարզչական շտաբում կընդգրկվեն Արմեն Տոնոյանը, Աշոտ Գրիգորյանը, Արա Նիգոյանը, Տիգրան Եսայանը, Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Կիրակոսյանը: «Արարատ»

2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով. ԿԲ խոսնակ

Ի գիտություն վիճակագրական տվյալները մանիպուլյացիայի ենթարկող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա մանիպուլյացիաները տեղեկատվական թեմա դարձնող լրագրող գործընկերների. 2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով (4.1%-ով) և 31.08.2018 թվականի դրությամբ կազմել 2 տրլն 731 մլրդ դրամ (կուտակված տոկոսները ներառված չեն): 2017 թվականի ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդների գծով ավանդատուների տոկոսային եկամուտները կազմել են

Հայկ Սարգսյանը` «զրպարտանքի անատոմիայի» եւ իր հրաժարականի մասին

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ԵՊՀ մի խումբ պրոֆեսորներ փորձում են իջեցնել տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի վարկանիշը, նաեւ նամակներ հղում տարբեր ատյաններ ու պահանջում նրա հրաժարականը Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սարգսյանն ասաց. «10 տարի առաջ ես ունեցել եմ դեկանի այլընտրանքային մրցակցություն եւ հաղթել եմ: Այս 10 տարիների ընթացքում ֆակուլտետը իմ եւ ոչ

«Մայրիկի օրագիրը » գիրքն առաջին հայալեզու հանրագիտարանն է մայրերի համար

Գերմանաբնակ ակտիվ մայրիկ Մերի Սարիկյանը, ով իր դստեր՝ Էմիլիի հետ հայտնի է ինստագրամում ու ֆեյսբուքում եւ վարում է իր բլոգը, Երեւանում ներկայացրեց իր առաջին գիրքը՝ «Մայրիկի օրագիրը »: Հայալեզու գրքի պաշտոնական շնորհանդեսին ներկա էին հայ մայրիկներն իրենց փոքրիկների հետ, ապագա մայրեր, շոու-բիզնեսի դեմքեր, Մերիի հետևորդներն ու հարազատները: Emily and Mommy-ի միջոցառումն ավելի քան գունեղ ու

Գերմանիան զգալիորեն նվազեցրել է զենքի ծավալների մատակարարումը Թուրքիային

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության պատգամավոր Օմիդ Նուրիփուրը հարցադրում է արել էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությանը Թուրքիային վաճառված զենքի ծավալների և դրանց արժեքի վերաբերյալ։ Ի պատասխան այդ հարցադրմանը` Գերմանիայի էկոնոմիկայի և Էներգետիկայի նախարարությունը տվյալներ է ներկայացրել։ Ըստ այդմ՝ 2018թ. մարտի 14-ից մինչ օրս Թուրքիային զենքի մատակարարելու ընդամենը 16 թույլտվություն է տրվել՝ ընդհանուր 916.902 եվրո արժողությամբ: Համեմատության համար սույն

«Հայրենիք» կինոթատրոնը վերջապես ֆիլմ «կտեսնի»

Տաճարի սկզբունքով կառուցված «Հայրենիք» կինոթատրոնը նախագծել է հայտնի ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանը: Այն ժամանակին վաճառվել է գրոշներով ու ձեռքից ձեռք անցել: «Հայրենիք» կինոթատրոնը բացվել է 1951թ., եւ առաջին ֆիլմը, որ ցուցադրվել է այստեղ, եղել է «Բեռլինի անկումը»: Երկու տասնամյակից ավելի է՝ «Հայրենիք» կինոթատրոնում ֆիլմեր չեն ցուցադրվում: Եվ շատ խորհրդանշական է, որ «Սոսե» կինոփառատոնի բացումը Հայրենիք» կինոթատրոնում

«Քաղաքացիական պայմանագիրը» չի պաշտպանում կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը

Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը ( Նա ՔՊ Հրազդանի կառույցի ղեկավարն է.- խմբ.): Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։ Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին։   Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ

«Հացադուլ կհայտարարեմ, Հայաստանի կռված տղեքին ոտքի կհանեմ». Մարալիկում վիճակը թեժանում է

Այսօր առավոտյան ժամը 9-ից Մարալիկի բնակիչները, շրջափակելով համայնքապետարանի շենքը, աշխատավայր չեն թողել թե՛ ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանին և թե՛ այդ շենքում տեղակայված մյուս կառույցների՝ սոցիալական ծառայության, նոտարի աշխատակիցներին։ Մոտ 1 ու կես ամիս է՝ նրանք տարբեր ցույցերով՝ Գյումրի-Երևան ճանապարհի Մարալիկի հատվածը փակելով, նստացույցեր անցկացնելով՝ պահանջում են Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Մարալիկցիներն այս անգամ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի

Առանց ՀՀ մշակույթի նախարարության համաձայնության և թույլտվության կատարվել են հողային և շինարարական աշխատանքներ, որի արդյունքում վտանգվել է հուշարձան-շենքի կայունությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա ՀԿ-ին պատկանող շենքն ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված պետական ցուցակում` որպես տեղական նշանակության հուշարձան: Հուշարձան-շենքի կողային

«Ոնց որ ՀՀԿ-ի մեծ մասը եղել է ԵԿՄ անդամ, այնպես էլ ԵԿՄ-ականները եղել են ՀՀԿ անդամ». Գագիկ Մելքոնյան

Ըստ «Ազատամարտիկների դաշինքի» անդամի՝ այժմ ԵԿՄ-ում մնացել են այն տղաները, որոնք հենց սկզբից եղել են ԵԿՄ անդամներ:

Ադրբեջանը պատրաստ է կառուցողական շփումների, հավաստիացնում են Ալիևի աշխատակազմից

Ադրբեջանը միշտ պատրաստ է կառուցողական բանակցությունների և շփումների, որոնք կծառայեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Նա հիշեցրել է, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում կարճատև զրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, ընդ որում, նրա խոսքով, դրա նախաձեռնողը եղել է

Պաշտոնաթող անձանց պարտավորեցնելու են Քննիչ հանձնաժողով ներկայանալ ու պատասխանել հարցերի

Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ինքը նախկինում Սահմանադրական փոփոխությունների ժամանակ արել է նման առաջարկ, որ պաշտոնաթող անձանց էլ պարտավորեցնեն տեղեկատվություն տրամադրել, բայց իրեն մերժել են. «Ես հիմա ուզում եմ ճշտել՝ որտե՞ղ է գրած, որ պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայանալ քննիչ հանձնաժողով եւ պատասխանել հարցերի: Այդ առաջարկը մերժվել է եւ հիմա գործող պաշտոնատար անձինք էլ կարող են չգալ»:

Փակ դռներ՝ լրագրողների համար. Տեղեկատվության ազատության երաշխիքները պետք է ապահովվեն օրենքով

Տեղեկատվության ազատության երաշխիքները պետք է ապահովվեն օրենքով Նախկին կառավարությունը Սերժ Սարգսյանի վարչապետությանը պատրաստվելիս փետրվարի 1-ին հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Լրատվամիջոցներին օրենսդրական փոփոխությունների միջոցով կաշկանդելու, նրանց ազատությունն անհիմն սահմանափակելու նախաձեռնությունը հաջողեց, և ԱԺ-ում մարտի 23-ին ընդունվեց։ Այսպիսով՝ ըստ օրենքի, կառավարության նիստերը պետք է լինեն դռնփակ, նախարարներին արգելվում է առանց վարչապետի

Նիկոլ Փաշինյան. «Էականորեն կրճատվելու է ծառայողական ավտոմեքենաների ցանկը եւ թիվը»

Լուրջ բարեփոխումներ են սպասվում նաեւ ոստիկանության համակարգում

Ալիև-Փաշինյան կարճատև զրույցը կարևոր է բանակցային գործընթացի ակտիվացման համար. Մեթյու Բրայզա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև վերջերս տեղի ունեցած զրույցը կարևոր նշանակություն ունի ղարաբաղյան բանակցային գործընթացի ակտիվացման համար: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: «Նրանց կողմից բանակցային գործընթացին հավատարմության համատեղ հավաստիացումները, ինչպես նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնությունը՝

Ի՞նչ են սպասում Հայաստանից ԵՄ-ում՝ հեղափոխությունից հետո

ԵՄ Ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկկու Մարկուլայի հավաստմամբ՝ ԵՄ անդամ երկրներում նկատում են, որ քաղաքների դերակատարությունը կառավարման ոլորտում մեծացել է: ԵՄ Ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկկու Մարկուլայի հավաստմամբ՝ ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Եվրոպայում Հայաստանից սպասելիքներն ավելի մեծ են: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին Կիեւում անցկացվեց Արեւելյան գործընկերության տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP)

Ադրբեջանի ՊՆ-ն նախագահի անունից նոր հրահանգներ է տվել բանակին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շաբաթ օրը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: Պաշտպանության նախարարը անձնակազմին է հասցրել երկրի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի՝ ադրբեջանական բանակի վրա դրված առաջադրանքները, և հաշվի առնելով վերջին շրջանում առաջնագծում տիրող իրավիճակը՝ համապատասխան հրահանգներ է տվել՝ կապված մարտական հերթափոխության առավել որակյալ կազմակերպման,

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728