Օրվա լրահոսը
Ինչքա՞ն է պետք սպասել, ինչքա՞ն ժամանակ պետք է անցնի, որպեսզի համարենք, որ այսպես ասած՝ քաղաքական դաշտը պատրաստ է ընտրության. «Ժամանակ»
Այն, որ Հայաստանի քաղաքական համակարգը կայացած չէ, չեն գործում հավասարակշռության մեխանիզմները և իրավիճակը առավել քան միատարր է թավշյա հեղափոխությունից հետո, կասկածից վեր է: Այստեղ չկա քննարկման կամ բանավեճի առարկա: Սակայն երբ այդ իրողությունները փորձ է արվում կապել խորհրդարանի արտահերթ ընտրության լինել-չլինելու հետ, փորձ է արվում դրանով հիմնավորել կամ փաստարկել, որ ընտրությունը չի ունենա դրական էֆեկտ,
«Հիփ հոփն այնքան ազատ է, ինչքան մեր ինքնիշխանության չափերն են»
Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Աղաջանյանի դիտարկումները Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչ, «Տիր» կենտրոնի ղեկավար Դավիթ Աղաջանյանը, որ Հայաստանում հիփ հոփ մշակույթի հիմնադիրներից է` բեմական NAY 374 անունով, ժամանակ առ ժամանակ այցելում է Հայաստան: Այստեղ նրան հիշում են որպես Երեւանի ուրբան մշակույթի ակունքներում կանգնած մեկը: «Առավոտի» հետ զրույցում Դավիթն ասում է, որ իր հայաստանյան այցերն ինքնանպատակ
Գյուղատնտեսության նախկին նախարար. «Հաղորդակցության մեջ որոշակի խզում էր առաջացել, որը անհանգստացնում էր». «Ժողովուրդ»
Ընտրության ժամկետների, մեխանիզմների, ընտրական օրենսգրքի մասին հարցերը պետք է քննարկվեր կառավարության մաս կազմող քաղաքական ուժերի հետ, եւ այդ ուժերի հետ պետք է ձեռք բերվեր համաձայնություն։
ՀՀ վարչապետի խորհրդական. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տարբերակներից ամենաիրատեսականը վարչապետի հրաժարականն է. «Հայկական ժամանակ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների պետք է գնալ իր հրաժարականի ճանապարհով, քաղաքագետներն ու վերլուծաբանները քննարկում են Ազգային ժողովի արձակման այլ տարբերակներ՝ համարելով, որ վարչապետի ընտրած ճանապարհը իր մեջ վտանգներ է պարունակում։ Ծավալվող թեմայի շուրջ զրուցել են վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանի հետ։ Վերջինս քաղաքական այս ճգնաժամը հաղթահարելու չորս ճանապարհ է
Սուրեն Պարսյան. «Ձմռանն ընդառաջ սպառողական ապրանքների շուկայում թանկացումներ են նկատվում». «Հայոց աշխարհ»
Գնաճային ճնշում առաջիկայում կարող է առաջացնել նաեւ դրամի արժեզրկումը, եւ թանկացումների նոր ալիք կսկսվի:
«Ինչո՞ւ պետք է մեղրեցի, լոռեցի երեխան դպրոց չգնա, որովհետեւ Երեւանում նման միջոցառում է». Կյուրեղյանը՝ կառավարությանը
Ռուբինյանը պատասխանեց, որ անշուշտ, Երեւանը Հայաստանը չէ, բայց քանի որ հնարավոր էլ չէր միայն Երեւանում աշխատանքային օրերը տեղափոխել, հետեւաբար ընտրվել է այս տարբերակը. «Մարզերի բնակիչների համար նույնպես Ֆրանկոֆոնիան կարող է նշանակություն ունենալ: Լոռեցի երեխան էլ կարող է Երեւանում մասնակցել միջոցառումներին»:
Մեկ կնոջը միջին հաշվով բաժին ընկնող հղիությունների ընդհատման թիվը կրճատվել է 4 և ավելի անգամ
ՀՀ-ում կա դրական միտում սելեկտիվ աբորտների կրճատման առումով. Ժողովրդագրական միտումները` Ժնևի միջազգային համաժողովում
Կամերային նվագախմբի և երգչախմբի համերգը նվիրվեց Շառլ Ազնավուրի հիշատակին
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգով հանդես եկան Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Հոկտեմբերի 4-ին անցկացված երեկոյին կոլեկտիվները ղեկավարեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը: Համերգը նվիրվեց մեծանուն հայի՝ Շառլ Ազնավուրի հիշատակին, և ներկաները միջոցառման մեկնարկին հոտնկայս հարգեցին լեգենդի հիշատակը: Կոլեկտիվները համերգի ժամանակ ներկայացրին Գաբրիել Ֆորեի «Պավանա», Ֆրանսիս
Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ հոկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետությունում սուգ է հայտարարվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ մեծանուն հայ٫ աշխարհահռչակ երգիչ٫ երգահան٫ գրող٫ կինոդերասան եւ հասարակական գործիչ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ս.թ. հոկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետությունում սուգ է հայտարարվել: Նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության կառավարչությանը նախարարություններին, գերատեսչություններին, շրջանային վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին՝ Արցախի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում Արցախի
Գագիկ Ծառուկյանը երեկ փորձում էր սպիտակների դաշտում խաղալ. «Ժողովուրդ»
Ծառուկյանի շեշտադրումներն ուշագրավ էին, ու տպավորություն էր, թե թավշյա հեղափոխությունը մեծամասամբ նրա շնորհիվ է եղել։
«Դուք նո՞ր իմացաք, որ Ֆրանկոֆոնիա պետք է լինի». Բաբուխանյանը՝ կառավարությանը
Կառավարությունը նաեւ առաջարկում է օրենքը ընդունել 24 ժամվա ընթացքում: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարցրեց, թե հարցի հրատապությունն ինչո՞ւմ է կայանում: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ հրատապությունը պայմանավորված է Ֆրանկոֆոնիայի միջոցառմամբ, որը տեղի է ունենալու ամսի 7-12-ը:
23-ամյա մոտոցիկլիստ է մահացել
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.10-ին, Երեւանի Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան եւ «Բաբաջ» մոտոցիկլը. մոտոցիկլիստ, 1995 թ. ծնված Լեոնիկ Հերքոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն
«Հեղափոխությունը, իշխանափոխությունը, քաղաքական պայքարն անցողիկ են, մնում են մնայուն արժեքները». Աշոտյանի շնորհավորանքը՝ ուսուցիչներին
Այսօր կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել եւ օրակարգում մեկ հարց է՝ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել: Մինչ օրենքի նախագծի քննարկմանը անցնելը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորեց Ուսուցիչների օրը. «Այսօր այն օրենքի շրջանակներում,որ քննարկում ենք, ասեմ, որ Հայաստանում տոն է, առաջարկում եմ ԱԺ-ի անունից սրտանց շնորհավորել հայ ուսուցիչներին, մանկավարժներին, ինչպես
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ, ով 2003 թվականից զբաղեցնում է ամերիկյան Արտաքին հարաբերությունների հարցով խորհրդի (Council on Foreign Relations) նախագահի պաշտոնը։ Ռիչարդ Հաասը 1989-1993 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հատուկ խորհրդականի պաշտոնը, իսկ 2001-2003 թվականներին եղել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի
Հիմքերը չներկայացնելու դեպքում օբյեկտիվորեն ակնկալում ենք Ձեր գործուն զղջումը և հրաժարականը. Արթուր Գեւորգյանը՝ Գագիկ Ծառուկյանին
Նամակ ուղղված ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Հարգելի պարոն Ծառուկյան, Դուք հրապարակային և լուսաբանված ելույթ ունենալիս հայտնել եք հետևյալը, մեջբերում եմ. «Օլիմպիական կոմիտեն իրավունք ունի նոր ֆեդերացիա բացի, ֆեդերացիայի հաստատողը օլիմպիական կոմիտեն է, օլիմպիական կոմիտեն որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ասենք թե ԱԻԲԱ-ն ճանաչելու է, եթե որոշ մարդիկ իրենց իրավունքները չգիտեն, թող բոլորը իմանան, որ
Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որ այլևս չի բնակվելու կառավարական ամառանոցում և ողջամիտ ժամկետում դուրս կգա այդ տարածքից. aysor.am
Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը օրենքով նախատեսված կեցավայրի տրամադրման շուրջ կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ քննարկումների ամբողջ ընթացքում երբեք պահանջներով հանդես չի եկել: Այդ մասին Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Ս.Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը։ Նա նշեց, որ գրասենյակը որևէ բազմամիլիոնանոց առանձնատուն առավել ևս չի պահանջել: «Սերժ Սարգսյանի գրասենյակը քննարկումների ամբողջ ընթացքում որևէ պահանջ չի
Իջեւանցի բանաստեղծի 177 էջանոց ձոնը՝ Նիկոլ Փաշինյանին
Նա գրքեր է ձոնել նաեւ Վլադիմիր Պուտինին, Սերժ Սարգսյանին
Արգենտինայի Տուցուման նահանգն ընդունել է Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագիծ
Արգենտինայի Տուցուման նահանգի օրենսդիր մարմինը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագիծ՝ հաստատելով Ազգային օրենք 26,199-ին հավատարմության ծրագիրը, որով ամեն տարի ապրիլի 24-ը հայտարարվում է որպես «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողությունների օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: «Արգենտինայում մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը ունի մի դրույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, դրա համար նահանգների հավատարմությունը ոչ
Մի օր Նիկոլը չի կարողանա զսպել ժողովրդի զայրույթը, մի՛ փորձեք անընդհատ. Սուրեն Սարգսյանի անդրադարձը ներքաղաքական վերջին զարգացումներին
Մինչ աշխարհի գրեթե բոլոր ծեգերում, միլիոնավոր մարդիկ, լսելով հայազգի մեծանուն արվեստագետի մահվան լուրը, սգում էին, հիշում ու կարևորում նրա անուրանալի դերը համամարդկային արժեքներ ստեղծելու գործում, նրա անգնահատելի վաստակը՝ նորանկախ Հայաստանին ու հայերին օգնելու հարցում, մեր օրենսդիրը, օգտվելով իրավիճակից, հերթական հակաժողովրդական նախագիծը փորձեց ափալ-թափալ սղացնել… Նույնիսկ եթե փորձենք անտեսել հարցի ու ԱԺ 3 խմբակցությունների պահվածքի բարոյական
Քասախի համայնքապետարանում արձանագրված խախտումների հիման վրա հաղորդում է ուղարկվել դատախազին
ՀՀ Կոտայքի մարզպետի՝ 2018թ.-ի հուլիսի 24-ի N 192-Ա որոշման համաձայն, 2018թ.-ի օգոստոսի 13-22-ը ներառյալ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական եւ մասնագիտական հսկողություն: Իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ եւ իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ.-ի հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի ավելի քան 70 երկրներից պետական, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, ովքեր քննարկումներ են ունենում միջազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերի, մասնավորապես անվտանգության
Կարող են լինել ծեծված պատգամավորներ, ջարդված մեքենաներ ու ապակիներ եւ այլն. «Հայկական ժամանակ»
Ու եթե անկեղծ լինենք, սա հենց այն է, ինչը շատ ձեռնտու է հակահեղափոխությանը։ Այսպես թե այնպես, խորհրդարանը կլուծարվի, բայց նման ընթացքը թույլ կտա հետագայում ստվեր գցել դրան հաջորդող իրադարձությունների վրա։
Մարդկանց ստիպել իրենց ծառայությունն իրականացնելու ընթացքում տերունական աղոթք արտասանել, նշանակում է ոտնահարել նրանց իրավունքներն ու ազատությունները. «Հրապարակ»
Վերջերս հեռուստատեսությամբ ցույց էին տալիս ՀՀ ոստիկանության ներքին զորքերին նվիրված ինչ-որ ռեպորտաժ, ու թե ինչպես ոստիկանները՝ շարք կանգնած, տերունական աղոթքն արտասանեցին, որից հետո նոր անցան իրենց ինչ-որ միջոցառման իրականացմանը: Այնտեղ էր նաեւ ոստիկանապետ Օսիպյանը: Ես չգիտեմ էլ՝ ոնց պիտի բացատրենք այս ընկերներին, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ դա անել, որ ՀՀ Սահմանադրությունն անիմաստ թղթի կտոր չէ, ու
Արարատ Զուրաբյան. «Չեմ կարծում, որ հին ուժերի ռեստավրացիա հնարավոր է». «Իրատես»
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» խմբակցության անդամ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ վստահ է, որ դա ավագանու ընտրություն չէր, այլ ընդամենը հանրաքվե, օրակարգն ավագանու ընտրություններից ամբողջությամբ շեղվել էր, ու երևանցիներին պարտադրվել էր մեկ հարց` հեղափոխությանը վստահու՞մ են, թե՞ ոչ։ –Հին ուժերի ռեստավրացիա՞ պետք է լինի, որովհետև, եթե ընտրությունները լինեն դեկտեմբերին, նոր ուժեր հազիվ թե կազմավորվեն։ -Չեմ կարծում, որ հին
Հոկտեմբերի 6-ին և 7-ին անջատվելու են որոշ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի 308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով հոկտեմբերի 6-ին և 7-ին՝ առավոտյան ժամը 7:30-12:00-ը, անջատվելու են հետևյալ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ FM 107.7 ՄՀց «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ FM 103.8 ՄՀց «ՀԱՅԱՍՏԱՆԻ
Այն ինչ այսօր հայտարարում է Լովոչկինան, ավելի վաղ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այս հայտարարությունը մտահոգիչ համարել պետք չէ. «Ժամանակ»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին լիարժեք կերպով հարգանք ցուցաբերել ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության նկատմամբ՝ ինչպես խոսքով, այնպես էլ գործով: Տարածված հայտարարության մեջ Յուլյա Լովոչկինան նաև կոչ է անում իշխանություններին և բոլոր քաղաքական դերակատարներին ապահովել, որ արտահերթ ընտրությունները լիարժեք կերպով համապատասխանեն ժողովրդավարական ընտրությունների
Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
Սիրելի՛ ուսուցիչներ, Ձեզ նվիրված այսօրվա տոնը բոլորինս է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ՝ Ուսուցիչ բառի մեջ: Ուսուցիչը ոչ միայն հատուկ դեր, այլեւ առանձնահատուկ տաղանդ ունի՝ իր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն ու դառնալ մեր կյանքի կարեւորագույն գործող անձերից մեկը: Ինտերակտիվ գրատախտակները, էլեկտրոնային գրքերը չեն կարող ուսումն ու
Արտակ Զեյնալյան. Համաներման նախագիծը պատրաստ է եղել դեռևս մայիսին
Համաներում հայտարարելու մասին Հարգելի ընկերներ Թեև Հայաստանի ՔԿՀ-ներում այսօր չունենք գերբեռնվածության խնդիր, ավելին, ներկայում գրանցված է դատապարտված և կալանավորված անձանց ամենացածր ցուցանիշը (1870 դատապարտյալ և 1101 կալանավորված անձ), այդուհանդերձ, Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ որոշեց դիմել բացառիկ քայլի և Կառավարության այսօրվա նիստում դռնփակ ռեժիմով քննարկված «Համաներման մասին» օրենքի նախագիծն արժանացրեց հավանության: Այն պետք է ընդունի Ազգային ժողովը
Նախագահ Սարգսյանը Հենրի Քիսինջերին հրավիրել է այցելել Հայաստան
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերի հետ, ով 1973-1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը: Հանրապետության նախագահը եւ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը


















































