Օրվա լրահոսը

23-ամյա մոտոցիկլիստ է մահացել

Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.10-ին, Երեւանի Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան եւ «Բաբաջ» մոտոցիկլը. մոտոցիկլիստ, 1995 թ. ծնված Լեոնիկ Հերքոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն

«Հեղափոխությունը, իշխանափոխությունը, քաղաքական պայքարն անցողիկ են, մնում են մնայուն արժեքները». Աշոտյանի շնորհավորանքը՝ ուսուցիչներին

Այսօր կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել եւ օրակարգում մեկ հարց է՝ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել: Մինչ օրենքի նախագծի քննարկմանը անցնելը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորեց Ուսուցիչների օրը. «Այսօր այն օրենքի շրջանակներում,որ քննարկում ենք, ասեմ, որ Հայաստանում տոն է, առաջարկում եմ ԱԺ-ի անունից սրտանց շնորհավորել հայ ուսուցիչներին, մանկավարժներին, ինչպես

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ, ով 2003 թվականից զբաղեցնում է ամերիկյան Արտաքին հարաբերությունների հարցով խորհրդի (Council on Foreign Relations) նախագահի պաշտոնը։ Ռիչարդ Հաասը 1989-1993 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հատուկ խորհրդականի պաշտոնը, իսկ 2001-2003 թվականներին եղել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի

Հիմքերը չներկայացնելու դեպքում օբյեկտիվորեն ակնկալում ենք Ձեր գործուն զղջումը և հրաժարականը. Արթուր Գեւորգյանը՝ Գագիկ Ծառուկյանին

Նամակ ուղղված ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Հարգելի պարոն Ծառուկյան, Դուք հրապարակային և լուսաբանված ելույթ ունենալիս հայտնել եք հետևյալը, մեջբերում եմ. «Օլիմպիական կոմիտեն իրավունք ունի նոր ֆեդերացիա բացի, ֆեդերացիայի հաստատողը օլիմպիական կոմիտեն է, օլիմպիական կոմիտեն որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ասենք թե ԱԻԲԱ-ն ճանաչելու է, եթե որոշ մարդիկ իրենց իրավունքները չգիտեն, թող բոլորը իմանան, որ

Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որ այլևս չի բնակվելու կառավարական ամառանոցում և ողջամիտ ժամկետում դուրս կգա այդ տարածքից. aysor.am

Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը օրենքով նախատեսված կեցավայրի տրամադրման շուրջ կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ քննարկումների ամբողջ ընթացքում երբեք պահանջներով հանդես չի եկել: Այդ մասին Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Ս.Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը։ Նա նշեց, որ գրասենյակը որևէ բազմամիլիոնանոց առանձնատուն առավել ևս չի պահանջել: «Սերժ Սարգսյանի գրասենյակը քննարկումների ամբողջ ընթացքում որևէ պահանջ չի

Իջեւանցի բանաստեղծի 177 էջանոց ձոնը՝ Նիկոլ Փաշինյանին

Նա գրքեր է ձոնել նաեւ Վլադիմիր Պուտինին, Սերժ Սարգսյանին

Արգենտինայի Տուցուման նահանգն ընդունել է Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագիծ

Արգենտինայի Տուցուման նահանգի օրենսդիր մարմինը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագիծ՝ հաստատելով Ազգային օրենք 26,199-ին հավատարմության ծրագիրը, որով ամեն տարի ապրիլի 24-ը հայտարարվում է որպես «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողությունների օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: «Արգենտինայում մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը ունի մի դրույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, դրա համար նահանգների հավատարմությունը ոչ

Մի օր Նիկոլը չի կարողանա զսպել ժողովրդի զայրույթը, մի՛ փորձեք անընդհատ. Սուրեն Սարգսյանի անդրադարձը ներքաղաքական վերջին զարգացումներին

Մինչ աշխարհի գրեթե բոլոր ծեգերում, միլիոնավոր մարդիկ, լսելով հայազգի մեծանուն արվեստագետի մահվան լուրը, սգում էին, հիշում ու կարևորում նրա անուրանալի դերը համամարդկային արժեքներ ստեղծելու գործում, նրա անգնահատելի վաստակը՝ նորանկախ Հայաստանին ու հայերին օգնելու հարցում, մեր օրենսդիրը, օգտվելով իրավիճակից, հերթական հակաժողովրդական նախագիծը փորձեց ափալ-թափալ սղացնել… Նույնիսկ եթե փորձենք անտեսել հարցի ու ԱԺ 3 խմբակցությունների պահվածքի բարոյական

Քասախի համայնքապետարանում արձանագրված խախտումների հիման վրա հաղորդում է ուղարկվել դատախազին

ՀՀ Կոտայքի մարզպետի՝ 2018թ.-ի հուլիսի 24-ի N 192-Ա որոշման համաձայն, 2018թ.-ի օգոստոսի 13-22-ը ներառյալ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական եւ մասնագիտական հսկողություն: Իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ եւ իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ.-ի հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի ավելի քան 70 երկրներից պետական, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, ովքեր քննարկումներ են ունենում միջազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերի, մասնավորապես անվտանգության

Կարող են լինել ծեծված պատգամավորներ, ջարդված մեքենաներ ու ապակիներ եւ այլն. «Հայկական ժամանակ»

Ու եթե անկեղծ լինենք, սա հենց այն է, ինչը շատ ձեռնտու է հակահեղափոխությանը։ Այսպես թե այնպես, խորհրդարանը կլուծարվի, բայց նման ընթացքը թույլ կտա հետագայում ստվեր գցել դրան հաջորդող իրադարձությունների վրա։

Մարդկանց ստիպել իրենց ծառայությունն իրականացնելու ընթացքում տերունական աղոթք արտասանել, նշանակում է ոտնահարել նրանց իրավունքներն ու ազատությունները. «Հրապարակ»

Վերջերս հեռուստատեսությամբ ցույց էին տալիս ՀՀ ոստիկանության ներքին զորքերին նվիրված ինչ-որ ռեպորտաժ, ու թե ինչպես ոստիկանները՝ շարք կանգնած, տերունական աղոթքն արտասանեցին, որից հետո նոր անցան իրենց ինչ-որ միջոցառման իրականացմանը: Այնտեղ էր նաեւ ոստիկանապետ Օսիպյանը: Ես չգիտեմ էլ՝ ոնց պիտի բացատրենք այս ընկերներին, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ դա անել, որ ՀՀ Սահմանադրությունն անիմաստ թղթի կտոր չէ, ու

Արարատ Զուրաբյան. «Չեմ կարծում, որ հին ուժերի ռեստավրացիա հնարավոր է». «Իրատես»

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» խմբակցության անդամ ԱՐԱՐԱՏ  ԶՈՒՐԱԲՅԱՆԸ վստահ է, որ դա ավագանու ընտրություն չէր, այլ ընդամենը հանրաքվե, օրակարգն ավագանու ընտրություններից ամբողջությամբ շեղվել էր, ու երևանցիներին պարտադրվել էր մեկ հարց` հեղափոխությանը վստահու՞մ են, թե՞ ոչ։ –Հին ուժերի ռեստավրացիա՞ պետք է լինի, որովհետև, եթե ընտրությունները լինեն դեկտեմբերին, նոր ուժեր հազիվ թե կազմավորվեն։ -Չեմ կարծում, որ հին

Հոկտեմբերի 6-ին և 7-ին անջատվելու են որոշ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի 308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով հոկտեմբերի 6-ին և 7-ին՝ առավոտյան ժամը 7:30-12:00-ը, անջատվելու են հետևյալ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները.   «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ    FM 107.7 ՄՀց «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ    FM 103.8 ՄՀց «ՀԱՅԱՍՏԱՆԻ

Այն ինչ այսօր հայտարարում է Լովոչկինան, ավելի վաղ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այս հայտարարությունը մտահոգիչ համարել պետք չէ. «Ժամանակ»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին լիարժեք կերպով հարգանք ցուցաբերել ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության նկատմամբ՝ ինչպես խոսքով, այնպես էլ գործով: Տարածված հայտարարության մեջ Յուլյա Լովոչկինան նաև կոչ է անում իշխանություններին և բոլոր քաղաքական դերակատարներին ապահովել, որ արտահերթ ընտրությունները լիարժեք կերպով համապատասխանեն ժողովրդավարական ընտրությունների

ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Գլուխ երեսունութերորդ

Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ, Ձեզ նվիրված այսօրվա տոնը բոլորինս է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ՝ Ուսուցիչ բառի մեջ: Ուսուցիչը ոչ միայն հատուկ դեր, այլեւ առանձնահատուկ տաղանդ ունի՝ իր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն ու դառնալ մեր կյանքի կարեւորագույն գործող անձերից մեկը: Ինտերակտիվ գրատախտակները, էլեկտրոնային գրքերը չեն կարող ուսումն ու

Արտակ Զեյնալյան. Համաներման նախագիծը պատրաստ է եղել դեռևս մայիսին

Համաներում հայտարարելու մասին Հարգելի ընկերներ Թեև Հայաստանի ՔԿՀ-ներում այսօր չունենք գերբեռնվածության խնդիր, ավելին, ներկայում գրանցված է դատապարտված և կալանավորված անձանց ամենացածր ցուցանիշը (1870 դատապարտյալ և 1101 կալանավորված անձ), այդուհանդերձ, Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ որոշեց դիմել բացառիկ քայլի և Կառավարության այսօրվա նիստում դռնփակ ռեժիմով քննարկված «Համաներման մասին» օրենքի նախագիծն արժանացրեց հավանության: Այն պետք է ընդունի Ազգային ժողովը

Նախագահ Սարգսյանը Հենրի Քիսինջերին հրավիրել է այցելել Հայաստան

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերի հետ, ով 1973-1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը: Հանրապետության նախագահը եւ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը

Հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ Շարլ Ազնավուրի համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Փարիզ (Ֆրանսիա)` հոկտեմբերի 5-ին և 6-ին մասնակցելու ՀՀ Ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի հիշատակի և հուղարկավորության արարողություններին: Հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ մեծանուն հայորդու

«Մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր աջակցությունը` Սիրիայի փախստականներին մեր երկրում ինտեգրելու հարցում». Ա. Ղազարյան

«Ադրբեջանի պատվիրակը ևս մեկ անգամ ցուցադրեց իրենց ապակառուցողական մոտեցումը` պատմությունը իսպառ ջնջել սկզբունքով` ըստ իր պետության քաղաքական նախընտրությունների»,-նշեց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Ժնևում ընթացքող ՄԱԿ ՓԳՀ-ի գործադիր կոմիտեի հերթական` 69-րդ նստաշրջանի ժամանակ` ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի: Նա ընդգծեց, որ Հայաստանը պահպանում է ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի կոչը` տվյալ հարթակը չքաղաքականացնելու և

«Նախկինները» դիմադրում են, հեղափոխականները՝ կոտրում

Առայժմ չի եղել պատմության մեջ որեւէ հեղափոխություն, որոնք իրագործողները, զրկելով «նախկիններին» իշխանությունից, հայտարարեին՝ «դե, մենք գնացինք տուն, հիմա ով ուզում է՝ թող երկիր ղեկավարի»: Նա, ով քշում է «նախկիններին», նա էլ ստանձնում է երկրի ղեկը: Դժվար է նաեւ պատկերացնել հեղափոխություն, որտեղ «նախկիններն» ասում են՝ «մենք պարտվեցինք, դե, գնացինք տուն»: «Նախկիններն» այս կամ այն չափով դիմադրում

«Այսօր ես հանցագործություն վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանություն». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հարգելի գործընկերներ, Այսօր ես հանցագործություն վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանություն։ Պատճառը իմ եւ իմ ընտանիքի անդամների կյանքի դեմ պարբերաբար ուղղված սպառնալիքներն են։ Միեւնույն ժամանակ հայտնում եմ, որ այսուհետ հետեւողական եմ լինելու, որպեսզի քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն իմ վերաբերյալ վիրավորական (հայհոյախառն) գրառումներ եւ մեկնաբանություններ կատարող

Ովքեր են նոր նշանակված նախարարները, ինչով են հայտնի եւ ինչ ունեցվածք ունեն

Հակոբ Արշակյանը ժամանակին ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ «Դեմ եմ» շարժման ակցիաներից մեկից հետո՝ 2014-ին, ոստիկանությունը նրան բերման էր ենթարկել բաժին ու վարչական տուգանք կիրառել: Հետո ԴԱՀԿ-ն վարչական տույժի համար կալանքի տակ էր առել այն ժամանակ դեռ պաշտոն չզբաղեցնող ակտիվիստի ունեցվածքը՝ բանկային հաշիվները, տունը, մեքենան:

«Վստրեչի ապեր» անունով Արամ Վարդանյանը էքստրադիցիայի է ենթարկվել Հայաստան

Հոկտեմբերի 4-ին, ոստիկանության ՔՀԳ վարչության և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների ուղեկցությամբ, Միացյալ Արաբական Էմիրություններից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հանցանք կատարելու մեջ մեղադրվող 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել,

Հանուն երեխաների անվտանգության

Սովորեցրել են ՃԵԿ կանոնները

Ինչո՞ւ հոգեկան խանգարումը բացառող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը չի տարածվում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Սոցիալական ցանցում այսօր արված իմ մի գրառումը բավական մեկնաբանությունների տեղիք տվեց: Ցանկություն էի հայտնել, որ «Կուսակցությունների մասին» գործող օրենքում, ինչպես եւ «Ընտրական օրենսգրքում» սահմանվի մի կետ, որով հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ չառաջադրվեն եւ կամ չզբաղվեն կուսակցական քաղաքական գործունեությամբ, հնարավոր պաշտոնների անցնելուց հետո խնդիրներ չառաջացնելու համար: Որոշ  պարզաբանումներ ստանալու համար դիմել ենք իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Բարձրագույն

ԵՄ-ը Ռուսաստանին մեղադրում է խոշոր կիբերհարձակման մեջ

Ապրիլին Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության (ՔԶԿԿ)՝ Հաագայի գրասենյակները կիբերհարձակման են ենթարկվել Ռուսաստանի ռազմական հետախուզական ծառայության կողմից: Այդ գործողությունն ընդհատվել է Նիդերլանդների և Միացյալ Թագավորության հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքի արդյունքում: Այս մասին ասվում է ԵՄ առաջնորդներ Դոնալդ Տուսկի, Ժան-Կլոդ Յունկերի և Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ հայտարարության մեջ: «Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնում Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության ամբողջականությունը

Շախմատի ՀՕ: Հայաստան-Ադրբեջան՝ 2:2

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Դիմակայություն ավարտվեց 2:2 հաշվով: Ոչ ոքի ավարտվեցին բոլոր պարտիաները: Ըստ խաղատախտակների հաջորդականության  մեր ընտրանուց այսօր խաղում էին Էլինա Դանիելյանը, լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Կուրսովան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր հայտարարվեց

«Այսօր որոշում եմ ստորագրել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր հայտարարելու մասին», այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728