Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 27-ամյա քաղաքացու դանակահարության դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացու դանակահարության դեպքի առթիվ։ 2018թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի՝ ծնված 1991 թվականին՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ: Ըստ բժշկական կենտրոնից

Ազատամուտի ավագանու նիստը դարձյալ չի կայացել

Այսօր նույնպես Ազատամուտ համայնքի ավագանու նիստը չի կայացել: Այն նշանակված էր հոկտեմբերի 5-ին, ժամը 10:00-ին: Ըստ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի, որը ամսի 3-ին արձակուրդ էր գնացել, իսկ հաջորդ օրվա հրամանով, վերադարձել, ավագանու նիստի կայացման համար անհրաժեշտ քվորում չի եղել, իսկ ավագանու անդամները պնդում են, որ ներկայացել են 9 անդամից 5-ը: Համայնքի ղեկավարի խոսքով 5-րդ անդամը

Փաշինյանի լուսանկարը հավանած ադրբեջանցի ֆուտբոլիստը զղջացել է իր արարքի համար. ermenihaber.am

Ադրբեջանի երիտասարդական հավաքականի ու պորտուգալական «Էշտորիլի» ակումբի հարձակվող Ռենատ Դադաշովը ադրբեջանական «Azerisport» լրատվական կայքի հետ զրույցում «ափսոսանք» է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը Instagram-ում  հավանելու համար։ Փաշինյանի լուսանկարն Instagram-ում հրապարակել էր հայ ռեփ երգիչ Լեվոն, ով բնակվում է Գերմանիայում և ադրբեջանցի ֆուտբոլիստի համադասարանցին է եղել: Դադաշովը «արդարանալով» իր արարքի համար՝ ասել է. «

Գողություն գիշերային ակումբում. Տեսապատկերված անձին խնդրում ենք ներկայանալ քննչական բաժին (տեսանյութ)

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում ՝ պարզելու Երևանի կենտրոնում գործող ակումբներից մեկում կատարված գողության բոլոր հանգամանքները։ 2018 թվականի օգոստոսի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ գիշերային ակումբում՝ բազմոցի վրայից, հափշտակել են իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է խոշոր

«Սեւերը պետք է հեռացվեն քաղաքական դաշտից, եւ մնացյալ ուժերը կարողանան դրսեւորվել».Վարուժան Ավետիսյան

«Անցումային շրջանը պետք է կառավարվի անցումային ժողովրդավարությամբ, ինչը ենթադրում է կոշտ կառավարում». Վարուժան Ավետիսյան

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, տիկին Նունե Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ ներկա են գտնվել աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունեցել Փարիզի Ինվալիդների պալատում (Hotel des Invalides): Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տիկին Բրիջիտ Մակրոնը, Ֆրանսիայի նախկին

94 վայրկյանով կանջատվեն Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակի լույսերը

Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակ մարդկանց հոսքը ոչ րոպե չի դադարում․ այսօր ականատես եղանք, որ նույնիսկ տարեց մարդիկ, որոնց համար բավական դժվար է քայլել վերանորոգման նպատակով քարուքանդ արված հրապարակում, ծաղիկները ձեռքերին՝ մի կերպ հասնում են Ազնավուրի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու։ Գյումրու տաքսիներում ու հասարակական տրանսպորտում, որտեղ հիմնականում անճաշակ, ռաբիզ երաժշտություն է հնչում, այս օրերին

Հայկակ Արշամյանը համոզմունք է հայտնել, որ բաց և թափանցիկ աշխատանքի շնորհիվ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ անվստահության մթնոլորտը շուտով կվերանա

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին: Ողջունելով հյուրին՝ պետական նախարարը շնորհավորել է նրան Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ կառույցի անվան շուրջ ստեղծված ժամանակավոր դժվարությունները արագ կհրատարակվեն, ու կվերականգնվի բնականոն աշխատանքը: Այդ հարցում Գ. Մարտիրոսյանը հայտնել է Արցախի իշխանությունների և

Հրաժարականի դիմում է ներկայացրել Լոռու անկուսակցական փոխմարզպետը

Այսօր Լոռու մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացուցիչ փոխմարզպետ Արամ Խաչատրյանը ներկայացվեց որպես Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար: Խորհրդակցությունից հետո փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը հայտարարեց, որ ինքը վարչապետին հրաժարականի դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ Սերգեյ Սարուխանյանն անկուսակցական է, սակայն ներկայիս պաշտոնում նշանակվել էր նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանի հրավերով. «Ես լինելով անկուսակցական, աշխատանքի եմ հրավիրվել «Բարգավաճ

Բակո Սահակյան. Արտո Թունջբոյաջյանի արվեստը մեծ հարգանք է վայելում Արցախում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ճանաչված երգիչ Արտո Թունջբոյաջյանին եւ նրա գործընկերներին: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արտո Թունջբոյաջյանի արվեստը մեծ հարգանք է վայելում Արցախում, որտեղ նա ունի բազմաթիվ երկրպագուներ՝ հույս հայտնելով, որ նա կշարունակի ակտիվորեն մասնակցել Արցախի մշակութային ոլորտի զարգացմանը: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության

Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արամ Խաչատրյանը

Այսօր Լոռու մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ փոխմարզպետ Արամ Խաչատրյանը աշխատակիցներին ներկայացավ մարզպետի ժամանակավոր պաշտոնում: Լոռու մարզպետն ուներ 3 փոխմարզպետեր: Օրենքի համաձայն, մարզպետի պաշտոնում նշանակվում է այն տեղակալը, որը ժամանակային առումով շատ ավելի վաղ է անցել աշխատանքի: Արամ Խաչատրյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը պատրաստվում է ամբողջ ներուժով աշխատել հանուն

ՊԵԿ. հայտնաբերվել է 3,5 կգ «կոկային» տեսակի թմրանյութ

Օտարերկրյա քաղաքացիները Սան Պաոլո-Դուբայ-Երևան ճանապարհով փորձել են խոշոր չափի թմրանյութ տեղափոխել Թուրքիա

Ժան-Մարկ Լավեստ. «Ֆրանսիական համալսարանը ԱԳՆ-ի տրամադրության տակ է դնում շուրջ 400 ուսանողների»

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան -Մակ Լավեստը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը կարեւոր է Հայաստանի համար, նրա ձեւակերպմամբ, Հայաստանն իր նշանակալի տեղն է զբաղեցնելու այդ գագաթնաժողովում: «Հայաստանը Ֆրանկոֆոն բոլոր երկրներին եւ անդամ պետություններին ցույց կտա իր դերը Ֆրանկոֆոնիայի եւ ֆրանսերենի տարածման առումով: Այդ պատճառով մեծ հպարտություն եմ զգում այս երկրի համար, այն

Մակրոնը և Ալիևը պարեկանավերի մատակարարման պայմանագիր կքննարկեն. La Tribune

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևան այցից առաջ մի քանի ժամ կանգ կառնի Բաքվում՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում է ֆրանսիական La Tribune պարբերականը: Բաքու այցելելու հրավեր Մակրոնը ստացել էր դեռ հուլիսի 20-ին՝ Փարիզում Ալիևի աշխատանքային այցի ժամանակ: Թերթը գրում է, որ երկու երկրների նախագահները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, ինչպես նաև Բաքվի և

«Եթե դրամ չունիք, մի ղրկէք դպրոց»

Կրնա՞ք երեւակայել թէ ի՛նչ կրնայ ըլլալ գաղթական մօր մը սիրտը՝ լսելէ ետք այս անպատասխանատու յայտարարութիւնը հայկական վարժարանի տնօրէնուհիի մը կողմէ, որուն յանձնուած է մեր նորահաս սերունդի դաստիարակութիւնը: Վա՜յ քեզ քաղաք, որ թագաւորդ մանուկ է: Ո՞ւր մնացին մեր բեմերէն արտասանուած կոչերը՝ թէ հայ դպրոցն է այն դարբնոցը, ուր պիտի պատրաստուին մեր նորահաս սերունդները՝ Հայ Դատի հետապնդման

Վուտովան վերահաստատել է, որ ԵԽ-ն աջակցում է մեր երկրում իրականացվող կարևորագույն բարեփոխումներին և Նոր Հայաստանի ինստիտուտների ուժեղացմանը

Զրուցակիցները կարևորել են նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունն օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին:

ՀՀԿ-ականների կամիկաձե լինելն ու Փաշինյանի քաղաքական մաչոիզմը. Ի՞նչ շանս ունի ՀՀԿ-ն

Վահրամ Բաղդասարյանը պատմում է, թե «Մարիոթ»-ում ինչ են խոստացել Փաշինյանին Արդեն քանի օր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է սկսել խորհրդարանական ուժերի հետ՝ արտահերթ ընտրությունների հետ կապված, իսկ նախօրեին հայտարարեց, որ դեկտեմբերին լինելու են ընտրություններ: Առայժմ այդ բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել, քննարկումները շարունակվում են: «Առավոտի» հարցին՝ եթե տեսականորեն բանակցութjունները չեն ստացվում, որեւէ համաձայնության չեն գալիս,

Ազգային ժողովի բակում մի խումբ քաղաքացիներ պահանջում են խորհրդարանի լուծարումը. «Ա1+»

Ազգային ժողովի բակում մի խումբ քաղաքացիներ պահանջում են խորհրդարանի լուծարումը: «Հայք» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Հրայր Կոստանյանն ասում է.«Մենք ենք իշխանությունն այսօր Հայաստանում եւ այն այսպես ենք իրականացնում: Մենք պահանջում ենք, որ նրանք լուծարվեն»: Ակցիայի մասնակից Մելինե Ավագյանն էլ պահանջում է ԱԺ լուծարումը, առանց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի: Ակցիան նախաձեռնել է «Հանուն ազգի յուրաքանչյուրիս քայլը» նախաձեռնությունը: Ակցիայի

Վարդուհի Խաչատրյան. « Viva Cello համերգը նվիրվում է Ազնավուրի հիշատակին»

Շվեյցարաբնակ օպերային երգչուհի, ճանաչված մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 12-ին Ժնեւի հեղինակավոր «Վիկտորիա հոլում»` Շվեյցարիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված Viva Cello համերգը նվիրվում է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի հիշատակին: Համերգի կազմակերպիչն է «Ավետիս» մշակութային ասոցիացիան, որ 2011-ին հիմնադրվել է Վարդուհի Խաչատրյանի կողմից` հատկապես հայ մշակույթն ու հայ երաժիշտներին Եվրոպայում ներկայացնելու համար: Հայազգի

Վարչապետի գլխավոր խորհրդական. «Գործարարների համար կարեւոր է, որպեսզի քաղաքական ռեալությունն արձանագրվի»

Կառավարությունում չեն հաշվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետաձգումը որքան վնասներ է հասցնում մեր երկրին:

Շանսոնյեին ճանապարհեցին վերջին ծափահարություններով

Հոկտեմբերի 5-ին Փարիզի Լեզ Էնվալիդ համալիրի բակում սկսվել է Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը: Արարողությանը Շարլ Ազնավուրի ընտանիքի անդամներից բացի, ներկա էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երկրի ողջ պետական վերախավը: Շարլ Ազնավուրի հոգեհանգստյան արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վեհափառը եւ հոգեւոր ու պետական այլ այրեր: Նախագահ Մակրոնը դիմավորեց վարչապետ Փաշինյանին,

Արմինե Հովակիմյան. «Պետբյուջեն արտացոլում է, թե ինչքան է պետությունն իր բյուջեից տրամադրում երեխաներին»

Հոկտեմբերի 5-ին «Մեդիա կենտրոնում» ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ-ը) ներկայացրեց 2018թ. իրականացրած «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում» թեմայով զեկույցի արդյունքները: ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական պաշտպանության ծրագրի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը նախ պարզաբանեց, թե ինչու է պետք չափել այն գումարները, որոնք ուղղվում են պետական բյուջեից երեխաների համար. «Պետական բյուջեն արտացոլում է պետության բոլոր առաջնահերթությունները, այսինքն, թե ինչքան է պետությունը

Քաղաքապետարանի պաշտոնյային չի մտահոգում, որ մարդիկ փողոցն անցնում են կյանքը վտանգելով

«Առավոտի» (27.09. 2018) «ՃՈ-ն ու քաղաքապետարանը գործը մեկը մյուսի վրա են գցում» հրապարակմամբ անդրադարձել էինք Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Գրիբոյեդով-Նաիրի Զարյան խաչմերուկից քաղաքացիների դժգոհություններին: Այդ տարածքը, ինչպես բնակիչներն են պատմել «Առավոտին», վտանգավոր է, գծանշում չկա, ընդ որում՝ այդ հատվածում երթեւեկությունը լավ չի կազմակերպվում, համապատասխան նշաններ չկան, եւ ամեն անգամ փողոցն անցնելիս հետիոտներն ու վարորդները հայտնվում

Խոնարհվում եմ Ձեր առաջ` մեծ ֆրանսիացի, մեծ հայ, մեծ արվեստագետ, մեծ հումանիստ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության ժամանակ

Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ Պարոն վարչապետ, Տիկնայք եւ պարոնայք խորհրդարանականներ, Տիկնայք եւ պարոնայք կառավարությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Սիրելի Ուլլա Ազնավուր, Ազնավուր ընտանիքի հարգելի անդամներ, Տիկնայք և պարոնայք,   Այսօր հավաքվել ենք մեր խոնարհումը բերելու եւ գնահատանքի մեր տուրքը մատուցելու ֆրանսիական շանսոնյեի մեծ վարպետին` Շառլ Ազնավուրին: Ութ տասնամյակ այս անունը

Կայանման արգելում և երթևեկության սահմանափակում մայրաքաղաքում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում կայանալիք գալահամերգի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ին, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության և Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցում, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,

Ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը շուրջօրյա ռեժիմով գործելու է հոկտեմբերի 6-ից 13-ը

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով, 2018 թ. հոկտեմբերի 7-ից 12-ը Երևան քաղաքում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի ծրագրային միջոցառումների ընթացքում պատշաճ հասարակական կարգ պահպանելու և հասարակական անվտանգության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը շուրջօրյա ռեժիմով գործելու է հոկտեմբերի 6-ից 13-ը: Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի

«Էս քաղաքապետարանի աշխատողներից ամենքի մոտ 15 բանալի կա, ինձ ասել են գումարը տուր` տունը տամ». Բողոքի ցույց Վանաձորում

Այսօր վաղ առավոտից Վանաձորի Լենինգրադյան տնակային ավանի բնակիչները հավաքվել էին Վանաձորի քաղաքապետարանի դիմաց, հանդիպում պահանջելով քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: Նրանք նշում են, որ արդեն 30 եւ ավելի տարիներ է՝ ապրում են տնակներում, եւ ոչ ոք իրենց ուշադրություն չի դարձնում: Քաղաքացիները պահանջում են, որպեսզի քաղաքապետարանն իրենց տրամադրի համայնքապատկան բնակարանները. «Ընթացքում այդ բնակարանները պակասում են: Նկատում ենք,

Գագիկ Միրիջանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Արմավիրի մարզպետարանում

Այսօր Արմավիրի մարզպետարանում Գագիկ Միրիջանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների, համայնքապետերի, կրթական և առողջապահական հաստատությունների տնօրենների հետ: Նա նախ շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին Ուսուցչի օրվա առթիվ` նրանց մաղթելով հաջողություններ իրենց պատասխանատու գործում, ապա ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել իր պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ` մատնանշելով վերջին չորս ամիսների ընթացքում գրանցված ցուցանիշներն ու ձեռքբերումները: Ամփոփելով հանդիպումը` նա

ՄԻԵԴ-ում հաղթած դատապարտյալի գործով հայրենի դատարանը «վրեժխնդի՞ր» է լինում

ՄԻԵԴ-ում հերթական «Մաթեւոսյանն ընդդեմ Հայաստանի» գործն է ավարտվել դատապարտյալի հաղթանակով, սակայն «հետ ուղարկված» մասով հայաստանյան դատական գործընթացները դատարկ դահլիճում են: Որեւէ վերլուծություն չի արվում, հետեւություն հատկապես առանձնապես ծանր այն քրեական գործերով, ուր խոսք է գնում մեր քննիչների կողմից խոշտանգումներով ձեռք բերված ապացույցների մասին: «Մաթեւոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 52316/09) գործով արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031