Օրվա լրահոսը

Ոստիկանության բաժնում խոշտանգում իրականացնելու մեջ մեղադրվողը պնդում է, թե քրգործը շինծու է

Մարդանյանը նախաքննության եւ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել

«Հայկական կողմն ակտիվ աշխատանք է կատարում տանկային պարկի ընդարձակման համար». Զորայր Գաբրիելյան

Հոկտեմբերի 8-ը Տանկիստի օրն է: «Արմենպրես» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ Սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը տեղեկացրեց, որ տոնի օրը պատահական ընտրված չէ և մանրամասնեց. «Հոկտեմբերի 8-ը համընկնում է առաջին տանկային ստորաբաժանման՝ 1992-ին Արցախ մտնելու հետ»: Զորայր Գաբրիելյանն ասաց, որ հայկական կողմն ակտիվ աշխատանք է կատարում

Մինսկը կընդունի շախմատի 2022 թվականի համաշխարհային օլիմպիադան

Բաթումում ընթացող շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադայի օրերին կայացած ՖԻԴԵ-ի համաժողովում որոշվել է, որ 2022 թվականի ՀՕ-ն կանցկացվի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Իսկ դրանից առաջ 2020 թվականի օլիմպիադան կկայանա Ռուսաստանում՝ Խանտի-Մանսիյսկ քաղաքում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ում շատերը կան, որ կարող են վարչապետ աշխատել

«Եթե ճնշումներ կան պատգամավորի վրա, որեւէ օրենք առաջ չի գնում»

Ցոլակյանը դիմում է գրել՝ դադարեցնելու պատգամավորի լիազորությունները

Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ սրանով իրենք նաեւ ուզում են աշխարհին ցույց տալ, որ չնայած ՀՀ-ում իշխանափոխություն է եղել,քաղաքական իրադարձություններ են եղել, բայց պետական համակարգն անխափան աշխատել է ու հորդորեց Եսայանին տոնայնությունը մեղմել, սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում գնալ Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին:

«Կարծես ձեր հրաշք երկիրը հատուկ գաղտնի է պահվում աշխարհից»

Հարցազրույց հայտնի լուսային դիզայներ Քեվին Ուին-Ջոնսի հետ ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 7-ին, 10-ին նշանակված է Մասնեի «Մանոն» օպերայի առաջնախաղը: «Առավոտի» հետ զրույցներում թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը քանիցս հայտնել է, որ Ազգային օպերային թատրոնը ինքնուրույն բեմադրություններից բացի, համագործակցելով հեղինակավոր թատրոնների հետ, վերջիններիս որոշ ներկայացումներ կտեղայնացնի: «Մանոնը» համագործակցության առաջին արդյունքն

Շառլ Ազնաւուրի հիշատակին «Տէր ողորմեա»-ի աղօթք՝ Արեւմտեան Թեմի եկեղեցիներուն մէջ. yerakouyn.com

yerakouyn.com. Երկուշաբթի, 1 Հոկտեմբերին, Ազգային առաջնորդարանը միացաւ աշխարհահռչակ երգիչ-արուեստագէտ Շառլ Ազնաւուրի մահուան սուգին։ Ան տիտանեան երգիչ մըն էր, մարդասէր գործիչ ու Հայաստանի ազգային հերոս, ինչպէս նաեւ՝ Հայոց Ցեղասպանութենէն փրկուած ծնողներու ժառանգորդ։ Այս առիթով, Արեւմտեան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեան ցաւակցական գիր մը յղեց Լոս Անճելըսի մէջ Ֆրանսայի հիւպատոս Քրիսթոֆ Լըմուանի։ Առաջնորդ սրբազանը Ազնաւուրի մահը մեծ

ԱԱԾ պետի դեմ Ռոբերտ Քոչարյանի որդու հայցը կրկին դատարանում է

 Լրատվամիջոցները երեկ տեղեկացրեցին, որ երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ պետի, դատարանը վերադարձրել է: Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանն Aravot.am-ին տեղեկացրեց. «Նախևառաջ հարկ է նշել, որ հայցադիմումի վերադարձման պատճառները եղել են զուտ տեխնիկական, որոնք պատշաճ կարգով շտկվել են, և հայցադիմումը նորից մուտքագրվել է դատարան: Ընդգծենք նաև, որ հայցադիմումի բովանդակությունը և հայցապահանջը մնացել են

«Գիտությունը կոմայի մեջ է». ԿԳՆ-ն անարձագանք է թողել երիտասարդ գիտնականների նամակը. «Փաստ»

Գիտական աշխարհում նոր կառավարությունից ունեցած սպասելիքներն այս ընթացքում դեռ չեն արդարացել: ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը փաստում է՝ ոլորտում առկա խնդիրները դեռ լուծված չեն: «Գիտության, գիտական հանրության նկատմամբ թե՛ նախորդ և թե՛ այսօրվա կառավարությունների քաղաքական վերաբերմունքներն իրարից ոչնչով չեն տարբերվում: Եվ չեն տարբերվելու այնքան

ԲՀԿ-ն չի նահանջել. Միքայել Մելքումյան

«Դե թող մեկն ասի, որ կարող է դեմ գնալ ժողովրդին»

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, հոկտեմբերի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով, 8-9-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի

Սամուրայների վարքականոնի, հայոց սպարապետների պատգամ-հրահանգների եւ մերօրյա հերոսների մասին

«Նարեկացի» արվեստի միությունում հայ-ճապոնական մշակույթների, ռազմարվեստի, սամուրայական, ասպետական ու հայ զինվորականության վարքականոնների ներկայացման երեկո էր՝ ճապոնական երաժշտության հնչյուններով: Միջոցառումն իրականացվում էր «ՋԱՌ» ճապոնա-հայկական հարաբերությունների զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Իբրեւ սկիզբ՝ հ/կ-ի նախագահ Հասմիկ Մուրադյանը խոսեց հայ-ճապոնական մշակութային փոխհարաբերությունների արդի փուլի մասին, ներկայացվեց ժամանակակից հայ գրականության ներկայացուցիչ, բանաստեղծուհի Արմենուհի Սիսանյանի պոեզիան հայերեն եւ ճապոներեն: Նշելով ընդհանրությունները

Եթե մի քանի կոնկրետ դրվագներով ՀՀԿ–ն ընդուներ իր պարտությունը, գուցե մայիսին իրադարձությունները զարգանային այլ կերպ. «Փաստ»

Թե՛ մայիսին, թե՛ հիմա տեղի ունեցող գործընթացներում նախկին իշխանության պահվածքը կարելի է բնութագրել մեկ նախադասությամբ՝ ՀՀԿ–ն հրաժարվում է ընդունել տեղի ունեցածը: Եթե իրավիճակին նայենք Հանրապետականի տեսանկյունից, ապա իրականությունը մերժելու և դրանից խուսանավելու համառությունն իսկապես ունի հիմքեր: Սահմանադրական փոփոխություններից, ԱԺ ընտրություններից և Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ–ն հայտնվելու էր այն վերջնական հանգրվանում, որի մասին երազել

«Սասուն ջան, ամոթ է, էլի». Մարգարիտ Եսայանը՝ Սասուն Միքայելյանին

Մարգարիտ Եսայանը դիմեց կառավարությանը՝ ասելով. «Հանկարծ չստեղծեք այնպիսի տպավորություն, թե դուք զրոյից ինչ-որ բան եք ստեղծում, ձեզ պատրաստի մատուցված է այս կազմակերպության նիստը, ընդամենը դուք շարունակում եք: Խնդրում եմ շարունակեք այնպիսի պատվախնդրությամբ եւ այնպիսի որակով, ինչպիսին մենք ձեզ հանձնել ենք»:

Սուրեն Շահվերդյան. «Երբ հստակ որոշում կայացվի, որ ես եմ ղեկավարելու թատրոնը, մյուս օրն արդեն բոլոր կետերը կհանրայնացնեմ». «Հրապարակ»

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրության թնջուկը 10 ամիս անց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը փորձեց լուծել՝ նախարարությունում անցկացնելով լսումներ՝ բոլոր հայտատու թեկնածուների մասնակցությամբ: Թեեւ պաշտոնապես մշակույթի նախարարությունը դեռ չի ամփոփել լսումների արդյունքը, բայց, ինչպես մեզ հաջողվեց պարզել, նախարարությունը որոշել է շանս տալ 2 բեմադրիչի՝ Սուրեն Շահվերդյանին եւ ռուսաստանաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանին, ովքեր

«Սոցցանցերում ահազանգեր են հայտնվում, որ գնումների գործընթացը կազմակերպվում է հապճեպ, երբեմն նաեւ ընթացակարգերի խախտումներով». Աշոտյան

Աշոտյանն ասաց՝ «Հաշվի առնելով, որ հսկայական բյուջե է ծախսվում՝ մոտ 1 մլրդ, ֆինանսական պատասխանատուն ո՞վ է, կազմակերպիչը ո՞վ է, որ խորհրդարանը վաղը կարողանա իր վերահսկողության տակ վերցնել այդ գործընթացը»:

«Տուրիզմ Արմենիա». պետություն-մասնավոր նոր հարթակ է ստեղծվել

Պետություն-մասնավոր համագործակցությունը և դեպի Հայաստան կազմակերպված զբոսաշրջային հոսքերը խթանելու, միասնական ձայնով հանդես գալու նպատակով այս տարվա օգոստոսին ստեղծվել է «Հայաստանյան զբոսաշրջային ուղղությունը կառավարող ընկերությունների և ներգնա տուրօպերատորների ասոցիացիան»։ Ասոցիացիան նպատակ ունի աշխարհի այլ երկրներից դեպի Հայաստան զբոսաշրջային ուղղությունը խթանել «Տուրիզմ Արմենիա» բրենդով։ «Տուրիզմ Արմենիան» արդեն սկսել է ակտիվ գործունեությունը։ Առաջին անգամ Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

«Սա շատ կարեւոր փուլ է Հայաստանի համար՝ հաշվի առնելով նաեւ վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները». Ռուբինյան

Սամվել Ֆարմանյանը փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են ընթանում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, սա աննախադեպ ներկայացուցչական միջոցառում է մեր երկրի պատմության մեջ ու ի՞նչ մտահոգություններ կան: Ֆարմանյանը նաեւ հետաքրքրվեց, թե արտաքին քաղաքական ի՞նչ ակնկալիքներ ունենք, որը մենք սպասում ենք ձեռք բերելու այս միջոցառման արդյունքում:

«Հեղափոխական խանդաղատանքի իներցիան՝ կռապաշտական երանգներով, երկար տևել չի կարող»

Հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ զրուցում ենք հետհեղափոխական Հայաստանում հանրության շրջանում տեղի ունեցած հոգեբանական փոփոխությունների, տիրող մթնոլորտի թեմաներով։ –Տիկին Նալչաջյան, արդեն մի քանի ամիս անցել է հեղափոխությունից, ի՞նչ փոփոխություններ են նկատվում հանրության տրամադրություններում։ -Այո, գրեթե կես տարի է, ինչ ապրում ենք իշխանափոխված Հայաստանում։ Ժողովրդի տրամադրությունների մասին խոսելիս հաճախ է հիշատակվում «էյֆորիա» բառը։ ՈՒզում եմ փոքրիկ ճշտում մտցնել. հեղափոխական

Ինչքա՞ն է պետք սպասել, ինչքա՞ն ժամանակ պետք է անցնի, որպեսզի համարենք, որ այսպես ասած՝ քաղաքական դաշտը պատրաստ է ընտրության. «Ժամանակ»

Այն, որ Հայաստանի քաղաքական համակարգը կայացած չէ, չեն գործում հավասարակշռության մեխանիզմները և իրավիճակը առավել քան միատարր է թավշյա հեղափոխությունից հետո, կասկածից վեր է: Այստեղ չկա քննարկման կամ բանավեճի առարկա: Սակայն երբ այդ իրողությունները փորձ է արվում կապել խորհրդարանի արտահերթ ընտրության լինել-չլինելու հետ, փորձ է արվում դրանով հիմնավորել կամ փաստարկել, որ ընտրությունը չի ունենա դրական էֆեկտ,

«Հիփ հոփն այնքան ազատ է, ինչքան մեր ինքնիշխանության չափերն են»

Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Աղաջանյանի դիտարկումները Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչ, «Տիր» կենտրոնի ղեկավար Դավիթ Աղաջանյանը, որ Հայաստանում հիփ հոփ մշակույթի հիմնադիրներից է` բեմական NAY 374 անունով, ժամանակ առ ժամանակ այցելում է Հայաստան: Այստեղ նրան հիշում են որպես Երեւանի ուրբան մշակույթի ակունքներում կանգնած մեկը: «Առավոտի» հետ զրույցում Դավիթն ասում է, որ իր հայաստանյան այցերն ինքնանպատակ

Գյուղատնտեսության նախկին նախարար. «Հաղորդակցության մեջ որոշակի խզում էր առաջացել, որը անհանգստացնում էր». «Ժողովուրդ»

Ընտրության ժամկետների, մեխանիզմների, ընտրական օրենսգրքի մասին հարցերը պետք է քննարկվեր կառավարության մաս կազմող քաղաքական ուժերի հետ, եւ այդ ուժերի հետ պետք է ձեռք բերվեր համաձայնություն։

ՀՀ վարչապետի խորհրդական. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տարբերակներից ամենաիրատեսականը վարչապետի հրաժարականն է. «Հայկական ժամանակ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների պետք է գնալ իր հրաժարականի ճանապարհով, քաղաքագետներն ու վերլուծաբանները քննարկում են Ազգային ժողովի արձակման այլ տարբերակներ՝ համարելով, որ վարչապետի ընտրած ճանապարհը իր մեջ վտանգներ է պարունակում։ Ծավալվող թեմայի շուրջ զրուցել են վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանի հետ։ Վերջինս քաղաքական այս ճգնաժամը հաղթահարելու չորս ճանապարհ է

Սուրեն Պարսյան. «Ձմռանն ընդառաջ սպառողական ապրանքների շուկայում թանկացումներ են նկատվում». «Հայոց աշխարհ»

 Գնաճային ճնշում առաջիկայում կարող է առաջացնել նաեւ դրամի արժեզրկումը, եւ թանկացումների նոր ալիք կսկսվի:

«Ինչո՞ւ պետք է մեղրեցի, լոռեցի երեխան դպրոց չգնա, որովհետեւ Երեւանում նման միջոցառում է». Կյուրեղյանը՝ կառավարությանը

Ռուբինյանը պատասխանեց, որ անշուշտ, Երեւանը Հայաստանը չէ, բայց քանի որ հնարավոր էլ չէր միայն Երեւանում աշխատանքային օրերը տեղափոխել, հետեւաբար ընտրվել է այս տարբերակը. «Մարզերի բնակիչների համար նույնպես Ֆրանկոֆոնիան կարող է նշանակություն ունենալ: Լոռեցի երեխան էլ կարող է Երեւանում մասնակցել միջոցառումներին»:

Մեկ կնոջը միջին հաշվով բաժին ընկնող հղիությունների ընդհատման թիվը կրճատվել է 4 և ավելի անգամ

ՀՀ-ում կա դրական միտում սելեկտիվ աբորտների կրճատման առումով. Ժողովրդագրական միտումները` Ժնևի միջազգային համաժողովում

Կամերային նվագախմբի և երգչախմբի համերգը նվիրվեց Շառլ Ազնավուրի հիշատակին

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգով հանդես եկան Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Հոկտեմբերի 4-ին անցկացված երեկոյին կոլեկտիվները ղեկավարեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը: Համերգը նվիրվեց մեծանուն հայի՝ Շառլ Ազնավուրի հիշատակին, և ներկաները միջոցառման մեկնարկին հոտնկայս հարգեցին լեգենդի հիշատակը: Կոլեկտիվները համերգի ժամանակ ներկայացրին Գաբրիել Ֆորեի «Պավանա», Ֆրանսիս

Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ հոկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետությունում սուգ է հայտարարվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ մեծանուն հայ٫ աշխարհահռչակ երգիչ٫ երգահան٫ գրող٫ կինոդերասան եւ հասարակական գործիչ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ս.թ. հոկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետությունում սուգ է հայտարարվել: Նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության կառավարչությանը նախարարություններին, գերատեսչություններին, շրջանային վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին՝ Արցախի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում Արցախի

Գագիկ Ծառուկյանը երեկ փորձում էր սպիտակների դաշտում խաղալ. «Ժողովուրդ»

Ծառուկյանի շեշտադրումներն ուշագրավ էին, ու տպավորություն էր, թե թավշյա հեղափոխությունը մեծամասամբ նրա շնորհիվ է եղել։

«Դուք նո՞ր իմացաք, որ Ֆրանկոֆոնիա պետք է լինի». Բաբուխանյանը՝ կառավարությանը

Կառավարությունը նաեւ առաջարկում է օրենքը ընդունել 24 ժամվա ընթացքում: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարցրեց, թե հարցի հրատապությունն ինչո՞ւմ է կայանում: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ հրատապությունը պայմանավորված է Ֆրանկոֆոնիայի միջոցառմամբ, որը տեղի է ունենալու ամսի 7-12-ը:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031