Օրվա լրահոսը
«Կռիշ» Ներսիկ Նազարյանը խլել է բիզնեսը. «Ժամանակ»
«Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանը, ևս օգտվելով Հայաստանում իրավիճակի փոփոխությունից, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով, թե ինչպես են տարիներ առաջ իր հետ վարվել Հայաստանում՝ խլելով իր հիմնադրած բիզնեսը։ Իսկ բիզնեսը խլողը եղել է Երևանի նախկին ոստիկանապետ, ԱԻ նախարարի նախկին տեղակալ Ներսիկ Նազարյանը։ 2003 թվականին Զուրաբ Շամոյանի, Կարեն և Սերգեյ Մարտիրոսյանների կողմից հիմնադրվել
Յուրի Խաչատուրովն ազատ է արձակվել գիշերը ժամը 2-ից հետո. պաշտպան. news.am
Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի համար 5 մլն դրամ գրավը կեսգիշերից հետո մուծվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց նրա փաստաբար Միհրան Պողոսյանը: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Էքսպերտներն ասում են՝ շատ լավ ընտրություն ենք արել. Գոհար Հարությունյան. «Հայկական ժամանակ»
«Միսս աշխարհ» ու «Միսս տիեզերք» գեղեցկության հեղինակավոր մրցույթների ՀՀ ներկայացուցիչները զբաղված են նախապատրաստական աշխատանքներով: Այս տարի «Միսս աշխարհում» Հայաստանից կպայքարի Արենա Զեյնալյանը, որը հաղթել էր ազգային գեղեցկության «Միսս հայուհի 2018» մրցույթում, իսկ «Միսս տիեզերքում»՝ Էլիզա Մուրադյանը, որը հաղթել էր նույն մրցույթի «Միսս տիեզերք Արմենիա» փուլում: Նրանց առաջադրանքները տարբերվում են, եւ այս շրջանում նրանցից յուրաքանչյուրը կենտրոնացած
Իրավական վեճեր Քոչարյանի շուրջ. «Հրապարակ»
«Մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու հարցում շտապողականություն չկա,- գտնում է ՀԱԿ իրավական հարցերով խորհրդատու Արմեն Խաչատրյանը, որը տարիներ շարունակ զբաղվել է Մարտի մեկի եւ քաղբանտարկյալների խնդիրներով,- 10 տարին արդեն բավարար ժամանակ էր, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեր եւ կալանավորման որոշում կայացվեր։ Բացակայել է քաղաքական կամքը, բայց այսօր նոր կառավարությունը հստակ եւ սկզբունքային դրսեւորում է այդ քաղաքական
Ըսէ՛ք «ԱՅՈ», պարոն վարչապետ. «Ասպարեզ»
«Ասպարեզ». «Համաչափ» եզրոյթի գործածութիւնը թէ՛ նախորդ իշխանութեան օրով եւ թէ վարչապետ Նիկոլ Փաշինեանի բառապաշարին մէջ անխուսափելիօրէն տեղի կու տայ շփոթի եւ սխալ մեկնաբանութիւններու՝ ոչ միայն մեր ներքին դաշտի քննարկումներուն մէջ, այլեւ մեր պետական դիւանագիտութեան: Նախկին նախագահ Սերժ Սարգսեան քանի մը առիթներով հրապարակաւ սպառնացած էր Բաքուի իշխանութիւններուն՝ «հաւաստիք» տալով, որ հայկական կողմի պատասխանը «յաջորդ» ատրպէյճանական նախայարձակման ըլլալու
ՀԽ քարտուղարությունը և Սասնա Ծռերը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման մասին. հայտարարություն
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և Սասնա Ծռեր խմբավորման հայտարարությունը Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա Ծռեր խմբավորումը ողջունում են Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու և նրան կալանավորելու ուղղությամբ նոր իշխանության օրոք իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերը, այն համարելով Թավշյա հեղափոխության կարևորագույն արդյունք և իրողություն։ Այս որոշումը ոչ միայն արդար հույս է ծնում Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի և 1998 –
Նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է 17 միլիոն դրամի եկամուտ. «Փաստ»
«ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում բնակարանը և «BMW X5 4.4 I» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու՝ մայիսի 21–ի դրությամբ, ունեցել է 2 միլիոն 160 հազար դրամ դրամական միջոցներ և 17 միլիոն 996
«Ես տեսա Ռոբերտ Քոչարյանի ողբալի տեսքը. չչարախնդացի»
«Մարտի 1»-ի գործով հասարակական խորհրդի նախագահ Սուրեն Աբրահամյանը` գործով նոր զարգացումների մասին – «Մարտի 1»-ի գործի նախաքննությունը վերսկսվեց եւ հասարակական մեծ ռեզոնանս առաջացնող, աննախադեպ ակտիվ քննչական գործողություններ են ընթանում: Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին եւ փոխնախարար Յուրի Խաչատուրովին: Ի՞ նչ կասեք այս ամենի
Մեր սուրբ եկեղեցու բարեսիրական գործունեությունն է այսօր մեզ առաջնորդել այս կարևոր միջոցառմանը. Գարեգին Բ
Հուլիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երևանի «Մարիոտ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում ներկա գտնվեց «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսին։ Միջոցառման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին բերեց իր հայրապետական օրհնությունն ու պատգամը։ «Սիրելիներ, Ուրախ ենք ողջունելու և Հայրապետական Մեր օրհնությունը բերելու ձեզ ամենքիդ, որ համախմբվել եք այս սրահում՝ մանկական քաղցկեղային
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Երեկոյան ժամը ութին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ի՞նչ խաբար ունես Ձախ Հարութից:
Քոչարյանի գործը լինելու է համակարգի քայլ առ քայլ, փուլ առ փուլ, դրվագ առ դրվագ և անուն առ անուն ապամոնտաժման մի գործընթաց. «Ժամանակ»
Սակայն Քոչարյանի հանդեպ ներկայացված մեղադրանքի և ըստ այդմ՝ դրանից բխող իրավական գործողությունների և անխուսափելի քաղաքական ազդեցության հանգամանքը առանցքային է այն տեսանկյունից, որ իրավապահները այդպիսով մատը դնում են Հայաստանում երկու տասնամյակից ավելի իշխած, 1995-96 թվականներից ի վեր իշխանությունն ընտրությունների անվան տակ յուրացրած մի ամբողջ տնտեսաքաղաքական ուժային, քրեաօլիգարխիկ և ռազմաֆեոդալական համակարգի առանցքային կետին: Այն կետին, որում, այսպես
Այս հարցերի մասին զգուշացրել եմ Ռոբերտ Քոչարյանին դեռեւս 1994-ին. Վահան Բադասյան. «Հրապարակ»
Արցախի քաղաքական եւ ռազմական գործիչ Վահան Բադասյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, նշում է, որ ինքը պարբերաբար հանդես է եկել, խոսել տարբեր պաշտոնյաների ապօրինի հարստացման, պաշտոնեական դիրքի չարաշահման մասին։ «Նայեցի Քոչարյանի հարցազրույցը։ Ես էլ եմ դեմ, որ ձերբակալվի Արցախի նախագահը, որը հետագայում դարձավ ՀՀ երկրորդ նախագահ։ Դուք պատկերացնո՞ւմ եք մեր զինվորի վիճակը,
«Ես հարցաքննության չեմ հրավիրվել». Տիգրան Թորոսյանը՝ իրեն կալանավորելու մասին. ՀԺ
Հատուկ քննչական ծառայության գործողություններից պարզ է դառնում, որ գործով նախ անցնում են «գաղտնի շտաբի» անդամները, որը գործել է Բաղրամյան 26-ում: Այդ օրերին Տիգրան Թորոսյանը զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը եւ մամուլի հրապարակումների համաձայն նա եւս եղել է գաղտնի շտաբի անդամ: «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան խորհրդարանի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ ինքը որեւէ
Վեր լինենք հույզերից
Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը դրական արձագանքի է արժանացել հասարակության մեծ մասի կողմից: Չթաքցնեմ, զուտ հուզական առումով այդ լուրն իմ մեջ էլ ուրախություն առաջացրեց. միակ անկախ հեռուստաալիքը ամբարտավան, լկտի ձեւով եթերից զրկած մարդը չի կարող վայելել որեւէ նորմալ լրագրողի համակրանքը: Բայց Քոչարյանին դրա՛ համար չեն հետապնդում: Փողոցում եւ համացանցում մարդիկ ինձ ասում են եւ գրում՝ բա
«Կարեւոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները». ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ Քոչարյանի մեղադրանքի մասին. VOA
«Միացյալ Նահանգները հետեւողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի եւ անկախ քննություն», – այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն ի պատասխան խնդրանքի մեկնաբանել «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը: «Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարեւոր է հարգել արդարադատության
Յուրի Խաչատուրովի նկատմամբ 5 միլիոն գրավ նշանակվեց
«Հենց այս պահին զբաղված են բարեկամական, հարազատական շրջաններում այդ գումարը հավաքելով»
Արա Մինասյան. Ես խնդրելու եմ վարչապետ Փաշինյանին հնարավորություն տալ երկու ամսով հետաձգել ինձ աշխատանքից ազատելու նախարարի որոշումը
Ես ցանկանում եմ հանդիպել վարչապետին և ներկայացնել իրերի դասավորությունը, ներկայացնել, այսպես կոչված, չարաշահումների վերաբերյալ մեր դիրքորոշումը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կբողոքարկեն Քոչարյանին կալանավորելու դատարանի որոշումը
Քոչարյանն իրեն կալանավորելու որոշումը հանգիստ է ընդունել
Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը այլընտրանքային է՝ գրավ է կիրառվելու
Քիչ առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը այլընտրանքային է՝ գրավ է կիրառվելու: Մանրամասներն՝ ավելի ուշ:
Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ-ն
«Հայաստանում մենք լավ գիտենք, թե որքան կարևոր է ունենալ խղճի, մտքի ու կրոնի ազատություն. Արտակ Զեյնալյան. «Ամերիկայի ձայն»
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է Վաշինգտոն՝ Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը մասնակցելու համար: Միջոցառմանը նախարարը հանդես է եկել ելույթով: Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը օրերս այցելել էր ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն՝ Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հավաքը կազմակերպվել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից: Մասնակիցների շարքում էին շուրջ 70 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Արձագանք՝ Ասկերանից. «Երկրապահը մենակ ջիպերով ֆռացող, ալան-թալան անողները չեն, իսկ Ղազարյան Մանվելը էդ թալանողների հետ օբսալյուտնո կապ չի ունեցել»
Հիմա անցածը զրո են արել, 4 տարին մոռացել, էն 4 օրը ասում են 800 հա ենք հետ տվել ու այդ մարդկանց մարտական ուղին զրոյացնո՞ւմ են: Թե Մանվելը ինչ արեց՝ Մանվելը շատ բան է արել սխալ, մենակ տուշոնկա չի տարել ու Մանվելին բերել սարքել են Մանվել, հիմա էլ ասում են՝ էհ, սաղ երկրապահն ուրեմն սենց ա: Երկրապահում էնքան պարյադչնի, ազնիվ, օրվա հացով ապրող մարդիկ կան, իրենց ճակատի քրտինքով ապրող: Եթե չեն ճանաչում, թող գան Ղարաբաղ, ես պատրաստ եմ տանել ցույց տալ նման տղոց:
Արա Պապյան. Խաչատուրովն անձեռնմխելի չէ ուղարկող երկրի համար
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. «Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիության մասին: Ըստ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի միջազգայնագրի (1961) 31-րդ հոդվածի 4-րդ կետի, դիվանագիտական գործակալը օգտվում է անձեռնմխելիությունից միայն ընդունող երկրի տարածքում: Նա անձեռնամխելի չէ ուղարկող երկրի համար: Տվյալ դեպքում ուղարկող երկիրը Հայաստանն է: Vienna Convention on Diplomatic Relations 1961
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի Ճապոնական JCB քարտեր (տեսանյութ)
Ճապոնական JCB Co. International-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի համագործակցության արդյունքում Հայաստանում սկսվել է JCB քարտերի սպասարկումը: JCB-ն միջազգային խոշոր վճարային բրենդ է, որը Ճապոնիայում վճարային քարտեր թողարկող առաջատար ընկերությունն է։ JCB-ին 24 երկրներում ունի ավելի քան 117 միլիոն քարտապան, և ներկայումս JCB-ի կողմից թողարկված քարտերը ընդունվում են աշխարհի մոտ 30 միլիոն վաճառակետերում: «Ուրախ ենք, որ
ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի խորհրդական Ժան-Մարկ Բերթոնի հետ
Հուլիսի 27-ին ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղար, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընդհանուր համակարգող Վահագն Մելիքյանը հանդիպեց Ֆրանսիայի նախագահի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Ժան-Մարկ Բերթոնի հետ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ներառյալ ԱԳՆ աշխատանքային խմբի և քարտուղարության կողմից կատարվող աշխատանքները։ Անդրադարձ կատարվեց նաև գագաթաժողովին շրջանակներում անցկացվելիք միջոցառումների կազմակերպչական հարցերին և դրանցում ֆրանսիական
Պլանային ջրանջատում Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում օգոստոսի 1-ին եւ 2-ին
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 1-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 2-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. • Արմավիրի մարզի՝ Արշալույս, Ֆերիկ, Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Խորոնք, Արտիմեդ գյուղեր եւ Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամաս, • Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղեր: Ընկերությունը հայցում
«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակել է Թուրքիան, Հայաստանի կողմից այն կարելի է համարել ոչ փակ». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի Կամսկի պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի մոտ: Պուրակում վարչապետին դիմավորել են հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք Նիկոլ Փաշինյանին մաղթել են հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման: Այնուհետև վարչապետն այցելել է Էրմիտաժ, որտեղ նրան դիմավորել է վերջինիս տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Նիկոլ
Քննչական կոմիտեն քայլեր է ձեռնարկում ընտրական հանցագործությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ
ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է ընտրական հանցագործությունների գործերով քննությամբ զբաղվող քննիչների մասնագիտացման դասընթացներ, որի մեկնարկը տրվեց այսօր։ Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը,Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։ Ողջունելով հյուրերին և մասնակիցներին՝ ՀՀ ՔԿ նախագահը փաստեց, որ ընտրական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը մեր
Երեւանում է Գերմանիայի Բունդեսթագում Հայաստանի զեկուցողը
Հուլիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի` Բունդեսթագի պատգամավոր Քրիշտոֆ Պլոսին (ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի անդամ)` Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի ուղեկցությամբ։ Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում նոր թափ ստացած բարեփոխումների առնչությամբ ՀՀ կառավարության նախաձեռնություններին, հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերին` շեշտելով միջխորհրդարանական ձևաչափով դրանց քննարկման ու շփումները շարունակելու կարևորությանը։ Քրիստոֆ Պլոսին, ով


















































