Օրվա լրահոսը
«Տղերք, Արցախի հարցով թեմա կա՞…». Արմեն Աշոտյան
«Եթե կա, պատասխան եք տալու հայ ժողովրդի և պատմության առջև…»
«Ես տեսա ընկճված, հուսահատված, կոտրված մարդու, որը եղել է մեր երկրորդ նախագահը». Լյուդմիլա Սարգսյան
«Դա ինձ մոտ խղճահարություն առաջացրեց»
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Ժամը 23:30-ին պարզ կլինի կկալանավորվի՞ Ռոբերտ Քոչարյանը թե՝ ոչ
Դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը կկայացվի մի քանի ժամից
Պլանային ջրանջատում Կապանում օգոստոսի 1-ին եւ 2-ին
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 1-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը՝ բացառությամբ Գործարանային փողոցի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ուժ չկիրառեց, դիտորդների վկայություններ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներից. զեկույց
Զեկույցում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները բնութագրվում են որպես քաղաքացիական անհնազանդության դրսևորում, որի պատճառները կապված էին ՀՀ-ում վերջին տասնամյակներում կուտակված բազմաթիվ սոցիալական, քաղաքական և իրավական խնդիրների հետ:
«Շատ լավ և օգտակար են մեր հաճախակի հանդիպումները, որպեսզի ունենանք հնարավորություն քննարկելու մեր հարաբերությունների բոլոր նյուանսները». Նիկոլ Փաշինյան
Սանկտ Պետերբուրգում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը
Փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք ստանալու պատրվակով կապիտանից խարդախությամբ գումար հափշտակելու համար
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալի կողմից կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ զորամասի կապիտանը ծառայության ընթացքում ձեռք է բերել առողջական խնդիրներ, որի պատճառով դժվարություններ են առաջացել նրա կողմից
Արա Ղազարյան. «Այն հոդվածը, որով Քոչարյանի դեմ առաջադրվել է մեղադրանք, խնդրահարույց է»
Փաստաբանը կարծում է, որ կարող է հարց բարձրացվի իրավական որոշակիության սկզբունքի իրավունքի խախտում կա, որը ֆունդամենտալ իրավունք է եւ սա կարող է խնդրահարույց դառնալ
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին
Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կապանի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Նարեկ Ղահրամանյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ տարբեր մարզերում և համայնքներում ձևավորված հանրային փոփոխությունների պահանջը
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» կարող է փոխհատուցել նաև 2016 և 2015 թվականներին զոհված զինծառայողների ընտանիքներին և մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին
Այսօր՝ հուլիսի 27-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ընթացիկ գործունեությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին տեղեկատվությունը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի
Պլանային ջրանջատում Ստեփանավանում հուլիսի 31-ին-օգոստոսի 1-ին
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 31-ին ժամը 11.00-ից մինչեւ օգոստոսի 1-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ձախ ափի պետական սեկտորի՝ Պրոմեթևս, Ռումինական, Դեսին, Ամերիկական և Վիրահայոց թաղամասերի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումները պետք է դառնան ավելի հասցեական. Արայիկ Հարությունյան
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ավարտին նվիրված միջոցառում, որի մասնակիցներին ողջունել և հավաստագրեր է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Իր ելույթում նախարարը նշել է, որ սփյուռքահայ ուսուցիչներն իրենց գիտելիքներով, փորձով և նվիրվածությամբ կերտում են հայ մարդուն և՛ հայրենիքում, և՛ սփյուռքում: «Սփյուռքահայ ուսուցիչների
Մուծվել է ավելի քան 81 մլն դրամ
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից շարունակվում է փոխհատուցվել պետությանը պատճառված վնասը.
«ՀՀ-ն Նախիջեւանի կլանների ղեկավարների վրա ազդելու լծակներ ունի». իրանագետ
Այնպես չէ, որ Նախիջեւանի ինքնավարության ղեկավարությունը Բաքվի կենտրոնական իշխանության թուլացման պայմաններում չի կարող ունենալ այլ ուղեգիծ, քան Բաքվի իշխանությանն է
Մանվել Ղազարյանն այն եզակիներից է, ով միշտ ըմբոստացել է. Սուրեն Սարգսյանի անդրադարձը՝ ներքաղաքական զարգացումներին
Մանվել Գրիգորյանի կատարած ապօրինությունների վերաբերյալ բացահայտումներից ու նրա ձերբակալությունից հետո, երեկ տեղի ունեցած զարգացումներն, իրենց աննախադեպությամբ և աղմկահարույց լինելով, կարելի է համարել վերջին ամիսների և գուցե տարիների ամենասպասելի և միևնույն ժամանակ՝ ամենաանսպասելի իրադարձություններից: ՀՀ նախագահի պաշտոնը տասը տարի զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը վերջապես հարցաքննվեց, և նրան կալանավորելու որոշում կայացվեց: Այս գործընթացի լրջությունն ու անհրաժեշտությունը չգնահատելը, դրական
Բողոքի ցույց՝ հիվանդանոցում. Պահանջում են Արա Մինասյանին վերականգնել տնօրենի պաշտոնում
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի աշխատակազմը ցույց է անում
«Գազի ընդհանուր շուկան նոր լիցք կհաղորդի երկրների միջև տնտեսական համագործակցությանը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստին հետևել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին: Խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ
«Որքան արագ կայանա Փաշինյան-Ռոուհանի հանդիպումը, այնքան լավ». Վարդան Ոսկանյան
Իրանում դեռևս լավ չեն պատկերացնում, թե ՀՀ նոր իշխանություններն ինչպիսի քաղաքական ուղենիշ են որդեգրել
Նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստեր՝ սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալությունում. քրեական գործ է հարուցվել
ՀՀ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալությունում առերևույթ չարաշահումների փաստի առթիվ: Հուլիսի 13-ին ՀՀ դատախազություն է ստացվել ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գրությունը՝ քաղաքացուց ՀՀ Արարատի մարզի սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից յուրաքանչյուր տարվա 2 ամսվա նպաստի գումարն իրենց տալու պահանջի վերաբերյալ:
Այս տարի «Գազպրոմ Արմենիան» ավելի քիչ հարկ է վճարել, «Լիդիան Արմենիան» ավելի շատ
Հարկատուների ցանկում, հատկապես առաջին տասնյակում փոփոխություններ են տեղի ունեցել
Պլանային ջրանջատում Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 30-ին
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը` բացառությամբ Մոլդովական փողոցի 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 25/5, 27 համարների, Դավիթ Մալյան փողոցի՝ 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12
ՀԱՊԿ-ը Խաչատուրովի գործով տեղեկատվության չի տիրապետում. մամուլի քարտուղար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կառույցի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մեղադրանքի վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում: Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է կառույցի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: «Հուլիսի երկրորդ կեսին Յուրի Խաչատուրովը մեկնել է Երևան՝ 2008թ. մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների գործով ցուցմունք տալու՝ վկայի կարգավիճակով: Այլ տեղեկատվության այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը չի տիրապետում»,- ասել է
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստին հետևել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին: Խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման զեկույցը, այնուհետև անցել օրակարգային հարցերին:
Աշխատանքից ազատված դեկան. «ԿԳ նախարարը տիրապետում է հարցին»
Aravot.am-ը տեղեկացրել է, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Գորիս եւ հանդիպել Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ` բուհում առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով: Հիշեցնենք, որ համալսարանի դեկաններն ու մի շարք աշխատակիցներ պահանջում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) հովանավորյալ Արտյուշ Ղուկասյանի հրաժարականը: Ի պատասխան այս ընդվզման, Ղուկասյանը բոլոր դժգոհներին , այդ
Mastercard-ի կողմից կազմակերպված «Innovation award» ֆորումում ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթել է «Առաջին անhպում քարտերը Հայաստանում» անվանակարգում
Տեղի է ունեցել MasterCard միջազգային վճարային համակարգի կողմից կազմակերպված «Innovation award» ֆորումը, որի ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Առաջին անհպում քարտերը Հայաստանում» անվանակարգում: 2017 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանի շուկայում մեկնարկեց MasterCard PayPass անհպում քարտերի թողարկումն ու սպասարկումը, ինչի շնորհիվ անկանխիկ վճարումը հնարավոր է կատարել ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի առևտրային և սպասարկման
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։ Նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա օրենքով սահմանված կարգով, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»: Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հաղորդել էր. «Առողջապահության նախարարության ենթակա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»
ԱՄՆ-ի սենատը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց սահմանող որոշման նախագիծ է ընդունվել
ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովը ընդունել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող որոշման նախագիծ։ Այդ նախագծով սահմանափակումներ են նախատեսվում Թուրքիայի նկատմամբ՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկ ստանալու հարցում։ Որոշման նախագծի ներկայացման պատճառը՝ Թուրքիայում մարդու իրավունքի և կրոնի ազատության բնագավառներում թույլ տրված խախտումներն են։ Աղբյուրը ընդգծում է, որ մինչ որոշման նախագծի ընդունումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք
Հուլիսի 27-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. razm.info
Հուլիսի 27-ին մահացել է Ադրբեջանի ԶՈՒ Ղազախի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1999թ․ ծնված Արիֆ Միքայիլ օղլու Մամմեդովը (Arif Mikayıl oğlu Məmmədov):Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լարտվակայքը։ Աղբյուրը հայտնում է, որ մահացածը Բեյլագանի շրջանի RTS ավանի (Rayon Təhsil Şöbəsi- շրջանի կրթության բաժնի) բնակիչ էր։ Զինծառայողի հարազատները նշել են, որ նա մահացել է հայկական կողմի գնդակից, սակայն
«Կանանց քվոտավորումը մարտի 8-ի նման կարծես նվեր լինի, էդ օրը ծաղիկը տալիս ենք, մնացած 364 օրը Մարտի 8 չի». Սպարտակ Սեյրանյան
Զոհրաբյանն արձագանքեց՝ «Սեյրանյա՛ն, ես գիտեմ, որ դուք բնավ կնատյաց չեք, շատ մեծ ստիմուլ կլինի, որ ամրագրենք նաեւ Լենա Նազարյանի ասած 60/40 տոկոս քվոտան, որ կանայք իմանան՝ կա շանս, հնարավորություն, մոտիվացիա»: Սպարտակ Սեյրանյանը պատասխանեց, որ կանանց դեմ որեւէ բան չունի, պարզապես գտնում է, որ կուսակցությունները այդ ամրագրումից հետո համապատասխան աշխատանք չեն տանի, իրենց չեն կոտորի՝ կին լիդերներ պատրաստելու համար:
Կատարվում է բազմակողմանի քննություն՝ ժամկետային զինծառայող Ժորիկ Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. կա մեկ ձերբակալված
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ժամկետային զինծառայող, շարքային Ժորիկ Պետրոսյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Զինծառայող Ժ.Պետրոսյանի մահացու հրազենային վիրավորումն ստանալու մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի հուլիսի 24-ին։ Դեպքի վայրում կատարված զննության և առաջնային անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում


















































