Օրվա լրահոսը

«Զինվորի բաժին» մակնշմամբ արտադրանքը ծածկված է եղել կրկնապիտակով

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում իրացման ցանցում հայտնաբերվել է կրկնակի պիտակավորմամբ տավարի պահածոյացված շոգեխաշած միս: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առաջին մակնշումը` տպագրված հենց թիթեղյա տարայի վրա, պարունակել է «Զինվորի բաժին» վաճառքի ենթակա չէ» գրառումը, ինչը եղել է ծածկված երկրորդ` թղթե պիտակի միջոցով: Թիթեղյա տարայի մակնշման համաձայն՝ տարայում

Դավիթ Հարությունյանը միտում է տեսնում, թե մեղադրում են այն գործիչներին, որոնք Ադրբեջանի հարցում աներկբա են եղել

Aravot.am-ի հարցին՝ Քոչարյանի հարցազրույցում կարմիր թելի նման անցնում է այն միտքը, կարծես տողատակին սպառնալիք կա, որ ինձ հետ տանելու եմ նաեւ Սերժ Սարգսյանին, Դուք այստեղ սպառնալիք տեսնո՞ւմ եք, որովհետեւ, ինչպես ասում են, մինչեւ լուսաբաց Քոչարյանը 3 անգամ ուրացավ Սերժ Սարգսյանին՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ անընդհատ փորձ է արվում այլ երանգներ մտցնել խոսքում. «Ես ամենեւին նման երեւույթ չեմ տեսել»:

«Իրավունքի Եվրոպա միավորում». Բարձրագույն դատական խորհուրդը լրջագույն խնդիր ունի կապված թափանցիկության և հաշվետվողականության հետ

Դատական իշխանության համակարգի հրապարակայնության ու թափանցիկության խնդիրները Հուլիսի 27-ին կայանալու է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով: Ավելի վաղ ստորագրահավաք էր կազմակերպել դատավորների արտահերթ ընդհանուր ժողով գումարելու համար, ինչի համար անհրաժեշտ էր դատավորների մեկ երրորդի ստորագրությունը: «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում դատարանների ձևավորման և դատական համակարգի խնդիրների նկատմամբ, արձանագրում է, որ

«Սասնա ծռերից» Արայիկ Հակոբյանը եւս ազատության մեջ է

Արայիկ Հակոբյանին նաեւ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բանկոմատից հափշտակություն կատարելու մեղադրանք է առաջադրված

Տղամարդը «Դառ» կոչվող տեղանքում հատել է երեք ուռենի

Հուլիսի 26-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Թասիկ գյուղի «Դառ» կոչվող տեղանքում գտնվող իր խոտհարքի տարածքից 1986 թ. ծնված Կարեն Մ.-ն կտրել է մեկ ուռենի: Նշված վայրում նկատել է ևս երկու նույն տեսակի հատված ծառերի բներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում Կարեն Մ.-ն տվել է խոստովանական

Ինչու չեն կարող Քոչարյանին զրկել անձեռնմխելիությունից՝ այդ հիմքով. Դավիթ Հարությունյանի մեկնաբանությունը

Այն, ինչ բխում է նախագահի լիազորություններից, դա տարածված ինստիտուտ է հանրային իրավունքում, սահմանադրական իրավունքում, դա իսկապես մտածված քայլ է, որովհետեւ հակառակ դեպքում ցանկացած նախագահ ամենապատասխանատու պահին, երբ պետք է ռազմական դրություն հայտարարի, երբ երկիրը պետք է պատերազմ հայտարարի, նա կարող է լինել կաշկանդված՝ ենթադրելով՝ իսկ ի՞նչ տեղի կունենա վաղը՝ իշխանափոխությունից հետո: Սրանք իրականում կարեւորագույն նորմեր են, որոնք ապահովում են պետականությունը, որոնք ամրապնդում են պետությունը, ոչ թե պաշտպանում են ուղղակի նախագահի պաշտոնը:

Տիգրան Ավինյան. «Լիդիան Արմենիա» ընկերության վերջին հաղորդումն օբյեկտիվ և հետևողական ուսումնասիրության կարիք ունի

Հայաստանի Հանրապետության Կառավարությունն Ամուլսարի հանքի շահագործման հարցի անաչառ և օրինական լուծման ապահովման երաշխավորն է։

Սեդրակ Բաղդասարյան. Քոչարյանը պետք է պատասխան տա նաեւ Կենտրոնի բնակիչների տեղահանման համար

Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանատվության ենթարկվի ոչ միայն մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ, այլ նաև Կենտրոնի բնակիչների տեղահանման, այն ժամանակ գործող Սահմանադրության 28-րդ հոդվածի միտումնավոր խախտման, Սահմանադրական դատարանի 1998թ․-ի ՍԴՈ-92 որոշումը արհամարհելու և կառավարության հակասահմանադրական որոշումները վավերացնելու կապակցությամբ։ Սեդրակ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Բուզանդի փողոցի նախկին բնակիչ, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ

«Ես ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում». Դավիթ Հարությունյանը՝ Քոչարյանի քրեական հետապնդման մասին

Հարցին՝ մտահոգիչ համարո՞ւմ եք, որ ՀՀ երկրորդ նախագահը հիմա քրեական հետապնդման է ենթարկվում՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում: Բազմաթիվ պատճառեր կան, նախ, կարծում եմ, որ եթե իրավական լուրջ փաստարկներ լինեին, ապա այդ փաստարկները պետք է ներկայացված լինեին նաեւ մամուլի հաղորդագրության մեջ, որտեղ չէին պարունակում իրավական տարրեր»:

Բագրատյանը՝ Քոչարյանի մասին. «Բոլորը օրենքի առաջ հավասար են»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները խուսափում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կալանքի միջնորդության մասին քաղաքական գնահատականներ հնչեցնել։ Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հարցն իրավական տիրույթում է եւ իրենք քաղաքական մեկնաբանություններ չեն տալու։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հայտարարեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Նրա խոսքով՝ հայաստանյան

Գիտնական. «Ինչո՞ւ զբոսաշրջիկներին չեն առաջարկվում հանրահայտ ճանապարհորդների ուղեգծերը»

«Հայաստանը եւ Արցախի Հանրապետությունը երկրաբանական, պատմամշակութային, հնագիտական թանգարան են բաց երկնքի տակ, համարվում է, որ զբոսաշրջությունն էլ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկն է: Մեր տարածաշրջանը՝ Արցախի հետ միասին, չտեսնված մեծ զբոսաշրջային ներուժ ունի, բայց մինչեւ հիմա աններելի կերպով ստվերելով պատմամշակութային ճարտարապետական արժեքները, որոնք Հայաստանի տարածքում 24000 են, Արցախինն էլ ներառյալ՝ 30000, երթուղիները, զբոսաշրջային տուրերը հիմնականում

Դանակահարություն Սևանի հիվանդանոցին հարակից լողափում

Հուլիսի 26-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Էմիլ Հ.-ն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով, բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 26-ին, ժամը 17.30-ին, բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Էմմանուել Մ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 13.30-ի

Կարեն Կարապետյանը «Մաքուր Հայաստա՞նն էլ տարավ»

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք համայնքների ղեկավարները ոտք ու ձեռք ընկած «Մաքուր Հայաստան» ծրագրով համայնքներն աղբից մաքրում էին։ Մի քանի ամսվա ընթացքում երկրից տոննաներով աղբ դուրս բերվեց եւ ոչնչացվեց։ Կարապետյանը գնաց, ծրագիրն էլ՝ հետը։ Այս օրերին Շաքեի ջրվեժը զբոսաշրջիկների մեծ հոսք է ընդունում։ Սակայն մինչ ջրվեժի գեղատեսիլ տեսարանով հիանալը, շրջադարձի վրա զբոսաշրջիկներին դիմավորում է մեծ

«Ռոբերտ Քոչարյանի շուրջ կատարվողը անձնական եւ քաղաքական դրսեւորումներ ունի». Էդուարդ Շարմազանով

Նրա պնդմամբ`ՀՀԿ-ն որեւէ մեկի հետ լարված հարաբերություններ չի ունեցել

Սեփականության իրավունքի պահպանման պահանջը չի կարող պայմանավորված լինել իշխանության փոփոխությամբ. ՀՔԱՎ

Երեկ՝ 2018 թ. հուլիսի 26-ին, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով (1000 դրամների մասին օրենք) սահմանված վճարումների դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների վերաքննիչ բողոքն ու որոշման հրապարակման օր նշանակեց: Հիշեցնենք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները այս հարցով դատարան են դիմել 2017 թ. մարտի 21-ին:

«Քոչարյանն ուզում է իր կաշին փրկի, բայց արդեն շատ ուշ է». Սարգիս Քլոյան

Մարտի 1-ի զոհերի հարազատները ոգեւորված են Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումներից

Արման Մուսինյան. «Նախագահ ես եղել՝ գոնե կարողացիր գլուխդ բարձր պահել՝ եթե նույնիսկ համարում ես, որ քեզ շինծու դատում են»

Ասել, որ Քոչարյանի հարցազրույցն իսկական գտածո է, քիչ կլինի։ Առայժմ առանց խորանալու կոնկրետ դետալների մեջ (շատ երկար կստացվի), հարցազրույցից կարելի է արձանագրել, որ․ 1․ Հարցաքննությանն ու հարցազրույցին ընդառաջ, Քոչարյանը գոնե հարկ չի համարել հիշել 2008թ․ իրադարձությունների ժամանակագրությունը։ Հաջորդած դեպքը դարձնում է նախորդած և հակառակը։ Օրը 6-8 ժամ գիրք էր գրում, փոխարենը մի քանի ժամ կարող

«Նոր իրավիճակում անհրաժեշտ են նոր տիպի քաղաքական ուժեր»

«Իրական հայացք» հասարակական-քաղաքական հաղորդաշարի հեղինակ եւ Հ3 հեռուստաընկերության լրատվական բաժնի նախկին տնօրեն, քաղաքագետ Էդգար Առաքելյանը նոր քաղաքական ուժ է հիմնում: Այդ առիթով «Առավոտը» մի քանի հարցեր ուղղեց Էդգար Առաքելյանին: – Ինչո՞ւ որոշեցիք հիմնել նոր կուսակցություն, արդյոք դաշտում առկա այդքան կուսակցություններից որեւէ մեկը Ձեր հայացքներին չէ՞ր համապատասխանում: – Նախ, իմ կարծիքով՝ Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ,

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ռուսաստանի հայերի միությունն Ուլյանովսկը վերածում է «գիշերային մղձավանջի». Վարլամով

Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում բակերի և այգիների բարեկարգման աշխատանքները վստահվել են «Ռուսաստանի հայերի միությանը», որի ներկայացրած նախագիծը հիշեցնում է «գիշերային մղձավանջ»: Այս մասին իր բլոգում գրում է ռուս բլոգեր Իլյա Վարլամովը՝ «Հայե՛ր, ինչո՞ւ դուք այդքան չեք սիրում Ռուսաստանը» վերտառությամբ հրապարակման մեջ: «Ես հայերի դեմ ոչինչ չունեմ, ես անգամ շատ եմ սիրում հայերին: Բայց, ներեցեք, ԻՆՉՈ՞Ւ: Այսինքն՝

Ով է սրում ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում. «Ազգ»

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հարցազրույցը ցույց է տալիս, որ Հայաստանը սկսել է վերանայել իր պաշտպանական քաղաքականությունը եւ տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին որպես զսպման միջոց օգտագործելու է կանխարգելման ռազմավարությունը: Սա, անշուշտ, նոր խոսք է ՀՀ ռազմական պաշտպանական դոկտրինի համար, քանի որ մինչ այդ մենք վարում էինք թշնամու ռազմական գործողությունների հզոր հակադարձման մարտավարությունը, ինչը, ժամանակը ցույց

«Զիբիլիքսի գործով» կալանավորվել է Հեղինե Փոգրարյանը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 25.07.2008թ.-ին Հեղինե Փոգրարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում հանդիպել է ընտրողներ

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին արձանագրվել է պետական կամ հանրային գույքի հափշտակության 148 դեպք, անցյալ տարի` ընդամենը 34

Ծանր հանցագործությունների թիվն այս տարի ավելի մեծ է եղել: Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական պաշտոնական տվյալներից: Այս տարվա հունվար-մայիս ամիսներին 1221 ծանր հանցագործություն է տեղի ունեցել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 981 դեպքի համեմատությամբ: Փոխարենը պակասել են առանձնապես ծանր հանցագործությունները՝ նախորդ տարվա 81 դեպքի փոխարեն այս տարի դառնալով 77: Գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը նույնպես աճել

Դավիթ Սանասարյան. Գտանք գողացված տրանսֆորմատոր մեծ արժողությամբ՝ միլիոնների, որին մասնակցեցին էներգետիկայի նախարարության աշխատակիցները». «Ժողովուրդ»

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ կառավարությունը վերջին շրջանում բավականին լուրջ բացահայտումներ է իրականացնում։ Ու պետք է արձանագրենք, որ բացահայտված պատմությունները վեր են մարդու երեւակայության սահմաններից։ Մասնավորապես, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հարց էր բարձրաձայնել տրանսֆորմատորների գողության մասին, որի դեպքից «Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, 2018 թվականի հուլիսի 10-ին Դավիթ Սանասարյանը հայտնել

Մովսես Արիստակեսյան. Ի վերջո, չի կարելի նախարարություններում նշանակել ընդամենը կատարողների, այն էլ՝ վատ կատարողների. «Հայոց աշխարհ»

Առաջին իսկ օրվանից ողջունել եմ երիտասարդներին քաղաքականության մեջ ներգրավելու եւ կառավարությունը երիտասարդացնելու քաղաքականությունը, որ վարում է ներկայիս վարչապետը:
   Բայց դա չի նշանակում, որ այդ երիտասարդների ընտրությունը հարկավոր էր կամայական անել, պատասխանատու պաշտոնների նշանակել ընդամենը արտասահմանում թեկուզեւ փայլուն կրթություն ստացած, բայց կառավարման համակարգում որեւէ աշխատանքային փորձ եւ մասնագիտական գիտելիքներ, հմտություններ չունեցող անձանց:

ՀՅԴ. Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երկրում ընթացող վերջին իրադարձությունների կապակցությամբ հայտնում ենք, որ օրինականության հաստատման, օրենքի առջև բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ողջունելի են։ Խիստ կարևոր է, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան և որևէ հիմք չտան տարատեսակ մեկնաբանությունների և քաղաքական շահարկումների համար։ Երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին

Հայոց պատմության թանգարանում չեմ հիշում ցուցադրություն՝ նվիրված արցախյան պատերազմին ու շարժմանն առհասարակ, կնշանակի «թավշյա հեղափոխությունն» ավելի նշանակալից դեր է խաղացել. «Ազգ»

Ավելին, կան պաշտոնյաներ, որոնց կարծիքով մինչեւ «հեղափոխությունը», երբ Հանրային հեռուստաընկերությունը լրատվական թողարկման ժամանակ 20-25 րոպե Սերժ Սարգսյանն էր ցուցադրում, իսկ հիմա 20-25 րոպե Նիկոլ Փաշինյան է ցուցադրում, կնշանակի բոլորս սկսել ենք լավ ապրել, սիրով ապրել, օրը մեկուկես կոռուպցիոներ բացահայտել ու «Սասնա ծռերից» 2 ամբաստանյալ բաց թողնել, որ գնան ազատ քաղաքականությամբ զբաղվեն, ընտրություններին մասնակցեն:

Ժիրայր Փափազյանը` Չուխաջյանի «փոշեզրկման» ու փոքրիկ «խարդախության» մասին

Ֆրանսահայ բեմադրիչ, դերասան, թարգմանիչ Ժիրայր Փափազյանը, ինչպես ինքն է ասում, կիսախորհրդականի կարգավիճակով Ազգային օպերային թատրոնում է: Նա «Առավոտի» հետ զրույցում խոսեց օպերային թատոնում առաջիկայում ներկայացվելիք «Կարինե» օպերետի մասին, որն ինքն է բեմադրում: Ժիրայր Փափազյանը շեշտեց, որ լինելով Փարիզի Տիգրան Չուխաջյանի անվան ինստիտուտի տնօրեն, Չուխաջյանով շատ է զբաղվում: Նա հայտնեց, որ իր բեմադրած «Կարինեն» ներկայացրել է

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930