Օրվա լրահոսը

Մարզպետարանի քաղծառայողները պետբյուջեից պարգեւատրվել են

Պարգեւատրման գումարների չափերը հրապարակված չեն

Ալիկ Սարգսյանը մանդատը վայր է դնելու, խաբված է ՀՀԿ-ից եւ հիասթափված

Ալիկ Սարգսյանն ասաց, որ հիմա այլեւս քաղաքականությամբ չի զբաղվում ու որոշել է այսուհետ ընդհանրապես էլ քաղաքականություն չմտնել. «Ես բավարարված եմ էս ամեն ինչից, ինչ տեսա, հիասթափված եմ վերջնականորեն եւ որեւիցե կուսակցության ջրաղացին ջուր լցնել չեմ պատրաստվում: Ես ինձ տենց չեմ ցածրացնի էս տարիքում գնամ ընկնեմ ժողովրդի դուռը՝ սրան ձեն տվեք, նրան, մանավանդ կարող է արդարության պտուղը շատ թույլ լինի, ես այդպիսի բան չեմ անի»:

Հաղարծինցիներն իրենց հայհոյած բնապահպանների պատճառով են միջպետական ճանապարհը փակել

Հաղարծինցիները միջպետական ճանապարհը փակել են ու պահանջել, որ բնապահպան-ակտիվիստները հեռանան ազգային պարկից

Ալիկ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունները, թե ինչպես է իմացել ապօրինությունների մասին ու լռել

Aravot.am-ը հարցրեց՝ ապշեցում է այն, որ օրինավոր երկրում մարդ, որն աշխատել է ոստիկանապետ, հիմա՝ օրենսդիր մարմնում, ասում է՝ ես իմացել եմ այսինչի այսքան տարիների խախտումների մասին ու չեմ ասել, որ մաքուր մնամ, այսինքն, դա գործ տա՞լ եք համարում՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես միշտ մտածել եմ՝ էս շանտաժող մարդու հետ…ինքը կենտրոնացած է արդեն եղել իմ վրա, եթե նա ձեւակերպված է եղել էներգետիկայի նախարարությունում, ես հետաքրքրվեի, համոզվեի դրանում, գրեի, որ տվյալ անձը նախարարությունում աշխատանքի է ձեւակերպված, բայց չի՞ գնում, դուք դա՞ էիք ուզում»:

Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը…

Վաղը մեկնում եմ Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետերի ֆորմատ): Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում եւ այս հարցը լուծված է նաեւ դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը: Բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռեւս

Մնացականյանն ավելի պրոֆեսիոնալ է, քան Նալբանդյանը. Մամեդյարով

ՀՀ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի պրոֆեսիոնալ դիվանագետ է, քան Էդվարդ Նալբանդյանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդում է ԱՊԱ-ն: Մամեդյարովը նշել է, որ վերջերս ինքը հանդիպում է ունեցել Մնացականյանի հետ, որի ընթացքում իրենք ծանոթացել են միմյանց հետ: Հարցին, թե որն է Նալբանդյանի և Մնացականյանի տարբերությունը՝ Մամեդյարովը պատասխանել է,

Վրաստանում միմյանց են բախվել հայկական պետհամարանիշներով բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ

1 ժամ առաջ Թբիլիսիից 15 կմ հեռավորության վրա գտնվող Կումիսի գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում միմյանց են բախվել հայկական պետհամարանիշներով բեռնատար և մարդատար ավտոմեքենաները։ Պատահարի արդյունքում տուժել են միայն մարդատար ավտոմեքենայի 3 ուղևորները, որոնք ազգությամբ ռուս են, ՌԴ քաղաքացիներ։ Տուժածները ստացել են թեթև վնասվածքներ։   Վրաստանում ՀՀ դեսպանություն

Փայտի բիզնեսով զբաղվողները խոչընդոտներ են ստեղծում բնապահպանների համար

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է բնապահպանների խմբին, ովքեր վերջին շրջանում են անտառապահ նշանակվել Դիլիջանի Ազգային պարկում և լծվել են անտառապահպանության գործին: Ըստ բնապահպանների, իրենք ի սկզբանե որոշել են Ազգային պարկի օրինակով, ցույց տալ, թե ինչպիսին է լինում իրական անտառապահպանությունը, սակայն նրանք, ովքեր այդ տարածքում մշտապես զբաղվել են այսպես կոչված փայտի բիզնեսով, խոչընդոտներ են

ՖՆ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացի ուսումնասիրության արդյունքներով բացահայտվել են չարաշահումներ

ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ 2018 թվականի հուլիսի 16-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժին է ստացվել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված՝ ՀՀ ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացի ուսումնասիրության արդյունքները՝ գործընթացում թույլ տրված չարաշահումների և կատարված  հափշտակությունների վերաբերյալ: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն,

ՃՈ ծառայության բաժանմունքի պետին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 25.07.2018թ.-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երկու դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ա. Ն.-ն, սահմանված կարգի համաձայն, ի պաշտոնե իրավասու է եղել ՀՀ ԱՆ

«Աջափնյակի ծննդատուն, Ամերիկայում ռեստորան, ինչ-որ սենց հիմար բաներ է գրել, որոնք իմ հետ որեւէ առնչություն չունեն». Ալիկ Սարգսյան

«Ձեր ասած մարդն այնքան գրագիտություն չի ունեցել, գոնե մտնի կայք իմ հայտարարագիրը նայի եւ գրի այն շարքը, որը ես հայտարարագրում ունեմ: Ինչ-որ աբսուրդ բաներ կան՝ Աջափնյակի ծննդատուն, Ամերիկայում ռեստորան, ինչ-որ սենց հիմար բաներ է գրել, որոնք իմ հետ որեւէ առնչություն չունեն: Ես հերքում եմ բոլորը, սրանք չար մարդու շեղվածության արդյունք է, որով փորձել է մարդու վարկաբեկել: Ինչ ես ունեմ, պատասխան եմ տալու, վստահ եմ, իմ գործունեության մեջ ես չարաշահում թույլ չեմ տվել»:

«Արմաթի» սաները Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում

Ucom-ի աջակցությամբ Հայաստանի մարզերում հիմնադրվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներն օգոստոսի 16-18-ը Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել են «Արմաթ» կրթական ցանցի հիմնադիր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Հայաստանը Մեխիկոյում ներկայացնող թիմի գործընկերներ՝ «Ucom» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Եսայանը և «Ամերիաբանկի»

Համանախագահները Մնացականյան-Մամեդյարով ևս մեկ հանդիպում են առաջարկում. «Ազատություն» ռադիոկայան

«Ազատություն» ռադիոկայան. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովին առաջարկել են ևս մեկ հանդիպում անցկացնել: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Տիգրան Բալայանը: Նա խոստացավ հանդիպման վայրի և ժամկետների վերջնական համաձայնեցումից հետո դրա մասին տեղեկացնել հանրությանը։ Ադրբեջանի արտգործնախարարը երեկ հայտարարել է, որ սեպտեմբերին Նյու Յորքում ծրագրվում է

Գիտության պետական կոմիտեի ստեղծումից հետո Հայաստանի գիտության մեջ ակնհայտորեն նվազել են բացասական միտումները. Լեւոն Եպիսկոպոսյան

Պարապությունը, թերևս, բոլոր զանցանքների ու դատարկաբանության աղբյուրն է: Իսկ նրանք, ովքեր ժամանակ չունեն դատարկաբանությամբ կամ բամբասանքով զբաղվելու, արժանապատվորեն ու համեստորեն լծվում են իրենց ամենօրյա աշխատանքին: Եվ ստացվում է այնպես, որ ասպարեզ են դուրս գալիս մարդիկ, ովքեր, ասելիք չունենալով սեփական ձեռքբերումների մասին, սկսում են քարկոծել, ցեխ շպրտել այն անհատների և կառույցների վրա, որոնք ակնհայտորեն առանձնանում են

ՊԵԿ-ը հնարավորինս ձեռնպահ է մնում փոքր և միջին գործարարությամբ զբաղվող հարկ վճարողների մոտ հսկողական միջոցառումներ իրականացնելուց

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ արդյունավետ և հասցեական հարկային վարչարարություն իրականացնելու նպատակադրմամբ պայմանավորված ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության թիրախ են հանդիսանում ներքին համակարգերի կիրառմամբ իրականացվող վերլուծության արդյունքներով ռիսկային գնահատված խոշոր հարկ վճարողները: ՀՀ ՊԵԿ-ը հնարավորինս ձեռնպահ է մնում փոքր և միջին գործարարությամբ զբաղվող հարկ վճարողների մոտ հսկողական միջոցառումներ իրականացնելուց կամ վարչարարական այլ գործիքներ կիրառելուց: Փոխարենը՝

Հարություն Գրիգորյանը երկրորդ ոսկին բերեց Հայաստանին

Եվրոպայի չեմպիոնին ու մեդալակիրներին պարգեւատրեց Փաշիկ Ալավերդյանը: Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունում կրտսեր պատանիների պայքարին մասնակցող 77 կգ քաշային Գրիգոր Հարությունյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Հայաստանի համար: Նա մեկ գլխով բարձր էր մրցակիցներից եւ ըստ էության պայքարում էր ինքն իր հետ: Պոկում վարժության առաջին մոտեցումը 111 կգ ծանրաձողին նա սկսեց

Պետր Միկիսկան նշել է, որ «Դանա» ինքնագնաց հաուբիցների և RM-70 ՀԿՌՀ-ների Սլովակիայից Իսրայել, ապա Ադրբեջան վաճառքն իրականացնողները չեն ունեցել Չեխիայի իշխանությունների թույլտվությունը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հուլիսի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ: Ողջունելով դեսպանին ՝ Միքայել Մելքումյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված քաղաքական վիճակին՝ անդրադարձել կառավարության հակամենաշնորհային եւ հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանն ուղղված քայլերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական կապերին, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին եւ ուղիներին

«Մանվել Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ». Լեւոն Բաղդասարյան

Փաստաբանը`դատարանների գերծանրաբեռնվածության եւ անորակ վճիռների մասին

«Օրենքով գողն» ու քրեական հեղինակությունը, ըստ ստացված տվյալների, մարդ են առևանգել

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ այսպես կոչված՝ «օրենքով գող» 41-ամյա Արտյոմ Սարգսյանը՝ Սարատովի Արտյոմ մականվամբ հայտնի, և Տույ մականվամբ հայտնի քրեական հեղինակություն, 41-ամյա Արթուր Ղազարյանը մի խումբ անձանց հետ 2013 թվականի մարտին Երևանի բնակիչ 37-ամյա մի տղամարդու առևանգել են։ Պահելով անազատության մեջ և բռնություն գործադրելով՝ տղամարդուն ստիպել

Դեսպան Սագանելիձե՝ «հայ-վրացական հարաբերություններում չկա հարց, որ լուծում չստանա»

Հայ-վրացական կրթական հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության նոր ուղիների նախանշումն է եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հանդիպման առանցքում: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ հայ-վրացական բարեկամական ջերմ հարաբերություններում կրթության ոլորտն առանձնահատուկ դեր ունի և դա է պատճառը, որ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում

«Ո՞վ է իրավունք տվել դատավորին կնոջը հարցնել՝ ինչի՞ ես այդ երեխան բերել». Մարինա Պողոսյան

Փաստաբանները մտահոգություն հայտնեցին, թեև մեզ մոտ իրողություններ են փոխվել, բայց ռեալ փոփոխություն չեն տեսնում:

Ալիկ Սարգսյանին հրավիրել են ՀՔԾ. Նա քաղհայց է ներկայացնում՝ պատիվ պահանջելու իրեն զրպարտելու ու վիրավորելու համար

Նա վիրավորել է իմ անցած ճանապարհը, ես դրական եմ աշխատել, ձեռնաքարշությամբ չեմ զբաղվել, ժողովուրդը ինձ հասկացել, ընկալել է, ընդունել ու հարգել է: Այս բոլոր հերյուրանքների պատճառով ես քաղհայցով մտնելու եմ դատարան եւ պատիվ պահանջեմ: Կորոշեմ պատիվ պահանջելը, բնականաբար, բարոյական խնդիր է, ֆինանսականը ինձ չի հետաքրքրում, եթե ֆինանսական տույժի ես նրան ենթարկեմ, միանգամից կուղղվի բարեգործության ֆոնդին, կտեսնեք ուր գնաց: Ինձ առաջարկում են, որ ֆինանսական տույժ կրի, բայց ես գտնում եմ, որ եթե ֆինանսական գնահատեմ, ես կգնահատեմ ընդամենը 1 լումա:

Գյուրզա` պոմպակայանի դիտահորի մեջ

Հուլիսի 25-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արմաշ գյուղի պոմպակայանի դիտահորի մեջ նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ

Հետախուզում է հայտարարվել բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի կողմից առերևույթ խարդախությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ։ Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախնական քննության տվյալներով՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը 2017թ. սեպտեմբերին ՍՊ ընկերության վերականգնողական կենտրոնում ծանոթացել է մի քաղաքացուհու

Դադարեցվելու է որոշ համայնքների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  տեղեկացնում է,  որ գործող գազատարների  հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, շինմոնտաժային, ձմռան նախապատրաստական  աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի  26-ի  ժամը   9:00-ից  մինչև ժամը 15:00-ն դադարեցվելու է Արմավիրի մարզի Արշալույս, Հայթաղ, Գեղակերտ, Ֆերիկ համայնքների և «Էջ գազ» ՍՊԸ-ի,  ժամը  10:00-ից  մինչև ժամը 17:00-ն Կոտայքի մարզի Առինջ համայնքի, իսկ  հուլիսի  26-ին  ժամը 8:00-ից  մինչև հուլիսի  27-ը

«Դուք պետք է հպարտանաք ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ, այնպես էլ ձեր ազգային ինքնությամբ». Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին, ովքեր ներկայացնում են Հայաստանի ազգային փոքրամասնությունների 11 համայնքներ: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խորհրդի գործունեությանն ու կարգավիճակին, ինչպես նաեւ ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք այլ հարցերի: Խորհրդի անդամներն ընդգծել են կառույցի կարևորությունը, կատարած արդյունավետ աշխատանքը եւ այն պահպանելու անհրաժեշտությունը: Պատրաստակամություն հայտնելով

Թալին-Լանջիկ հատվածում 1200մ փռված բետոնը կքանդվի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը այցելել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ Գյումրի (տրանշ-3) ճանապարհահատվածներ, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են արվել. համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան։

Նորվեգացի Սվեն-Էրիկ Ռոզի «Հայաստան. ինչու եմ ես սիրում Հայաստանը» գիրքը թարգմանվել է անգլերեն

Օսլոյաբնակ հեղինակ Սվեն-Էրիկ Ռոզը, որն անգամ իր համար հայկական անուն է ընտրել՝ Տիգրան Վան, հրապարակել է իր «Հայաստան. ինչու եմ ես սիրում Հայաստանը» գրքի անգլերեն տարբերակը: Գիրքն իրենից ներկայացնում է սրտառուչ «սիրո խոստովանություն» Հայաստանին և հայերին: Դրանում հեղինակն ընթերցողի հետ շրջում է Հայաստանում, իր թուրք ընկերոջ հետ բացահայտում է երկիրը, հանդիպում մարդկանց հետ, որոնք պատմում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 25-27-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում`

2018 թվականի առաջին կիսամյակում էապես ավելացել է ՔԿ վարույթում գտնվող քրեական գործերի թիվը 

2018 թվականի առաջին կիսամյակում էապես ավելացել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի թիվը, ինչի պայմաններում աճել է նաև ՔԿ քննիչների ծանրաբեռնվածությունը։ Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում 2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գտնվել է 12622 քրեական գործ: Այս ցուցանիշը գերազանցում է վերջին 4 տարիների միևնույն ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930