Օրվա լրահոսը

Պրանկերները Փաշինյանի անունից Յունկերին հրավիրել են հրապարակում խորոված ուտելու

Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) զանգահարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից նրան հրավիրել Երևան՝ խորոված ուտելու: Տեղեկանում ենք Ria-ից: Վովանը և Լեքսուսը բողոքել են Յունկերին ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումներից, իսկ Յունկերն ի պատասխան ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «չի հասկանում՝ ինչ է կատարվում»:

Ստորագրվել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համաձայանգիրը

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հուլիսի 18-ին ստորագրվել է «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures

Խաբեությամբ և պաշտոնեական անփութությամբ վարչական տուգանքներ չվճարելու հետևանքով պետությանը 1.38 մլրդ դրամի վնաս է պատճառվել. հարուցվել է 7-րդ քրեական գործը

ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում իրականացված վերահսկո­ղության արդյունքներին վերաբերող հաշվետվության, կից ներկայացված՝ խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերի, փաստաթղթերի ուսումնասիրությամբ ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտումների համար վարչական տուգանքների վճարումից խուսափելու սխեմատիկ հանցագործության հերթական դրսևորումներն են պարզվել: Մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող խորը և ծավալուն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների՝ ՃԵԿ  խախտումների

ՀՀ-ում տարեցտարի վարկառուների թիվն ավելանում է

Հայաստանում առեւտրային բանկերում քաղաքացիների հերթերը հիշեցնում են «մութ ու ցուրտ» տարիներին հացի եւ «սալյարկայի» հերթերը: Մարդիկ կա՛մ վարկ են վերցնում, կա՛մ վերցրածի տոկոսներն են վճարում: Հայաստանի Հանրապետությունում երեւի միայն անչափահասներն ու թոշակառուներն են, որ վարկ չունեն. չեն կարող ստանալ: «Սաղ ազգը վարկի տակ ճռռում ա: Կամ ապառիկով են մի բան առնում, կամ էլ տան համար

ՀՀ վաստակավոր ճարտարապետ. «Մեր քաղաքը համատարած խեղաթյուրումների համալիր է դարձել»

Ոչ մեկի մտքով չի անցնի Այվազովսկու «Անդորրություն» կտավի վրա նույնքան անդորր կարապներ պատկերել

Հայաստանում ավելի շատ վարկ են վերցնում, քան ավանդ դնում

Հայաստանում երեւի թե չկա մի առեւտրային բանկ, որտեղ օրվա տարբեր ժամերին հերթեր չլինեն: Բանկերում քաղաքացիների հերթերը հիշեցնում են «մութ ու ցուրտ» տարիներին հացի եւ «սալյարկայի» հերթերը: Մարդիկ կա՛մ վարկ են վերցնում, կա՛մ վերցրածի տոկոսներն են վճարում: Երեւի միայն անչափահասներն ու թոշակառուներն են, որ վարկ չունեն. չեն կարող ստանալ: «Սաղ ազգը վարկի տակ ճռռում ա: Կամ

Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող իրատեսական տարբերակ

Հագելի՛ պարոն վարչապետ Տեղյակ լինելով Ձեր այն ցանկությանը, որ անհարժեշտ է կառուցել Աջափնյակ մետրոյի կայարանը, փորձել եմ գտնել այդ հարցի լուծման հասանելի և պետբյուջեյից ծախսեր չպահանջվող տարբերակ: Հակիրճ ձևով ներկայանում եմ մետրոյի կայարանի կառուցման տարբերակներից մեկը: Ձորի աջ ափից մինչև Հալաբյան փողոց բաց եղանակով կարելի է կառուցել 5 կամ 6 հարկանի շինություն, որից ամենաներքևի՝ -3

Գետահովտցիները դեմ են զորամասի նախկին տարածքը եկեղեցուն հանձնելուն

ՊՆ-ն գրեթե 10 հեկտար տարածքը նվիրել է եկեղեցուն

ՀՀ վարչապետի նոր հրամանագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին մի քանի հրամանագրեր է ստորագրել: Դրանցից մեկով նա Միքայել Արզումանյանին ազատել է գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Մեկ այլ հրամանագրով Վահագն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Հիշեցնենք, որ նա Մարտի 1-ի գործով քննչական

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորԱրամ Մկրտչյանի, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմիդա Ոսկանյանի եւ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իվան Բաղմանյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին եւ հաջողություն մաղթել իրենց պատասխանատու աշխատանքում:

Եզդի համայնքը պահանջում է Արագածոտնի մարզի հինգ գյուղերում արգելել քրդերենի դասավանդումը եզդի երեխաներին

Եզդի համայնքը ահազանգում է վարչապետին «Աշխարհի եզդիների ազգային միության» նախագահ Ազիզ Թամոյանն «Առավոտին» է հանձնել 50 ստորագրություններով մի դիմում: Այն ներկայացնում է 40 հազարանոց համայնքը, ինչպես որ գրել են ՀՀ-ում բնակվող ազգությամբ եզդի քաղաքացիները: «Կան խնդիրներ, որոնք վտանգում են մեր հետագա գոյությունը ՀՀ-ում: Այսպես, 2001 եւ 2011թթ. մարդահամարների արդյունքներով գրանցվել է մոտ 40 հազար եզդի:

Արտակ Զեյնալյանը Թբիլիսիում մասնակցել է Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին

2018 թվականի հուլիսի 17-18-ը ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում ընթացող Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին: Այն նվիրված էր որոշումների կայացմանը քաղաքացիական ներգրավվածության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և հանրային ծառայությունների առավել արդյունավետ մատուցմանը։ Գագաթնաժողովի նպատակներն էին նաև նպաստել համագործակցային ուսուցմանը, ոգեշնչել բաց կառավարման գործընկերներին բարձրացնել հավակնությունների մակարդակը և առաջ մղել բաց կառավարության

«Մենք կարող ենք ունենալ փոքր, բայց շատ բարձր որակի գիտություն, որը մրցունակ կլինի համաշխարհային շուկայում». Արմեն Սարգսյան Նախագահ Սարգսյանն այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, ծանոթացել գիտական հաստատության ընթացիկ գործունեությանն ու միջազգային համագործակցության ծրագրերին: «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի սրահում նախագահ Սարգսյանին են ներկայացվել արագացուցչի հնարավորությունները, ինչպես նաեւ ժամանակակից փորձարարական հետազոտությունները, որոնք իրականացվում են արագացուցչի միջոցով: Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ գերբարձր վակուումային, ճշգրիտ չափումների, եռակցման, նորագույն նյութերի եւ միկրոսարքերի, փորձարարական կենսաբանության

Արմեն Սարգսյանն իր խորհուրդներով եւ կապերով կօգնի կառավարությանը

Նախագահ Արմեն Սարգսյանն այս օրերին հանդիպումներ է ունենում Հայաստանում ֆիզիկայի ոլորտի տարբեր մասնագետների հետ: Խնդիրը հետեւյալն է`գույքագրել հնարավորությունները, հաշվարկել տարբերակները`ի՞նչ եւ ինչպե՞ս անել, որեպեսզի Հայաստանը դառնա այս ոլորտում լոկոմոտիվ երկրներից: Ինչո՞ւ հենց այս ոլորտում`նախագահի բացատրությունը պարզ է`ինքն այդ ոլորտի մասնագետ է, նաեւ միջազգային ասպարեզում տարբեր կապեր ունի: Այս ծրագրի շրջանակներում, այսօր նախագահ Արմեն Սարգսյանը «Քենդլ»

Դատարանը բավարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցն ընդդեմ ԱԳՆ-ի

Վարչական դատարանը հուլիսի 10-ին բավարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դեմ «Իրազեկ Քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հայցապահանջը՝ տեղեկատվություն տրամադրելը պարտավորեցնելու մասին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է դեռ 2014թ. դեկտեմբերի 20-ի թվագրվող «Իրազեկ Քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դիմումին, որով կազմակերպությունը նախարարությունից պահանջում էր իրեն տրամադրել Հայաստան-ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի սակագնային կարգավորումներին վերաբերվող դրույթների լուսապատճենները: Այդ

«Պավել Մանուկյանի ասածը «Սասնա ծռեր»-ի ընդհանուր տեսակետը չի արտահայտում». Վարուժան Ավետիսյան

«Այդ հայտարարությունը բոլորիս տեսակետը չէ, այլ նրա անձնական հայտարարությունը, որը համաձայնեցված չէ»

Փաստաբանը պահանջում է դատավորի գործը հանձնել ԲԴԽ կարգապահական հարցերով հանձնաժողովի քննությանը

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը Բարձրագույն դատական խորհրդի հետ կապված հիշում է ԲԴԽ-ի հայտարարությունն այն մասին, որ «որոշ փաստաբաններ տեղյակ չեն, որ պետք է դիմեն ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերով հանձնաժողովին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումով, այնինչ դիմում են ԲԴԽ-ին»։ Փաստաբանը օրեր առաջ դիմել է ՀՀ վարչական դատարան՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով. «Որոշ փաստաբանների, ինչպես

Գերմանիայի դեսպանն ու Միգրացիոն ծառայության պետը քննարկեցին Գերմանիայից ստացվող ռեադմիսիոն հայտերի գործընթացը բարելավելու հարցերը

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն ուղղվող ռեադմիսիոն հայտերի հարցում քանակապես առաջատարը 2012 թ-ից ի վեր Գերմանիան է։ Հայաստանում Գերմանիայի Արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն այսօր կայացած հանդիպման ընթացքում արձանագրեց ռեադմիսիոն հայտերին ընթացք տալու գործի առանձնահատկությունները։ «Վերաինտեգրման ուղղությամբ մենք շատ ծրագրեր ենք իրականացնում, բայց ռեադմիսիայի դեպքում որոշակի մեխանիզմներ ու ընթացակարգեր ներդնելու կարիք կա»,-նշեց Ծառայության պետ

Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է, որ Արցախն արդեն վերականգնվող էներգիայի ոլորտում արտադրում է իր սպառման ծավալներին համարժեք էներգիա

Հուլիսի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Պետնախարարն ընդգծել է, որ իր և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները հիմնականում համընկնում են, և դա լավ հնարավորություն է առավել մեծ թափով փոխգործակցելու կոնկրետ ոլորտային խնդիրների շուրջ: Այնուհետև կողմերը քննարկել են առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները: Գ․ Մարտիրոսյանը

Ինչպես ճապոնացի վարպետի ֆիլմը Կաննից Երեւան հասավ

Կամ Հիրոկաձու Կորեեդայի «Խանութի գողերը»` «չօսլայված» ու «չարդուկված» իրականություն Ճապոնացի կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Հիրոկաձու Կորեեդայի «Խանութի գողերը» ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ հասու դարձավ հայ հանդիսատեսին: Այս ֆիլմն արդեն մոտ 3 մլն մարդ է նայել, ինչը մեծ հաջողություն է հեղինակային կինոյի համար: Այս տարվա Կաննի կինոփառատոնի ժյուրիի բոլոր անդամների միաձայն քվեարկության արդյունքում, ինչը ոչ միշտ

Բասկետբոլի Հայաստանի Մ 20 հավաքականը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց

Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության «B» դիվիզիոնի «C» խմբում չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Այս անգամ մեր թիմը 36:85 հաշվով պարտվեց Նիդեռլանդներին: Մինչ այդ, մեր տղաները հաջորդաբար զիջել են Լուքսեմբուրգին՝ 62:75, Չեխիային՝ 46:99 եւ Ռուսաստանին՝ 54:97: Այսօր հայ բասկետբոլիստները վերջին խաղում ուժերը չափելու են Հունգարիայի իրենց հասակակիցների հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Անսպասելի զարգացում. ըստ Պավլիկ Մանուկյանի՝ «պատահական» կրակել է ոչ թե Ս. Բարսեղյանը, այլ Էդ. Գրիգորյանը

Բիլյանը եւ Բարսեղյանը մեղադրում են այնպիսի հանցանքների մեջ, որոնց հետ նրանք ոչ մեկ կապ չունեն: Այս դահլիճում են գտնվում պատահական կրակոց արձակած անձինք

Կալանավորին խոշտանգած ՔԿՀ աշխատակցի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ.-ն մի խումբ անձանց կազմում խոշտանգել է կալանավոր Ա. Ա.-ին, որից հետո` խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք: Այսպես, 2018 թվականի մարտի 16-ին` ժամը

Հետհամագումարյան մտորումներ

Ո՞րն է հայ ժամանակակից գրականության տեղը մեր հանրությունում: Ի՞նչ դեր կարող է ունենալ գրականությունը, մշակույթը մեր երկրում տեղի ունեցող «թավշյա» գործընթացներում: Այս մասին ոչ ոք ոչինչ չի ասում: Ո՛չ իշխանությունների վերին օղակներում, ո՛չ էլ գրողները: Հետեւելով քրեական վերջին բացահայտումներին, հանրությունը փորձում է ընկալել, թե ինչ աստիճանի է հասել երկրում բարոյա-հոգեւոր անկումը, որի հետեւանքով երկրին պատել

«Իրենց բեզպրեդել են պահում, քանի որ Հայաստանը պորտալարի նման կապված է Ռուսաստանից»․Փանիկի գյուղապետ

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ առավոտյան ժամը 11․30 սահմաններում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն առանց նախազգուշացնելու, առանց թույլտվության ու համապատասխան փաստաթղթի զորավարժություններ են անցկացրել Փանիկ գյուղի տարածքում, բնակելի տների մոտ՝ ահուսարսափի ենթարկելով բնակիչներին։ Հնչել էին կրակոցներ, պայթյուններ, այս ամենն, ի դեպ, նկարահանված է, համացանցը հեղեղված է տեսանյութերով։ Բնակիչներին մի պահ թվացել էր, թե պատերազմ է սկսվել։ Վերջիններս

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 18-ի երեկոյան ժամերին, 19-20-ը հյուսիսային շրջաններում, 21-23-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում` Հուլիսի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև

Ինչ մտահոգություններ դեռ ունի Մոսկվան Հայաստանի շուրջ

Ռուսաստանում ղարաբաղյան կարգավորման այլ մոտեցումներ կա՞ն

Ինչպե՞ս պաշտպանել մոբայլ սարքը և դրա տվյալները գողերից. «Կասպերսկի Լաբորատորիա»-ի խորհուրդները

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի կողմից 2017 թվականին 32 երկրներում անցկացված հետազոտության համաձայն՝ ռուսաստանցի օգտատերերի 17%-ը որևէ կերպ չի պաշտպանում մոբայլ սարքերը, և կեսից ավելին (58%) դրանց մեջ գաղտնաբառ չի տեղադրում. 32 երկրների հարցվածների միայն 48%-ն է պաշտպանում մոբայլ սարքերը PIN-կոդով կամ գաղտնաբառով։ Դա նշանակում է, որ մարդիկ իրենց ենթարկում են սմարթֆոններում, պալնշետներում և որոշ այլ սարքերում պահպանվող

Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 19-ին ժամը 10։00-22։00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Մեծարենցի, Ոսկանյան , Բատիկյան, Դ.Վարուժան, Իսրայել Օրու, Հովնաթանի, Մալաթիա, Վանթյան, Ջիվանի, Մանուկյան, Միքաելյան, Ծերենցի, Դուրյան, Շրջանային, Կուրղինյան փողոցների՝ իրենց նրբանցքներով, Շահումյան թաղամասի 1-ից-7 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Սեբաստիա փող․ 98 համարից մինչև

Վերլուծաբանները բարձր են գնահատում Հայաստանի մասնակցությունը բրյուսելյան գագաթաժողովին. «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն». Բրյուսելյան և Հելսինկյան գագաթաժողովներից հետո փորձագիտական շրջանակներն անդրադառնում են Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությանը ՆԱՏՕ-ի հավաքին և հելսինկյան գագաթաժողովի արդյունքներին: Վերջին շրջանի միջազգային լրահոսի ամենակարևոր նորությունները կապված էին բրյուսելյան և հելսինկյան գագաթաժողովների հետ: ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցեց նաև Հայաստանի պատվիրակությունը: Վերլուծաբանները դրական են դիտարկում Հայաստանի վարչապետի այցը՝ այն գնահատելով չափազանց կարևոր Երևանի համար: «Վերջին տարիների ՆԱՏՕ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930