Օրվա լրահոսը
Արթուր Գրիգորյան. «Ռուսական վարկը էլեկտրաէներգիայի սակագնի վրա չի ազդի» (Տեսանյութ)
Քննարկվում է էներգակիրների սակագների փոփոխությունների հնարավորությունն ու ոլորտի խնդիրները
Սեֆիլյանը խոսեց. «Մասնակցելու ենք ընտրություններին» (տեսանյութ)
«ՀԽ-ն եւ «Սասնա ծռերն» այսօրվանից պատրաստվում են սպասվելիք ազատ եւ արդար ընտրություններին»,-հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը
Օդում եւ ցամաքում պատրաստ ենք պաշտպանության եւ հակահարվածի։ Դուխո′վ. Նիկոլ Փաշինյան
Այսօրվա տոնական թռիչքը նվիրված էր Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի օրվան։ Օդում եւ ցամաքում պատրաստ ենք պաշտպանության եւ հակահարվածի։ Դուխո’վ։ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ
ՓՄՁ-ին ավիատոմսի բիզնեսից հանեցին, բայց էժան տոմսեր պետական պաշտոնյաներին չապահովեցին
Նախորդ կառավարությունները, որոնք իրենց ռազմավարական ծրագրերում փոքր ու միջին բիզնեսի` ՓՄՁ-ի զարգացումը դասում էին առաջնահերթությունների շարքին, որոշում կայացրին պետական ավիատոմսերի գնումները կենտրոնացնել մեկ ընկերության` ԷԿԵՆԳ-ի ձեռքում: Այսինքն` այս բիզնեսում ներգրավված մի քանի տասնյակ ՓՄՁ ընկերություններ, որոնք զբաղվում էին ավիատոմսերի առուվաճառքով, դուրս մնացին պետական ավիատոմսերի մրցույթներից, քանի որ մենաշնորհը տրվեց ԷԿԵՆԳ-ին: Գործարարները մի քանի անգամ այն
Ռազմական օդաչուների ցուցադրական թռիչքներ՝ եռագույնի ծածանմամբ (ֆոտոշարք)
Այսօր՝ ժամը 12:00-ից, Ազատության պողոտայի սկզբնամասում (Կասկադ համալիրի վերևում) գտնվող հուշարձանի հարակից տարածքից հնարավոր էր դիտել ՀՀ զինված ուժերի ինքնաթիռների անցումները։ Դրանք ուղեկցվեցին նաև ՀՀ պետական դրոշի ծածանմամբ: Նշենք, որ թռիչքները նվիրված էին ՀՀ ԶՈւ ավիացիայի կազմավորման 26-րդ տարեդարձին:
Առաջնագծի տարբեր հատվածներում դիտարկվել են ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր. ԱՀ ՊՆ
Հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում դիտարկվել են ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր, իսկ արևելյան ուղղությամբ նկատվել է
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին 200 մ հատվածը միակողմանի փակ է. կատարվում են շինարարական աշխատանքներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 30-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին, ժամը 08:30-ի դրությամբ 200 մ հատվածը միակողմանի փակ է. կատարվում են շինարարական աշխատանքներ: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ
Խաբեությամբ խոշոր չափերի գումարներ են յուրացվել
Կրել էր գնդապետի ուսադիրներով զինվորական համազգեստ, ներկայացել որպես պաշտպանության նախարարության զինծառայող կամ զինվորական բժիշկ «Առավոտի» տեղեկություններով՝ մեղադրանք է առաջադրվել 13 անձի: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զորակոչիկներից եւ նրանց հարազատներից խաբեությամբ գումարներ հափշտակելու մի շարք դրվագներ: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել
Դանակահարություն Ենոքավանում
Հունիսի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում 1965 թ. ծնված Գարիկ Փ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղի հանգստյան գոտում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված Արսեն Գ.-ն դանակով հարվածել է 1978 թ. ծնված Հովսեփ Բ.-ին՝ պատճառելով վնասվածք: Հովսեփ Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկված միջոցառումների և
Ամենայն պատասխանատվությամբ կընդունվի ճշմարիտ եզրակացություն. Ա. Թովմասյանը՝ Արցախի խորհրդարանի միջադեպի մասին
Արցախի խորհրդարանի պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև հունիսի 28-ին խորհրդարանի նիստում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ստեղծվել էր ԱԺ ժամանակավոր էթիկայի հանձնաժողով՝ բաղկացած հինգ պատգամավորներից: Այսօր հանձնաժողովն հրավիրել էր նիստ, որի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը պատասխանել է լրագրողների հարցերին: «Այն, ինչ տեղի է ունեցել մեր խորհրդարանում ոչ միայն տհաճ
Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ համաժողովի նիստը վարել լիազորեց իր տեղակալին
Սեւանի «Հարսնաքար» հանգստի համալիրում այսօր մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 16-րդ համաժողովը: Օրակարգը հաստատվելուց հետո ուղերձով ելույթ ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ողջունելով համաժողովի պատվիրակներին, գործկոմի անդամներին, հյուրերին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Ռուբեն Հայրապետյանը հույս հայտնեց, որ համաժողովի աշխատանքը կընթանա արդյունավետ եւ կայացվելիք որոշումները ուղղված կլինեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Այնուհետեւ Ռուբեն Հայրապետյանն իր անունից ավելացրեց. «Բոլորիդ հայտնի է,
Ժիրայր Սեֆիլյանը՝ նորաստեղծ կուսակցության համագումարում
Սեֆիլյանը հրավիրյալ է եւ «Հայ կառուղոցական կուսակցության» հիմնադիր-մարմնի՝ վարչության կազմում ընդգրկված չէ
ԱԺ էթիկայի հանձնաժողովը փակ նիստ է գումարել
Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը ԱԺ կանոնակարգի 17-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հունիսի 30-ին գումարել է փակ նիստ: Նիստից հետո տեղի է ունեցել մամլո ասուլիս և ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պատասխանել է լրագրողների՝ հանձնաժողովի աշխատանքների ընթացքի և հետագա անելիքների վերաբերյալ հարցերին: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
«Տարիների ընթացքում ՓՄՁ-ների բեռն ավելանում է, այլ ոչ թե պակասում»
Վանաձորցի ձեռներեցի կարծիքով, ոլորտում խնդիրները կնվազեն, երբ ՓՄՁ-ները մասնակցեն որոշումների կայացման գործընթացին: Վանաձորցի երիտասարդ ձեռներեց Կարինե Ղուկասյանն արդեն 18 տարի է, ինչ իր ներդրումն ունի երկրի տնտեսական զարգացման գործում: Նա Վանաձորում հիմնել է «Կառա եւ Կարեն» ՍՊԸ-ն, որը զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ: Ընկերության հիմնադիր-տնօրենն ասում է, որ 2000 թվականին, երբ նոր էր գործունեություն ծավալում, արտադրում
Բակո Սահակյանը պաշտոնից ազատել է նախարարին
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վազգեն Միքայելյանն ազատվել է Արցախի Հանրապետության բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Արցախի Հանրապետության բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Գաբրիելյանին։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոր կուսակցություն է ստեղծվում. «Մենք լինելու ենք վարչապետի եւ ՔՊ-ի կողքին» (տեսանյութ)
«Գտնում ենք, որ ժողովրդավարական ուժերն առաջիկա ընտրություններում միասնական պետք է հանդես գան՝ իրար լրացնելով»
Ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար. Ժաննա Գալստյան. «Արցախպրես»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատգամավորների կողմից թե՛ սեռական բնույթի փոխադարձ հայհոյանքները, և թե՛ հատկապես Ժ. Գալստյանի կողմից Հ. Խանումյանին ուղղված «գյալմա» (խմբ.՝ թուրքերեն բառ, որը նշանակում է եկվոր) արտահայտությունը սոցցանցերում լուրջ քննարկումների տեղիք են տվել: Թեմայի շուրջ «Արցախպրեսը» «Արցախի հերոս», Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժ. Գալստյանի հետ հարցազրույց է
Ինչպես չափել կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի վաստակը
Դեռեւս տարեսկզբից մշակույթի գործիչները տարբեր առիթներով հիշատակելով կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի 90-ամյակը, որը լրանում է հուլիսին, կարծիք էին հայտնում, թե 1956թ.-ից շուրջ երեքուկես տասնամյակ կոմպոզիտորի ղեկավարած լեգենդար Հայաստանի պետական ջազ նվագախումբը կանվանակոչվի նրա անունով: Ի դեպ, 1960-70-ական թվականներին հայկական ջազ արվեստը հենց այս նվագախմբով է ճանաչվել արտասահմանում. հայ երաժիշտները հյուրախաղերով շրջագայել են եվրոպական երկրներում, մասնակցել միջազգային
«Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին» թեմայով աշխատանքային խորհրդակցություն` Արա Բաբլոյանի և նախարարների մասնակցությամբ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. «ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով եւ կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցում արձանագրված առաջարկություններից եւ ՀՀ կառավարության ծրագրում կարեւորված երեխաների խնդիրների առաջնայնություններից ելնելով` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ հունիսի 29-ին Ազգային ժողովում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն` «Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին» թեմայով: Խորհրդակցությանը
Մանե Թանդիլյանը՝ Արցախում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր առաջին պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում է։ Այցի շրջանակում Մանե Թանդիլյանին կընդունի ԱՀ նախագահ Բակո Սահակյանը` վերահաստատելու Հայաստանի և Արցախի սոցիալական քաղաքականության համատեղ օրակարգն ու նախանշելու զարգացման հեռանկարները։ Այցի ընթացքում նախարարը հանդիպումներ կունենա նաև ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի, ԱՀ պետական նախարար
ՀԴՄ-ների կիրառում՝ «Զինառ» ՓԲԸ առևտրի և սպասարկման կետերում՝ ՀՀ ՊՆ նախարարի հրամանով
Հայտարարություն ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել «Զինառ» փակ բաժնետիրական ընկերության առևտրի և սպասարկման կետերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին: Հրամանի համաձայն` «Զինառ» ՓԲԸ-ի առևտրի և սպասարկման բոլոր կետերում ս.թ. օգոստոսի 1-ից զինծառայողների և քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է զինծառայողներին «Զինառ» ՓԲԸ-ի առևտրի և սպասարկման կետերում գնումներ կատարող
ԱՊՊԱ-ն չի ապահովագրում Վրաստանում ավտովթարների տհաճ հետեւանքներից
Ապահովագրական ընկերության աշխատողը ժամանել է դեպքից 4 ժամ անց
Դատարանները կալանքի որոշումներ ընդունելիս խստապահանջ են դարձել՝ սիրո հեղափոխության ոգուն համապատասխան. «Հրապարակ»
Մեղավորներին պատասխանատվության կանչելու ծարավը մեր հեղափոխությունից հետո մոլուցքի աստիճանի է հասնում, եւ ատելության տեսանկյունից Մանվել Գրիգորյանի գողացած «տուշոնկան» առաջին տեղում է: Գեներալի որդու՝ Կարեն Գրիգորյանի գործով, որը մեղադրվում է բանակին նվիրաբերված 3 «ուազիկների», որոշ սարքեր յուրացնելու մեջ, զբաղվում է ՀՔԾ-ն: Գեներալ Մանվելի կինը՝ Նազիկ Ամիրյանը, երկու օր հետախուզման մեջ էր, ապա՝ հունիսի 27-ին, ինքնակամ ներկայացավ
Էքզյուպերիի ծննդյան օրը նշանավորվեց երբևէ հայերեն չթարգմանված գործի թարգմանության շնորհանդեսով
Ինքնակենսագրական վեպ ու մահապարտ մի առաքելության պատմություն: Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ծննդյան օրը նշանավորվեց դասական գրողի ևս մեկ ստեղծագործության բնագրային թարգմանությամբ: Այս անգամ հերթը «Ռազմական օդաչուն» վիպակինն էր, որը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը, իսկ թարգմանությունը կատարել է Շուշանիկ Թամրազյանը: «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը գրքի շնորհանդեսի մեկնարկին հիշեցրեց, որ Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ արդեն իսկ
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերն է մատնանշում որպես ընտրությունների հավանական ժամկետ, բայց, կարծում եմ, չենք հասցնի. Սերգեյ Բագրատյան. «Հայոց աշխարհ»
Ներկայացնում ենք հատված խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներով համալրված բարեփոխումների հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ հարցազրույցից: -Կառավարության առաջարկած փոփոխություններն ընդունելի՞ են ձեր խմբակցության համար։ Ձեր կուսակցությունը (կամ դաշինքը) արդեն հստակեցրե՞լ է առաջարկությունների փաթեթը, որով ներկայանալու է այդ քննարկումներին։ -Այո, մենք ունենք բազմաթիվ առաջարկներ, որոնք գրավոր ձեւակերպել ենք, եւ հենց առաջին նիստին կներկայացնենք մեր բոլոր
Ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն ՀՀ ԶՈւ ավիացիայի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով
ՀՀ ԶՈւ ավիացիայի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով 2018թ. հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ կիրականացնեն ՀՀ զինված ուժերի փորձառու ռազմական օդաչուները։ Ժամը 12:00-ից Ազատության պողոտայի սկզբնամասում (Կասկադ համալիրի վերևում) գտնվող հուշարձանի հարակից տարածքից հնարավոր կլինի դիտել ՀՀ զինված ուժերի ինքնաթիռների անցումները։ Դրանք ուղեկցվելու են նաև ՀՀ պետական դրոշի ծածանմամբ: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի
«Բարձր լարվածության գործընթաց է, որը, ըստ այդ հաշվարկի՝ կբացահայտի ՀՀ իշխանությունների իրական ամրությունը». Պավել Ֆելգենգաուեր. «168 ժամ»
«Հակառակորդը հասկանում է, որ Հայաստանը որոշ դժվարություններ հաղթահարելու փուլում է, նոր իշխանությունները Ղարաբաղի հարցում միայն մեկ աղմկահարույց հայտարարություն են արել, և գործընթացը դեռ տեղից չի շարժվել: Ադրբեջանը չի պատկերացնում, թե ինչ կարող է սպասել այս իշխանություններից ռազմական դաշտում նման իրավիճակներում, սադրանքների կամ ռազմական գործողությունների ժամանակ: Բարձր լարվածության գործընթաց է, որը, ըստ այդ հաշվարկի՝ կբացահայտի ՀՀ
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 11։00-16։00 Խաղաղ Դոնի փ. 23 շենքի 1-8 մուտքեր, 11։00-17։00 Կամարակ 2-րդ նրբ. 2Բ, 2Ե, 4Բ, 5, 14, 18, 20, 22, 24, 47բ սեփական տները, Մ.Ավետիսյան 1-ին փ. 17, 19, 23,
Հիվանդության պատճառով Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել. ԱՀ ՊՆ
Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վարչապետի առաջարկն իրատեսական է. բանկերը կարող են իջեցնել հիփոթեքային և այլ՝ նպատակային վարկերի տոկոսները. «Ժամանակ»
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է տոկոսադրույքների նվազեցման այս քաղաքականությունը տարածել նաև վարկային այլ տեսակների վրա, տնտեսագետը նկատեց, որ հնարավոր է, բայց այստեղ շատ կարևոր է նաև բանկերի կողմից ռիսկերի գնահատումը։ «Օրինակ՝ բանկերը վարկ տրամադրում են ոչ թե դրա կարիքը ունեցողին, այլ վարկունակ քաղաքացիներին, որը եկամուտներ ունի։ Այստեղ ևս քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կա: Մենք


















































