Օրվա լրահոսը

Չարաշահումներ՝ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում. Մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի ունեցած մի շարք չարաշահումների հանգամանքները. 2 անձի առաջադրվել է մեղադրանք: Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի առանձին աշխատակիցների մասնակցությամբ անօրինական վարձատրության, կաշառքի, խարդախությամբ գումար հափշտակելու վերաբերյալ: Երևանի

Գյումրին Վրաստանին չի զիջի․ սահմանվեց սրտի ստենտավորման ամենաէժան գինը (Տեսանյութ)

Գյումրի բժշկական կենտրոնում սահմանվել է սրտի դեղապատ ստենտավորման ամենաէժանը գինը Հայաստանի Հանրապետությունում․ հուլիսի 1-ից այն կարժենա 850 հազար դրամ՝ նախկին 1 միլիոն 100 հազար դրամի փոխարեն։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։ «Գնային իջեցումը կկատարվի զուտ մատակարարների իջեցրած գների և Գյումրի բժշկական կենտրոնի եկամուտների հաշվին։ Գնի նվազեցումից չի տուժի որակը,

Գողացել են քաղաքացու «Այֆոն X» բջջային հեռախոսը (Տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետում քաղաքացու բջջային հեռախոսը հափշտակած անձի ինքնությունը։ 2018թ. մայիսի 24-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:10-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանում գործող սուպերմարկետներից մեկում քաղաքացու պայուսակից հափշտակել է «Այֆոն

Լոռու փոխմարզպետների թիվն ավելացավ եւս մեկով, հասնելով՝ չորսի

Հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Լոռու փոխմարզպետ է նշանակվել անկուսակցական Սերգեյ Սարուխանյանը: Արդյունքում, արդեն մի քանի օր է, ինչ Լոռու մարզպետն ունի 4 տեղակալ: Հիշեցնենք, որ Սարուխանյանի հետ կապված, մարզպետ Հրանտ Մարգարյանը մտավախություն ուներ: Լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն իր առաջարկած թեկնածու Սերգեյ Սարուխանյանը փոխմարզպետ չի

Գարո Փայլանը՝ Թուրքիայի մասին. «Սա ոչ թե պետություն է, այլ մաֆիա»

Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն սպառնալիքներին, որոնք ուղղված էին իրենց կուսակցությանը և  համանախագահ Փերվին Բուլդանին: Սոյլուի սպառնալիքների մասին հայտնել էր հենց անձամբ Բուլդանը: Փայլանը  Twitter-ի միկրոբլոգի իր էջում  գրառում է արել. «Եթե պետության նախարարը իր մաֆիոզ բերանով սպառնում է իր մեծությամբ

Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Հունիսի 29-ին պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Դավիթ Տոնոյանը զրուցել է մայիսի 13-ի երեկոյան մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի գնդակից վիրավորում ստացած Շամխալ Պետրոսյանի հետ, տեղեկացել նրա առողջական վիճակի մասին։ Նախարար Տոնոյանը մարտական հերթապահությունը գերազանց իրականացնելու համար Շամխալ Պետրոսյանին պարգևատրել է Վազգեն Սարգսյան մեդալով։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարգևատրել է նաև մարտական դիրքի մեկ

Բնակիչները ահազանգում  են. շենքը գտնվում  է խիստ անմխիթար վիճակում

Երևանի  ավագանու «Երկիր  Ծիրանի»  խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և խմբակցության անդամները 28.06.2018 թվականին քաղաքացիների ահազանգի հիման վրա այցելել էին  Աջափնյակ  համայնքի,  Նազարբեկյան  փողոցի թիվ  48 շենք: Բնակիչները  ահազանգում  են, որ  վերոհիշյալ  հասցեում  գտնվող շենքը, իսկ  բնակիչների  պնդմամբ  կիսակառույց, անավարտ և  բնակելի  շինությունը,  գտնվում  է  խիստ   անմխիթար  վիճակում, որտեղ  բացակայում  են  9-րդ  հարկն  ու  տանիքը, մուտքերում 

Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացմանը

Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացման արարողությանը: Փառատոնի շրջանակում ներկայացվել է հայկական մշակույթն ու ավանդույթները: Նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, շրջայց է կատարել տաղավարներում, դիտել հայկական կենցաղը, խոհանոցն ու արհեստները ներկայացնող ցուցադրությունները, շփվել մասնակիցների ու այցելուների հետ: Ժողովրդական կենցաղի եւ մշակութային ժառանգության Սմիթսոնյան կենտրոնի կողմից կազմակերպված հեղինակավոր փառատոնում Հայաստանի եւ սփյուռքի ավելի քան

Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել դատարան

Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեկ մեղադրյալի՝ Երևանի բնակիչ Ա.Իսոյանի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին: 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, մի խումբ անձինք «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենաներով ժամանել են Կ.Ուլնեցու փողոց, որտեղ քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել

Լուրեր կան պաշտոններից քրեակատարողական հիմնարկների պետերի ազատման մասին

Մեր տեղեկություններով, ուրբաթ աշխատանքից ազատվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը (լուսանկարում՝ ձախից)։ Նա թոշակի է անցել: Ըստ մեր աղբյուրի՝ Տիգրան Նավասարդյանին ցանկացել են տեղափոխել «Սեւան» ՔԿՀ, սակայն նա չի համաձայնել: Ի դեպ, տեղեկություններ կան, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ, գնդապետ Սերոբ Հարությունյանը եւս (լուսանկարում՝ աջից) ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս լուրերը

Որ դեպքում է կասեցվում ՀԴՄ շահագործման կանոնները խախտած տնտեսվարողների գործունեությունը

ՊԵԿ-ը հսկողություն է իրականացնում տարբեր կազմակերպություններում Պետական եկամուտների կոմիտեի գերակա խնդիրներից է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բոլոր գործարքների փաստաթղթավորման կարգավորումը, ներառյալ նաև ՀԴՄ-ով իրացումների դեպքում բոլոր կտրոնների տրամադրումը: Հետևաբար, հարկային մարմինների թիրախում են այն ոլորտները, որտեղ մեծ է կանխիկ դրամաշրջանառությամբ բնակչությանը մատուցվող ծառայությունների կամ առևտրի դեպքում ՀԴՄ կտրոնների չտրամադրման ռիսկերը: Այդ ոլորտների շարքում են նաև հանրային

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել 35 դիմում

Հայտարարություն Սույն թվականի հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել էր հայտարարություն Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության մասին: Դիմումների ներկայացման վերջնաժամկետ էր սահմանվել սույն թվականի հունիսի 28-ը ներառյալ: 28.06.2018թ. ժամը 18.00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու

Մենք վստահ ենք, որ ուսումնասիրությունների արդյունքում Ամուլսարի հանքավայրի շահագործումը կարգելվի. բաց նամակ՝ ՀՀ վարչապետին

ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սույն թվականի մայիսի 25-ին, Խնկո Ապոր գրադարանի դահլիճում,  Հայաստանի Կանաչների միությունը կազմակերպել էր Ամուլսարի հանքավայրին վերաբերող նիստ, որին ներկա էին ավելի քան 150 մարդ (գերակշիռ մասը տարբեր բնագավառների մասնագետներ): Քննարկվեց «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերության կողմից կազմած՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) փաստաթուղթը և դրան առնչվող այլ նյութեր:

Կաթի վերամշակման և պանրի արտադրամասերի գործունեությունը վերականգնվել է

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերանայել է սննդամթերք արտադրող երկու ընկերությունների արտադրական գործընթացի կասեցման մասին նախկինում ընդունած որոշումները: «Ստեպ Պրոգրես» ՍՊԸ պանրի արտադրամասում (ք. Երևան) իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել էր վտանգավոր սննդամթերք, իսկ անհատ ձեռնարկատեր Լիանա Գրիգորյանի կաթի վերմշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գ.Վաղատուր) չէին պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը: Երկու ընկերություններն էլ կատարել են վերահսկիչի հանձնարարականները, կասեցումները վերացվել

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ թանգարան-ինստիտուտի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմը մտահոգությամբ հետևում է հաստատության շուրջ ստեղծված իրավիճակին: Լիահույս ենք, որ յուրաքանչյուր հայ գիտակցում է հաստատության առանձնահատուկ նշանակությունը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համազգային, պետական նշանակության ապաքաղաքական կառույց է: Ուստի, նկատի ունենալով վերջին օրերին մամուլում և հատկապես սոցցանցերում տեղ գտած հրապարակումները, կոչ ենք անում զերծ մնալ անհարկի շահարկումներից: Հարկ ենք համարում նշել, որ վերջին

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Ամերիկյան համալսարանին՝ Արցախին մշտապես սատարելու համար

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանին եւ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին: Քննարկվել են Արցախի պետական համալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման եւ մի շարք այլ նախագծերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Ամերիկյան համալսարանին՝ Արցախին մշտապես սատարելու համար՝ այդ աջակցությունը համարելով պահանջված եւ կարեւոր:

Առաջարկում են ԵԿՄ նոր նախագահին կաշառք վերցնելու դեպքում հրապարակում «չափալախել»՝ որպես ազգի դավաճան

Ինչ վերաբերում է Արամ Սարգսյանի թեկնածությանը, Մկրտիչ Թադեւոսյանն ասաց. « Արամ Սարգսյանը ինքն էլ է իր համար ասում՝ ինձանից ի՞նչ ԵԿՄ նախագահ: Եթե մի մարդը պատերազմի դաշտում չի եղել, չի հասկանում էդ գործից, գալու է ի՞նչ անի: Ինքը գալու է ԵԿՄ նախագահ դառնա, նշանակի ինչ-որ մեկին, ով զբաղվելու է էդ ամեն ինչով՝ երկրապահ տղերքի դարդ ու ցավով, հենա էդ մարդը կլինի: Ինքը պատգամավոր ա, իրա կուսակցության մասին մտածի, դաշինքի մասին մտածի, պատգամավորի ճառի մասին մտածի, թե՞ գա ԵԿՄ 15 հազար հոգանոց զորքի մասին մտածի»:

«Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ ամուր և դինամիկ զարգացող հարաբերություններով». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի մշակույթի նախարար, Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային ֆորումում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիին: Վարչապետը կարևորել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ Երևանում ընթացող միջտարածաշրջանային ֆորումը կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: «Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ ամուր և դինամիկ զարգացող հարաբերություններով: Մեր նպատակն է, որպեսզի երկկողմ կապերն

Շիրակը նոր փոխմարզպետ ունի․ նա մասնագիտությամբ աստվածաբան-մաթեմատիկոս է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Շիրակի փոխմարզպետ է նշանակվել Վարդան Գրիգորյանը։ 36-ամյա պաշտոնյան Aravot.am-ին տեղեկացրեց, որ ավարտել է Երևանի պետական համալսարանի երկու ֆակուլտետներ՝ Աստվածաբանության և Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետները։ Այնուհետ հաշվապահական դասընթացների գնալով՝ մասնագիտացել է այդ ոլորտում․ որպես հաշվապահ աշխատել է իր ընտանիքին պատկանող «Ռոյալ» կահույքի սրահում։ Մեր հարցին՝ որքանո՞վ են ճիշտ տեղեկությունները, թե դուք

Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր ՀՀ ԶՈւ երի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել, զորքերից զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք, ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որևէ չարաշահում։ Նույն ժամանակ ՀՀ ՊՆ-ը հորդորում է տրանսպորտային ընկերություններին և առանձին միջոցների վարորդներին, որոնք զորամասերից զինծառայողներին տեղափոխում են իրենց բնակավայրեր, չօգտվել իրավիճակից, չպահանջել նորմերից բարձր վճար, ավելին

Ավետիք Էլոյանն այցելել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը ոլորտի պատասխանատուների հետ այցելել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին, որոնք կատարվել են Կոմիտեի պատվիրատվությամբ, 2015-2018 թթ. պետական բյուջեների հատկացումների հաշվին: Կենտրոնի համար նախատեսված կապիտալ ներդրումների ընդհանուր չափը կազմել է 474,586.612 հազար դրամ: Կենտրոնի շինարարական աշխատանքները, որոնք ըստ ժամանակացույցի նախատեսվում էր ավարտել 2018 թվականին՝ ներկայումս գտնվում են

«B 8» գրառմամբ 4 դեղահաբ` երկու բանանի միջից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

Հունիսի 28-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեսակցությունների տրամադրման և հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Վ.-ի անվամբ քաղաքացի Տ. Ս.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում երկու բանանի միջից հայտնաբերել և առգրավել են թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված «B 8» գրառմամբ 4 դեղահաբ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական

Հակոբ Դեխնավիի պաշտպանը նրա համար արդարացման դատավճիռ է պահանջելու

«Գտնում ենք, որ Դեխնավիի մեղավորությունն ապացուցված չէ, նման փաստեր չկան»,-ասում է Դավիթ Գյուրջյանը

Թուրքիայում բարեկարգվում են ՀՀ սահմանի երկայնքով ձգվող ավտոճանապարհները. ermenihaber.am

Թուրքիայի արևելյան  գյուղերով անցնող, ՀՀ սահմանի երկայնքով ձգվող ավտոճանապարհները ասֆալտապատվում են: Ճանապարհներն անցնում են Իգդիր նահանգի գյուղերով: Իգդիրի նահանգապետ Էնվեր Ունլուն հայտնել է, որ ճանապարհների 80%-ը ասֆալտապատվում են և սալիկապատվում: «Իրանի, Նախիջևանի և Հայաստանի սահմանի երկայնքով ձգվող և լեռնային տարածքներով անցնող ավտոճանապարհների մեծ մասը բարեկարգվում է: Ներկայումս բարեկարգվել է 899 կմ երկարությամբ տարածք»,-ասել է Ունլուն:

Զորահանդես անցկացնելը և մարտական խնդիր կատարելը տարբեր միջոցառումներ են. Արտակ Դավթյանի մեկնաբանությունը Բաքվի զորահանդեսի վերաբերյալ. «Արմենպրես»

Ադրբեջանի սպառազինումը և փորձը՝  ներքաշել հայկական կողմին սպառազինությունների մրցավազքի մեջ, չի կարող չանհանգստացնել ոչ միայն Հայաստանին, այլ ողջ միջազգային հանրությանը, քանի որ այն վտանգում է ամբողջ տարածաշրջանի կայունությունը: Այս մասին հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը՝  «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ: «Միամտություն կլիներ կարծել, թե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի զինված

«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները փակել են Ջերմուկ տանող ճանապարհը

Նրանք վարչապետից պահանջում են՝ Ամուլսարի հանքը պետք է շահագործվի

6 նախարարության հետ համագործակցության պայմանավորվածություն ձեռքբերվեց թիրախային ոլորտներում ծրագրերի իրականացման համար

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչները հունիսի 12-26-ը հանդիպումներ ունեցան 6 նախարարությունում` ծրագրի կողմից ֆինանսավորված դրամաշնորհային ծրագրերի ներկայացման և երկկողմ արդյունավետ համագործակցության պայմանավորվածության ձեռքբերման նպատակով: Նշենք, որ 9 թիրախային ոլորտում ծրագրերի իրականացման համար մինչև 25 միլիոն դրամի դրամաշնորհներ են հատկացվել քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոալիցիաներին՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում: Տարածքային կառավարման և զարգացման

Ռուսաստանահայ գործարարների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՌԴ Ստավրոպոլի մարզը ներկայացնող հայ գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, նախարարության այլ պատասխանատու անձինք։ Հանդիպման ընթացքում խոսվել է հայ-ռուսական գործարար կապերի զարգացման, Ստավրոպոլի մարզում հայկական ապրանքների ներկայացվածության, Հայաստանում համատեղ արտադրանքի ստեղծման հնարավորությունների մասին։

«Թուրքիայի վերնախավը փոխզիջման կգնա միայն ՀՀ-ի կողմից ակտիվության պարագայում». Երվանդ Բոզոյան

Էրդողանն ավելի կոշտ կգործի կովկասյան տարածաշրջանում: Դատարկ են խոսքերը, թե հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ բան կբարելավվի

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և ներդրումների պաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմիի և արաբ գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնես գործունեություն ծավալելու։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության պատասխանատու անձինք։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031