Օրվա լրահոսը
Սեմ Սիմոնյանը նախատեսում է «Թումո» կենտրոններ հիմնել Փարիզում, Մոսկվայում, Տիրանայում, Բեյրութում, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերում
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել Սեմ Սիմոնյանի գլխավորած թիմի տարբեր ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են կրթության որակի բարձրացմանն ու երիտասարդ սերնդի զարգացմանը:
«Համայնքի ղեկավարը աշխատասենյակում նստած գումարներ է բաժանել». Վարդեւան Գրիգորյան
Մեկ բողոք ՏԻՄ ընտրություններում
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին
Անկասկած է, որ ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, հայ-բելառուսական փոխգործակցության ներուժի բացահայտմանը, առեւտրատնտեսական փոխշահավետ գործակցության զարգացմանն ու հումանիտար ոլորտում կապերի հետագա ընդլայնմանն ուղղված գործնական քայլերը լիովին համապատասխանում են մեր երկրների զարգացման երկարաժամկետ շահերին:
Վանաձորի դպրոցներից մեկում ուսուցիչները ՀՀԿ-ից դուրս գալու դիմում են ներկայացրել
Այս ցույցերի ժամանակ գնացի ՀՀԿ գրասենյակ, քանի որ անդամատոմս չունեմ, ասեցի տեսնեմ՝ անդամ եղել եմ, թե ոչ: Պարզվեց, որ ՀՀԿ անդամ եմ:
ԿԳ նախարարը եւ Իտալիայի դեսպանը քննարկել են Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման հնարավորությունները
ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից է օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացումը: Նրա խոսքով գործնական քայլեր կիրականացվեն ինչպես իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման, այնպես էլ միջբուհական համագործակցության և կապերի զարգացման ուղղությամբ:
«Բաղրամյան 26» ճամպրուկներով գումար տանելն, ըստ Արմեն Ռուստամյանի, միայն քաղաքական հայտարարություն չի կարող լինել
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գործառույթը չի եղել հետեւել, թե ով ինչ է արել եւ ճամպրուկներով «Բաղրամյան 26» տարված գումարներից էլ տեղյակ չէ: Հետաքրքրվել էինք`ՀՅԴ-ն կոալիցիայում է եղել երկար ժամանակ, ՀՅԴ-ական գործարարներն է՞լ են այդ կերպ վարվել: Հիշեցնենք, այդ մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ոչ ոք չի ասում, որ գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել
Բանկերին հնարավորություն կտան ֆիզանձանց ներել տույժ-տուգանքներ
Կառավարության արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում 80-ից ավելի փոփոխություն կառաջարկեն
Տարոն Մարգարյանը հանձնարարել է Կարապի լճի հարակից տարածքի մեծ էկրանին ապահովել Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի վերահեռարձակումը
Երևանի քաղաքապետը, անդրադառնալով ամռան շոգ եղանակով պայմանավորված արհեստական ջրավազաններում երեխաների և պատանիների լողալու հնարավոր դեպքերը կանխարգելելուն, աշխատակազմի առողջապահության վարչությանը և համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ խիստ հսկողության տակ առնել մայրաքաղաքում առկա ջրային ավազանների տարածքները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ:
Իսկանդարյանը՝ ընդդիմության ջախջախման մասին. «Գալիս էին հրապարակ, նրանց երբեմն ոչ շատ քաղաքակիրթ ձեւով վռնդում էին»
Իսկանդարյանը նշեց, որ ՀՀ-ում այդ փոփոխությունների ֆոնին ընդդիմությունը նույնպես ջախջախվեց, ինչպես իշխանական բուրգը. «Ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նույն ընդդիմության ներկայացուցիչները, որոնց ես անվանում եմ մարգինալացված, գալիս էին հրապարակ ու նրանց կամ չէին թողնում, կամ միկրոֆոն չէին տալիս, կամ երբեմն ոչ շատ քաղաքակիրթ ձեւով վռնդում էին, որոշները սա հաշվի առնելով՝ չէին գալիս հրապարակ: Սա վկայում է ընդդիմության դեգրադացիայի մասին: Այսինքն, գործընթացների արդյունքում փլվեց ոչ միայն իշխանական բուրգը, այլեւ՝ ընդդիմությունը»:
Քայլերթ հանուն մարդասիրության և Ցեղասպանության կանխարգելման Կանադայում
Հունիսի 3-ին Մոնրեալում տեղի ունեցավ «Հանուն մարդասիրության և Ցեղասպանության կանխարգելման» խորագրով քայլերթ, որը կազմակերպել էին Մոնրեալի քաղաքապետարանը, Քվեբեկ նահանգի հայ ավանդական երեք կուսակցությունները: Քայլերթի մասնակիցներն անցան Մոնրեալի փողոցներով և հավաքվեցին քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում, որտեղ ներկաների առջև ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը, Ֆրանկոֆոնիայի հարցերով Քվեբեկ նահանգի նախարար Քրիստին Սեն-Պյերը, Կանադայի խորհրդարանի պատգամավորները, Մոնրեալի
Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
Ազատելով նրան պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից։
«Ես ոչ միայն չգիտեի, այլեւ համոզված չեմ, որ այդպիսի բան է եղել». Գագիկ Մինասյանը`գործարարների`«Բաղրամյան 26» ճամպրուկով փող տանելու մասին
Դուք գիտեի՞ք, որ գործարարները տարիներ շարունակ ճամպրուկներով գումարներ էին տանում «Բաղրամյան 26»`հարցն այսօր Aravot.am- ն ուղղեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին: Իսկ որ գործարարները նախկինում գումարներ են տարել «Բաղրամյան 26», օրերս հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ոչ ոք չի ասում, որ գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է եւ ասել
ԱԻ նախարարը հանձնարարեց վերահսկել արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական և հրդեհային անվտանգությունը
Հունիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» տեսչության աշխատակիցների հետ: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը նախարար Ռոստոմյանին ներկայացրեց ՊՈԱԿ-ի ընթացիկ աշխատանքների մանրամասները, խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Նախարարն անդրադարձավ ՊՈԱԿ-ի սպասարկման ոլորտներին, նոր կանոնակարգերի մշակման գործընթացին, ինչպես
«Փորձեր՝ կարգավորվելու ղարաբաղյան հակամարտությունը, այլեւս չկա, կա փորձ՝ փորձել ապրել այս կոնֆլիկտի պայմաններում». Իսկանդարյան
«Եթե 5-7 տարի առաջ «ոչ մի թիզ հող», «ավելի լավ է հող՝ առանց թղթի, քան թուղթ՝ առանց հող» դիրքորոշումները Հայաստանում կային, բայց շատ մարգինալացված: Ղարաբաղում միշտ եղել է, բայց Հայաստանում դա կարող էին ասել հատուկենտ մարդիկ՝ ինչ-որ ինտելեկտուալներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, իսկ 2016-ից հետո այդ դիրքորոշումը դարձավ հիմնական ուղղություն»:
Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վահագն Էլոյանը հետմահու պարգեւատրվել է
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վահագն Էլոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Չարաշահումներ Գյումրիի թիվ 40 հիմնական դպրոցում. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին: Նախնական քննության տվյալներով՝ 2014-2018 թվականներին «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունը տնտեսվարողների հետ տարբեր ժամանակահատվածներում կնքել է շուրջ 15.481.173 ՀՀ դրամ գումարի
Էստոնացի դիրիժորը` Խաչատրյանի, հայկական կոնյակի ու խավիարի մասին
Լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին, որ Հայաստանում է Գրեմմի մրցանակի արժանացած Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ, երեւանյան ասուլիսում պատմեց իր եւ Արամ Խաչատրյանի հանդիպումների մասին .«Որդիս հատկապես սիրում էր նրա «Սուսերով պարը» ես էլ նվագակցում էի, Խաչատրյանն ուղղակի երջանիկ էր: Լավ ժամանակներ էին, մենք Սեւան գնացինք, հանդիպեցինք Բաբաջանյանի, Տերտերյանի, Հարությունյանի ու մյուսների հետ: Մենք իսկական ընկերներ
Դատավորներ են նշանակվել
ՀՀ նախագահի հրամանագիրը ՍԵՐԳԵՅ ՉԻՉՈՅԱՆԻՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-13-Ո-21 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ ՉԻՉՈՅԱՆԻՆ նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ԳՐԻԳՈՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
Պաշտպանի աջակցությամբ գրանցվել է քաղաքացու սեփականության իրավունքը
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին ժառանգությամբ իրեն փոխանցված հողամասերի սեփականության իրավունքի գրանցմանն աջակցելու հարցում։ Դիմումատուն տեղեկացրել է, որ իր ներկայացրած փաստաթղթերով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կայացրել է գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշում։ Պաշտպանի աշխատակազմում քննարկման շրջանակում պարզվել է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ
Արմեն Սարգսյանն ոգևորված է «Թումո» կենտրոնի գործունեությամբ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի հիմնադիրներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններին: Հանրապետության նախագահն ու հյուրերը զրուցել են «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի գործունեության, իրականացրած ծրագրերի եւ հետագա անելիքների մասին: Անդրադարձ է եղել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, ձեռքբերումներին ու հաջողություններին, ինչպես նաեւ նոր նախաձեռնություններին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ոգևորված է կենտրոնի գործունեությամբ, եւ
Նեեմե Յարվի. «Մեզ միավորում են երաժշտությունն ու մշակույթը»
Լեգենդար դիրիժորը Հայաստանում է` Գրեմմի մրցանակակիր Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ
«Ժառանգություն». ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը պետք է հրապարակեն նորանկախ Հայաստանի պատմության քաղաքական հետապնդումներին վերաբերող բոլոր արխիվները
«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է նորանշանակ մի շարք նախարարների գործելաոճը՝ ուղղված նախորդ իշխանությունների կողմից իրենց ոլորտում իրականացված ապօրինությունների ու յուրացումների բացահայտմանը եւ հանրությանը ներկայացնելուն: Սակայն նույնը առայժմ չի կարելի ասել Ոստիկանության եւ հատկապես Ազգային անվտանգության ծառայության մասին: Վերջերս Ոստիկանության եւ ԱԱԾ-ի՝ տնտեսական հանցագործություններին վերաբերող հնչեղ բացահայտումները եւ դրանց ուղղությամբ հետաքննությունները հիմք են տալիս մտածելու, որ այս
Ովքեր կնշանակվեն Նարեկ Սարգսյանի եւ Վահրամ Շահինյանի պաշտոններում. անունները հայտնի են
Կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում են Սասուն Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ նշանակելու, եւ Ավետիք Էլոյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին հարցերը: Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում Վահրամ Շահինյանն ազատվեց ՀՔԾ պետի, իսկ Նարեկ Սարգսյանը՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից:
«Ադրբեջանի ղեկավարությունը բացահայտ մեղադրվեց էթնիկ խտրականություն դրսեւորելու մեջ». Սերգեյ Մարկեդոնով
ՌԴ քաղաքագետը հիշեցրեց, որ պարբերաբար բանակցություններից առաջ եւ հետո խախտվում է Արցախում հրադադարի ռեժիմը. «Հունիսին Մինսկի խումբն արդեն անվանական ադրբեջանական կողմին ուղղված հայտարարություն արեց՝ ձեռնպահ մնալ հրադադարի ռեժիմը խախտելուց, դա արդեն կոնկրետ ուղերձ էր: Ոչ թե կողմերին, այլ՝ Ադրբեջանի ղեկավարությանը»:
Առաջին անգամ տեսնում ենք, որ ԵՄ-ից ստանձնած պարտավորությունները սինքրոնիզացվել են կառավարության ծրագրում. Տաթևիկ Խաչատրյան
Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ դատական իշխանության հարցը հեղափոխությամբ չենք լուծել:
Կուտակային կենսաթոշակային համակարգում քաղաքացու վճարվելիք 5%-ը կդառնա 2,5%
Այսօր կառավարությունում արտահերթ նիստ է լինելու. որոշվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություն անելու մասին առաջարկը
Վարչապետն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ընտրությունների թափանցիկ անցկացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: Վարչապետը կարևորել է մեր երկրում ՄԱԿ-ի գրասենյակի ակտիվ և արդյունավետ գործունեությունը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ՄԱԿ-ի հետ համագործակցությանը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հետ հետագայում ևս կծավալվի սերտ համագործակցություն, ինչը կնպաստի տարբեր
Տեր Հակոբը մեկնաբանում է, թե ինչու գրկեց Վեհափառի դեմ ցույց անողին
Համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կայացած ցույցի մասնակիցներից մեկին փրկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Նա նաեւ կանխում է հնարավոր բախումը լարված իրավիճակում, երբ ցուցարարների մի մասը վանկարկում էր «Վեհափառ», մյուս մասը` «Վեհափառ, հեռացիր»: Aravot.am-ի հետ զրույցում տեր
«Այբ» կրթական հիմնադրամը շարունակում է մասնակցությունը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործունեությանը
«Այբ» կրթական հիմնադրամի ամբողջական ներդրումը կազմելու է 500.000 ԱՄՆ դոլար։
Ֆրանկ Էնգելը վստահեցրել է, որ շարունակելու է ակտիվ համագործակցությունը հայ գործընկերների հետ, այդ թվում` Արցախի հարցում
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը վերաբերող հարցեր:


















































