Օրվա լրահոսը
Եթե չգիտեք՝ ինչպես վարվել, վարվեք օրենքով. Անդրանիկ Թևանյանը՝ Վճռաբեկ դատարանին
Հունիսի 15-ին տեղի կունենա Սամվել Բաբայանի գործով դատական նիստ
Բյուջեի հաշվին միլիոններ են ծախսել, 547 գազային հակակարկտային կայան են դրել, հիմա ասում են՝ «էֆեկտիվ չեն»
Արա Նազարյանը հայտարարեց, այսօրվա 547 գազային հակակարկտային կայանները «էֆեկտիվ չեն». «Մեկ նոր կայանը փակում է 15 հազար հեկտար, իսկ 547 կայանները ծածկում են ընդամենը 8 տոկոսը»:
«Դա կրիմինալ ինստիտուտ է». Պատգամավորները բողոքում են, որ ոստիկանությունը մարդկանցից փող է պոկում՝ արտաբյուջեի համար
Օրինակ, ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը որտեղի՞ց է ձեւավորվում՝ ինչքան շատ բռնենք, տուգանենք, իրավախախտում ֆիքսենք, այնքան շատ արտաբյուջետային կլինի: Դուք դա համարում եք ճի՞շտ:
Նամակ կառավարությանը ԱՄՆ-ից՝ Ամուլսարի կապակցությամբ. Քանի Հայաստանում ստեղծվել է նոր կառավարություն, շատ կարեւոր է, որ այս ծրագիրը վերանայվի
ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, քիմիական / բնապահպանական ճարտարագետ Հարութ Բրոնոզյանը Ամուլսարում ոսկու ծրագրի խնդիրների հետ կապված քննարկում կազմակերպելու առաջարկություն է ուղարկել ՀՀ կառավարությանը, որին կմասնակցեն նաև վերջին մեկ տարվա ընթացքում այս ծրագիրն ուսումնասիրած և բազմաթիվ գիտական վերլուծություններ ներկայացրած միջազգային հանրահայտ չորս փորձագետներից երկուսը։ Ձեր ուշադրության ենք ներկայացնում նրա նամակի բովանդակությունը․ «Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ
Սխալների ուղղման փոխարեն՝ սխալների կրկնություն
Մի 10 օր առաջ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն էր պնդում, որ իր մասին քննադատական հոդվածները քաղաքական պատվեր են: Մենք էլ արձանագրեցինք. «Քաղաքական կենսագրություն ու կշիռ ունե՞ք, որ ձեր դեմ պատվեր լինի», ներկաները կրկնում են նախորդների սխալները: Նաեւ նկատեցինք, որ «Ելք» դաշինքից քաղաքական կենսագրություն ու կշիռ ունեն չորսը. Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Սասուն
Վալերի Օսիպյան. Ոստիկանությունը ձերբազատվել է կոռուպցիայից
Ոստիկանապետը չի բացառում, որ համակարգի որոշ կոռումպացված աշխատակիցներ պատասխանատվության կենթարկվեն
«Ուղղակի քաղաքական կուրություն է ասել, որ չկան նման կանայք». Արման Ղարիբյան
Ըստ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի՝ չտեսանք այն քայլը կառավարության կողմից և պատրաստակամությունը փոխել, հեղափոխություն անել նաև պատկերացումների և մշակույթի մեջ:
Սելահաթթին Տէմիրթաշ. Հայեր Տիյարպեքիրի հիւրերը չէ, այլ տեղացիներն էին. «Ակօս»
Մինչեւ 1980-ական տարեթիւեր Տիյարպեքիրի Սուր թաղամասին մէջ հայ ընտանիքներ կ՚ապրէին։ Ես իմ մանկութեան տարիներէս անգամ կը յիշեմ այս երեւոյթը։ Բայց 80-ական, 90-ական տարեթիւերու ճնշումի եւ տանջանքներու միջավայրին մէջ այդ վերջին հայերն ալ ստիպուեցան իրենց հայրենի քաղաքը լքելու։
Ինձ չեն բավարարում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռոսսիա 24»-ին
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կարող էին ավելի խորը լինել, ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսության տեսանկյունից: Նման կարծիք է հայտնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցին: «Անկեղծ ասած, ինձ մի փոքր չեն բավարարում մեր հարաբերությունները, քանի որ իմ ըմբռնմամբ մենք կարող էինք ավելի խորը և ընդգրկուն հարաբերություններ ունենալ: Ինձ չի բավարարում՝ ինչպես
Ինչո՞ւ էր բերման ենթարկվել հայ փաստաբանը Ղազախստանում
Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ -Պարոն Մկրտչյան, թե դատական գործընթացների ժամանակ, թե սոցցանցերում Դուք քննադատում եք գլխավոր դատախազությանը, կարծես նկատելի է անձնավորված թշնամություն: Ի՞նչն է պատճառը: -Դատախազությունն այն դատավորների միջոցով, որոնց վրա ունի ազդեցություն, իսկ այդպիսիները, ցավոք սրտի, շատ են, նախնական կալանքների հարցում դրսեւորում է խտրականություն: Կալանքի են վերցվում չունեւոր ընտանիքներից
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի կազմում Հանրային խորհուրդն առաջադրել է Հովհաննես Հովհաննիսյանին
Նշենք, սակայն, որ այդ մասնակցությունը կարող է լինել ժամանակավոր, քանի որ, ըստ «Հանրային խորհրդի մասին» օրենքի, մոտակա ժամանակներում պետք է ձևավորվի նոր Հանրային խորհուրդ, որը և կարող է ընտրել մրցութային խորհրդի նոր անդամ:
ԳԱԱ նախագահը` գնված կոնյակների մասին. «Արտասահմանցու հետ հանդիպելիս` դուք որեւէ խորհրդանիշ չե՞ք վերցնում»
Պետական միջոցների հաշվին չենք արել, ո՞րն է խնդիրը
Կարեն Խաչանովը հրաժեշտ տվեց «Ռոլան Գարոսին»
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը այդ երկրի թենիսիստներից վերջինն էր, որ լքեց «Ռոլան Գարոսի» տղամարդկանց մրցաշարը: Խաչանովը երեկ չորս ժամից ավելի տեւած համառ պայքարում 6-4, 6-7, 6-2, 3-6, 3-6 հաշվով պարտվեց Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերեւին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՌԴ դեսպանը հավաստիացրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների ու ռազմավարական փոխգործակցության շարունակականությունը խորացնելու ուղղությամբ
Հունիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով ՌԴ դեսպանին նշանակման առթիվ՝ Զոհրաբ Մնացականյանը հույս հայտնեց, որ Սերգեյ Կոպիրկինն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների առավել խորացմանը և ընդլայնմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ՌԴ նորանշանակ դեսպանը շնորհավորեց նախարար Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը
ԵՄ-ի կանաչ էներգիայի նախագիծը օգնում է Հայաստանում աղքատության դեմ
Հայաստանը իր առաջին քայլերն է կատարում կանաչ էներգիայի ոլորտում: Եթե հաշվի առնենք երկրի աշխարհագրական դիրքը և արևի ճառագայթների բարձ մակարդակը, մասնավորապես՝ արևային էներգիան կարող է հիանալի լուծում լինել համայնքների համար, որոնք դեռ ջեռուցման հետ կապված խնդիրներ ունեն: Կանաչ էներգիան և՛ ավելի էժան է, և՛ էկոլոգիապես մաքուր: Եվրամիությունը (ԵՄ) իր տարբեր նախաձեռնություններով և ծրագրերով աջակցում է
Անահիտ Բախշյան. Դիմում եմ սթափության և քննությունները պատշաճ իրականացնելու կոչով ու խնդրանքով, որ հանկարծ չվնասեք երեխաների կրթության իրավունքի իրականացման օրինական ընթացքը
Ես հասկանում եմ, որ մանկավարժները նույնպես ուզում են ազատագրվել հատկապես հհկ-ական որոշ տնօրենների մամլիչից, որոնք հիմնականում Դանիելի ցուցակի տնօրեններն են, որի տակ անսահման սեղմվել են ու հիմա հայտնաբերել են իրենց մարդկային արժանապատվությունը, բայց, հարգելիներս, պահի մասին մի՛ մոռացեք, ձեր ձեռքերում մեր երեխաների ապագան է:
Դեսպան Միլսն անդրադարձել է 2014 թվականից Հայաստանում տեսչական ստուգումները դադարեցնելու մասին կառավարության որոշմանն ու նկատել, որ դա որոշակիորեն բարդացնում է հայաստանյան համակարգին առնչվող տարբեր ցուցանիշերի հստակեցումը
Դիվանագետը գոհունակությամբ է արձագանքել նախարար Թորոսյանի պատասխանին այն մասին, որ առողջապահական տեսչական մարմինն այս պահին վերակազմավորվում է Առողջապահության և աշխատանքի տեսչության: Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում արդեն պատրաստ կլինի դրա կանոնադրությունն ու ղեկավար կազմը: Այն կլինի կառավարությանը կից և նախարարություններից անկախ մարմին:
Երվանդ Պետրոսյանի «Սարդարապատ» պոեմը
Օրերս լույս է տեսել Երվանդ Պետրոսյանի (1940-2016) «Սարդարապատ» պոեմը՝ նվիրված մեր ժողովրդի 100-ամյա պատմական հաղթանակին։ Այն բանաստեղծական-վիպական արտացոլումով եւ վերաիմաստավորմամբ պատմում է հերոսամարտի մանրամասները, հանդիպում ենք իրական անձանց՝ Մուրադին ու Սեպուհին, Գեւորգ կաթողիկոսին, Արամին, Գարեգին եպիսկոպոսին, Խալիլ փաշային, Դրոյին, Փիրումյանին, մյուսներին։ Տեսնում ենք հերոսական մարտի ելած մեր ժողովրդին՝ «Արագածից մինչ Արարատ / Ու Սեւանից մինչեւ
Արոնյանը Ստավանգերում ընթանում է 3-րդ հորիզոնականում
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Altibox Norway Chess» գերմրցաշարի վեցերորդ տուրում Լեւոն Արոնյան-Ֆաբիանո Կարուանա, Վիշվանաթան Անանդ-Շախրիյար Մամեդյարով, Հիկարու Նաակամուրա-Մաքսիմ Վաշյե-Լագրավ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, իսկ Ուեսլի Սոն հաղթել է Մագնուս Մարլսենին: Չինացի գրոսմայստեր Դին Լիժենը լուրջ վնասել է ոտքը եւ դուրս է եկել պայքարից: Մրցաշարային աղյուսակն այսպիսին է. Կարլսեն՝ 3,5 (6), Սո՝ 3 (5), Արոնյան՝ 3
Ցանկալի է, որ ընտրությունները չուշանան, որովհետև դժգոհությունները շատանալու են. Արա Պապյան. «Ա1+»
Կառավարության ներկայացրած ծրագիրը բուն ծրագրի հիմքն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց վերլուծաբան Արա Պապյանը: «Ակնհայտ է, որ այս ծրագիրն անցումային շրջանի ծրագիր է, և ավելի կարճ ժամանակում հնարավոր չէր ավելի մանրամասն բան մշակել: Որպես առաջին մաս՝ անվտանգության հարցին են անդրադառնում, բայց դրանից առաջ անդրադառնում են արտահերթ ընտրություններին, ինչը վկայում է առաջնահերթությունների մասին»:
Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով. armtimes.com
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով: Հիշեցնենք, որ այս տարվա Մարտի 1-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի գործին կցվի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» Փաստահավաք խմբի զեկույցը, ինչպես նաեւ քրեական գործի շրջանակներում հարցաքննվի ՀՀ 2-րդ նախագահ
«Մի թքիր երկիր պահող աղքատների հոգուն…»
Այս հոդվածի առաջին տողերն էի գրել, ու հանկարծ հեռախոսազանգ, իմ ռուս բարեկամն էր, Վալենտին Վոլկովը, Մոսկվայից էր զանգահարել. «Այն, ինչ կատարվեց ձեր փոքրիկ երկրում, հրաշքի էր նման։ Դաժան փորձությունների միջով անցած ձեր տաղանդավոր ժողովուրդը կրկին ցույց տվեց, թե ինչի է ընդունակ։ Ես հեռուստաէկրանից հետեւում էի այդ օրերին Երեւանում տեղի ունեցող ցույցերին ու հանրահավաքներին ու մտածում.
Ստեփանակերտում շարունակվում է բողոքի ցույցը․ ցուցարարներին նախագահը պատասխանը չի բավարարում
Բակո Սահակյանը հայտնել է, որ իրենց կողմից բարձրացված պահանջները բավարարվելու են և ուժային համակարգում լինելու են փոփոխություններ, բայց թե երբ են կամ ինչպես՝ չի նշվել։
Զոհրաբ Մնացականյան. Ես տեսնում եմ արտաքին քաղաքականությունն առաջին հերթին որպես գործիք մեր ներքին նպատակների իրականացման համար
Այդ գործիքը լավագույնս օգտագործելու համար երկրի ներքին հիմքերն ինչքան ավելի ամուր են, այդքան ավելի հստակ է այդ գործիքի իրականացման արդյունավետությունը:
Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 525 կգ չհայտարարագրված ապրանք
ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր դեպքն է կանխել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 4-5-ը, 7-9-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների զգալի մասում, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 7-9-ը նույնքան կնվազի, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում
Կյանքից հեռացել է Երևանի Կամերային թատրոնի դերասան Գեորգի Ամիրաղյանը
Կյանքից հեռացել է Երևանի Կամերային թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր դերասան Գեորգի Ամիրաղյանը: Ծնվել է 1957թ. դեկտեմբերի 23-ին, Երևանում: 1979-82թթ սովորել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիային կից դերասանական բաժնում` Դմտրի Կեսայանցի արվեստանոցում: 1980թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1982թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` «Կաբարե», «Կառավարական համերգ», «Պարոնայք…», «Միսս
ԱԳ նախարար. պետք է բացառել սև-սպիտակի աշխարհը, որի մեջ մենք ցանկություն չունենք տեղավորվելու
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին. ՄԱՍ 1-ին Հարց. Հունիսի մեկից ուժի մեջ մտավ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը: Այն ութսուն տոկոսով, փաստորեն, գործելու է մինչև համաձայնագրի վավերացումը Եվրամիության բոլոր անդամ երկրների կողմից: Պարո՛ն նախարար, Ձեր կարծիքով ի՞նչ հեռանկարներ է բացում Հայաստանի առջև այս համաձայնագիրը: Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, շատ հստակ է, որ այս համաձայնագիրը մեր ձեռքում
Միասին`բնության համար. Միացե՛ք Երիտասարդ եվրոպական դեսպանների «կանաչ» տոնախմբությանը:
Հունիսի 3-ին Արմավիր քաղաքում Երիտասարդ եվրոպական դեսպանները և «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնը համատեղ կազմակերպում են բնապահպանական միջոցառում: Ընդհանուր հաշվով 20 ծառ կտնկվի Երիտասարդ դեսպանների և երեխանների կողմից: Ծառատունկին կհաջորդի «կանաչ» տոնախմբություն, որի ընթացքում կիրականացվեն բնապահպանական բացօթյա վարժություններ: Դրանք կներառեն աղբի կրճատման, տեսակավորման և վերամշակման վարժություններ, առողջ սնունդ և այլն: Հայաստանում անտառային ճգնաժամը շարունակում է մնալ
«Իրավունքի ուժը» 2018 թվականի մարտ-մայիս ամիսների ընթացքում արձանագրել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 2 և խոչընդոտման 3 դեպք
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2018 թվականի մարտ-մայիս ամիսների ընթացքում արձանագրել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 2 և խոչընդոտման 3 դեպք։ Ներկայացնում ենք արձանագրված դեպքերը՝ ըստ ժամանակագրության։ Մարտի 14-ին Վերաքննիչ քրեական դատարանում Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննման դատական նիստի ժամանակ դատավոր Մանուշակ Պետրոսյանը արգելել է լրագրողներին տեսանկարահանել


















































