Օրվա լրահոսը
«Մարդ ինչքան տուպոյ պետք է լինի, որ մենաշնորհը չտարբերի». Գագիկ Ծառուկյան
«Ծառուկյանին ստուգել են, ստուգելու են. իմ դռները բաց են, երբ ուզում են՝ թող գան»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նաեւ հավելեց. «Մարդ ինչքան տուպոյ պետք է լինի, որ մենաշնորհը չտարբերի»: Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ նախագահը համբուրգեր պատրաստեց երեխաների համար
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանների հիմնադրած «Օրրան» է այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ: «Օրրանի» փոքրիկները տոնի խորհրդանիշ աստղիկներ ամրացրին նախագահի եւ նրա տիկնոջ դեմքերին, նաեւ գոգնոցներ կապեցին՝ «Օրրան» մակագրությամբ: Արմեն Սարգսյանը ափսոսանք հայտնեց, որ առաջին անգամ է «Օրրանում», որը կարեւոր դերակատարություն ունի խոցելի խմբի երեխաների եւ միայնակ
Վարչական դատարանում «իրավաչափ» են գնահատվում քաղաքապետի շինթույլտվությունները
Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ որոշվեց որպես երրորդ կողմ ներգրավել Երեւանի քաղաքապետարանին Հիվանդանոց կառուցելու նպատակով Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 2-րդ նրբանցքի 23 հասցեում գտնվող «Ակուստիկայի հանրապետական գիտական կենտրոնում» սկսվել են շինարարական լայնածավալ աշխատանքներ: Շենքի նոր տնօրեն Տարոն Տոնոյանի ներկայացուցիչը՝ Արմեն Օհանյանը, հայտնեց, որ եռահարկ շենքը քանդվել է, մի հարկ ավելացվել, 70 միլիոն դրամի ներդրում
ԿԳ նախարար՝ տարկետման մասով ՊՆ-ի հետ եկել են որոշակի փոխզիջման
Կրթության ոլորտում էլ կոռուպցիոն բացահայտումներ կլինեն
Հեղափոխության օրերին զորամասը լքած խաղաղապահների ծառայողական քննությունը մոտ օրերս կավարտվի
Արցախի սահմանին այս պահին կուտակումներ չկան
«Ծռերը» մարդկանց կյանքից զրկելու որեւէ դիտավորություն չեն ունեցել, այլ ապստամբել են իշխանությունների դեմ
Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ նրա համախոհները՝ Գառնիկ Իսագուլյանը, Խոսրով Հարությունյանը եւ այլք, տարբեր առիթներով հանրությանը ապակողմնորոշում էին, ասելով, թե «Սասնա ծռերի» արարքը ահաբեկչություն է: Դա միտումնավոր էր, քանզի ահաբեկչությունն իր մոտիվացիայով կամ շարժառիթների ամբողջականությամբ քաղաքական, ազգային, կրոնական ու շահադիտական հենքեր ունի: Բացի դրան, այդ հանցագործության դեպքում շարժառիթը ահաբեկչության պարտադիր հատկանիշ չի դիտվում եւ չի ազդում
«էդ պատվիրատուի ծնողներն են նարկամանները, թող գնան իմանան քննիչները՝ ով ա պատվիրել ու ինչի համար». Մուրադ Մուրադյան
Մեր դիտարկմանը, որ տեսագրություններ կան՝ Մուրադ Մուրադյանը արձագանքեց. «Էնտեղ հեռուստատեսություն կա՞ր, մի հատ հեռուստատեսություն ցույց է տալիս, որ Դավիթի նկարը խփել են, էնտեղ էլ տարբեր մարդիկ իրար վրա քար են խփում, Դավիթը ըտեղ ի՞նչ: Կարաք իմ նկարն էլ տարեք խփեք»:
ԵՊՀ-ի հարցը խորհրդարանում
Ըստ ՄԻՊ-ի, այն ինչ այսօր կատարվում է մայր բուհում, արդյունք է նրա, որ բուհը նախկինում քաղաքականացված էր
Արտակ Զեյնալյանը՝ Միհրան Պողոսյանի օգնականի, Մասիսի քաղաքապետի եւ ԵՊՀ-ի ցույցերի մասին
Նրա խոսքով՝ բուհը չպետք է լինի կուսակցական ու չեզոք դիրքի բերելը չի կարող դիտվել որպես քաղաքական հետապնդում. «Բուհը պետք է լինի ապակուսակցական, ես չեմ օգտագործում ապաքաղաքական բառը, որովհետեւ հասարակական հարաբերությունները չեն կարող լինել ապաքաղաքական, կարող են լինել ապակուսակցական»:
Նման բանդաների եւ նրանց գործողությունների հիմնական նպատակը մեկն էր՝ բախումներ հրահրել, անկարգություններ, ծեծ ու ջարդ իրականացնել. «Չորրորդ իշխանություն»
Եվ եթե հնարավոր եղավ, որ այս դեպքում սայլը տեղից շարժվի, ապա մեծ հաշվով՝ 2008 թվականի մարտի դեպքերը նույնպես կարող են իրավապահ մարմինների կողմից նոր ուսումնասիրության առարկա դառնալ։
Այո, նոր իշխանությունների գործունեությունը հասարակության խոշորացույցի տակ է, եւ շատերն են փորձում սուբյեկտիվիզմի տարրեր գտնել. «Չորրորդ իշխանություն»
Իբր՝ օլիգարխներից առաջինը Սամվել Ալեքսանյանը հարվածի տակ ընկավ, որովհետեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հենց նա էր Նիկոլ Փաշինյանի մրցակիցը, առաջին հարվածները նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմների բիզնեսներին հասցվեցին, որովհետեւ ապրիլի 23-ից հետո նա փորձեց վերցնել իշխանությունը, եւ այսպես շարունակ։
Երիտասարդ արվեստագետները հրավիրում են փոքրիկներին
«Առավոտը» հյուրընկալել էր երիտասարդ արվեստագետներ՝ ռեժիսոր Արփի Մաղաքյանին եւ դիրիժորներ Ներսես Մկրտչյանին ու Դավիթ Մարուխյանին: Նրանց է վստահված Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում իրականացնելու «Հեքիաթային ճամփորդություն» խորագրով բեմականացված համերգը՝ մասնակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի: Թեեւ նվագախումբն առաջին անգամ չէ, որ երիտասարդներին դրսեւորվելու հնարավորություն է տալիս, այդուհանդերձ, կարելի է կարծել, որ նվագախմբի տնօրինությունը, հատկապես
Հայտարարություն. ոստիկանների կողմից փաստաբան Ա. Լալայանին ծեծի ենթարկելու միջադեպին ականատես անձանց խնդրում ենք ներկայանալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում` պարզելու 2018թ.-ի ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից փաստաբան Ավագ Լալայանի նկատմամբ բռնություն գործադրելու առերևույթ հանցագործության դեպքի բոլոր հանգամանքները: Հիշյալ դեպքը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցված քրեական գործի շրջանակներում:
ԱԺ աշխատակազմում 14 մեքենա է կրճատվել, 7-ն էլ նախատեսվում է կրճատել. Արա Սաղաթելյան
Ինչո՞ւ խորհրդարանում այս տարի երեխաներին չհյուրընկալեցին:
Հրաչյա Հարությունյան (Կրակեմ Հրաչ). «Ծառայության համար նշանակություն չունեն ղեկավարները, մարդիկ սովոր են իրենց գործին». «Ժողովուրդ»
Ցանկացած նման բան պոտենցիալ վտանգ է ներկայացնում թիկնապահի համար պահպանության տեսանկյունից, թե չէ այլ խնդիր չկա։
Արթուր Վանեցյան. քննությունը ցույց կտա՝ նախկին ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանին հարցաքննելու կարիք կա, թե՝ ոչ
ԱԱԾ հարցաքննության կհրավիրվեն նոր սուբյեկտներ
«Անթույլատրելի եմ համարում, դա մտահոգիչ է գործադիրի հնարավոր ներգրավվածությունը, որ համալսարանը նշում է». Արման Թաթոյան
Մենք հետաքրքրվեցինք՝ Միհրան Պողոսյանը բողոքում էր, որ ր օգնականի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է, վենդետա են իրականացնում, չե՞ք հետաքրքրվել՝ օմբուդսմենը պատասխանեց, որ իրեն չեն դիմել: Թաթոյանին չեն դիմել նաեւ ԱԱԾ-ի կողմից այս օրերին կանչվող Երեւան սիթիների աշխատակիցները. «Մենք ոչ մի ահազանգ չենք ստացել»:
Հայաստանում ավելացել են օֆշորային ներդրումները. «Ժողովուրդ»
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների մասին հաշվետվությունը։ Նախ արձանագրենք, որ դրանք հունվար- մարտ ամիսների ցուցանիշներն են, երբ Սերժ Սարգսյանը նախագահն էր, իսկ Հայաստանի վարչապետը Կարեն Կարապետյանն էր; Այսինքն՝ ներդրումների վերաբերյալ հաշվետվությունը պետք է դիտարկել նախորդ կառավարության արձանագրած ցուցանիշների համատեքստում։ Ընդ որում՝ դրանք արձանագրվել են այն ժամանակաշրջանում, երբ
«Իրենք են նախկինում գործել բանակի քեֆի տրամաբանությամբ». Էդուարդ Աղաջանյանը՝ Սարդարապատի միջոցառման մասին
Մեր հարցին՝ Հրանտ Մարգարյանն էլ էր դժգոհում, նույնիսկ ասել է, որ իրենք համարձակություն էլ չէին ունենա մեզ անտեսել, իսկ թե ինչու իրեն էլ չեք հրավիրել՝ իր համար շատ անհասկանալի է, անտեսե՞լ եք, մոռացե՞լ եք՝ Աղաջանյանը պատասխանեց. «Չէ, մենք բոլոր խմբակցություններից հրավիրել ենք 3-ական պատգամավոր»: Երբ հուշեցին, որ Հրանտ Մարգարյանը պատգամավոր չի՝ նա պատասխանեց. «Ինչպես ասացի, տրամաբանությունը եղել է այլ, օթյակում տեղ են հատկացվել Մարտի 1-ի զոհերի ծնողներին, ազատամարտիկներին»:
Մի քանի դրվագ` համեղ Երեւանից
Instagram-ի օգտատերերից շատերը հետեւում են Tasty-Yerevan (Համեղ Երեւան), այժմ` yerevanfoodblog-ի թարմացումներին, որի հիմնադիրն է Անի Բեքարյանը: Նա պատասխանել է «Առավոտի» հարցերին: – Ինչպե՞ս հղացաք նման բլոգ ստեղծելու գաղափարը: – Ինքս միշտ ինստագրամի իմ անձնական էջով կիսվում էի տարբեր համեղ եւ հետաքրքիր ուտեստներով, շատ էին հարցնում՝ որը որտեղ է, ինչ արժե եւ այլն, մի օր որոշեցի,
Տիգրան Աթանեսյան. «Սա ինչ-որ 37 թվի է նմանվում, պարզապես ձերբակալում են նոր իշխանություններին դուր գալու համար». «Հայկական ժամանակ»
Օրինականության հետ կապված խնդիր կա, որովհետեւ քրեական գործի շրջանակում ոստիկանությունը կասկածանքով բերման է ենթարկում, այնինչ նման կարգով չի դա, հանձնարարությամբ պետք է կատարվի, այսինքն` օպերատիվ մարմինն ինքն իր նախաձեռնությամբ դա չի կարող անել։ Անձինք չեն ծանուցվել, նրանք բոլորը իրենց բնակարաններում են եղել եւ բերման ենթարկվել, ինչը դատավարական կարգի խախտում է։
Ինչ է հիմք հանդիսացել Ժիրայր Սեֆիլյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումը մերժելու համար. «Արմենպրես»
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս մի խումբ արվեստագետներ, մտավորականներ և քաղաքական գործիչներ բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին՝ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցով։ «Արմենպրես»-ը դիմեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ հարցի հետ կապված ՀՀ նախագահի դիրքորոշմանը տեղեկանալու համար։ «Գործող Սահմանադրության 134-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի
Քաղաքապետի թիմից անհատական արտոնություններ ու տարբեր տեսակի «լավություններ» ստացած մի քանի տասնյակ մասիսցիներ առանձնակի «դուխով» էին ցույց անում. «Հայկական ժամանակ»
Հատկապես տեղացիները շատ լավ գիտեն այդ քաղաքապետի, նրա հարազատների, սանիկների «քաջագործությունները»։ Հենց տեղացիներն են տարիներով ապրել այն մթնոլորտում, որը ստեղծել են Մասիսում քաղաքապետն ու նրա հարազատները։
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Դուշանբե է մեկնել վարչապետի ինքնաթիռով, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ Աստանա մեկնել է էկոնոմ կլասի չվերթով ու մենակ
Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ եթե փոխվարչապետը էկոնոմ կլասով է երթեւեկում, բնականաբար, բոլոր մնացած նախարարները պետք է երթեւեկեն էկոնոմ կլասով:Նա վստահեցրեց, որ միանշանակ, կրճատվելու են գործուղումները՝ բոլոր ուղղություններով, կրճատվելու է թե՛ պատվիրակությունների կազմը, թե՛ մնացած ծախսերը:
«Եթե հայը հայի համար չի ցավում, ռուսի պետքն էլ չէ»
Արեգնադեմ գյուղի միջնակարգ դպրոցը 1988-ի երկրաշարժից հետո ժամանակավորապես տեղակայվել է 3 սեփական տներում: «Ձմռանը դասարանները ցուրտ են, անձրեւի ժամանակ տանիքից կաթում է, իսկ գարնանը ֆիզկուլտուրայի համար նախատեսված վայր չունենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Մարիետա Սիմոնյանը։ Դպրոցը 1988-ի երկրաշարժից հետո ժամանակավորապես տեղակայվել էր 3 սեփական տներում։ Աղետից
Կառավարության վարչության պետերին շաբաթական 300 լիտր դիզվառելիք են տվել՝ տուն գնալ-գալու համար. Աղաջանյանի բացահայտումը
Նա ասաց, որ դիզվառելիքի կտրոնները շատ մեծ ծախս են եղել պետբյուջեի վրա, այնքան մեծ ծախս, որ ինքն ու իրենց թիմը չէին կարող ենթադրել. «Այստեղ շատ մեծ խնայողությունների տեղ կա: Բաժնի ղեկավարների եւ վարչությունների ղեկավարների տրամադրվող շաբաթական դիզվառելիքի քանակը 300 լիտր է, սա բոլոր հաշվարկներով չափազանց ուռճացված թիվ է՝ հաշվի առնելով, որ վարչության աշխատակիցները հիմնականում տնից գալիս են աշխատավայր, այսինքն, ճանապարհածախսը հիմնականում տուն եւ հետդարձի համար է»:
Քրիստ Մարուքյանն «Առավոտից» տեղեկացավ, որ Վանաձորի ԲՀԿ կառույցի ղեկավարն է դարձել Լոռու մարզպետ. «Սպասելի չէր»
Մարդիկ, որոնք դուրս են եկել փողոցներ, պայքարել են, իրենք այլ պահանջներ ունեին, այլ անուններ էին շրջանառվում, որպես թեկնածու, բայց այդ թեկնածուի անունը, որը նշանակվեց, չէր շրջանառվում: Այսինքն, այստեղ մի քիչ հիասթափություն կա:
Դավիթ Տոնոյանը արձագանքում է հանրապետականների մտահոգությանը՝ Նախիջեւանում ադրբեջանական զինուժի տեղաշարժի մասին
Վերջին 10-15 տարիներին բանակից խուսափածների թիվը հազարների է հասնում
Էդուարդ Աղաջանյանը՝ իր 21-ամյա օգնականի մասին. «Շատ խելացի է, օլիմպիադաների է մասնակցել, հաղթել է»
Հարցին՝ իսկ նա ծառայե՞լ է բանակում՝ նա պատասխանեց. «Տեղյակ չեմ, պետք է հարցնեմ, իմ իմանալով՝ չէ»:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 1-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ի կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, 5-6-ը՝ հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-2-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 6-7


















































