Օրվա լրահոսը

Ցուցարարներին ծեծած Մասիսի քաղաքապետի եղբոր, «Շմայսի» եւ ոստիկանապետի թիկնազորի պետի գործով վարույթ է սկսվել. Արթուր Դավթյան

Հարցին՝ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ գնում է Նիկոլ Փաշինյանին եւ մյուս երկու պատգամավորներին դուրս բերելու, դրանից հետո դուք հայտարարեցիք, որ հարուցվել է քրեական գործ: Կարեն Կարապետյանը ինքնիրավչությո՞ւն է արել՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Չէ: Իրավական առումով ձերբակալված անձինք ազատվել են ձերբակալումից՝ քննիչի որոշման հիման վրա: Քրեական գործը եղել է, դա ուրիշ բան: Քննիչն իր իրավասության սահմաններում ազատել է»:

Արտաքին քաղաքականության օրակարգում կան հարցեր, որոնց նկատմամբ մեր դիրքորոշումից է կախված ՀՀ-ի բնականոն զարգացումը. Վարչապետն ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Կառավարության ղեկավարը նշել է, որ դիվանագիտական կորպուսը մեր պետության կայացած համակարգերից մեկն է և ավելացրել, որ այն վստահություն է վայելում քաղաքացիների շրջանում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանին՝ կատարած աշխատանքի համար և նշել. «Պարոն Մնացականյանին նախարարի պաշտոնը

Կոստանյանը՝ արագաչափերի ու տեսախցիկների մասին

Հարցին՝ հետո կարո՞ղ է ՀՀԿ-ն անշարժ արագաչափերի ու տեսախցիկների հարցն էլ վերանայի, որովհետեւ դրանք էլ են ֆիքսում մարդուն ու գաղտնիությունն են խախտում՝ Կոստանյանը պատասխանեց, որ բազմաթիվ երկրներ կան, որոնք հաշվի առնելով տեսախցիկներով մարդու իրավունքների խախտման հանգամանքը, արդեն հրաժարվում են այդ տեսախցիկներից: Բայց, ըստ նրա, յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի տեսնել, որ այստեղ նկարահանվում է, հնարավորություն ունի մարդը կանխատեսել, որ անձնական գաղտնիությունը վերանում է.

Դսեղի անտառտնտեսությունում 1475 ծառ ապօրինի հատելու և անտառապետի ու անտառապահների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական անփութության դեպքի առթիվ քննվող քրեական գործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի ան­տառտնտեսություն» մասնաճյուղի պահպանման տարածքում ապօրինի 1475 կանգուն ծառերի հատման, նույն մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անտառային ֆոնդի տարածքում գտնվող ծառերի ապօրինի հատում կատարելու դեպքի առթիվ 2017 թվականի օգոստոսի 8-ին

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ գործադիրը չպետք է գնա պոպուլիստական ճանապարհով

Մենք կարևոր աշխատանք ունենք անելու և պետք է արդարացնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու հայ ժողովրդի հույսերը, որովհետև չպետք է մոռանանք, որ այստեղ ենք՝ ժողովրդի որոշմամբ և այստեղից պետք է հեռանանք կրկին նրա որոշմամբ:

«Լիբանանահայությունը վտանգված է, ներգաղթ կազմակերպեք». Արման Նավասարդյանի կոչը Սփյուռքի նախարարությանը

«Մոտ երկու միլիոն փախստական կա Սիրիայից, պաղեստինյան փախստականների ճամբարներն էլ ռումբի պես են գործում: «Հիզբալլահն» էլ «պետություն» է Լիբանանի ներսում»

Երկարատև, ծանր հիվանդությունից վախճանվել է հայկական սպորտի երախտավոր Լեւոն Հայրապետյանը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խոր վշտով տեղեկացնում է, որ երկարատև, ծանր հիվանդությունից վախճանվել է հայկական սպորտի երախտավոր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի ,,էքստրա,, դասի մրցավար, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրեն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման և պատերազմի մասնակից, ՀՀ

Հայ-վրացական հարաբերություններ. Թբիլիսին օրինակ կվերցնի՞ Երևանից. Eurasia Daily

Հարևան Հայաստանում տեղի ունեցած բուռն քաղաքական իրադարձությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել Վրաստանում: Այս թեման մինչ օրս ակտիվ քննարկվում է հասարակության ամենալայն շերտերում՝ սովորական բնակիչներից մինչև մասնագետներ և փորձագետներ: Ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ վրացի և հայ ժողովուրդները մեկ հազարամյակ չէ, որ ապրում են կողք կողքի, նրանց պատմական ճակատագրերը միահյուսված են միլիոնավոր կենսական թելերով:

Բուլղարիայում  ներկայացվեց հայկական ավանդական խոհանոցը

Մայիսի 11-15-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կազմակերպվեց “Էթնոխոհանոց անիվների վրա” խոհարարական արվեստին նվիրված տոնավաճառը, որը կազմակերպվել էր Պլովդիվում գործող “Միասին” հիմնադրամի նախաձեռնությամբ։ Տոնավաճառին ներկայացված էին իտալական, ռուսական, հայկական, հրեական և թուրքական հացատեսակներն ու այդ երկրների ավանդական խոհանոցների բազմաթիվ այլ նմուշներ: Մայիսի 13-ին տոնավաճառում հայկական ավանդական խոհանոցի օրն էր, որի բացման արարողությանը մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն

14 տարվա պայքարից հետո՝ Վիրաբյանը Աշոտ Կարապետյանի մասին բողոքը հետ կվերցնի. «Չեմ ուզում, որ մարդիկ դատվեն իմ պատճառով»

«Ես չեմ ուզում, որ մարդիկ դատվեն իմ պատճառով, Աստված իրենց հետ». Գրիշա Վիրաբյան

Արագածոտնի մարզում ապօրինի կերպով դուրս են բերել և իրացրել օգտակար հանածո հանդիսացող հանքաքար՝ պետության պատճառելով 129.005.150 ՀՀ դրամի վնաս. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արագածոտնի մարզում ապօրինի ձեռնարկատիրության դեպք, որը զուգորդվել է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտմամբ՝ էական վնաս պատճառելով շրջական միջավայրին և ընդերքին: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 35-ամյա տղամարդը, հիմնադրելով ՍՊԸ առևտրային կազմակերպություն, փաստացի իրականացրել

Գլխավոր դատախազը Վալերի Օսիպյանին հերքում է. «Նույն ոստիկանությունը այդ օրերին 40-ից ավելի հրապարակում ներկայացրեց»

Հարցին՝ երեկ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ հավաքներն ապօրինի չեն եղել, պարզապես որոշ երթեր եղել են նախապես հայտարարված ուղուց շեղված, սրա՞ հետ կապված ինչ կասեք՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Մեր գործի նյութերը վկայում են, որ առնվազն երեք օրերի հետ կապված այդ կապակցությամբ գործեր հարուցվեցին»:

Հայտնի են լողի 2018 թվականի Հայաստանի Հանրապետության չեմպիոնները

Երևանի «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում անցկացվել է լողի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 130 մարզիկ-մարզուհի: Ըստ մրցաձևերի լողի 2018 թվականի ՀՀ չեմպիոններ են դարձել՝ 50 մ ազատ ոճ՝ Վարսենիկ Մանուչարյանը (0.27.24, ՀՀ ռեկորդ) և Արթուր Բարսեղյանը (0.23.70) 100 մ ազատ ոճ՝ Անի Պողոսյանը (0.59.33) և Արթուր Բարսեղյանը (0.52.85) 200 մ ազատ ոճ՝ Վարսենիկ Մանուչարյանը

Ինչո՞ւ «Ծառուկյան» դաշինքին չտրվեց ավելի շատ պորտֆել

«Պետք է ընդգծված ողջունել մեր երիտասարդների ճակատային մուտքը իշխանություն». Վարդան Բոստանջյան

Չեն կարող վճարել, թող գնան այլ տեղ վարձեն. Մալաթիա տոնավաճառի սեփականատեր. «Ա1+»

Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները այսօր բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք բողոքում են տեղի բարձր վարձավճարներից։ Մասնակիցների խոսքով իրենց օրվա ստացած եկամուտը չի բավարարում, որպեսզի վճարեն նաև տաղավարների վարձը։ Նշենք, որ այստեղ մեկ տաղավար վարձելը ամսեկան 100 000 դրամ է։ Տոնավաճառի սեփականատեր, ինչպես նաև տնօրեն Սարգիս Ավետիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ցավոք չի կարող էժանացնել տաղավարի

«Բոլոր այն պաշտոնյաները, որոնք չեն համապատասխանում նոր իրողություններին, պետք է հրաժարական տան». Էդմոն Մարուքյան

Հարցին՝ կիսո՞ւմ եք հանրային պահանջը, որ գլխավոր դատախազը պետք է հրաժարական տա: Հիշեցնենք, որ նման պահանջով է հանդես գալիս «Հիմնադիր խորհրդարանը», իսկ գլխավոր դատախազն ընտրովի պաշտոն է, խորհրդարանն է ընտրում: Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ բոլոր այն պաշտոնյաները, որոնք չեն համապատասխանում նոր իրողություններին, պետք է հրաժարական տան

«Ադրբեջանը չի համարձակվում տեղից շարժվել, քանի որ Մոսկվան նախազգուշացրել է». Արման Նավասարդյան

Արման Նավասարդյանի խոսքով՝ Փաշինյանը լավ է հասկանում, որ «Մադրիդյան սկզբունքները» փակուղի են տանում

Ո՞ւմ հրահանգով են ձերբակալել Փաշինյանին ու ո՞ւմ հրահանգով են բաց թողել. Գլխավոր դատախազի բացատրությունը՝ Մարուքյանին

Թե ինչու հետո որոշեցին միջնորդությունը հետ վերցնել՝ նա պատասխանեց, որ երբ Կարեն Կարապետյանն իրեն դիմել է, արդեն պարզ էր, որ քաղաքական մարմինը միջնորդությունը չէր բավարարելու. «ԱԺ մեծամասնություն խմբակցության ներկայացուցիչը՝ ՀՀԿ փոխնախագահը դիրքորոշում է հայտնում, գտնում է, որ միջնորդությունը չքննարկվի: Սա ի՞նչ է նշանակում իմ համար, որ միջնորդությունը մերժվելու է, իմաստը ո՞րն էր այդ միջնորդության շարունակության»:

3 հարց Նիկոլ Փաշինյանի իջեւանցի ընկերոջը

Պաշտոնի մասին զրույց չի եղել

Նախարարը կզբաղվի կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենի հրաժարականի պահանջով

Տևական ժամանակ է՝ սոցիալական ցանցերում տարբեր օգտատերերի կողմից պահանջ է հնչում պաշտոնազրկել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանին։ Գրառում կատարողները նրան մեղադրում են կաշառակերության մեջ ու նաև հիշեցնում, որ նա մտերմիկ, անգամ քավոր-սանիկական հարաբերությունների ունի Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի հետ։ Այսօր լրագրողները Շիրակի պետական համալսարան այցելած նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանից

ԵՄ-ն խթանում է Հայաստանում մշակութային ժառանգության ճանաչումը և պահպանումը

Հայաստանը՝ փոքր և լեռնային երկիր Հարավային Կովկասում, հայտնի է իր բազմադարյա պատմությամբ և մշակույթով: Հազարավոր զբոսաշրջիկներ յուրաքանչյուր տարի այցելում են երկիր տեսնելու համար պատմամշակութային հուշարձաններ, որոնք թվագրվում են Բրոնզե դարին: Այս հուշարձանների պահպանումը և վերականգնումը դարձել են երկրի կառավարության համար առաջնահերթություններից մեկը: Եվրամիությունը (ԵՄ) իր տարբեր նախագծերով նույնպես աջակցում է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանը: ԵՄ-ն

Ոստիկանության օպերլիազորին մեղադրանք է առաջադրվել անձին վրաերթի ենթարկելու և նրան մահ պատճառելու համար. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ավագ օպերլիազոր Արտյոմ Սերոբյանն ավտոմեքենայով երթևեկելիս խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և վրաերթի ենթարկել հետիոտնին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Այսպես, 2018թ. փետրվարի 16-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Ա. Սերոբյանն իր անձնական օգտագործման «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով

Շահեն Ավագյանն ազատվել է ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Վարչապետի որոշում ՇԱՀԵՆ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և հաշվի առնելով արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի առաջարկությունը. Շահեն ԱՎԱԳՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նիկոլ

ԴԱՀԿ պետ Արմեն Հարությունյանն ազատվել է պաշտոնից

Վարչապետի որոշում ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի առաջարկությունը. Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ իր դիմումի հիման վրա ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյան

Մասիս Մայիլյանը գոհունակությամբ է նշել արտաքին քաղաքականության բնագավառում երկու հայկական պետությունների միջև համագործակցության բարձր մակարդակը

Մայիսի 15–ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ ավանդական այցով Արցախ ժամանած դպրոցի ունկնդիրներին։ Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի դիվանագիտական գործունեության առանձնահատկությունները, ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների հիմնական գործառույթները: ԱԳՆ ղեկավարը անդրադարձել է նաև Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին՝

«Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն փաթեթային տարբերակով». Արթուր Եղիազարյան

«Մեր ամենամեծ զիջումն այն է, որ Հայոց ցեղասպանության հարցը որպես նախապայման չենք դնում: Թուրքիան էլ պետք է իր մոտեցումները վերանայի»

Կառավարությունների արդյունավետությունը չի չափվում նախարարների տարիքային, գենդերային և այլ պատկանելությամբ, այլ միայն ու միայն աշխատանքի արդյունավետությամբ. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ձևավորվեց թավշյա հեղափոխության կառավարությունը։ «Այլընտրանքային նախագծեր» խումբը գտնում է, որ պատեհ չէ նոր կառավարության կազմի անհատական քննադատությունը. Կառավարությունների էֆեկտիվությունը չի չափվում նախարարների տարիքային, գենդերային և այլ պատկանելությամբ, այլ միայն ու միայն աշխատանքի էֆեկտիվությամբ։ Ցանկացած կառավարության անհրաժեշտ է տալ խելամիտ ժամկետներ՝ գործունեությունը գնահատելու համար։ Մեզ համար շատ ավելի կարևոր է այն օրակարգը, որով առաջնորդվելու է նոր

«Ես շատ հանգիստ մեղադրում եմ ձեզ». Էդմոն Մարուքյանը գլխավոր դատախազին ներկայացրեց նրա անգործությունը

Արթուր Դավթյանը պատասխանեց. «Առնվազն ձեր կողմից կոռեկտ չէ կոծկել դեպքի հանգամանքները, դա ուղիղ մեղադրանք է»: Մարուքյանն էլ պատասխանեց՝ «Ես շատ հանգիստ մեղադրում եմ ձեզ, ձեր գերատեսչությանը, որ մարդիկ, որոնք զանգվածաբար փող են բաժանել ընտրություններին, նրանք պատասխանատվության չեն ենթարկվել: Դա ձեր գործառույթն է եղել, պարոն Դավթյան»:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031